Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Շարադրություններում աշակերտների թույլ տված սխալների հաշվառման ժամանակ պիտի կարևորել նյութի շարադրանքը` հանդուրժողականություն դրսևորոլով թույլ տված ուղղագրական և լեզվական այն սխալների հարցում, որոնց ուղղությամբ երեխաները գիտելիքներ ձեռք չեն բերել: Առանձին դեպքերում կարելի է նշանակել երկու գնահատանիշ` համարիչ-հայտարարով` դրանով վերաբերմունք դրսևորելով ինչպես շարադրանքի բովանդակության, այնպես էլ գրագիտական կողմի նկատմամբ:

    Շարադրությունների մեջ թույլ տված սխալների ուղղման գործընթացի մեթոդական շղթան.


    ա) Աշակերտների` տետրերում թույլ տված սխալների ուղղում:
    բ) Սխալների դասակարգում, պատճառների որոշում:
    գ) Համադասարանային աշխատանք տիպային սխալների շուրջ:
    դ) Թույլ տված սխալների շուրջ տարաբնույթ վարժությունների կատարում:
    ե) Շարադրությունների և փոխադրությունների ինքնաստուգում և ինքնախմբագրման ունակությունների ձևավորում:

    Բոլոր սխալները ուսուցիչը պետք է ուղղի կարմիր գրիչով աշակերտների մասնակցությամբ: սխալների ուղղման դասի ժամանակ պետք է ընթերցել լավագույն աշխատանքները , իսկ թերություններն անհրաժեշտ է վերլուծել ընդհանուր պլանով`առանց անուններ տալու:

    Comment


    • #32
      Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
      ՈՒսուցիչները շատ մեծ ուշադրություն պիտի դարձնեն գրավորի այս տեսակի ճիշտ մատուցմանն ու անցկացմանը:ՈՒսուցիչը պիտի աստիճանաբար աշակերտների պասիվ վերարտադրական փոխադրության ունակությունը հետզհետե վերափոխի ակտիվ վերարտադրականի:
      Փոխադրություն է կոչվում այն գրավոր աշխատանքը, որի մեջ աշակերտը վերարտադրում է կարդացած կամ լսած նյութի բովանդակությունը: Սկզբում դրանք պիտի լինեն պատմողական բնույթի, ոչ ծավալուն: Փոխադրություն գրելուց առաջ պետք է փոխադրվող նյութը լավ յուրացվի աշակերտների կողմից, ուսուցչի և աշակերտների ուժերով կազմվի դրա հակիրճ պլանը, բացատրվի անծանոթ բառերի ուղղագրությունը, կետադրությունը և բառիմաստները:

      Comment


      • #33
        Ցանկացած գրավոր խոսքի տեսակ ունի իր մեթոդական շղթան և շատ կարևոր է ուսուցման գործընթացում պահպանել այդ մեթոդական շղթայի հերթականությունը: Դրանք ինչ-որ չափով նման են և որոշ չափով տարբեր...

        Comment


        • #34
          Ընդօրինակման և ստեղծագործական արտագրությունների մեթոդական շղթան

          ա) Առաջադրանքի, ապա` բնագրի ընթերցում:
          բ) Առաջադրանքի խնդիրների պարզաբանում և կատարման քայլերի որոշում:
          գ) Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ լեզվական նյութի կրկնություն:
          դ) Ցուցումներ արտագրելու տեխնիկական կողմի վերաբերյալ:
          ե) Բնագրի ընթերցում 1-2 աշակերտի կողմից:
          զ) Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ:
          է) Արտագրություն:
          ը) Ինքնաստուգում:
          թ) Գրավորների հանձնում:

