Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դարձվածքների ուսուցումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Լեզուներում,ընդհանրապես,բազմիմաստություն են արտահայտում այն դարձվածքները,որոնց բաղադրիչները մարդու մարմնի մասերի անվանումներ են.դրանք կոչվում են սոմատիկ դարձվածքներ, ինչպես՝ սիրտ տալ,սիրտ առնել,գլուխ տալ,գլուխ բերել,գլխին նստել,գլխի ընկնել,գլուխը կորցնել,մտքում դնել,միտք անել,աչք բանալ,աչք տնկել,աչք ունենալ,ձեռք տալ,ձեռքից գալ,ձեռք առնել և այլն:

    Comment


    • #17
      cover-03-1140x570.jpg
      Դարձվածքները արտահայտվում են նկարներով:

      Comment


      • #18
        Դարձվածքները դասկարգվում են նաև ըստ ձևաիմաստային խմբերի.ըստ այդմ առանձնացվում են հոմանիշ,հականիշ և համանուն դարձվածքներ:
        Հոմանիշ են կոչվում այն դարձվածքները,որոնք ձևով տարբեր լինելով՝ նույն կամ մերձավոր իմաստ են արտահայտում:
        Դարձվածքները հոմանիշ բառերի նման նույնպես լինում են նույնանիշ և համանիշ:
        Նույնանիշ են այն դարձվածքները,որոնք նույն իմաստն են արտահայտում և խոսքում կարող են միմյանց փոխարինել:Օրինակ՝ լեզուն իրեն պահել-լեզուն իրեն քաշել-լեզուն փորը գցել-լեզուն ատամների տակ պահել դարձվածքները նույն իմաստն են արտահայտում և նշանակում են <<վախից,երկյուղից լռել,ձայն-ծպտուն չհանել,չխոսել>>, կամ՝ թևի տակ ձմերուկ դնել-թևի տակ բարձ դնել-թևի տակ ձու դնել <<մեկին վտանգելով ոգևորել,մղել վտանգավոր գործողության>>:
        Համանիշ դարձվածքները մոտ կամ մերձավոր իմաստ են արտահայտում, ինչպես՝ գույնը գցել-պատի ծեփ դառնալ-լեղին ջուր կտրել-լեղին ճաքել-ծնկները թուլանալ-սիրտը ահ ընկնել-սիրտը փորն ընկնել. բոլոր այս դարձվածքները նշանակում են <<վախենալ,երկյուղել,սարսափել>>, իսկ վիզ ծռել-ոտքերն ընկնել-գլուխ խոնարհել նշանակում են <<աղաչել,խնդրել,աղերսել>>:

        Comment


        • #19
          Հարգելի Տաթևիկ, շնորհակալություն թեմայի համար: Սիրով կմասնակցեմ քննարկումներին:
          Վերջին խմբագրողը՝ Anush P; 23-02-19, 23:38.

          Comment


          • #20
            Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
            Լեզուներում,ընդհանրապես,բազմիմաստություն են արտահայտում այն դարձվածքները,որոնց բաղադրիչները մարդու մարմնի մասերի անվանումներ են.դրանք կոչվում են սոմատիկ դարձվածքներ, ինչպես՝ սիրտ տալ,սիրտ առնել,գլուխ տալ,գլուխ բերել,գլխին նստել,գլխի ընկնել,գլուխը կորցնել,մտքում դնել,միտք անել,աչք բանալ,աչք տնկել,աչք ունենալ,ձեռք տալ,ձեռքից գալ,ձեռք առնել և այլն:
            Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր սոմատիկ դարձվածքների մասին իմանալ:

