Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թելադրության նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #91
    Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Թելադրություն գրելու կարողությունը մարդու գրագետ լինելու չափորոշիչներից մեկն է։ Սովորած ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքները ամրապնդվում են թելադրության, արտագրության, փոխադրության, շարադրության միջոցով: Շատ կարևոր են արտագրության և թելադրության հետ տրվող առաջադրանքները, որոնք զարգացնում են հասկանալով կարդալու, ուշադիր լինելու, քերականական գիտելիքները յուրացնելու կարողությունները: Բացահայտում են քերականական գիտելիքները յուրացնելու մակարդակը և ուսուցչին հնարավորություն տալիս շտկել և հղկել բացթողումները, աշակերտին տալ համապատասխան ցուցումներ, բացատրել ևս մեկ անգամ...
    Կիսում եմ Ձեր կարծիքը, իսկապես՝ թելադրություն, արտագրություն, փոխադրություն և շարադրություն գրավոր աշխատանքների միջոցով երեխաները կարողանում են դրսևորել իրենց քերականական, շարահյուսական, բառակազմական, ձևաբանական գիտելիքների ողջ իմացական ոլորտը, ի ցույց դնելով կիրառականում որպես գիտելիք։

    Comment


    • #92
      Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Թելադրությունները նպաստում են նաև աշակետների հիշողության, ուշադրությունը կենտրոնացնելու կարողության զարգացմանը:
      Իսկապես այդպես է, ինչպես նաև ուսուցված ուղղագրական, քերականական ու կետադրական կանոնների կիրառումանն է նպաստում։

      Comment


      • #93
        Լիովին համամիտ եմ ՁԵզ հետ: Շատ կարևորում եմ թելադրություններն առհասարակ : Աշակերտների գիտելիքների մակարդակի ստուգման հրաշալի ձևերից մեկն է :

        Comment


        • #94
          Թելադրությունն աշակերտների ուղղագրական ունակությունների զարգացման գործում կարևոր դեր ունի: Մարդու գրագրտության չափանիշներից մեկը անսխալ գրելու հմտությունն է:Թելադրությամբ որևէ նյութ գրելու կարողության ձևավորումն սկսվում է դեռևս առաջին դասարանից՝գրաճանաչության շրջանից,այնուհետև այդ կարողությունն աստիճանաբար կատարելագործվում է:Թելադրության տարբեր ձևերը հաջող և խելացի գործադրելու համար ուսուցիչը պետք է քաջատեղյակ լինի ոչ միայն դրանց բազմազան տեսակներին,նախապատրաստման և անցկացման ձևերին,այլև իմանա,թե դրանք ուղղագրական որ տիպի սխալների դեմ պիտի օգտագործվեն:

          Comment


          • #95
            Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Լիովին համամիտ եմ ՁԵզ հետ: Շատ կարևորում եմ թելադրություններն առհասարակ : Աշակերտների գիտելիքների մակարդակի ստուգման հրաշալի ձևերից մեկն է :
            Հարգելի Ֆուզելինա, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցություն ցուցաբերելու համար։

            Comment


            • #96
              Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
              Թելադրությունն աշակերտների ուղղագրական ունակությունների զարգացման գործում կարևոր դեր ունի: Մարդու գրագրտության չափանիշներից մեկը անսխալ գրելու հմտությունն է:Թելադրությամբ որևէ նյութ գրելու կարողության ձևավորումն սկսվում է դեռևս առաջին դասարանից՝գրաճանաչության շրջանից,այնուհետև այդ կարողությունն աստիճանաբար կատարելագործվում է:Թելադրության տարբեր ձևերը հաջող և խելացի գործադրելու համար ուսուցիչը պետք է քաջատեղյակ լինի ոչ միայն դրանց բազմազան տեսակներին,նախապատրաստման և անցկացման ձևերին,այլև իմանա,թե դրանք ուղղագրական որ տիպի սխալների դեմ պիտի օգտագործվեն:
              Հարգելի Տաթևիկ , շնորհակալ եմ հետաքրքրություն ու մասնակցություն ցուցաբերելու համար։

              Comment


              • #97
                Հետաքրքիր թեմա եք քննարկում, կհետևեմ ընթացքին և սիրով կմասնակցեմ:

