Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատումը տարրական դասարաններում: Գնահատե՞լ, թե՞ չգնահատել

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Arevik Tumasyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լուսինե Բադալյան, իմ կարծիքով «Փոքրիկ իշխան»-ի յուրաքանչյուր տողն էլ արդիական ու խորիմաստ է՝ գրված բոլոր ժամանակների համար:
    Այո´, համամիտ եմ...

    Comment

    • #47
      Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Արձագանքում են դասվարները... Չմոռանանք, յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքը...

      ● Լուսինե ջան,ինձ համար շատ հետաքրքիր թեմա է... Ես կարծում եմ,որ գնահատումը շատ կարևոր է տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի համար։Եթե ուսուցիչը չգնահատի աշակերտին,նա հաջորդ օրը դասին անպատրաստ կգա,ուստի պետք է գնահատել և մեկնաբանել ՝տվյալ գնահատականն աշակերտն ինչի համար է ստացել... Շատ հաճախ առաջարկում եմ, որ հենց իրենք իրենց գնահատեն, և պատկերացրեք, որ շատ ճիշտ են գնահատում։

      ● Իմ կարծիքով գնահատումը պիտի հանվի տարրական դասարաններում:ՈՒսուցիչնեիր մի խումբ կա,որ իրենց «սիրելիներին» 10- են շարում, իսկ խեղճ ու կրակ երեխաներին ցածր գնահատականով ջարդում: Իսկ 6-7 տարեկան երեխան շատ շուտ է կոտրվում:

      ● Ես էլ եմ կողմ , որ գնահատանիշ չդրվի տարրական դասարաններում։Հաճախ բարձր գնահատական ստանալն աշակերտների համար դառնում է ինքնանպատակ։ Գիտելիքը երկրորդ պլան է մղվում։ Նաև անառողջ մրցակցություն է սկսվում աշակերտների միջև։

      ● Բարև ձեզ: Ես էլ եմ դեմ տարրական դասարաններում աշակերտների գնահատմանը: Առաջին դասարանում չենք գնահատում , բայց լավ էլ սովորում են : Այնպես որ ..... Չգնահատել ...
      ● Դա,իհարկե, ավելի շատ խանգարում է ուսումնական գործընթացին, քան օգնում։ 6-7 տարեկան շատ երեխաների համար գնահատականն է առաջնային դառնում, իսկ իրական նպատակը չեն գիտակցում։

      - Իմ կարծիքով երեխան այնքան ժամանակ չի գիտակցում, թե ինչ է գնահատականը, քանի այդ մասին նրան չեն հոգնեցրել մեծերը:Այստեղից էլ սկսվում է մրցավազքը:
      - Ծնողների մրցավազքը, ես միշտ խոսում եմ աշակերտներիս հետ , որ կարևորը գիտելիքն է, ոչ թե գնահատականը:
      - Երեխան մեզ հետ է 2-3 ժամ, 20 ժամ ծնողի հետ է:Ծնողը երեխայի համար սրբություն է, փարոս: Նրա ասած յուրաքանչյուր խոսքը երեխայի համար ուղեցույց է, էտալոն:
      - Համաձայն եմ, յուրաքանչյուրիս համար էլ ծնողը սրբություն է: Ես երեխաների ներկայությամբ երբևէ չեմ քննարկի ծնողին, բայց այսօր հակառակը հաճախակի կարող ենք նկատել: Երեխայի վարքագիծը, շարժումները, խոսքը ամեն ինչ ծնողն է ձևավորում, անկախ իր կամքից, նույնիսկ կարող է չնկատել ու չզգալ: Ինչպես Դուք ասացիք, երեխայի համար ուղեցույց է, նաև օրինակ...
      - Դրա համար էլ այսպիսի վիճակ ունենք: Ծնողը երեխայի մոտ քննարկում է ուսուցչին:Առաջին հարցը ,որ տալիս է երեխային տուն մտնելիս՝ի՞նչ ես ստացել: Երեխան էլ ստիպված է լինում շատ անգամ օրագիրը չներկայացնել, ստել.....ու էլի շատ բաներ:Չեն հարցնում ի՞նչ նոր բան ես սովորել, քեզ ինչպե՞ս ես զգացել, ո՞ր դասաժամին ես ժպտացել...