          Comment


          • #35
            Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Փոխադրությունները խոսքի զարգացման միջոց են: Գրավորի այս տեսակը հարստացնում է աշակերտի խոսքը: Միաժամանակ այս ճանապարհով նա գրողից կարծես թե վերցնում է խոսք կառուցելու դասեր:
            Որքան էլ որ ունկնդրած նյութի բովանդակությունը փոխադրելիս կարևորվում է աշակերտի ինքնուրույն խոսքը, այնուամենայնիվ, պիտի աշխատանք տանել, որ աշակերտը որոշ հեղինակային բառեր, արտահայտություններ, մտքեր վերարտադրի` հարազատ մնալով հեղինակի ոճին և լեզվին: Բնագրի շուրջ տարվող մեթոդապես ճիշտ աշխատանքի միջոցով դրանք կդառնան աշակերտներինը` սերմանելով ստեղծագործական գործունեության տարրեր: Որքան էլ փոխադրություն գրելիս տեղ տրվի երեխաների ստեղծագործական մտքին և վերլուծական մտածողությանը, այնուամենայնիվ, աշակերտները պետք է տրված խոսքի նմուշից օգտագործեն այն բառերը, արտահայտությունները, որոնք աշակերտներն հանդիպում են առաջին անգամ, որպեսզի պահպանվեն ստեղծագործության իմաստային առանձնահատկությունները, և աշակերտների խոսքը հարստանա դրանցով: Որպեսզի փոխադրության համար ընթերցած նյութի տպավորությունը չխամրի, անհրաժեշտ է չձգձգել փոխադրությանը նախապատրաստող աշխատանքը, և աշակերտներին անմիջապես մղել վերարտադրելու:
            Սովորաբար տարրական դասարաններում կիրառվում են փոխադրության հետևյալ տեսակները.
            1. բնագրին հարազատ կամ մանրամասն
            2. համառոտ
            3. ընտրովի
            4. ստեղծագործաբար
            Փոխադրություն գրելիս, հաճախ աշակերտը գերի է մնում բնագրի լեզվական ձևին և չի կարողանում միևնույն միտքը ալլ ձևով, հոմանիշ բառով ու բառակապակցությունով արտահայտել: Այդ պատճառով յուրաքանչյուր ինքնուրույն գրավոր աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է բառապաշարի մշակման ուղղությամբ որոշակի աշխատանք կատարել:
            Փոխադրության առանձին մասերին կամ ամբողջ բնագրին վերաբերող բառեր և բառակապակցություններ գրելով գրատախտակին` անհրաժեշտ է հանձնարարել դրնք անպայման օգտագործել փոխադրության մեջ` նպատակ ունենալով այդ բառերն աշակերտի ակտիվ բառապաշարի մեջ մտցնել:
            Գրատախտակին գրված բառերը, եթե նույնիսկ աշակերտը դրանք չի էլ օգտագործում, որոշակի ազդեցություն են թողնում աշակերտի վրա և մտքում տպավորվում, ուստի պետք է հետևել, որ դրանք նյութի բնավոր վերարտադրման ժամանակ անպայման օգտագործվեն, որպեսզի ուսուցիչը համոզվի, որ աշակերտները կարող են դրանք տեղին ու ճիշտ օգտագործել:
            Վերջին խմբագրողը՝ Զարուհի Մարգարյան; 07-05-19, 16:17.

            Comment


            • #36
              Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Արտագրություններն լինում են ընդօրինակման և ստեղծագործական: Արտագրություններ անում են ինչպես դասագրքից և գրատախտակից, այնպես էլ ձեռագիր տեքստից:
              Դեռևս առաջին դասարանի գրաճանաչության շրջանից տրվում են արտագրելու ուղղությամբ հանձնարարություններ: Այն կատարելու համար աշակերտը պիտի կարդա բնագիրը, այն հասկանա, իմաստավորի, արտագրի` պահպանելով ինչպես ուղղագրական, այնպես էլ վայելչագրական կանոնները: Աշխատանքը մեխանիկական է դառնում և ոչ արդյունավետ, երբ աշակերտը նախապես չի կարդում բնագիրը, հասկանալու և իմաստավորելու համար: Հաճախ ոմանք կարծում են, թե արտագրությունը մեխանիկական աշխատանք է, այնինչ այդպես չէ: Այն ճիշտ չկազմակերպելու արդյունքում է դառնում մեխանիկական աշխատանք...
              Արտագրության տեսակներն են.

