Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գրավոր խոսքի տեսակները և դրանց ուսուցման մեթոդիկան

    Այս թեմայի շրջանակում կքննարկենք գրավոր խոսքի 4 հիմնական տեսակները` արտագրություն, թելադրություն, փոխադրություն, շարադրություն

  • #2
    Բանավոր խոսքի համեմատ գրավոր խոսքը լավագույնս կձևավորվի միայն նպատակաուղղված ուսուցման ճանապարհով: Գրավոր խոսքի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է սկսել դեռևս գրաճանաչության շրջանում և հետագայում կատարելագործել ուսուցման ողջ ընթացքում: Տարրական դպրոցի աշակերտների առջև դրվում են բավականին բարդ խնդիրներ: Այդ խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է ուսուցչի սրտացավ, համբերատար և հետևողական աշխատանքը, որը կկազմակերպի պարզից բարդը, ծանոթից անծանոթը գնացող սկզբունքով:

    Comment


    • #3
      Արտագրություններն լինում են ընդօրինակման և ստեղծագործական: Արտագրություններ անում են ինչպես դասագրքից և գրատախտակից, այնպես էլ ձեռագիր տեքստից:
      Դեռևս առաջին դասարանի գրաճանաչության շրջանից տրվում են արտագրելու ուղղությամբ հանձնարարություններ: Այն կատարելու համար աշակերտը պիտի կարդա բնագիրը, այն հասկանա, իմաստավորի, արտագրի` պահպանելով ինչպես ուղղագրական, այնպես էլ վայելչագրական կանոնները: Աշխատանքը մեխանիկական է դառնում և ոչ արդյունավետ, երբ աշակերտը նախապես չի կարդում բնագիրը, հասկանալու և իմաստավորելու համար: Հաճախ ոմանք կարծում են, թե արտագրությունը մեխանիկական աշխատանք է, այնինչ այդպես չէ: Այն ճիշտ չկազմակերպելու արդյունքում է դառնում մեխանիկական աշխատանք...

      Comment


      • #4
        Հասկանալով արտագրելու համար ուսուցիչը նախապատրաստական աշխատանք է տանում: Աշակերտները նախ պետք է կարդան նյութը, հասկանան իմաստը, արտագրվելիք նյութը բաժանեն տրամաբանական հատվածների: Արտագրելիս սովորեն նախ`բառերով, ապա աստիճանաբար բառակապակցություններով: Աշակերտներին պետք է սովորեցնել կարդալ արտագրվելիք նյութը հատվածներով և շշուկով ինքն իրեն թելադրելով գրել: Երբ աշակերտները այս մեթոդիկայով սովորեն արտագրություններ անել, ավելի քիչ բացթողումներ և սխալներ կանեն...

        Comment


        • #5
          Ընդօրինակման արտագրության համար ընտրվում են ինչպես գրությամբ և արտասանությամբ համապատասխանող բառեր, այնպես էլ բառակապակցություններ, պարզ ընդարձակ նախադասություններ, չափածո տողեր և այլ նյութեր, որոնց ծավալը դասարանից դասարան շատանում է: Այդ նյութերի մեջ պիտի տեղ տրվի երկհնչյուն, եռահնչյուն, օ-ի, ը-ի ուղղագրությանը: Չպետք է մոռանալ, որ երեխաները կդժվարանան դրանց ճիշտ գրության մեջ:
          Ընդօրինակման աշխատանքներն իրականացնելիս տրված նյութն աշակերտները պիտի բարձրաձայն կարդան, պարզաբանեն անհրաժեշտ բառերի ուղղագրությունը և կետադրությունը: Ուսուցիչը պիտի բացատրի, թե աշակերտները ինչպես պիտի արտագրեն նյութը: Երեխաները պիտի կրկնեն կանոնները, որոնց շուրջ տրվում է արտագրությունը: Վերջում աշակերտները պիտի ընթերցեն նյութը 2-3 անգամ, ապա նոր միայն անցնեն արտագրության:

          Comment


          • #6
            Ստեղծագործական արտագրություններն իրականացվում են անցած ուղղագրական , լեզվական կանոնների կրկնության և ամրակայման նպատակով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր. միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել, իսկ ստեղծագործական-որոնողական տարրեր պարունակող առաջադրանքը երեխան կկատարի հաճույքով և մեծ հետաքրքրությամբ: Այն կզարգացնի նրա մտածողությունը, հիշողությունն ու տրամաբանությունը:

            Comment


            • #7
              Մարդու գրագիտությունը երևում է այն ժամանակ, երբ ինքնուրույն սկսում է գրել իր մտքերը, որևէ թեմայի վերաբերյալ շարադրություն է գրում կամ լսածն է թղթին հանձնում, փոխադրություն գրում: Անսխալ թելադրություն գրելու, մտքերը շարադրելու հմտությունը մարդու գրագիտության չափանիշներից մեկն է: Թելադրությամբ որևէ նյութ գրելու կարողությունը ձևավորվում է դեռևս առաջին դասարանից` գրաճանաչության շրջանից և այն զարգանում, կատարելագործվում է աստճանաբար: Ըստ անցկացման բովանդակության, թելադրությունները բաժանվում են 2 խմբի` սովորական և ստեղծագործական, իսկ ըստ անցկացման նպատակի` բացատրական և ստուգողական:
              Սովորական թելադրություններ անցկացնելու նպատակը երեխաներին թելադրված նյութն անսխալ գրի առնել սովորեցնելն է, որի միջոցով աշակերտների մեջ աստիճանաբար ձևավորվում է լսածը գրագետ գրի առնելու ունակություն: Տարրական դպրոցում կիրառելի է սովորական թելադրության 3 տեսակ`հնչյունային, նախազգուշական և ինքնաթելադրություն:
              1. Հնչյունային թելադրությունը ուղղագրական այնպիսի վարժություն է, որի ժամանակ աշակերտները ուսուցման առաջին փուլումուսուցչի օգնությամբ /բարձրաձայն/ , այնուհետև մտքում հնչյունային վերլուծության են ենթարկում բառը, ապա կատարում են համադրում, որը գրելու և կարդալու հիմքն է: Երեխաները թելադրություն գրելիս պետք է առաջնորդվեն վայելչագրական և ուղղագրական կանոններով:
              Թելադրության համար առաջադրվում են նախ` բառեր (գրությամբ և արտասանությամբ չտարբերվող) ապաէ բառակապակցություններ, հետո` պարզ ընդարձակ նախադասություններ, մտքով իրար հետ կապված նախադասություններ, բնագրեր:
              Դասարանից դասարան թելադրության համար առաջադրվող նյութը բարդանում է: Թելադրության այս տեսակի արդյունավետությունը բարձր կլինի միայն մանրակրկիտ վերլուծական աշխատանք կատարելուց հետո:
              Նախազգուշական թելադրությունների ժամանակ ուղղագրական մեկնաբանություններ են կատարվում մինչև թելադրություն գրելը: Նախազգուշական թելադրության հիմնական մեթոդական առանձնահատկությունը սխալների կանխումն է , որն իրականացվում է ուսուցողական-բացատրական ուղիներով: Շահեկան է նաև թելադրվելիք նյութը գրատախտակին գրելը (որպեսզի աշակերտները ոչ միայն լսեն տեքստը, այլև կարդան): Թելադրությունը գրելիս կարելի է գրատախտակը մաքրել կամ ծածկել վարագույրով:
              Նախ առաջարկվում է նյութը լուռ կարդալ, ապա մի քանի աշակերտ կարդում են բարձրաձայն, այնուհետև իրականացվում է բացատրական աշխատանք, տրվում են մեկնաբանություններ: Երբ նյութն անհրաժեշտ չափով յուրացված է, պիտի ծածկել կամ մաքրել գրատախտակը և սկսել թելադրությունը:
              Ինքնաթելադրությունը նախազգուշական թելադրության մի տարբերակ է: Աշակերտը գրում է ոչ թե ուսուցչի, այլ իր թելադրությամբ: Ինքնաթելադրությունը զարգացնում է աշակերտների հիշողությունը , ուշադրությունը, կամքը, սովորեցնում է կառավարել սեփական մտքերը, գործողությունները, մշակում է հետևողականորեն աշխատելու ունակություն: Ինքնաթելադրության նյութեր կարելի է ընտրել ինչպես գրավոր նյութերի ժողովածուներից, այնպես էլ մայրենիի դասագրքերից, որոնք նախատեսված են տնային նախապատրաստություն անցնելուց հետո դասարանում գրելու համար:

              Comment


              • #8
                Ստեղծագործական թելադրությունները նախատեսված են 3-4-րդ դասարաններում: Ստեղծագործական թելադրությունների ժամանակ տրվող հանձնարարությունները երբեմն կարող են այն աստիճանի ձևափոխել թելադրվող նյութը, որ այն կարող է դառնալ պարզապես փոխադրություն, որի պատճառով էլ հաճախ գրավորի այս տեսակը ոմանք անվանում են ստեղծագործական: Ստեղծագործական թելադրությունները բազմազան են` ընտրովի, ազատ, հորինողական, առարկայական:
                Ընտրովի թելադրությունները նպաստում են սովորողների ուշադրության կենտրոնացմանը, հիշողության զարգացմանը, համադրելու, հակադրելու, ընդհանրացնելու կարողությունների ձևավորմանը: Ընտրովի թելադրության համար կարող են նյութ ծառայել որոշակի առաջադրանքով սովորական թելադրության բնագրերը: Օրինակ` թելադրված նյութիցգրի առնել միայն գոյական անունները, ածականները, որևէ ուղղագրական կանոնին վերաբերող բառերը, եզակի թվով գործածված բառերը, հատուկ անունները, թվականները, բայերը և այլն: Ընտրովի թելադրությանը կից տրված առաջադրանքը պիտի անպայման գրվի գրատախտակին, իսկ ընտրված բնագիրը պետք է լինի փոքրածավալ: Բնագիրն ընտրելիս պետք է առաջնորդվել տվյալ դասարանի ծրագրով և տվյալ դասի նպատակով: Միևնույն թելադրության ժամանակ արդյունավետ է ընտրել և հանձնարարել լեզվական կամ տրամաբանական մեկ աշխատանքի ուղղություն, իսկ նյութը թելադրել արտահայտիչ և դանդաղ:
                Ազատ թելադրությունը մի շարք հատկանիշներով նման է փոխադրությանը , հետևաբար մշակում է ոչ միայն ունկնդրածը գրագետ գրի առնելու կարողություն, այլև ձևավորում է ինքնուրույնաբար կապակցված խոսք շարադրելու ունակություն: Ազատ թելադրոււթյան բնագիրը պետք է ունենա ոչ թե նկարագրական բնույթ, այլ պարունակի դեպքեր, ունենա հերոսներ ևհամեմատաբար ծավալուն լինի: Ազատ թելադրության ժամանակ բնագիրն ընթերցվում է մաս-մաս, իսկ աշակերտները գրի են առնում թելադրված միտքն «իրենց բառերով»: Սա յուրատեսակ նախապատրաստություն է փոխադրություն գրելուն:
                Հորինողական թելադրություններն իրականացվում են ինչպես որոշակի թեմայով հենակետային բառերի հիման վրա տեքստը կազմելու և գրի առնելու, այնպես էլ առանձին «մտքերի թելադրման», այսինքն` ազատ թելադրության ուղիով:
                Գրավորների այս տեսակը 3-4-րդ դասարաններում հիմնականում գործադրվում և ներկայացնում է հենակետային բառերով գրվող խմբային փոխադրության և թելադրության տարրերի լիագումար: Հորինողական թելադրություն կարելի է գրել և´ նախադասություն առ նախադասություն, և´ պարբերություն առ պարբերություն, և´ ամբողջական տեքստով: Աշպատանքը պետք է սկսել հենակետային բառերի ուղղագրության և իմաստների շուրջ տարվող բացատրություններից (երեխաների միջոցով), այնուհետև դրանցով պիտի կազմվեն մտքով իրար հետ կապված նախադասություններ, որոշվի, թե որ նախադասությունը որի տրամաբանական շարունակությունն է կազմում, ընտրվեն լավագույնները, ամբողջացվեն, հղկվեն, ապա նյութը պիտի պատմվի ամբողջությամբ: Ուսուցիչը պետք է գրի առնի համադասարանային աշխատանքի արդյունքով ստեղծված տեքստը և թելադրի:
                Առարկայական թելադրության ժամանակ ցուցադրվում են առարկաները կամ դրանց նկարները, իսկ աշակերտները պիտի լուռ գրեն դրանց անունները: Թելադրության այս տեսակը ավելի շատ օգտագործվում է 2-րդ դասարանում` երեխաների մեջ ինքնաթելադրություն գրելու կարողության ձևավորման նպատակով: 3-4-րդ դասարաններում աստճանաբար կարելի է տալ նաև լրացուցիչ հանձնարարություններ: Օրինակ` ա) առարկայի անունը գրել վանկատած, բ) գրել առարկայի անունը համապատասխան հատկանիշ ցույց տվող բառերի հետ, գ) գրել առարկայի անունը` փոխելով թիվը և այլն:

                Comment


                • #9
                  Արտագրության նշանակությունը-հեղինակ՝Ա.Տեր-Գրիգորյան

                  Արտագրությունը տարրական դասարաններում գործադրվող գրավոր աշխատանքի հիմնական տեսակներից մեկն է:Արտագրելիս աշակերտը օրինակի վրա տեսնում է գրելիք բառի պատկերը, արտասանում, լսում է բառի հնչյունային կազմը, այն գրելու համար ձեռքի որոշակի շարժումներ է անում, որոնք տեսնում և զգում է:Ի վերջո տեսնում է իր գրած առանձին տառերի համադրումից ստացված նոր բառապատկերը: Տեսողական, լսողական և մկանաշարժողական ընկալումների այսպիսի զուգակցման շնորհիվ աշակերտի մեջ բառաձևերի ավելի ճիշտ ու կայուն մտապատկերներ են ստեղծվում: Արտագրելիս աշակերտը չի կասկածում, քանի որ ակնառու կերպով տեսնում է բառն ու նրա գրության ձևը և ուզած րոպեին կարող է իր գրածի ճշտությունը ստուգել:Այս առումով արտագրությունն ուսուցողական մեծ հնարավորություններ ունի և կարող է ապահովել բառապատկերի ճիշտ ընկալմանը:

                  Արտագրությունը տարրական դասարաններում ամենից շատ տրվող գրավոր աշխատանքներից մեկն է, հետևաբար այնպես պետք է անել, որ ամեն անգամ այնտեղ աշակերտի համար մի նոր բան լինի, որպեսզի նա այդ աշխատանքը կատարի հաճույքով և հետաքրքրությամբ:

                  Արտագրությունը, որպես գրավոր աշխատանքի առանձին տեսակ, գործադրելի է տարրական դասարաններում, սակայն տարբեր դասարաններում այն տարբեր բնույթ կարող է ունենալ:Բոլոր դասարաններում էլ արտագրությունը կարող է լինել դասարանային և տնային, գրատախտակից, գրքից և բնագրերից՝ հետապնդելով տարբեր նպատակներ: Այդ աշխատանքը սկսվում է աշակերտի տետրում ուսուցչի տված օրինակիցև աստիճանաբար, զարգավմանը զուգընթաց , բարդանում է:

                  Comment


                  • #10
                    Ճիշտ եք հարգելի Ռուզաննա ,արտագրությունը կարևոր է տարրական դասարաններում։Երբ աշակերտը ճանաչում է տառը հաջորդիվ պետք է գրի։Գրելիս դժվարանում են,իսկ արտագրությունը օգնում է։

                    Comment


                    • #11
                      Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Այս թեմայի շրջանակում կքննարկենք գրավոր խոսքի 4 հիմնական տեսակները` արտագրություն, թելադրություն, փոխադրություն, շարադրություն
                      հեղինակ` իմ սիրելի դասախոս, մեթոդիստ Ջուլիետա Գյուլամիրյան

                      Այստեղ կատարված գրառումները և մեջբերումները Ջուլիետա Գյուլամիրյանի «Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա» մեթոդական ձեռնարկից են, վերընթերցում եմ և սիրով տեղադրում այստեղ )))

                      Comment


                      • #12
                        Արտագրության նշանակությունը

                        Արտագրության բնագրի ծավալը որոշելիս պետք է նկատի ունենալ ոչ միայն տվյալ դասարանի համար ծրագրով հանձնարարվող բառաքանակը, այլև նյութի դժվարությունը, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան առանց շտապելու ,հանգիստ, պարզ, ընթեռնելի ձեռագրով արտագրել այն:

                        Ուսումնական տարվա ակզբին արտագրության բնագիրը ծավալով պետք է հավասար լինի նախորդ դասարանում տարեվերջին տրված բնագրերի ծավալին:Այնուհետև բնագրերի ծավալն աստիճանաբար պետք է մեծանա այն հաշվով ,որ 2-րդ կիսամյակի սկզբին հասնի տվյալ դասարանի համար սահմանված ընդհանուր բառաքանակին:

                        Comment


                        • #13
                          Փոխադրությունները խոսքի զարգացման միջոց են: Գրավորի այս տեսակը հարստացնում է աշակերտի խոսքը: Միաժամանակ այս ճանապարհով նա գրողից կարծես թե վերցնում է խոսք կառուցելու դասեր:
                          Որքան էլ որ ունկնդրած նյութի բովանդակությունը փոխադրելիս կարևորվում է աշակերտի ինքնուրույն խոսքը, այնուամենայնիվ, պիտի աշխատանք տանել, որ աշակերտը որոշ հեղինակային բառեր, արտահայտություններ, մտքեր վերարտադրի` հարազատ մնալով հեղինակի ոճին և լեզվին: Բնագրի շուրջ տարվող մեթոդապես ճիշտ աշխատանքի միջոցով դրանք կդառնան աշակերտներինը` սերմանելով ստեղծագործական գործունեության տարրեր: Որքան էլ փոխադրություն գրելիս տեղ տրվի երեխաների ստեղծագործական մտքին և վերլուծական մտածողությանը, այնուամենայնիվ, աշակերտները պետք է տրված խոսքի նմուշից օգտագործեն այն բառերը, արտահայտությունները, որոնք աշակերտներն հանդիպում են առաջին անգամ, որպեսզի պահպանվեն ստեղծագործության իմաստային առանձնահատկությունները, և աշակերտների խոսքը հարստանա դրանցով: Որպեսզի փոխադրության համար ընթերցած նյութի տպավորությունը չխամրի, անհրաժեշտ է չձգձգել փոխադրությանը նախապատրաստող աշխատանքը, և աշակերտներին անմիջապես մղել վերարտադրելու:
                          Սովորաբար տարրական դասարաններում կիրառվում են փոխադրության հետևյալ տեսակները.
                          1. բնագրին հարազատ կամ մանրամասն
                          2. համառոտ
                          3. ընտրովի
                          4. ստեղծագործաբար

