Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատումը տարրական դասարաններում: Գնահատե՞լ, թե՞ չգնահատել

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Գնահատումը տարրական դասարաններում: Գնահատե՞լ, թե՞ չգնահատել

    Առաջարկում եմ քննարկել այս ծավալուն թեման, վերհանել առավելություններն ու թերությունները:

  • #2
    ՀՀ կրթակարգով ամրագրված է` գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների, ուսումնական գորընթացի կարտարելագործման վերահսկումն է, գնահատումը դիտվում է որպես սովորողի խրախուսման միջոց, ոչ թե զենք:

    Երեխաներին գնահատանիշ պետք չէ: Նրանք առանց դրա էլ կսովորեն, եթե ուսումնական գործընթացը վերածենք իմացումի հրճվանքի, ոչ թե պարտադրանքի:
    Այսօրվա աշակերտը կարծես սովորում է լավ գնահատական ստանալու համար, նրան մոտիվացնողը բարձր գնահատական ստանալն է, այնինչ եթե աշակերտը հասկանա կրթության նպատակը, ապա նա կձգտի գիտելիքներ ստանալ, ոչ թե գնահատական: Կարծում եմ, հենց առաջին դասարանից երեխաների գիտակցությանը պետք է հասցնել, որ կարևորը ձեռք բերած գիտելիքն է, ոչ թե գնահատանիշը: Ճիշտ է, առանց գնահատանիշի կարծես դժվար է պատկերացնել կրթական գործընթացը, բայց այն կտանի դեպի գիտելիքի, կրթության դերի բարձրացմանը, կարևորություն տալ գլխավորին, ըմբռնել կարևորը` գիտելիքը, ոչ թե գնահատանիշը: Այն օրը, երբ երեխան հասկանա, թե ինչու է սովորում, գիտելիք ձեռք բերում, նորանոր տեղեկություններով հարստացնում իր էությունը, այդ օրվանից էլ գնահատանիշը առավելություն չի ունենա գիտելիքի նկատմամբ: Գնահատանիշը երեխայի ինտելեկտուալ մակարդակի չափանիշ չէ, գիտելիքների իրական որակը չի արտացոլում, երեխաներին դրդում է խաբեության, ցուցադրական ջանքերի և անառողջ մրցակցության: Ավանդական դպրոցում գնահատական նշանակելը հեշտ էր այն պատճառով, որ գնահատվում էր մտապահումը, իսկ այսօր մեր հետաքրքրությունների համակարգը մի ամբողջ աշխարհ է` բազմակողմանի ու հետաքրքիր: Ուստի գնահատման նոր գործիքներ են անհրաժեշտ:

    Comment

    • #3
      Մի կողմից գնահատականը դարձել է դպրոցական առօրյայի կարևոր ատրիբուտներից մեկը :Մեր դպրոցներում , թե ' տարրական, թե' միջին կամ ավագ օղակներում գնահատակնն ունի մեկ առավելություն - կառավարելու հնարավորություն - խոսեցիր - 2, սխալվեցիր -2 , անպատրաստ ես - 2 , դասից փախել ես - 2 ...արդարացումը մեկն է - սրանց հետ այլ կերպ անհնար է վարվել ....Մյուս կողմից տարրական դասարաններում գնահատականը մոտիվացնում է.... չէ որ բոլորն են ձգտում լավ սովորել ու բարձր գնահատական ստանալ...ինչպես բարձրացնել հետաքրքրությունը հանձնարարված նյութի կամ դասի վերաբերյալ, եթե ոչ գնահատելով....գնահատականը խթան է :
      Last edited by Հերմինե Խառատյան; d.m.Y, H:i.

