Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    * * *
    Տուն է սպիտակ, լայնատարած,
    Սև հավիկներ մեջը թառած,
    Խոսում են ու զրույց անում՝
    Մարդու նման լեզու առած:

    (Գիրք)

    * * *

    Ամբողջ օրը քուն չունի,
    Լայն դաշտերում տուն չունի,
    Ծաղկից ծաղիկ է թռչում,
    Փեթակ ունի, բուն չունի:

    (Մեղու)

    * * *

    Արքա չունեն, սակայն արագ
    Կազմում են մեծ, ահեղ բանակ,
    Հենց մտնում են արտը հասած՝
    Բերքն են հնձում առանց դանակ:

    (Մորեխ)

    * * *

    Գիշերով է նա լույս տալիս,
    Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
    Կիսվում է նախ և նորանում,
    Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

    (Լուսին)

    * * *

    Տեսա իմ հոգու հոգին
    Հողում թաղվեց, մահացավ,
    Շատ չարչարվեց ու կրկին
    Ծիլ արձակեց, բարձրացավ,

    Սրի բերան նա ընկավ,
    Քարով ճզմվեց, փշրվեց,
    Հետո բոցում այրվեց,
    Նոր կյանք առած՝ ետ եկավ:

    (Ցորեն)

    * * *

    Հսկայական փռում թխած
    Մի գաթա կա սիրուն, գլոր,
    Թխողն ինչքան ծայրից պոկում,
    Նորից է նա դառնում կլոր:

    (Լուսին)

    * * *

    Նա որսորդ է չար ու անգութ,
    Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
    Ժանիքը սուր, ագին բարակ,
    Եվ աչքերն են մի-մի ճրագ:

    (Հովազ)

    Ներսես Շնորհալի
    Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Սաղոյան; 30-09-18, 10:09.

    Comment


    • #32
      Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
      * * *

      Տուն է սպիտակ, լայնատարած,
      Սև հավիկներ մեջը թառած,
      Խոսում են ու զրույց անում՝
      Մարդու նման լեզու առած:

      (Գիրք)

      * * *

      Ամբողջ օրը քուն չունի,
      Լայն դաշտերում տուն չունի,
      Ծաղկից ծաղիկ է թռչում,
      Փեթակ ունի, բուն չունի:

      (Մեղու)

      * * *

      Արքա չունեն, սակայն արագ
      Կազմում են մեծ, ահեղ բանակ,
      Հենց մտնում են արտը հասած՝
      Բերքն են հնձում առանց դանակ:

      (Մորեխ)

      * * *

      Գիշերով է նա լույս տալիս,
      Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
      Կիսվում է նախ և նորանում,
      Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

      (Լուսին)

      * * *

      Տեսա իմ հոգու հոգին
      Հողում թաղվեց, մահացավ,
      Շատ չարչարվեց ու կրկին
      Ծիլ արձակեց, բարձրացավ,

      Սրի բերան նա ընկավ,
      Քարով ճզմվեց, փշրվեց,
      Հետո բոցում այրվեց,
      Նոր կյանք առած՝ ետ եկավ:

      (Ցորեն)

      * * *

      Հսկայական փռում թխած
      Մի գաթա կա սիրուն, գլոր,
      Թխողն ինչքան ծայրից պոկում,
      Նորից է նա դառնում կլոր:

      (Լուսին)

      * * *

      Նա որսորդ է չար ու անգութ,
      Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
      Ժանիքը սուր, ագին բարակ,
      Եվ աչքերն են մի-մի ճրագ:

      (Հովազ)



      Ներսես Շնորհալի
      Խոր անտառում բույն գտավ,
      Ողջ ձմեռը քուն մտավ,
      Գարուն եկավ , վեր կացավ,
      Քուրքը հագին հեռացավ։ / Արջ /

      ****
      Ի՞նչ պտուղ է մեջը լի
      Ալ հատիկներ հյութալի։ / նուռ /

      ****
      Խաղ, խաղ, խաղ արեք,
      Ձեր ականջին օղ արեք,
      Խաղն ու օղը միասին
      Ողկույզ-ողկույզ կախ արեք։ / խաղող /

      Comment


      • #33
        Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Խոր անտառում բույն գտավ,
        Ողջ ձմեռը քուն մտավ,
        Գարուն եկավ , վեր կացավ,
        Քուրքը հագին հեռացավ։ / Արջ /

        ****
        Ի՞նչ պտուղ է մեջը լի
        Ալ հատիկներ հյութալի։ / նուռ /

        ****
        Խաղ, խաղ, խաղ արեք,
        Ձեր ականջին օղ արեք,
        Խաղն ու օղը միասին
        Ողկույզ-ողկույզ կախ արեք։
        / խաղող /
        Շնորհակալ եմ մասնակցության համար,հարգելի' Անահիտ։
        Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Սաղոյան; 02-10-18, 22:07.