                Comment


                • #98
                  Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
                  Թելադրություն գրելու կարողությունը մարդու գրագետ լինելու չափորոշիչներից մեկն է։ Թելադրության միջոցով աշակերտներին գիտակցել և գործնականում կիրառել ենք տալիս հայերենի գրության և արտասանության միջև եղած տարբերությունները։ Սովորած ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքների գործադրումը։
                  Ալբինե ջան, հետաքրքիր և բովանդակալից թեմա եք վարում։ Թեև տարրական դպրոցում սովորեցնում ենք ուղղագրությունը ոչ ամբողջական ծավալով, սակայն բոլորիս գերխնդիրն է վայելչագրության ուսուցումը։ Տարրական դպրոցում աշակերտը պետք է իմանա գրագետ գրել՝իր տարիքին համապատասխան։

                  Comment


                  • #99
                    Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
                    Թելադրություն գրելու կարողությունը մարդու գրագետ լինելու չափորոշիչներից մեկն է։ Թելադրության միջոցով աշակերտներին գիտակցել և գործնականում կիրառել ենք տալիս հայերենի գրության և արտասանության միջև եղած տարբերությունները։ Սովորած ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքների գործադրումը։
                    <<Մայրենի>> առարկայի գլխավոր առանձնահատկությունը գործնական ուղղվածությունն է: Այս նպատակադրումը պահանջ է ներկայացնում ուսուցման բովանդակության մեջ առանձնահատուկ տեղ տալու բառի ուղղախոսական և ուղղագրական կանոնների ճիշտ կիրառմանը, բառին ու նրա իմաստին, ճիշտ բառօգտագործմանը, բառերի իմաստային և քերականական կապակցելիությանը, բառերի փոխաբերական կիրառությանը, նախադասությունների կառուցման մեջ բառերի ու բառաձևերի դերին։ Սա նպաստելու է ինչպես կապակցված խոսք կազմելու հմտությունների ձևավորմանը, բառապաշարի հարստացմանը, այնպես էլ սովորողների ճանաչողական կարողությունների, աշխարհընկալման, տրամաբանական մտածողության զարգացմանը, իմացական դաշտի ընդլայնմանը։Դասավանդման ընթացքում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել դասի պլանավորմանը, որը պետք է ոչ թե ձևական բնույթ կրի, այլ ուսուցչի համար ուղղորդող նշանակություն ունենա։ Անհրաժեշտ է դասավանդելիս հաճախակի կիրառել համագործակցային մեթոդներ` չհրաժարվելով ավանդականից։ Այդ մեթոդների նպատակային կիրառումն աշակերտների համար դասերը դարձնում են հետաքրքիր և նպաստում են նյութի հեշտ յուրացմանը։ Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր դասի ուսուցիչն անպայման մի քանի մեթոդ կիրառի։ Մեթոդների կիրառումը պետք է լինի տեղին և նպատակային։ Դասապրոցեսը պլանավորելիս և կազմակերպելիս կարելի է օգտվել ուսումնաօժանդակ ձեռնարկներում զետեղված նմուշօրինակներից։ Ուսումնական գործընթացի նախապատրաստման համար անհրաժեշտ է որպես հիմք ընդունել չափորոշչային պահանջները: Օրվա դասի պլանը կազմելիս, նպատակն ու խնդիրները սահմանելիս, ուսուցման համապատասխան մեթոդն ընտրելիս, սովորողների գնահատումն իրականացնելիս պետք է առաջնորդվել չափորոշչային համապատասխան պահանջներով:

                    Comment


                    • Հետաքրքիր թեմա եք ծավալե, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դասավար պետք է անչափ կարևորի ուղագրական բառերի ուսուցումը և կապակցված խոսքի զարգացումը:

                      Comment


                      • Այո թելադրությունները իրենց ուրույն տեղն ունեն ուսումնական գործընթացում: Թելադրությունները բազմազան են լինում: Դրանցից ամենատարածվածներն են` հնչյունային, բառային, նախազգուշական, դիտողական, բացատրական թելադրություն, ինքնաթելադրություն:

                        Comment

                        Sorry, you are not authorized to view this page
                        Working...
                        X