              1. Արտագրել՝ ընտրելով պահանջված բառերը, նախադասաությունները (սա կոչվում է նաև ընտրովի արտագրություն):
              2. Արտագրել՝ խմբավորելով տրված բառերը, նախադասությունները:
              3. Արտագրել՝ ընդգծելով պահանջված բառերը, նախադասությունները:
              4. Արտագրել՝ տեղադրելով բաց թողած տառերը:
              5. Արտագրել՝ տեղադրելով բաց թողած բառերը:
              6. Արտագրել՝ փոփոխելով բառերը, նախադասությունները, տեքստը:
              7. Արտագրել՝ վերականգնելով ձևափոխված տեքստը։

              Comment


              • #37
                Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Փոխադրություն գրելիս, հաճախ աշակերտը գերի է մնում բնագրի լեզվական ձևին և չի կարողանում միևնույն միտքը ալլ ձևով, հոմանիշ բառով ու բառակապակցությունով արտահայտել: Այդ պատճառով յուրաքանչյուր ինքնուրույն գրավոր աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է բառապաշարի մշակման ուղղությամբ որոշակի աշխատանք կատարել:
                Փոխադրության առանձին մասերին կամ ամբողջ բնագրին վերաբերող բառեր և բառակապակցություններ գրելով գրատախտակին` անհրաժեշտ է հանձնարարել դրնք անպայման օգտագործել փոխադրության մեջ` նպատակ ունենալով այդ բառերն աշակերտի ակտիվ բառապաշարի մեջ մտցնել:
                Գրատախտակին գրված բառերը, եթե նույնիսկ աշակերտը դրանք չի էլ օգտագործում, որոշակի ազդեցություն են թողնում աշակերտի վրա և մտքում տպավորվում, ուստի պետք է հետևել, որ դրանք նյութի բնավոր վերարտադրման ժամանակ անպայման օգտագործվեն, որպեսզի ուսուցիչը համոզվի, որ աշակերտները կարող են դրանք տեղին ու ճիշտ օգտագործել:
                ՓՈԽԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

                1. Պատմողական բնույթի մանրամասն փոխադրություն
                2. Պատմողական բնույթի հակիրճ փոխադրություն
                3. Ընտրովի փոխադրություն
                4. Մանրամասն փոխադրություն արտագրության տարրերով
                5. Փոխադրություն քերականական հանձնարարականներով
                6. Բանավոր փոխադրություն
                7. Փոխադրություն-թարգմանություն
                8. Ստեղծագործական փոխադրություն

                Comment


                • #38
                  Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Փոխադրություն գրելիս, հաճախ աշակերտը գերի է մնում բնագրի լեզվական ձևին և չի կարողանում միևնույն միտքը ալլ ձևով, հոմանիշ բառով ու բառակապակցությունով արտահայտել: Այդ պատճառով յուրաքանչյուր ինքնուրույն գրավոր աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է բառապաշարի մշակման ուղղությամբ որոշակի աշխատանք կատարել:
                  Փոխադրության առանձին մասերին կամ ամբողջ բնագրին վերաբերող բառեր և բառակապակցություններ գրելով գրատախտակին` անհրաժեշտ է հանձնարարել դրնք անպայման օգտագործել փոխադրության մեջ` նպատակ ունենալով այդ բառերն աշակերտի ակտիվ բառապաշարի մեջ մտցնել:
                  Գրատախտակին գրված բառերը, եթե նույնիսկ աշակերտը դրանք չի էլ օգտագործում, որոշակի ազդեցություն են թողնում աշակերտի վրա և մտքում տպավորվում, ուստի պետք է հետևել, որ դրանք նյութի բնավոր վերարտադրման ժամանակ անպայման օգտագործվեն, որպեսզի ուսուցիչը համոզվի, որ աշակերտները կարող են դրանք տեղին ու ճիշտ օգտագործել:
                  Ես պատճառահետևանքային կապ եմ տեսնում փոխադրության և այն դասերի միջև, որոնք աշակերտները պատասխանելիս պատմում են: Այն աշակերտները, որոնք կարողանում են դասը պատմելիս բառը փոխարինել հոմանիշով կամ նախադասությունը ձևակերպել իրենց հարազատ ձևով, առանց մտքային փոփոխությունների, նույն կերպ էլ փոխադրությունների ժամանակ են վարվում: Ես չեմ ստիպում, որ նրանք պարտադիր գրեն գրատախտակին գրված բառերը, ես բացատրում եմ,որ ցանկալի է փոխադրության մեջ օգտագործվեն այդ բառերը, խրախուսում եմ նրանց, ովքեր խոսքը ինքնուրույն են ձևակերպում և չեն կառչում բնագրի լեզվական ձևին: Փոխադրություն գրելը համարում եմ երեխայի համար բարդ աշխատանք և նրա ցանկացած նոր հաջողություն արձանագրում եմ... լինի դա ուղղագրության բարելավում, ձևակերպումների հղկում, մտքերի շարադասության լավացում ...

