Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

    Առաջին դասարանի դասընթացում նախատեսված բանահյուսական գիտելիքների ուսումնասիրումը հենվում է բանահյուսական նյութերի յուրօրինակ կրթադաստիարակչական նշանակության և սովորողների տարիքային առանձնահատկությունների վրա։

    Բանահյուսական յուրաքանչյուր նմուշի ,բաղադրիչի ուսուցում նպատակաուղղված է ուսումնական գործընթացում տվյալ համատեքստի կրթադաստիարակչական հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև ձևավորող ,զարգացնող գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացմանը։

    Հարգելի' խմբակիցներ,առաջարկելով վերոնշյալ թեման' ցանկանում եմ միասին պարզենք,թե ինչ նշանակություն,արժեք ու նպատակներ ունի բանահյուսական նյութերի ուսուցումը սկսած առաջին դասարանից։

    Առաջարկել տարբեր ստեղծագործողների,նրանց ստեղծագործությունները,որոնք շատ կարևոր են ուսումնական գործընթացում, համապատասխանում են սովորողների տարիքային և մտավոր առանձնահատկություններին։
    Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:14.

  • #2
    Հարգելի՛ Արաքսյա, ուրախ եմ, որ կրկին թեմա եք ներկայացնում՝ բոլորիս հրավիրելով ուսանելի, հագեցած, բազմաբովանդակ մի աշխարհ, որը ուսուցիչների շրջանում կապահովվի փորձի փոխանակում, արդյունավետ համագործակցություն:

    Բանահյուսությունը՝ ժողովրդական ֆոլկլորը, ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունն է։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը ժողովրդի կյանքի և աշխարհազգացողության հայելին է։ Ժողովրդական բանահյուսության երկերն ստեղծվել և դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։ Դրանք շատ հաճախ բանասացի կողմից կատարվել, նույնիսկ ստեղծվել են ուղղակի լսարանի առջև, երբեմն երգի և նվագի ուղեկցությամբ։ Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոփոխվել, զարգացվել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից։ Այդ է պատճառը, որ բանահյուսական երկերը սովորաբար մի շարք տարբերակներ են ունենում։ Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, վիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ՝ ռուսական բիլինան, չաստուշկան, ուկրաինական դուման և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ՝ զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։

    Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի՝ արձակ-պատումային (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց), չափածո–երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք, հմայական աղոթք)։ Բանահյուսությունը իր բնույթով ու կիրառությամբ բաժանվում է մի քանի խմբի՝ ծիսահմայական, վիպական և այլն։
    Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:15. Պատճառը՝: Գրառումների միացում

    Comment


    • #3
      Շատ շնորհակալ եմ,հարգելի' Քրիստինե,թեմայով հետաքրքրվելու,ինչպես նաև ուսանելի ու հետաքրքիր նյութերով հարստացնելու համար։

      Comment


      • #4
        Հայ բանահյուսությունը սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը, հայ գրականության սկզբնավորման շրջանում (V դար) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղադրիչներից մեկը, ապա բանավոր ավանդությամբ շարունակել է զարգանալ իր ինքնուրույն ճանապարհով, ուշ միջնադարում (XII–XVI դարերում) զորեղ կերպով ներազդել է հայ գեղարվեստական գրականության վրա, առանձին ժանրերով (հանելուկ, առակ, երգ, զրույց) թափանցել նրա մեջ, երանգավորել գրականության ոգին ու արտահայտության միջոցները, հասել մինչև մեր օրերը։ XIX–XX դարերի հայ գրողների հատուկ միտումով մշակվել է և օգտագործվել նոր գրականության մեջ։

        Հարգելի' Արաքսյա,շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել, սիրով ու մեծ հետաքրքրությամբ կհետևեմ ու կօգտվեմ Ձեր թեմայի ուսանելի նյութերից։

        Հին և միջնադարյան բանահյուսության նմուշները ավանդվել են գրավոր, հիմնականում հին և միջին գրական հայերենով, զգալիորեն ենթարկվել մատենագիրների գրական վերապատումներին ու մշակումներին։