            Comment


            • #21
              Հարգելի Տաթևիկ,սիրով կմասնակցեմ թեմայի քննարկումներին։

              Comment


              • #22
                Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Դարվածքները հայ ժողովրդի հոգևոր մշակույթի մշակույթի հարստությունն են: Դարձվածքները խոսքին հաղորդում են պատկերավորություն, արտահայտչականություն, սեղմություն, դիպուկություն: Դրանք յուրաքանչյուր լեզվի ազգային ինքնատիպության, առանձնահատկության ամենակուռ դրսևորումներից են;
                Տարրական դասարաններում, և առհասարակ դպրոցում, դարձվածքների իմացությունը նպաստում է հաղորդակցական հմտությունների խորացմանը, խոսքի հղկմանը, խոսքն ազատում է միապաղաղությունից, միօրինակությունից, այն դարձնում աշխույժ, պատկերավոր ու արտահայտիչ, հիմք է դնում հրապարակախոսական տեքստերի, բանավոր խոսքի ավելի խոր ընկալման համար:
                Կցանկանայի նշել, որ դարձվածքներն իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն օտար լեզվի ուսուցման գործընթացում , և աշակերտները սովորում են անգլերեն դարծվածքներ դեռևս տարրական դպրոցում: Նաև կարևոր է իմանալ, որ դրանք այնպիսի արտահայտություններ են,որոնք անթարգմանելի են,և յուրաքանչյուր ազգ ունի իր ժողովրդական դարձվածքները:

                Ստորև ներկայացված կայքում կարելի է գտնել բազմաթիվ կիրառվող և օգտակար անգլերեն դարձվածքներ, որոնք կարելի է ուսուցանել տարբեր տարիքային խմբերի աշակերտների:

                https://www.eslbuzz.com/the-face-idioms-in-english/

                Comment


                • #23
                  Դարծվածքները բառերի մի խումբ են, որոնց իմաստը տարբերվում է անհատական բառերի իմաստից: Երբեմն նրանց իմաստը հեշտ հասկանալի է, երբեմն՝ ոչ:

                  I’m tired today because I had a late night

                  Այստեղ late night-ը ոչ թե նշանակում է «ուշ գիշեր», այլ՝ ուշ քնել. ես ուշ եմ քնել:

                  They asked us to keep an eye on the house.

                  Keep an eye- աչքը վրան պահել, հսկել

                  I have no money, I’m broke

                  Ես գումար չունեմ, ես սնանկ եմ։

                  Comment


                  • #24
                    Հարգելի՛ Անուշ, շնորհակալություն ուսումնական կայքին ծանոթացնելու համար,անգլերեն դարձվածքներ չեմ ուսումնասիրել,բայց մեծ հետաքրքրությամբ կարդում ու սովորում եմ հայերեն և ռուսերեն դարձվածքներ:Ասեմ,որ 2 լեզուներն էլ ճոխ ու անզուգական են այդ ժանրում:

                    Comment


                    • #25
                      Свистеть в кулак. կամ В одном кармане смеркается, в другом заря занимается. (Գրպանում մկներ են խաղում)
                      Быть между молотом и наковальней. (Երկու կրակի մեջ ընկնել)
                      Губа не дура. (Թաց տեղ պառկող չի)

                      Comment


                      • #26
                        1.jpg
                        2.jpg
                        3.jpg

                        Comment


                        • #27
                          Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Կիմա Օհանջանյան, Ձեր տված հարցերին հետագայում մանրամասն կանդրադառնամ իմ գրառումներում:
                          Շնորհակալություն, անպայման կհետևեմ քննարկմանը:

                          Comment


                          • #28
                            Հարգելի՛ Արևիկ,շնորհակալություն հետաքրքիր նկարների համար:

                            Comment


                            • #29
                              Հայերենում շատ են այն դարձվածքները, որոնք արտահայտվում են մարմնի մասերի օգնությամբ: Ստորև նշված հղումով կարող եք գտնել «սիրտ» բառահոդվածը Հայերեն Վիքիբառարանում, որտեղ նշված է սիրտ բառով կազմված 199 դարձվածք:
                              https://hy.wiktionary.org/wiki/%D5%BD%D5%AB%D6%80%D5%BF

                              Comment


                              • #30
                                Հարգելի՛Արևիկ,շնորհակալություն հետաքրքիր նկարների համար:Ես ևս օգտագործում եմ նմանատիպ նկարներ՝դարձվածքների ուսուցումն իրականացնելիս:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X