      Comment

      • #4
        Ցավն այնն է, որ այսօրվա երեխաները սովորում են գնահատականի համար, իսկ ես կարևորում եմ այն գիտակցությունը, արդյո՞ք երեխան հասկանում է ինչի համար է սովորում: Կարծում եմ, նա սովորում է, որպեսզի բարձր, լավ գնահատական ստանա: Այո, գնահատականն է հիմնական պատճառը, խթանը դասանյութը սովորելու, ոչ թե նոր բան սովորելու կամ իմանալու համար, ընկերներից շատը իմանալու համար, կամ դասարանում ամենալավ կարդացողը լինելու համար: Ուզում եմ, որ այսօրվա աշակերտը արժևորի գիտելիքը ,ոչ թե գնահատականը, հասկանա ինչի համար է սովորում, գնահատականի՞, թե՞ գիտելիքների պաշար ունենալու, խելացին դառնալու...
        Միջին և ավագ դասարաններում, կարծում եմ, պարտադիր է գնահատելը... բայց <<ունի մեկ առավելություն - կառավարելու հնարավորություն - խոսեցիր - 2, սխալվեցիր -2 , անպատրաստ ես - 2 , դասից փախել ես - 2 ... >> այ սա չեմ ընդունում, դասը չի սովորել ,այո-2 / եթե հաճախակի չի սովորում, անպատրաստ է/ ... Ինչո՞ւ չեն կառավարվում բարձր դասարաններում աշակերտները, կարող եմ առաջ քաշել 3 վարկած-պատճառ. 1. թույլ է ուսուցիչը 2. դասարանում 33-36 աշակերտ է 2. դասղեկի պարտականությունները թերի են կատարվում , ևս մեկը` դասամիջոցներին աշակերտները վերահսկողությունից դուրս են, ասենք ուսուցիչը նկատեց և լռեց, արդեն սա ազդում է դաստիարակության, վարքի վրա: Սա արդեն ուրիշ թեմա է....
        ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՐԳԵԼԻ ՀԵՐՄԻՆԵ, թեմային մասնակցելու համար, ինձ համար յուրաքանչյուրի կարծիքն էլ կարևոր է և հետաքրքիր )))

        Comment

        • #5
          Ըստ գնահատման 10 բալային համակարգի, 1 գնահատականը համարվում է շատ վատ, 2` վատ, 3` անբավարար, 4` բավարար, 5` միջին, 6` միջինից բարձր, 7` լավ, 8`շատ լավ, 9` գերազանց , 10` բացառիկ: Եթե համեմատենք նախկին գործող գնահատման 5 բալանոց համակարգի հետ, ապա 1,2 և 3. գնահատականները կլինեն այսօրվա 2-ը, 4, 5 և 6 -ը` 3-ը, 7-8-ը կհամարվեն այսօրվա 4-ը, 10 և 9 `5-ը: Միավորների նման բաշխվածությունը հնարավորություն է տալիս առավել ճկուն գնահատել:

          Comment

          • #6
            Արդարություն, հուսալիություն, անկողմնակալություն, հավաստիություն, հիմնավորվածություն, թափանցիկություն. սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնց վրա պետք է խարսխվի գնահատման 10 բալային համակարգը։ Այս սկզբունքները սահմանված են դեռեւս 2004թ. կառավարության հավանությանն արժանացած «Հանրակրթության պետական կրթակարգում»։
            5 բալանոց համակարգը առավելապես բացահայտում էր սովորողների մտապահման աստիճանը՝ չնպաստելով նրանց ճանաչողական-կիրառական կարողությունների ու հմտությունների զարգացմանը։ Այն մասամբ էր արտահայտում ուսուցման իրական ընթացքն ու պատկերը, չէր ապահովում լիարժեք տարբերակված գնահատում։
            Ընթացիկ գնահատման 5 բալանոց համակարգը հնարավորություն չի տալիս բացահայտել ու հաշվառել սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ողջ բազմազանությունը։
            Գնահատման նոր համակարգը հնարավորություն է տալիս, որ ոչ միայն ուսուցիչը գնահատի աշակերտին, այլեւ աշակերտն ինքն իրեն գնահատի՝ ծնողը եւ միջավայրը գնահատեն նրան՝ ստեղծելով գնահատման օբյեկտիվ պայմաններ։ Գնահատումն այս դեպքում դառնում է օբյեկտիվ գործընթաց, ուր ավելի շատ ոչ թե գնահատանիշն է կարեւոր, այլ վերլուծությունը, որը հնարավորություն կտա երեխաներին հետագայում բարելավել իր ուսումնառությունը։

            Comment

            • #7
              Հարգելի Լուսինե,դուք իրավացի եք այսօր հատկապես տարրական դասարանի աշակերտը սովորում է գնահատական ստանալու համար։Դուք նշում եք ,որ երեխային պետք է սովորեցնել,որ նա չի սովորում գնահատականի համար։Իսկ ինչ կասեք այն ծնողների մասին,որ առաջին հարցից հետո .<<ի՞նչ ես ստացել>>,հաջորդում է .<<իսկ էլ ո՞վ ի՞նչ է ստացել,ամոթ չի դու 7 ես ստացել իսկ ......_ը 9>>։Համաձայն ե՞ք,որ պետք է սկսել հենց այստեղից։