                  Comment


                  • #39
                    Փոխադրությունը խոսքի, լեզվի ինքնուրույն վերարտադրման առաջին աստիճանն է, միջանկյալ օղակ թելադրության և շարադրության միջև: Փոխադրության նպատակը հիշողության զարգացումն է տեքստը քերականորեն ճիշտ շարադրելու միջոցով:

                    Comment


                    • #40
                      Փոխադրության ժամանակ թելադրության պահանջներին ավելանում է տեքստում չեղած, իր իսկ կողմից ավելացված բառերը ճիշտ գրելու, ապա,որ էական է, ինքնուրույն ճիշտ նախադասություններ կազմելու, խոսքի շարահյուսական կանոնները պահպանելու խնդիրը:

                      Comment


                      • #41
                        Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ստեղծագործական թելադրությունները նախատեսված են 3-4-րդ դասարաններում: Ստեղծագործական թելադրությունների ժամանակ տրվող հանձնարարությունները երբեմն կարող են այն աստիճանի ձևափոխել թելադրվող նյութը, որ այն կարող է դառնալ պարզապես փոխադրություն, որի պատճառով էլ հաճախ գրավորի այս տեսակը ոմանք անվանում են ստեղծագործական: Ստեղծագործական թելադրությունները բազմազան են` ընտրովի, ազատ, հորինողական, առարկայական:
                        Ընտրովի թելադրությունները նպաստում են սովորողների ուշադրության կենտրոնացմանը, հիշողության զարգացմանը, համադրելու, հակադրելու, ընդհանրացնելու կարողությունների ձևավորմանը: Ընտրովի թելադրության համար կարող են նյութ ծառայել որոշակի առաջադրանքով սովորական թելադրության բնագրերը: Օրինակ` թելադրված նյութիցգրի առնել միայն գոյական անունները, ածականները, որևէ ուղղագրական կանոնին վերաբերող բառերը, եզակի թվով գործածված բառերը, հատուկ անունները, թվականները, բայերը և այլն: Ընտրովի թելադրությանը կից տրված առաջադրանքը պիտի անպայման գրվի գրատախտակին, իսկ ընտրված բնագիրը պետք է լինի փոքրածավալ: Բնագիրն ընտրելիս պետք է առաջնորդվել տվյալ դասարանի ծրագրով և տվյալ դասի նպատակով: Միևնույն թելադրության ժամանակ արդյունավետ է ընտրել և հանձնարարել լեզվական կամ տրամաբանական մեկ աշխատանքի ուղղություն, իսկ նյութը թելադրել արտահայտիչ և դանդաղ:
                        Ազատ թելադրությունը մի շարք հատկանիշներով նման է փոխադրությանը , հետևաբար մշակում է ոչ միայն ունկնդրածը գրագետ գրի առնելու կարողություն, այլև ձևավորում է ինքնուրույնաբար կապակցված խոսք շարադրելու ունակություն: Ազատ թելադրոււթյան բնագիրը պետք է ունենա ոչ թե նկարագրական բնույթ, այլ պարունակի դեպքեր, ունենա հերոսներ ևհամեմատաբար ծավալուն լինի: Ազատ թելադրության ժամանակ բնագիրն ընթերցվում է մաս-մաս, իսկ աշակերտները գրի են առնում թելադրված միտքն «իրենց բառերով»: Սա յուրատեսակ նախապատրաստություն է փոխադրություն գրելուն:
                        Հորինողական թելադրություններն իրականացվում են ինչպես որոշակի թեմայով հենակետային բառերի հիման վրա տեքստը կազմելու և գրի առնելու, այնպես էլ առանձին «մտքերի թելադրման», այսինքն` ազատ թելադրության ուղիով:
                        Գրավորների այս տեսակը 3-4-րդ դասարաններում հիմնականում գործադրվում և ներկայացնում է հենակետային բառերով գրվող խմբային փոխադրության և թելադրության տարրերի լիագումար: Հորինողական թելադրություն կարելի է գրել և´ նախադասություն առ նախադասություն, և´ պարբերություն առ պարբերություն, և´ ամբողջական տեքստով: Աշպատանքը պետք է սկսել հենակետային բառերի ուղղագրության և իմաստների շուրջ տարվող բացատրություններից (երեխաների միջոցով), այնուհետև դրանցով պիտի կազմվեն մտքով իրար հետ կապված նախադասություններ, որոշվի, թե որ նախադասությունը որի տրամաբանական շարունակությունն է կազմում, ընտրվեն լավագույնները, ամբողջացվեն, հղկվեն, ապա նյութը պիտի պատմվի ամբողջությամբ: Ուսուցիչը պետք է գրի առնի համադասարանային աշխատանքի արդյունքով ստեղծված տեքստը և թելադրի:
                        Առարկայական թելադրության ժամանակ ցուցադրվում են առարկաները կամ դրանց նկարները, իսկ աշակերտները պիտի լուռ գրեն դրանց անունները: Թելադրության այս տեսակը ավելի շատ օգտագործվում է 2-րդ դասարանում` երեխաների մեջ ինքնաթելադրություն գրելու կարողության ձևավորման նպատակով: 3-4-րդ դասարաններում աստճանաբար կարելի է տալ նաև լրացուցիչ հանձնարարություններ: Օրինակ` ա) առարկայի անունը գրել վանկատած, բ) գրել առարկայի անունը համապատասխան հատկանիշ ցույց տվող բառերի հետ, գ) գրել առարկայի անունը` փոխելով թիվը և այլն:
                        Հարգելի' Լուսինե,հետաքրքիր ու կարևոր թեմա եք ընտրել...
                        Ստեղծագործական թելադրություններըզարգացնում են աշակերտների երևակայությունը, լեզվաոճական աշխատանք կատարելու կարողությունը, սովորեցնում են ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքները , հարստացնում՝ բառապաշարը, սովորեցնում ՝ խոսք կառուցել, զարգացնում՝ ուշադրությունը:

                        Comment


                        • #42
                          Ստեղծագործական թելադրությունները զարգացնում են աշակերտների երևակայությունը, լեզվաոճական աշխատանք կատարելու կարողությունը, սովորեցնում են ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքները , հարստացնում՝ բառապաշարը, սովորեցնում ՝ խոսք կառուցել, զարգացնում՝ ուշադրությունը:

                          Comment


                          • #43
                            Ստեղծագործական բնույթի թելադրությունն ունի իր տարատեսակները՝

                            · ընտրովի

                            · ազատ

                            · հորինողական

                            · առարկայական

                            Comment


                            • #44
                              Ինչպես արդեն նշվել է ստեղծագործական թելադրության տարատեսականերից է նաև ազատ թելադրությունը:Ազատ թելադրությունը ավելի բարդ է : Այն ուսուցողական փոխադրության փոքրացված ձևն է, որը մեծ չափով նպաստում է աշակերտների մեջ շարադրելու կարողության, ուղղագրական ունակությունների զարգացմանը: Ազատ թելադրությունը անցկացվում է ամբողջական տեքստը ավելի մանր մասերի բաժանելով՝ ուղղագրական կանոններով հագեցած, միտք ունեցող փոքր նյութերով:

                              Comment


                              • #45
                                Հորինողական թելադրությունը տարրական դասարաններում ամենաբարդն է, որը մոտեցնում է շարադրության շեմին: Սրան պետք է նախապատրաստվել մանրամասը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information