Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դարձվածքների ուսուցումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

    Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու (աչքով ընկավ), որ կողքի ուղևորը վախեցած(սիրտը դող ընկած) նստած է: Նա փորձեց հարևանին սրտապնդել (սիրտ տալ):

    — Մեր օրերում ինքնաթիռով թռչելը սովորական (դատարկ բան) է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Մի քանի օր առաջ (Էս քանի օրը) բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
    Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 08-05-19, 19:15.

    Comment


    • Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

      Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու (աչքով ընկավ), որ կողքի ուղևորը վախեցած(սիրտը դող ընկած) նստած է: Նա փորձեց հարևանին սրտապնդել (սիրտ տալ):

      — Մեր օրերում ինքնաթիռով թռչելը սովորական (դատարկ բան) է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Մի քանի օր առաջ (Էս քանի օրը) բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

      Comment


      • րված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

        Պատի ծեփ դառնալ -վախենալ

        պայման կապել -պայմանավորվել

        քիթը կախել-նեղանալ

        բերանը բաց մնալ -զարմանալ

        իրեն պատեպատ տալ — անհանգստանալ

        Comment


        • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Տաթևիկ Միկինյան ջան, շնորհակալություն հետաքրքիր խաղերի համար, համոզված եմ,որ երեխաները մեծագույն սիրով կխաղան և միաժամանակ կսովորեն: (Ինքս էլ հաճույքով խաղացի):
          Այո՛, Լիլիթ ջան, խաղով միջնորդավորված, սրամիտ ու հետաքրքրաշարժ մատուցումով դասը երեխային տալիս է բազմաբնույթ գիտելիքներ և տեղեկություններ:

          Comment


          • Եվս մեկ սահիկահանդես դարձվածքների ուսուցումն ավելի հաճելի և պատկերավոր դարձնելու համար: Տեսասահիկում յուրաքանչյուր դարձվածք պատկերված է 2 նկարով: Առաջին նկարում պատկերված է հայոց լեզվի տվյալ բառակապակցության ուղղակի իմաստը, իսկ երկրորդ նկարում՝ այդ բառակապակցության փոխաբերական (դարձվածային) իմաստը:
            https://docs.google.com/presentation...it?usp=sharing
            Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 14-05-19, 00:32.

            Comment


            • Ստորև ներկայացնում եմ հոմանիշ դարձվածքների վերաբերյալ խաղ.
              https://learningapps.org/watch?v=pfiyg6kpj19

              Խաղ «Բլից հարցեր»
              https://learningapps.org/watch?v=pzcw067h219

              Խաղ «Խճանկար»
              https://learningapps.org/watch?v=pf5rhcayc19

              Խաղ «Գտի՛ր զույգը»
              https://learningapps.org/watch?v=pnx3x17vc19
              Վերջին խմբագրողը՝ manush; 21-05-19, 15:54.

              Comment


              • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Քարտային այս աշխատանքով ներկայացնում եմ «Նավարկություն» խաղը դարձվածքների վերաբերյալ, որտեղ կապ է ստեղծվում նաև մաթեմատիկայի հետ.
                [ATTACH=CONFIG]10270[/ATTACH]
                <<Մինչև ատամները զինվել>>
                Շատ հետաքրքիր ու ուսուցանող առաջադրանք է,շնորհակալություն:

                Comment


                • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից
                  Հարգելի Միկինյան ջան բավականին հերաքրքիր ուսուցանող գործիքներ եք կիեառում և կարող եմ ասել, որ աշակերտների մոտ բավականին վոգևորություն և ակտիվություն է նկատվում երբ դասը վարում եք համակարգչային սենյակուՄ:

                  Comment


                  • Դարձվածքները խոսքի համեմունքն են, այն ավելի է գեղեցկացնում մեր քաղցրահունչ հայոց լեզուն

                    Comment


                    • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից
                      Հետաքրքիր և ուսուցողական խաղ եք ներկայացրել, հարգելի' Տաթևիկ, շնորհակալություն։

                      Comment


                      • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից
                        Տաթև ջան շնորհակալություն , ինչպես միշտ հանդես ես գալիս նորարարական տեխնալոգիաները դասապրոցեսում կիրառելով, որը շատ գովելի է, երբեք քչով չես բավարարվում ձգտում ես ավելիին , ժամանակի հետ քայլում եդ համահունչ:

                        Comment


                        • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Տաթև ջան շնորհակալություն , ինչպես միշտ հանդես ես գալիս նորարարական տեխնալոգիաները դասապրոցեսում կիրառելով, որը շատ գովելի է, երբեք քչով չես բավարարվում ձգտում ես ավելիին , ժամանակի հետ քայլում եդ համահունչ:
                          Շնորհակալ եմ, Լիլիթ ջան: Նորարական տեխնոլոգիաները բարձրացնում են սովորելու մոտիվացիան, մեծացնում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և նպաստում սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը: Իսկ կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում ՏՀՏ-ների կիրառումն ուղղակի անհրաժեշտություն է:
                          Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 12-05-19, 20:17.

                          Comment


                          • Դարձվածքներից շատերն ունեն խիստ ազգային բնույթ, և սովորաբար մի այլ լեզվով բառացի թարգմանել հնարավոր չէ։ Դրանք լեզվի ազգային ինքնատիպությունը բնութագրող արտահայտություններ են։ Բայց կան նաև փոխառյալ(թարգմանված) դարձվածքներ, որոնք գործածական են այլ լեզուներում՝ առաջին ջութակ, կոկորդիլոսի արցունք թափել, աքիլլեսյան գարշապար, կարապի երգ և այլն։ Դարձվածքները շատ գործածական են ժողովրդախոսակցական լեզվում և գեղարվեստական գրականության մեջ։Նրանք խոսքը դարձնում են գեղեցիկ, պատկերավոր, կենդանի, աշխույժ, դիպուկ, խոսքն ազատում են միապաղաղությունից ու չորությունից։Դարձվածքները խիստ տարողունակ են, ունեն իմաստային խտացումներ, խոսքին տալիս են ժողովրդական երանգ։Ահա թե ինչու մեր գրողներն այնքան շատ են օգտագործում դարձվածքներ։Հայերենը դարձվածքների անսպառ շտեմարան է։

                            Comment


                            • Հարգելի՛ Տաթևիկ Միկինյան, ևս մեկ անգամ շնորհակալություն թեմայի բավանդակալից քննարկման համար, այն հագեցած է ոչ միայն տեսական նյութով, այլ նաև ուսումնական հետաքրքիր առաջադրանքներով:

                              Comment


                              • Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի՛ Տաթևիկ Միկինյան, ևս մեկ անգամ շնորհակալություն թեմայի բավանդակալից քննարկման համար, այն հագեցած է ոչ միայն տեսական նյութով, այլ նաև ուսումնական հետաքրքիր առաջադրանքներով:
                                Ես էլ եմ ուզում ասել շնորհակալություն։Հետևել եմ բոլոր քննարկումներին։Շատ ուսանելի են։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X