              Comment

              • #8
                Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Ըստ գնահատման 10 բալային համակարգի, 1 գնահատականը համարվում է շատ վատ, 2` վատ, 3` անբավարար, 4` բավարար, 5` միջին, 6` միջինից բարձր, 7` լավ, 8`շատ լավ, 9` գերազանց , 10` բացառիկ: Եթե համեմատենք նախկին գործող գնահատման 5 բալանոց համակարգի հետ, ապա 1,2 և 3. գնահատականները կլինեն այսօրվա 2-ը, 4, 5 և 6 -ը` 3-ը, 7-8-ը կհամարվեն այսօրվա 4-ը, 10 և 9 `5-ը: Միավորների նման բաշխվածությունը հնարավորություն է տալիս առավել ճկուն գնահատել:
                Հարգելի գործընկեր, թեման հետաքրքիր է և բոլորն էլ կարծիք կունենան հայտնելու: Մենք՝ դասվարներս կարող ենք աշխատել նաև առանց գնահատական նշանակելու: Երեխան հավատում է դասվարին, նրա կարդացածի շուրջ ուսուցչի մեկնաբանությունները, նկատողությունները, առաջարկությունները պատճառաբանված են, արդարացի: Ուստի, կարելի է տարրական դասարանում չգնահատել աշակերտին միավորային գնահատականներով, այլ խրախուսել, ոգևորել, գիտելիք տալ երեխային:

                Comment

                • #9
                  Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Շնորհակալ եմ արձագանքի համար, հարգելի՛ Գրիգորյան: Ես ակնկալում էի ավելի բուռն քննարկումներ, սակայն կարծես թե այս թեման ստվերում է մնում: Այո՛, հետաքրքիր թեմա է և կարող են իրարամերժ կարծիքներ հնչել, սակայն դա ոչ թե պետք է խանգարի,այլ վերհանի գնահատման դրական և բացասական կողմերը:

                  Comment

                  • #10
                    Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի գործընկեր, թեման հետաքրքիր է և բոլորն էլ կարծիք կունենան հայտնելու: Մենք՝ դասվարներս կարող ենք աշխատել նաև առանց գնահատական նշանակելու: Երեխան հավատում է դասվարին, նրա կարդացածի շուրջ ուսուցչի մեկնաբանությունները, նկատողությունները, առաջարկությունները պատճառաբանված են, արդարացի: Ուստի, կարելի է տարրական դասարանում չգնահատել աշակերտին միավորային գնահատականներով, այլ խրախուսել, ոգևորել, գիտելիք տալ երեխային:
                    Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք գնահատականը չի ապահովում մրցակցությունը... Երեխաները միմյանց են նայում, թե ո՞վ ի՛նչ է ստանում, դրանից ոգևորվում են և ձգտում ավելին իմանալ: Ես մտավախություն ունեմ, որ կարող է չգնահատելով, ուսման նկատմամբ փոքր-ինչ հետաքրքրությունը ավելի կորցնել: Այո՛, կարելի է չգնահատել և բարձրացնել սովորելու նշանակությունը, կրթության դերը, կարևորությունը, սովորելու նպատակը ...

                    Comment

                    • #11

                      Հարգելի Լուսինե, առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում, սակայն ես կարողանում եմ նրանց ոգևորել, խրախուսել, ապահովել մրցակցությունը: Ինձ թվում է, մենք՝ դասվարներս կկարողանանք տարրական դպրոցում մեր աշխատանքը այնպես կազմակերպել, որ երեխաները ստանան կայուն, խորը գիտելիք, որը հիմք կհանդիսանա միջին դպրոցում աշխատելու համար:

                      Comment

                      • #12

                        Հարգելի Ջ. Գրիգորյան, շնորհակալությո՛ւն մեջբերման համար: Ես գիտեմ, որ առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում: Նրանք ուշադրություն են դարձնում ուսուցչի խոսքին, վերաբերմունքին ,շարժուձևին և նրանց համար կարևոր է ուսուցչի խոսքը, խրախուսանքը: Ուսուցիչը պետք է մոտիվացնի աշակերտին դեպի գիտելիքը և սեր առաջացնի գիտելիքի, ուսման նկատմամբ` գիտելիքը հետաքրքիր և մատչելի մատուցելով:Ինձ ոչ միայն թվում է, այլ համոզված եմ, որ մեծ նվիրում, իրենց աշխատանքի նկատմամբ պատասխանատվության և նպատակի գիտակցությամբ ուսուցիչները կկարողանան այնպես անել, որ աշակերտները կարևորեն գիտելիքը:
                        Հարգելի Ջ. Գրիգորյան, մտավախություններս կտրուկ փոփոխություններին են վերաբերում: Ենթադրենք, գնահատման համակարգը դուրս մղվեց տարրական դպրոցից: 4-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր 2 տարի գնահատանիշ են ստանում ու հետո չեն գնահատվում, արդյո՞ք մրցակցությունը չի նվազի նրանց մոտ: Թե՞ պետք է զրույցների և հոգեբանական աշխատանքի միջոցով կարևորել տանք կրթության դերը: Երևի այդպես ճիշտ կլինի... Ինձ հետաքրքիր է, երբևէ այս ուղղությամբ հետազոտություն եղե՞լ է, թե ոչ կամ այլ երկրների փորձը...