        Comment


        • #34
          Հագնում է կանաչ ու շքեղ շորեր
          Եվ զարդարում է հողագունդը մեր,
          Զարթոնք է բերում սարին ու դաշտին՝
          Զուգում, պճնում է անտառ ու այգի:
          /Գարուն/

          ***
          Հագած ճերմակ, շքեղ բաճկոն՝
          Զարդարում է ձեր երեկոն,
          Ո՞վ է հյուրը այդ ցանկալի,
          Որ բերում է ձեզ նոր տարի:
          /Ձմեռ Պապ/
          ***
          Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր,
          Փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում,
          Ո՞ր հավքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում,
          Կանաչ գարուն է անվերջ երազում:
          /Ճնճղուկ/
          ***
          Երբ դնում ենք, կտրատում,
          Մանրիկ-մանրիկ մասնատում,
          Լացացնում է ինձ ու քեզ,
          Անունն ասա, թե գիտես:
          /Սոխ/

          Comment


          • #35
            Գալիս անտես փարվում է ,
            Առանց ավել ավլում է ․
            Ոտքեր չունի , սուրում է ,
            Բերան չունի, սուլում է։ / քամի /

            ***
            Ի՞նչ թռչուն է , միշտ իր օրում
            Ծեր ծառերի կողն է փորում
            Իր կտուցով՝ տա՛կ - տա՛կ, տի՛կ - տի՛կ,
            Անունն ի՞նչ է ․․․․․ / Փայտփորիկ /

            ***

            Այգում , դաշտում , պուրակում
            Անուշ հյութ ենք հավաքում,
            Համեղ բան ենք տալիս ձեզ,
            Դուք ինչպե՞ս եք կոչում մեզ։ / Մեղու /

            ***

            Թռչում է , բայց թռչուն չէ,
            Փոքրիկ է , բայց մրջյուն չէ,
            Աշխատում է օրնիբուն,
            Բերքը տալիս է մարդուն։ / Մեղու /

            Comment


            • #36
              Հանելուկները ավանդական բանահյուսության հին տեսակներից են ժանրային նկարագրով պատկանում են վիպական բանահյուսությանը: Նրանք, առակների, առածների հետ միասին վիպական բանահյուսության մեջ կազմում են մի ուրույն բնագավառ, որ կարելի է կոչել փոխաբերական բանահյուսություն: Վերջինիս մեջ մտնող բանահյուսական տեսակները իրականության առարկայացած անդրապատկերումը լինելով հանդերձ, տարբերվում են վիպական մնացած
              տարրերից նրանով, որ իրենց արտաքին սյուժեներից, պատկերներից զատ ունեն նաև դրանցից զգալապես տարբեր ներքին իմաստ ու բովանդակություն:

              Comment


              • #37
                Հանելուկները կյանքում ունեցել են գործնական կիրառություն, հնուց՝ անտի ժամանակներից, եղել են մտավոր ունակությունները զարգացնող, բանականությունը մարզող մի մտախաղ, որոշակի զգայական հաճույք պատճառող կամ բարոյակրթական նպատակներ հետապնդող բանահյուսական ժանր: Այդ ուրույն գործնական կիրառության պատճառով էլ հանելուկը տակավին խոր հնադարում ընդունում է դրսևորման զանազան ձևեր: Հանելուկի ամենապարզ ու նախնական ձևը հարցն Է. կամ ըստ որոշ հետազոտողների՝ հարցհանելուկը, որն անպայման ենթադրում է որոշակի պատասխան: Հիշյալ ձևը. անկախ ոճաբանական տարբեր դրսևորումներից,
                հարցական տարբեր բանաձևերով, վաղնջական ժամանակներից օգտագործվել Է ու կենցաղավարել՝ հասնելով մինչև մեր օրերը:

                Հանելուկի գործնական կիրառման նախնական ձևերից մեկը, ըստ հնագույն հիշատակարանների ու վարկածների կրել է առավել կախարդական-ծիսային բնույթ և գործարկվել կրոնական արարողությունների և պաշտամունքային տարբեր ծիսակատարությունների ժամանակ:

