Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բանահյուսական նյութերի ուսուցումը առաջին դասարանում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Բանահյուսությունը ընդգրկում է բազմահազարամյա հայ ժողովրդի հավատալիքներն ու հնագույն պատմություն արտացոլող զրույցներ ու երգեր, որոնք մեր նախնիները կոչել են վիպասանք, առասպելներ, թվելյաց երգեր։ Դրանք պատմել և երգել են ժողովրդական երգիչ-գուսանները՝ վիպասանները՝ երաժշտական նվագարանների նվագակցությամբ։ Հատկապես նշանավոր են եղել պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի Գողթն գավառի երգիչները, որոնց անվամբ էլ հայ հին հեթանոսական վիպերգերը կոչվել են նաև Գողթան երգեր։
    Մովսես Խորենացու և հայ մյուս պատմիչների գրի առած առասպելների միջոցով բացահայտվում է Հայոց դիցարանը, այսինքն՝ հայ հեթանոսական աստվածների ընտանիքը, որը հունական դիցարանից շատ ավելի հին է։ Պատմահայրը գուսաններից գրի է առել Հայոց դիցարանի՝ ամպրոպի, պատերազմի և քաջության աստված Վահագնի ծնունդը պատկերող երգը, ինչպես նաև կիսաստված Տորք Անգեղի մասին առասպելը։

    Comment

    • #17
      «Սասունցի Դավիթ» հերոսական էպոսը ձևավորվել է 8-ից-10-րդ դարերում, երբ հայ ժողովուրդը հանուն իր անկախության և ազգային պետության վերականգնման՝ պայքարում էր արաբական լծի դեմ: Հարգելի՛ Արաքսյա, այս բանահյուսական գանձերը սովորեցնելով աշակերտներին՝ մենք կկրթենք մի սերունդ, որը սեփականատիրոջ ոգով պայքարելու է իր գալիք բարեկեցիկ օրվա, խոստումնալից ապագայի համար: Շնորհակալություն այս գեղեցիկ թեման ընտրելու համար:

      Էպոսի դյուցազունները մերժում են նվաճողական պատերազմ հրահրողներին և նրանց ողջ պայքարը հենց նման զավթիչների դեմ էր, էպոսի գլխավոր հերոսը «Ջերմ ու անաղարտ սիրտ ունի», օգնում էր բոլոր անպաշտպան մարդկանց ու սխրագործություններ էր կատարում հանուն իր հայրենիքի ու ժողովրդի բարօրության:
      Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:17. Պատճառը՝: Գրառումների միացում

      Comment

      • #18
        Շնորհակալ եմ թեման հետաքրքիր նյութերով հագեցնելու համար, հարգելինե'րս։

        Comment

        • #19
          Քրիստինե Հայ-ի խոսքերից
          Էպոսի դյուցազունները մերժում են նվաճողական պատերազմ հրահրողներին և նրանց ողջ պայքարը հենց նման զավթիչների դեմ էր, էպոսի գլխավոր հերոսը «Ջերմ ու անաղարտ սիրտ ունի», օգնում էր բոլոր անպաշտպան մարդկանց ու սխրագործություններ էր կատարում հանուն իր հայրենիքի ու ժողովրդի բարօրության:
          Էպոսի կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։

          Comment

          • #20
            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

            Հերոսական էպոսը պետք է հավատ ներշնչի,էպոսի հերոսը յուրաքանչյուր պահի լինի առաջնորդ՝ ուժեղ, իր ետևից տանող: Այն ոգեշնչող դեր է խաղում մարդկանց գիտակցության ձևավորման, կայացման գործընթացում:

            Comment

            • #21
              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
              Էպոսի կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։
              Շնորհակալ եմ, հարգելի' Նաիրա, ուսանելի տեղեկատվության համար։

              Comment

              • #22
                Շատ ճիշտ եք նշում էպոսի դերը, հարգելի' Ջուլիետա,այն մեծ դեր ու նշանակություն ունի անձի գիտակցության ձևավորման և կայացման գործընթացում։

                Comment

                • #23
                  Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարահայացքին մոտ ողբերի զարգացումով։

                  Պանեգիրիկներն ու ողբերը սովորաբար շարադրվում են նույն ոճով և բանաստեղծական չափերով ինչ էպոսները և դառնում դրանց անքակտելի գեղարվեստական մասը։
                  Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:18. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment

                  • #24
                    Միսակյան Հայարփի-ի խոսքերից Նայել գրառումը
                    Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարահայացքին մոտ ողբերի զարգացումով։
                    Շնորհակալ եմ հետաքրքիր տեղեկատվության համար, հարգելի'ս։

                    Comment

                    • #25
                      Առաջին դասարանում հայ բանարվեստի ժանրերից ուսումնասիրվում են հանելուկներ, շուտասելուկներ,առած-ասացվածքներ,"Հայկ և Բել" առասպելը, հեքիաթներ,"Սասունցի Դավթի կռիվը Մելիքի դեմ"(էպոսից հատվածներ), առակներ,դարձվածքներ,որոնց մեջ խտացված են հայ ժողովրդի կենսափորձն ու իմաստությունը։