                          Comment


                          • #14
                            Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Փոխադրությունները խոսքի զարգացման միջոց են: Գրավորի այս տեսակը հարստացնում է աշակերտի խոսքը: Միաժամանակ այս ճանապարհով նա գրողից կարծես թե վերցնում է խոսք կառուցելու դասեր:
                            Որքան էլ որ ունկնդրած նյութի բովանդակությունը փոխադրելիս կարևորվում է աշակերտի ինքնուրույն խոսքը, այնուամենայնիվ, պիտի աշխատանք տանել, որ աշակերտը որոշ հեղինակային բառեր, արտահայտություններ, մտքեր վերարտադրի` հարազատ մնալով հեղինակի ոճին և լեզվին: Բնագրի շուրջ տարվող մեթոդապես ճիշտ աշխատանքի միջոցով դրանք կդառնան աշակերտներինը` սերմանելով ստեղծագործական գործունեության տարրեր: Որքան էլ փոխադրություն գրելիս տեղ տրվի երեխաների ստեղծագործական մտքին և վերլուծական մտածողությանը, այնուամենայնիվ, աշակերտները պետք է տրված խոսքի նմուշից օգտագործեն այն բառերը, արտահայտությունները, որոնք աշակերտներն հանդիպում են առաջին անգամ, որպեսզի պահպանվեն ստեղծագործության իմաստային առանձնահատկությունները, և աշակերտների խոսքը հարստանա դրանցով: Որպեսզի փոխադրության համար ընթերցած նյութի տպավորությունը չխամրի, անհրաժեշտ է չձգձգել փոխադրությանը նախապատրաստող աշխատանքը, և աշակերտներին անմիջապես մղել վերարտադրելու:
                            Սովորաբար տարրական դասարաններում կիրառվում են փոխադրության հետևյալ տեսակները.
                            1. բնագրին հարազատ կամ մանրամասն
                            2. համառոտ
                            3. ընտրովի
                            4. ստեղծագործաբար
                            ՈՒսուցիչները շատ մեծ ուշադրություն պիտի դարձնեն գրավորի այս տեսակի ճիշտ մատուցմանն ու անցկացմանը:ՈՒսուցիչը պիտի աստիճանաբար աշակերտների պասիվ վերարտադրական փոխադրության ունակությունը հետզհետե վերափոխի ակտիվ վերարտադրականի:

                            Comment


                            • #15
                              1. ԲՆԱԳՐԻՆ ՀԱՐԱԶԱՏ կամ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ հանձնարարելի է բոլոր դասարաններում: Երկրորդ դասարաններում կարելի է գրել մի քանի նախադասությունից կազմված փոքրիկ բնագրեր` դրանց ծավալն ու բովանդակությունը մինչև տարեվերջ աստիճանաբար բարդացնելով:
                              Ինչպես առաջին, այնպես էլ մյուս դասարաններում փոխադրությանը նախապատրաստվելիս պիտի տրվեն կողմնորոշիչ հարցաշար և հենակետային բառեր ու բառակապակցություններ: Երկրորդ դասարանում հատկապես լուրջ ուշադրություն պետք է դարձնել աշակերտների կազմած նախադասությունների շարադասությանը և շարադրանքի հետևողականությանը:
                              Երրորդ և չորրորդ դասարաններում փոխադրության շուրջ տարվող աշխատանքն աստիճանաբար բարդանում է, որովհետև նախատեսվում են համեմատաբար ընդարձակ բնագրեր, որոնք շարահյուսական , կառուցվածքային իմաստով աշակերտներին անծանոթ են:
                              Երրորդ դասարանում փոխադրության հարցաշարը աշակերտներն իրենք պիտի կազմեն ( ուսուցչի օգնությամբ):
                              Չորրորդ դասարանում մեծանում է փոխադրության համար ընտրված բնագրի ծավալը: Համեմատաբար շատանում են հերոսները, դեպքերը, բարդանում է դրանց տրամաբանությունը, հիմնական միտքը, գաղափարը և այլն:
                              Վերջին խմբագրողը՝ Lusine Badalyan; 08-03-19, 01:50.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information