        Վիպական հին հուշարձանները (առասպելներ, վիպերգեր, վեպեր) պահպանվել են Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ագաթանգեղոսի, Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի երկերում, գրական մշակման ենթարկված հանելուկները՝ Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու երկերում և անանուն գրչագրերում, առակները՝ Վարդան Այգեկցուն վերագրված «Առակք Վարդանայ» ժողովածուներում, սիրո և ուրախության հայրենները՝ հիմնականում XV–XVII դարի ձեռագիր տաղարաններում, զրույցները, ծիսական ու քնարական այլ կարգի երգերը՝ տարբեր ժողովածուներում ու տաղարաններում, հմայական աղոթքներն ու բանաձևերը՝ ձեռագիր հմայիլներում և ախտարքային ժողովածուներում։
        Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:16. Պատճառը՝: Գրառումների միացում

        Comment


        • #5
          Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ Արաքսյա, ուրախ եմ, որ կրկին թեմա եք ներկայացնում՝ բոլորիս հրավիրելով ուսանելի, հագեցած, բազմաբովանդակ մի աշխարհ, որը ուսուցիչների շրջանում կապահովվի փորձի փոխանակում, արդյունավետ համագործակցություն:
          Քրիստինե ջան, այս կրթական միջավայրը իսկապես,որ ապահովում է փորձի փոխանակում, տալիս է հնարավորություն ճանաչելու միմյանց, շփվելու և մտքեր փոխանակելու,կիսվելու սեփական փորձով։
          Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Սաղոյան; 20-09-18, 00:26.

          Comment


          • #6
            Շնորհակալ եմ հարգելի' գործընկերներ, դրական կարծիքների ու ջերմ խոսքերի համար։

            Comment


            • #7
              Բանահյուսության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ խորապես ազգային է, ազգային ինքնության նախահիմքն է: Այստեղ է երևում յուրաքանչյուր ժողովրդի ազգագրական յուրահատկությունը: Հայոց բանահյուսությունը սկզբից ևեթ ունեցել է մեկ գլխավոր ուղղվածություն՝ հայրենասիրություն: Հայրենասիրական բնույթ ունեն մեր առասպելները, վիպական երգերը և մյուս բոլոր ստեղծագործությունները:
              Հայոց գրերի գյուտից հետո մեր առաջին պատմիչները, ապա բանաստեղծները, գրողները գրի առան այդ բանավոր երկերը որպես պատմագրություն, զրույց, դյուցազներգություն: Մովսես Խորենացին ոչ միայն առաջին բանահավաքն էր, այլև առաջին բանագետը, ով որոշակի գեղագիտական չափանիշ է սահմանում (վերաբերմունքը հունական և պարսկական առասպելներին)
              և առանձնացնում բանահյուսական տեսակները՝ վեպ, վիպասանք, առասպել, զրույց, թվելյաց երգեր, գուսանական երգեր, պարերգեր (<<երգս պար>>), ցուցքեի երգեր (<<երգս ցցուց>>), որ պետք է հասկանալ կատակերգ:

              Comment


              • #8
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Բանահյուսության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ խորապես ազգային է, ազգային ինքնության նախահիմքն է: Այստեղ է երևում յուրաքանչյուր ժողովրդի ազգագրական յուրահատկությունը: Հայոց բանահյուսությունը սկզբից ևեթ ունեցել է մեկ գլխավոր ուղղվածություն՝ հայրենասիրություն: Հայրենասիրական բնույթ ունեն մեր առասպելները, վիպական երգերը և մյուս բոլոր ստեղծագործությունները:
                Հայոց գրերի գյուտից հետո մեր առաջին պատմիչները, ապա բանաստեղծները, գրողները գրի առան այդ բանավոր երկերը որպես պատմագրություն, զրույց, դյուցազներգություն: Մովսես Խորենացին ոչ միայն առաջին բանահավաքն էր, այլև առաջին բանագետը, ով որոշակի գեղագիտական չափանիշ է սահմանում (վերաբերմունքը հունական և պարսկական առասպելներին)
                և առանձնացնում բանահյուսական տեսակները՝ վեպ, վիպասանք, առասպել, զրույց, թվելյաց երգեր, գուսանական երգեր, պարերգեր (<<երգս պար>>), ցուցքեի երգեր (<<երգս ցցուց>>), որ պետք է հասկանալ կատակերգ:
                Շնորհակալ եմ , հարգելի' Նաիրա, թեման ուսանելի տեղեկատվությամբ հարստացնելու համար։
                Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Սաղոյան; 24-10-18, 20:56.