                        Comment

                        • #13
                          Դպրոցական կյանքի հենց առաջին օրերից երեխայի մեջ պետք է ձևավորվի այն գիտակցությունը,որ դպրոցը գիտելիք ստանալու, հմտություններ,կարողություններ յուրացնելու,զարգացնելու օրրան է:Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունեն այն ծնողները,որոնք դպրոցից տուն եկած երեխային <<Այսօր ի՞նչ նոր բան ես սովորել>> հարցի փոխարեն <<Այսօր ի՞նչ ես ստացել>> հարցն են ուղղում,որին հաջորդում է <<Ապրե՛ս, դու կստանաս քեզ խոստացած նվերը(գումար, կոնֆետ, պաղպաղակ,...)>> կամ <<Դու զրկվեցիր քո նվերից>> խոսքը:Իմ կարծիքով՝ուսուցչի ժպիտը, երեխայի գլուխը շոյելը, նրան ջերմ խոսքերով խրախուսելն ավելին է, քան յուրաքանչյուր քայլափոխին 100 դրամով վաճառվող և բոլորին հասանելի <<smile>>-ները, կամ գնահատանիշերը:

                          Comment

                          • #14
                            Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Ջ. Գրիգորյան, շնորհակալությո՛ւն մեջբերման համար: Ես գիտեմ, որ առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում: Նրանք ուշադրություն են դարձնում ուսուցչի խոսքին, վերաբերմունքին ,շարժուձևին և նրանց համար կարևոր է ուսուցչի խոսքը, խրախուսանքը: Ուսուցիչը պետք է մոտիվացնի աշակերտին դեպի գիտելիքը և սեր առաջացնի գիտելիքի, ուսման նկատմամբ` գիտելիքը հետաքրքիր և մատչելի մատուցելով:Ինձ ոչ միայն թվում է, այլ համոզված եմ, որ մեծ նվիրում, իրենց աշխատանքի նկատմամբ պատասխանատվության և նպատակի գիտակցությամբ ուսուցիչները կկարողանան այնպես անել, որ աշակերտները կարևորեն գիտելիքը:
                            Հարգելի Ջ. Գրիգորյան, մտավախություններս կտրուկ փոփոխություններին են վերաբերում: Ենթադրենք, գնահատման համակարգը դուրս մղվեց տարրական դպրոցից: 4-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր 2 տարի գնահատանիշ են ստանում ու հետո չեն գնահատվում, արդյո՞ք մրցակցությունը չի նվազի նրանց մոտ: Թե՞ պետք է զրույցների և հոգեբանական աշխատանքի միջոցով կարևորել տանք կրթության դերը: Երևի այդպես ճիշտ կլինի... Ինձ հետաքրքիր է, երբևէ այս ուղղությամբ հետազոտություն եղե՞լ է, թե ոչ կամ այլ երկրների փորձը...
                            Հարգելի գործընկեր, ամեն անգամ, երբ բախվում ենք տարրական դասարանում աշակերտներին գնահատական նշանակելու բարդ խնդրին, զգում ենք, որ կարելի է աշխատել նաև առանց գնահատելու: Հարգելի Լուսինե, ես այս հարցի շուրջ երբևէ ոչ մի հետազոտություն , կամ քննարկում չեմ լսել: Բայց գործընկերներս հաճախ ասել են, որ ճիշտ կլինի տարրական դասարանում չգնահատեն երեխաներին:

                            Comment

                            • #15
                              Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Լուսինե, առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում, սակայն ես կարողանում եմ նրանց ոգևորել, խրախուսել, ապահովել մրցակցությունը: Ինձ թվում է, մենք՝ դասվարներս կկարողանանք տարրական դպրոցում մեր աշխատանքը այնպես կազմակերպել, որ երեխաները ստանան կայուն, խորը գիտելիք, որը հիմք կհանդիսանա միջին դպրոցում աշխատելու համար:
                              Լիովին համամիտ եմ :Ես նույնպես դասավանդում եմ առաջին դասարանում, և միայն այս տարի,առաջին անգամ ինձ հաջողվեց <<դիմանալ>> թե՛ աշակերտների, թե՛ ծնողների <<ճնշմանը>> և չգնահատել (խոսքն իհարկե գնահատանիշի, <<Smile>>-ի, ծաղիկի և նման բաների մասին է):Ասեմ,որ դա բոլորովին չի ազդում դասարանում ակտիվ, աշխույժ, մրցակցային մթնոլորտ ստեղծելուն:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X