      ● Երեխան պետք էսովորի սովորելու համար։Հատկապես տարրական դասարաններում նրանք դեռ բավականին գիտելիքների պաշար չեն ունենում։

      ● Ես կարծում եմ,որ գնահատումը շատ կարևոր է տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի համար։

      ● Չգնահատե՛լ,պայքար է գնում ոչ թե գիտելիքի,այլ գնահատականի համար։

      ● Անշուշտ, պետք է գնահատել, բայց ես գտնում եմ, որ առավել մեղմ և հոգեբանորեն պետք է գնահատել տարրական դասարանի փխրուն երեխային, ոչինչ, որ երբեմն բարձր ենք գնահատում ավելի, քան նա կա, բայց փոխարենն ապահովում ենք նրա ուրախ և ինքնավստահ, համարձակ և նախաձեռնող հանդես գալը: Ինձ համար սա իմ ներքին և ամենաճիշտ չափորոշիչն է: Միայն թե խնդրում եմ բարձր դասարաններում դասավանդողները սա մի քիչ մեղմ ընդունեն և ամպագոռգոռ հայտարարություններ չանեն, թե շատ ենք շռայլում գնահատականները...

      ● Եթե չգնահատվի, թույլ կարողություններով աշակերտն այլևս չի վախենա սխալ պատասխանելուց, և ոչ միայն թույլ կարողություններով... Սակայն արդյո՞ք գնահատականը չի ապահովում մրցակցությունը...

      ● Կարծում եմ ,որ ճիշտ է չգնահատելը...

      Comment

      • #48

        ● Գնահատականը շեղում է բուն նպատակից և ավելորդ լարվածության պատճառ դառնում։

        ● Թույլ տվեք չհամաձայնել, ի վերջո նույնիսկ ինքներս ենք ձգտում գնահատվել, առանց դրա մի մեծ բաց կունենանք, իսկ առաջին դասարանում որ աստղիկ և արև ենք շարում, դա նույնպես գանահատում է, երբ ասում ենք ապրես, դու հրաշք ես, դա էլ է գնահատում, իսկ մենք, հարազատներս, ոչ թե քննադատենք գնահատականին, այլ խորհրդակցենք, թե ինչպե՞ս ճիշտ անենք դա:

        ● Թվերը տարրական դասարանում դառնում են սահմանափակում , իսկ երեխան պետք է ձգտի անսահմանին։

        ● Հաստատ կլինեն ծնողներ, ովքեր գնահատանիշը վեր կդասեն գիտելիքից ու կգերադասեն իրենց երեխան 9 ստանա, իրական գիտելիքը կարժեզրկեն... Անհնար է դասարանում չլինի մի ծնող, որ գնահատականին շատ տեղ չտա և կարևորի, թե ի՞նչ գիտի երեխան, ի՞նչ է սովորում և յուրացնում երեխան... Ցավո՜ք, ցավո՛ք այդպիսիք կան... և երբևէ չենք խուսափի.... Միշտ էլ նրանց կհանդիպենք...

        Comment

        • #49
          Ուսուցիչը պետք է կարողանա ոչ թե «2» գնահատելով ազդել աշակերտի վրա, այլ հոգեբանական զրույցների միջոցով։ Աշակերտին գնահատելիս ուսուցիչը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի,այլև մնա աշակերտի բարեկամը,կիսի այն ապրումները,որ աշակերտի մեջ կարող է առաջացնել լավ կամ վատ գնահատականը: Այդ գնահատականը աշակերտի համար բովանդակություն,հետևաբար՝ նաև նշանակություն չունի,քանի դեռ նրա մեջ ուսումնական գործունեության պրոցեսում չի ձևավորվել ինքնագնահատման կարողությունը: Այժմ ուսուցիչները ցածր գնահատական նշանակելիս «կոտրում» են աշակերտին, չմտածելով դեռահասի ապագայի մասին:

          Comment

          • #50
            Մանկավարժ լինելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, այլև առաջին հերթին պետք է հոգեբան լինի:
            Ուսուցիչը պետք է կարողանա այնպես անել, որ աշակերտների մեջ հետաքրքրություն ձևավորվի ոչ միայն ուսումնական նյութի,այլև գիտելիքներ ձեռք բերելու բուն պրոցեսի հանդեպ:
            Դպրոցականներին պետք է հետաքրքիր լինի սովորելը՝ ուսումնասիրելն ու ինքնուրույն եզրակացություններ անելը, խնդիրներ վճռելն ու վճռելու ընդհանուր եղանակներին տիրապետելը, վերլուծելը և այլն:

            Comment

            • #51
              ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

              Ինչպես գիտեք սովորողի ուսումնառության ընթացիկ գնահատման ձևերն են միավորային գնահատումը և ուսուցանող գնահատումը.

              1)Ուսուցանող գնահատումը սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման հետ կապված թերըմբռնումների, սխալների ու դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահար-ան, սովորողի մտածողության ու ճանաչողության ոլորտն ընդլայնելու համակարգված գործընթացն է, ինչպես նաև հետադարձ կապի կիրառմամբ ուսումնական գործընթացում տեղեկու-թյունների հավաքագրման և արժևորման միջոցով կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների բարելավումը:

              2)Միավորային գնահատումն ուսումնառության ընթացքում սովորողի ձեռքբերումների մակարդակը թվանշանով արտահայտելն է՝ համաձայն առարկայական չափորոշչի: Միավորային գնահատման արդյունքները գրանցվում են 1-ից մինչև 10 ամբողջ թվերով արտահայտվող միավորային սանդղակով: Ընթացիկ գնահատումն իրականացվում է բանավոր, գրավոր և գործնական եղանակներով կարող է իրականացվել նաև թղթապանակով:

              Հանրակրթության բովանդակությանը ներկայացվող պահանջների, ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթության որակի բարելավման ու վերահսկման մոտեցումների և մեթոդների հիման վրա սովորողների ընթացիկ գնահատման համակարգը նպատակ ունի լուծելու հետևյալ խնդիրները.

              1) բացահայտել սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության ընթացքը, արձանագրել և վերլուծել նրա ուսումնական ձեռքբերումներն ու դժվարությունները,
              2) շարունակաբար և ըստ փուլերի ստուգել ու գնահատել սովորողի կողմից Հանրակրթության պետական չափորոշիչով ամրագրված բովանդակային բաղադրիչների յուրացման և տիրա-պետման աստիճանը,
              3) գնահատման տարբեր ձևերի և տեսակների համակարգված կիրառման միջոցով հնարավորություն տալ սովորողին առավելագույնս ցուցաբերել իր գիտելիքները, կարողությունները և հմտությունները,
              4) գնահատման չափանիշների հստակեցմամբ բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը,
              5)ուսուցանող գնահատման կանոնակարգմամբ խթանել սովորողի հետաքրքրությունը դասավանդվող ուսումնական առարկայի նկատմամբ և բարձրացնել ուսումնառության
              արդյունավետությունը,
              6) նպաստել սովորողի անձնային որակների ձևավորմանն ու վարքագծի կարգավորմանը, խթանել սովորողի ինքնաճանաչման, ինքնազարգացման և ինքնագնահատման կարողությունների զարգացումը,
              7) բարձրացնել ուսուցչի պատասխանատվության և մասնագիտական պատրաստվածության աստիճանը,
              8) ճշգրտել յուրաքանչյուր սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակությունն ու ծավալը, խթանել նրա ուսումնական ակտիվությունը,
              9) հայտորոշել ուսուցման ընթացքն ու արդյունքները,
              10) շաղկապել ուսուցումն ուսումնառության հետ,
              11) ապահովել փոխադարձ կապ սովորողի, նրա ծնողի հետ,
              12) հաշվառել մեկնարկային վիճակի նկատմամբ սովորողի առաջադիմության ընթացքը,
              13) վերահսկել ուսումնական գործընթացն ու արդյունքները:

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X