                Comment


                • #9
                  Բանահյուսությունը շատ կարևոր դեր է խաղում երեխայի հայեցի դաստիարակության գործում: Եթե երեխան առաջին դասարանից սովորի այն, ինչը ժողովուրդն է ստեղծել, ապա ավելի մոտ կլինի ժողովրդին: Ուստի գնահատում եմ Ձեր առաջադրած թեման, հարգելի Արաքսյա:

                  Comment


                  • #10
                    Շնորհակալ եմ, դրական կարծիքի համար, հարգելի' Ռուզաննա։ Բանահյուսական նյութերի ուսուցումը շատ կարևոր են հատկապես կրտսեր դպրոցականների կրթության և դաստիարակության գործում։
                    Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Սաղոյան; 20-09-18, 00:29.

                    Comment


                    • #11
                      Հարգելի՛ Արաքսյա, կարծում եմ բանահյուսական նյութերի ուսուցումը սկսած առաջին դասարանից դրականորեն կարող է անդրադառնալ երեխաների վրա ողջ կյանքում:

                      Comment


                      • #12
                        Ժողովրդական բանահյուսությունն առաջին անգամ գնահատել, հավաքել և օգտագործել է Խաչատուր Աբովյանը:
                        Աբովյանը մանկության տարիները անցկացրել էր գեղջկական միջավայրում, ուշադրությամբ լսել ու հիշել էր հարազատների, ծանոթների, հատկապես հոր պատմած զրույցները, ժողովրդական բանասացների երգերն ու ավանդությունները: Դորպատում անցկացրած տարիներից հետո միայն սկսել է լրջորեն հետաքրքրվել և գիտակցորեն գնահատել ժողովրդական բանահյուսությունը: Ժողովրդի անցյալը, կենցաղը, հավատալիքները ուսումնասիրելու, նրան ավելի լավ ճանաչելու համար Աբովյանը սկսել է հավաքել բանահյուսության նմուշները. «Մուրազս հենց էնա էլել, որ գնամ, ընկնիմ մեկ իշխանի ոտք, ասեմ, ինձ մի կտոր հաց տա, ու ես՝ գիշեր-ցերեկ ընկնիմ գեղեգեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ, գրեմ»,- այդ առիթով 1840 թվականին գրել է Աբովյանը իր վեպի «Հառաջաբանում»: Սրա ապացույցն են «Վերք Հայաստանի»-ում, «Պարապ վախտի խաղալիք»-ում, «Նախաշավիղ»-ում, տպագրված և անտիպ այլ գործերում եղած բազմաթիվ նյութերը, որոնք գրի են առնվել կամ վերարտադրվել են Աբովյանի ձեռքով:

                        Comment


                        • #13
                          Բանահյուսությունը կապված է կյանքի ու կենցաղի հետ և, գեղարվեստական նշանակությունից բացի, ունի տարբեր կիրառական գործառնություններ: Ժողովրդական երգեր, աղոթքներ, հմայական ու սովորական այլևայլ բանաձևեր կիրառվել և կիրառվում են կենցաղի ու տոհմաընտանեկան տարբեր ծիսական արարողությունների ժամանակ՝ արտացոլելով այդ արարողությունների իմաստը, մարդկանց ցանկությունները, հավատալիքներն ու գաղափարախոսությունը: Կապված լինելով ծիսակենցաղային տարբեր իրադրությունների հետ՝ բանահյուսական տարբեր ժանրեր դրսևորվում են արվեստի այլևայլ ձևերով (մեղեդի, պար, դիմախաղ, շարժուձև):

                          Comment


                          • #14
                            Հարգելի՛ գործընկեր, շնորհակալություն հետաքրքիր տեղեկություններ տալու համար:

                            Comment


                            • #15
                              Հարգելինե'րս,անչափ շնորհակալ եմ թեմայով հետաքրքրվելու և գրառումներ կատարելու համար։

                              Հանրակրթական համակարգի' միջազգային չափանիշներին համապատասխանեցումը,նոր կրթակարգի ինտեգրումը պայմանավորում են տարրական դասարաններում բանահյուսական նյութերի ուսումնասիրության' կրթական համակարգի նոր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

                              Կարևորվում են սովորողների ակտիվության բարձրացումը, միջանձնային հարաբերությունների ձևավորումը, հետաքրքիր ու ակտիվ ուսումնական գործընթացի ապահովումը, հաղորդակցական կարողությունների ձևավորումը, ինքնուրույն գործունեության զարգացումը։

                              Դեռևս տարրական դասարաններից աշակերտների առջև բացվում են բանահյուսական հետաքրքրաշարժ էջեր' մատուցելով բանահյուսական գանձերի չքնաղ պատառիկներ։
                              Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:17. Պատճառը՝: Գրառումների միացում

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X