Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թելադրության նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Թելադրության նշանակությունը

    Թելադրություն գրելու կարողությունը մարդու գրագետ լինելու չափորոշիչներից մեկն է։ Թելադրության միջոցով աշակերտներին գիտակցել և գործնականում կիրառել ենք տալիս հայերենի գրության և արտասանության միջև եղած տարբերությունները։ Սովորած ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքների գործադրումը։

  • #2
    Այո, թելադրության միջոցով անմիջապես կարողանում ենք նախնական կարծիք կազմել քերականական գիտելիքների տիրաշետման մասին։

    Comment

    • #3
      Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը

      Եթե ավտոմատացված չեն քերականական գիտելիքները, ուրեմն տրամաբանության հետ զուգահեռ կարևորվում է թելադրություն գրելու կարողությունը։

      Comment

      • #4
        Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
        Եթե ավտոմատացված չեն քերականական գիտելիքները, ուրեմն տրամաբանության հետ զուգահեռ կարևորվում է թելադրություն գրելու կարողությունը։
        Թելադրություն կարելի է տալ նաև առաջադրանքով :Թելադրության այս տեսակով կարելի է ամրապնդել սովորողների գիտելիքները և կենտրոնացնել ուշադրությունը:

        Comment

        • #5
          Այո՛,թելադրության այդ տեսակը,համադրված դասի թեմայի հետ,սովորողին հնարավորություն է տալիս բացահայտել թեմայի վերաբերյալ գիտելիքի՝ իր ունեցած ծավալը,սովորողին մատնանշում է թեմայի չմարսված կողմերը՝կենտրոնացնելով ուշադրությունը թեմայի մեջ բացթողումները լրացնելուն։

          Comment

          • #6
            Lusine Chalabyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Այո՛,թելադրության այդ տեսակը,համադրված դասի թեմայի հետ,սովորողին հնարավորություն է տալիս բացահայտել թեմայի վերաբերյալ գիտելիքի՝ իր ունեցած ծավալը,սովորողին մատնանշում է թեմայի չմարսված կողմերը՝կենտրոնացնելով ուշադրությունը թեմայի մեջ բացթողումները լրացնելուն։
            Նպաստում նաև քերականական նոր գտելիքների ավելի արդյունավետ՝ ոչ մեխանիկորան այլ տրամաբանական յուրացմանը։

            Comment

            • #7
              Իսկապես առաջադրանքները թելադրության հետ միասին բարենպաստ արդյունք են ունենում։ Տարրական դասարաններում առաջադրանքը ակնառու է դարձնում բացթողումներն ու սխալները։

              Comment

              • #8
                Շնորհակալություն

                Comment

                • #9
                  սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
                  Թելադրություն կարելի է տալ նաև առաջադրանքով :Թելադրության այս տեսակով կարելի է ամրապնդել սովորողների գիտելիքները և կենտրոնացնել ուշադրությունը:
                  Թելադրությունների տեսակների մեջ իր ուրույն տեղն ունի նաև Հորինողական թելադրությունը։ Այն բարդ ու ինքնուրույն է իր տեսակի մեջ ու բնույթով նմանվում է շարադրությանը։ Այն անցման աստիճան է թելադրության և հենակետային բառերով գրվող շարադրության միջև։

                  Comment

                  • #10
                    Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
                    Նպաստում նաև քերականական նոր գտելիքների ավելի արդյունավետ՝ ոչ մեխանիկորան այլ տրամաբանական յուրացմանը։
                    Տրամաբանական մտածողության զարգացմանն են նպաստում նաև Ընտրովի թելադրությունները։ Այն սովորեցնում է բառերի, հետևաբար և այդ բառերը ներկայացնող առարկաների, երևույթների, գործողությունների ու հատկությունների միջև որոշակի նմանություններն ու տարբերությունները տեսնել և դրանց հիման վրա բառախմբեր կազմել, դասդասումներ կատարել։

                    Comment

                    • #11
                      Ալ․ ՄԿ․-ի խոսքերից Նայել գրառումը
                      Եթե ավտոմատացված չեն քերականական գիտելիքները, ուրեմն տրամաբանության հետ զուգահեռ կարևորվում է թելադրություն գրելու կարողությունը։
                      Բառային թելադրությունները շատ են նպաստում բառերի ճիշտ ընկալմանը։

                      Comment

                      • #12
                        Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
                        Իսկապես առաջադրանքները թելադրության հետ միասին բարենպաստ արդյունք են ունենում։ Տարրական դասարաններում առաջադրանքը ակնառու է դարձնում բացթողումներն ու սխալները։
                        Սովորական թելադրությունները Ճիշտ գրի առնել սովորեցնելուն զուգընթաց նաև ուսուցված ուղղագրական, քերականական ու կետադրական կանոնները ամրապնդելու և երեխաների մեջ դրանց օգտագործման գործնական կարողություններ մշակելու նպատակ են հետապնդում։

                        Comment

                        • #13
                          Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
                          Այո, թելադրության միջոցով անմիջապես կարողանում ենք նախնական կարծիք կազմել քերականական գիտելիքների տիրաշետման մասին։
                          Բառային ինքնաթելադրություններն էլ զարգացնող դեր ու նշանակություն ունեն։ Աշակերտները կենտրոնանում են կոնկրետ բառերի վրա, չմտածելով նախադասության՝ նրա կետադրման վրա։ Ուշադրության կենտրոնացում է տեղի ունենում, ինչն էլ նպաստում է լավ ընկալմանը։

                          Comment

                          • #14
                            Ա․Ա․Ա․-ի խոսքերից Նայել գրառումը
                            Այո, թելադրության միջոցով անմիջապես կարողանում ենք նախնական կարծիք կազմել քերականական գիտելիքների տիրաշետման մասին։
                            Ստեղծագործական թելադրություններն էլ իրենց բնույթով ու տեսակով շատ ուսուցողական են, թեպետ բարդ են ու ոչ հասու բոլոր աշակերտներին։

                            Comment

                            • #15
                              Ալբինե-ի խոսքերից Նայել գրառումը
                              Բառային ինքնաթելադրություններն էլ զարգացնող դեր ու նշանակություն ունեն։ Աշակերտները կենտրոնանում են կոնկրետ բառերի վրա, չմտածելով նախադասության՝ նրա կետադրման վրա։ Ուշադրության կենտրոնացում է տեղի ունենում, ինչն էլ նպաստում է լավ ընկալմանը։
                              Ինքնաթելադրությունը, ըստ էության, նախազգուշական թելադրության մի տերբերակ է, որը, սակայն, աշակերտը գրում է ոչ թե ուսուցչի այլ իր թելադրությամբ։ Ինքնաթելադրությունը զարգացնում է աշակերտների հիշողությունը, ուշադրությունը, կամքը, սովորեցնում է կառավարել սեփական մտքերը, գործողությունները, մշակում է հետևողականորեն աշխատելու ունակություն։

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X