                Դեռևս հին հնդիկների կրոնա-ծիսային արարողություններում արարողապետների միջև հարց ու պատասխանի ձևով ծավալվում Էին կրոնա-դիցաբանական բնույթի հանելուկային մութ սիմվոլային ասացվածքներով երկախոսություններ: Այլ ժոդովուրդների արբունքի նվիրագործման ծեսի խորհրդավոր արարողությունների ժամանակ հանելուկներն օգտագործվել են իբրև նվիրագործվողի մտավոր ունակություններն ու հասունությունը փորձելու կարևոր միջոցներ:
                Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:22. Պատճառը՝: Գրառումների միացում

                Comment


                • #38
                  Քրիստինե Հայ-ի խոսքերից
                  Դեռևս հին հնդիկների կրոնա-ծիսային արարողություններում արարողապետների միջև հարց ու պատասխանի ձևով ծավալվում Էին կրոնա-դիցաբանական բնույթի հանելուկային մութ սիմվոլային ասացվածքներով երկախոսություններ: Այլ ժոդովուրդների արբունքի նվիրագործման ծեսի խորհրդավոր արարողությունների ժամանակ հանելուկներն օգտագործվել են իբրև նվիրագործվողի մտավոր ունակություններն ու հասունությունը փորձելու կարևոր միջոցներ:
                  Հանելուկի կենցաղւսվարման մի այլ եղանակի մասին վկայություններ են պահպանել բանահյուսական
                  հնամյա աղբյուրները: Համաձայն դրանց՝ հանելուկը ծառայել է, որպես երկու անձնավորությունների միջև մղվող մրցախաղ, մտավոր մի յուրօրինակ մենամարտ, երբ պարտվողը դիմացինի հաղթանակը փոխհատուցել Է սեփական կյանքով:

                  Հին հունական մի առասպելի համաձայն՝ սֆինքսը անցորդներին հանելուկ Է առաջարկում և չլուծողներին անխտիր սպանում. գալիս է Թեբեի արքան՝ Էդիպոսը, պատասխանում սֆինքսի հանելուկին և վերջինիս անդունդը գլորում:
                  Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:22. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment


                  • #39
                    Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Գալիս անտես փարվում է ,
                    Առանց ավել ավլում է ․
                    Ոտքեր չունի , սուրում է ,
                    Բերան չունի, սուլում է։ / քամի /

                    ***
                    Ի՞նչ թռչուն է , միշտ իր օրում
                    Ծեր ծառերի կողն է փորում
                    Իր կտուցով՝ տա՛կ - տա՛կ, տի՛կ - տի՛կ,
                    Անունն ի՞նչ է ․․․․․ / Փայտփորիկ /

                    ***

                    Այգում , դաշտում , պուրակում
                    Անուշ հյութ ենք հավաքում,
                    Համեղ բան ենք տալիս ձեզ,
                    Դուք ինչպե՞ս եք կոչում մեզ։ / Մեղու /

                    ***

                    Թռչում է , բայց թռչուն չէ,
                    Փոքրիկ է , բայց մրջյուն չէ,
                    Աշխատում է օրնիբուն,
                    Բերքը տալիս է մարդուն։ / Մեղու /
                    Շնորհակալ եմ հետաքրքիր հանելուկներ առաջարկելու համար, հարգելի' Անահիտ։
                    Հանելուկները երեխաների ամենասիրելի ստեղծագործություններն են,դրանց գուշակումը երբեմն վեր է ածվում խաղի,խինդ ու ծիծաղի, ուրախության։

                    Comment


                    • #40
                      Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից
                      Հին հունական մի առասպելի համաձայն՝ սֆինքսը անցորդներին հանելուկ Է առաջարկում և չլուծողներին անխտիր սպանում. գալիս է Թեբեի արքան՝ Էդիպոսը, պատասխանում սֆինքսի հանելուկին և վերջինիս անդունդը գլորում:
                      Շատ հետաքրքիր նյութ եք ներկայացրել, հարգելի' Ելիզավետա։ Շնորհակալ եմ։

                      Comment


                      • #41
                        Քրիստինե Հայ-ի խոսքերից
                        Դեռևս հին հնդիկների կրոնա-ծիսային արարողություններում արարողապետների միջև հարց ու պատասխանի ձևով ծավալվում Էին կրոնա-դիցաբանական բնույթի հանելուկային մութ սիմվոլային ասացվածքներով երկախոսություններ: Այլ ժոդովուրդների արբունքի նվիրագործման ծեսի խորհրդավոր արարողությունների ժամանակ հանելուկներն օգտագործվել են իբրև նվիրագործվողի մտավոր ունակություններն ու հասունությունը փորձելու կարևոր միջոցներ:
                        Շնորհակալ եմ,հարգելի' Քրիստինե, հետաքրքիր է իմանալ,թե այլ ժողովուրդների մոտ ինչպես են օգտագործվում հանելուկները։

