Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատումը տարրական դասարաններում: Գնահատե՞լ, թե՞ չգնահատել

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը

    Իհարկե , մոտիվացնող միջոցներն անհրաժեշտություն են, բայց գնահատականը դրանց շարքում դնել առաջինը պետք չէ: Հատկապես, որ մենք ունենք դրա փորձը, առաջին դասարանում աշակերտները չեն գնահատվում, բայց դրանից ուսումնական գործընթացի նկատմամբ հետաքրքրությունները չեն մարում:
    Իսկ ինչպես եք վարվում այն առաջին դասարանցի աշակերտի հետ, ում համար ոչ մի մոտիվացիա չի ազդում, ընդունակ է, խելացի, բայց չի ցանկանում սովորել: Գուցե վարքագիծը հոգեբանակա՞ն է (կամակոր է, քմահաճ, բայց ոչ դպրոցում): Ամեն դեպքում պետք է խրախուսման միջոցներ կիրառենք: Բանավոր գովասանքը տվյալ աշակերտի վրա չի ազդում, այլ ի՞նչ միջոցներ խորհուրդ կտաք

    Comment


    • #62
      ԶառաՍարիբեկյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհակալություն այս հարցին անդրադառնալու համար։ Ես կարծում եմ , որ գնահատականը , համենայնդեպս տարրական դպրոցում, ուսումնառության գործընթացը դարձնում է "առևտուր"/ գուցե բառը կոպիտ է հնչում/։ Աշակերտը գիտի, որ դասը սովորելու դիմաց պիտի ստանա գնահատական / վարձատրություն/։ Շատ վատ է , երբ աշակերտի սովորելու միակ մոտիվացիան գնահատականն է։ Մենք պիտի հասնենք նրան , որ աշակերտը սովորի հանուն ավելի վեհ գաղափարի , քան ուղղակի գնահատական վաստակելն է։
      Հարգելի´ Զառա, ցանկացած տարիքի մարդ ուզում է լինել գնահատված, պարզապես նրան գնահատելու, կատարած աշխատանքը արժևորելու, ոգեշնչելու, խրախուսելու միջոցները պետք է արդարացված և ճիշտ ընտրված լինեն: Գաղափարը հիմքից պետք է փոխել, դեռ մանկապարտեզից, ավելին` տնից: Թեև հակասեմ ինքս ինձ, տանը բոլորը չեն կարող այդ վեհ գաղափարը տալ երեխային, այնպես որ մնում է հույսը դնել կրթական հաստատությունների վրա` մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ: Դա կարող է ապահովել միայն կրթական նոր բարեփոխումներ իրականացնելով: Ես շատ կուզենայի իմանալ Հայաստանում կա՞ այնպիսի դպրոց, որը միավորային գնահատում տարրական դասարանում չի իրականացնում ( ինչքանով որ տեղյակ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է, եթե ոչ ապա ո՞ր դպրոցը...)

      Comment


      • #63
        ԶառաՍարիբեկյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Շնորհակալություն այս հարցին անդրադառնալու համար։ Ես կարծում եմ , որ գնահատականը , համենայնդեպս տարրական դպրոցում, ուսումնառության գործընթացը դարձնում է "առևտուր"/ գուցե բառը կոպիտ է հնչում/։ Աշակերտը գիտի, որ դասը սովորելու դիմաց պիտի ստանա գնահատական / վարձատրություն/։ Շատ վատ է , երբ աշակերտի սովորելու միակ մոտիվացիան գնահատականն է։ Մենք պիտի հասնենք նրան , որ աշակերտը սովորի հանուն ավելի վեհ գաղափարի , քան ուղղակի գնահատական վաստակելն է։
        Ձեզ նույնպես շնորհակալ ենք քննարկմանը մասնակցելու համար ... Ձեր կարծիքը շատ կարևոր է

        Comment

        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
        Working...
        X