                        Comment


                        • #42
                          Ինքը չի ուտում,
                          Ինքը չի խմում,
                          Բայց իր տիրոջը
                          Միշտ կուշտ է պահում։/Արհեստ/

                          ***
                          Ունեմ երկու փայտե ձի,
                          Առանց պայտի և սաձի,
                          Այնտեղ են ինձ ման ածում,
                          Ուր նստել է առատ ձյուն: /Դահուկներ/

                          ***
                          Թեև բույս եմ, ունեմ ցողուն,
                          Բայց չեք գտնի դուք ինձ հողում,
                          Կանաչ զգեստ կա իմ հագին,
                          Դիմանում եմ ցուրտ ու տաքին։
                          /Մամուռ/

                          ***
                          Այն ի՞նչն է, այն ի՞նչը,
                          Աշխարհի չափ հին,
                          Հողին բարեկամ,
                          Հրին թշնամի: /Ջուրը/

                          ***
                          Ոչ թուխպ է, ոչ ամպ,
                          Բայց քո ցանկությամբ,
                          Քո ուզած տեղում
                          Անձրև է մաղում: /Ցնցուղ/

                          Մկրտիչ Կորյուն
                          Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Սաղոյան; 02-10-18, 22:08.

                          Comment


                          • #43
                            Հանելուկը ժողովրդական ստեղծագործության տեսակ է, որտեղ սեղմ վիճակում տրվում է որևէ առարկայի կամ երևույթի բնութագրիչ նկարագրություն։ Հանելուկները զարգացնում են երեխայի երևակայությունը, վերլուծական կարողությունը, համադրելու կարողությունը։

                            Հարգելի' Արաքսյա,շատ հետաքրքիր թեմա եք վարում, երեխաները շատ են սիրում հանելուկները, դրանց նկատմամբ յուրահատուկ է նրանց հետաքրքրությունները,սերը,վերաբերմունքը։
                            Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:23. Պատճառը՝: Գրառումների միացում

                            Comment


                            • #44
                              Արծաթե սեղան,
                              Կոկ ու պսպղան,
                              Աղջիկն ու տղան
                              Վրան կսղան։
                              /սահադաշտ/

                              ***
                              Գլուխն՝ երկաթից,
                              Մարմինը՝ փայտից։
                              /մուրճ/

                              ***
                              Նա սանրում է, սանր չի,
                              Մեծ է, սակայն ծանր չի,
                              Աշխատում է նա հանդում,
                              Հին ընկերն է գերանդու։
                              /փոցխ/

                              ***
                              Ունի երկու կլոր թև,
                              Երկու բերան ունի նա,
                              Ով սիրում է կարուձև,
                              Նրան իսկույն կիմանա։
                              /Մկրտիչ/

                              ***
                              Շոր է կարում
                              Ողջ աշխարհքին,
                              Բայց շոր չունի
                              Նա իր հագին։
                              /ասեղ/

                              ***
                              Ունի ատամ, չունի բերան,
                              Կտրատում է ծառ ու գերան։
                              /սղոց/

                              Comment


                              • #45
                                Հռիփսիմե Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Արծաթե սեղան,
                                Կոկ ու պսպղան,
                                Աղջիկն ու տղան
                                Վրան կսղան։
                                /սահադաշտ/

                                ***
                                Գլուխն՝ երկաթից,
                                Մարմինը՝ փայտից։
                                /մուրճ/

                                ***
                                Նա սանրում է, սանր չի,
                                Մեծ է, սակայն ծանր չի,
                                Աշխատում է նա հանդում,
                                Հին ընկերն է գերանդու։
                                /փոցխ/

                                ***
                                Ունի երկու կլոր թև,
                                Երկու բերան ունի նա,
                                Ով սիրում է կարուձև,
                                Նրան իսկույն կիմանա։
                                /Մկրտիչ/

                                ***
                                Շոր է կարում
                                Ողջ աշխարհքին,
                                Բայց շոր չունի
                                Նա իր հագին։
                                /ասեղ/

                                ***
                                Ունի ատամ, չունի բերան,
                                Կտրատում է ծառ ու գերան։
                                /սղոց/
                                Շատ կարևոր է ընտրել մատչելի հանելուկներ,որոնք դյուրընկալելի և դյուրըմբռնելի կլինեն կրտսեր դպրոցականների համար։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X