                      Առաջին դասարանում հատկապես կարևորվում է ժողովրդական բանահյուսության ամենատարածված տեսակներից մեկի' հանելուկի ուսումնասիրումը։Այդ գործընթացը նպատակաուղղված է երեխաների տրամաբանական և պատկերավոր մտածողության ձևավորմանը, ինչպես նաև առանձին իրերի, իրողությունների, բնության երևույթների, կենդանիների,նրանց բնորոշ հատկանիշների ու բնութագրիչների մասին տեղեկություններ հաղորդելու գործառույթի իրականացմանը։

                      Հանելուկը երեխաների ուշադրությունը կենտրոնացնում է այն բառերի վրա,որոնք նկարագրում են տվյալ առարկան։Դա հնարավորություն է տալիս հարստացնելու սովորողների բառապաշարը,ընդլայնելու նրանց պատկերացումները նկարագրվող առարկայի մասին,գեղագիտորեն ընկալելու այն։
                      Սա էլ իր հերթին նպաստում է երեխաների գեղագիտական դաստիարակությանը։
                      Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:19. Պատճառը՝: Գրառումների միացում

                      Comment

                      • #26
                        Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։

                        Comment

                        • #27
                          Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:
                          Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բանահյուսական ստեղծագործությունները ապրում են ժողովրդի հիշողության մեջ և փոխանցվում են բանավոր` բերնեբերան),հանրային՝ կոլեկտիվ բնույթով (բանահյուսական ստեղծագործության ձևավորմանն ու տարածմանը մասնակցում է ժողովուրդը), տարբերակների առկայությամբ (բանահյուսության ցանկացած տեսակ, ի տարբերություն հեղինակայինի, ունի բազում տարբերակներ. ինչքան` ասացող, այնքան` տարբերակ) միաձուլությամբ՝ սինկրետիզմով(բանահյուսական մի շարք տեսակներ իրենց մեջ ներառում են տարատեսակ սեռեր ու ժանրեր` համադրելով թե՛ թատերականը (դրամատիկական, ողբերգական, կատակերգական, դիմախաղ, մարմնի շարժումներ), թե՛ ազգագրական-ծիսականը (հարսանեկան, թաղման, ազգային տոների ու խաղերի դրսևորումներ), թե՛ երաժշտարվեստի ու պարարվեստի արտացոլանքները, և թե՛ բանարվեստի զանազան տեսակների կիրառությունները):

                          Comment

                          • #28
                            Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է 5-րդ դարից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և դարձվածքները։
                            Հայերը և արևելյան շատ ժողովուրդներ անցյալում ունեցել են հնամենի մի սովորույթ՝ աշուղները մրցում էին՝ միմյանց հանելուկներ առաջադրելով:
                            Հանելուկը շատ սիրված ու տարածված էր ժողովրդական խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել և՛ միջնադարի, և՛ նոր ժամանակների բազմաթիվ հեղինակներ:
                            Հայ մատենագրության մեջ հանելուկը հիշատակվում է VII դարից: Նշանավոր են Անանիա Շիրակացու և հատկապես XII դարի բանաստեղծ, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալու՝ ամենաբազմազան առարկաների ու երևույթների ճանաչմանը նվիրված հարյուրավոր հանելուկներ: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:

                            Comment

                            • #29
                              Շնորհակալ եմ թեմային անդրադառնալու և օգտակար նյութեր տեղադրելու համար, հարգելինե'րս։

                              Հարգելինե'րս,ցանկանում եմ տեղադրել հետաքրքիր հանելուկներ մանուկների համար։
                              Միացե'ք խնդրեմ։
                              Վերջին խմբագրողը՝ manush; 13-11-18, 18:19. Պատճառը՝: Գրառումների միացում

                              Comment

                              • #30
                                * * *
                                Ծնվում է ու մեծանում,
                                Հենց նույն օրն էլ` մահանում,
                                Հետո նորից կյանք առած
                                Պայծառ շորեր է հագնում:

                                (Արև)

                                * * *

                                Ամբողջ օրը տանը մնում,
                                Բեհեզ բարձի վրա քնում,
                                Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
                                Բազեի պես որս է անում:

                                (Կատու)

                                * * *

                                Հողն է մտնում, մահանում,
                                Հետո նորից կյանք առնում,
                                Աչքը հառած երկնքին,
                                Տարածվում է, շատանում:

                                (Ցորեն)

                                * * *

                                Չորս ոտք ունի, բայց շուն չի,
                                Զու է ածում, թռչուն չի,
                                Խոտ է ուտում կովի պես,
                                Պատյան ունի, բայց տուն չի:
                                (Կրիա)
                                Վերջին խմբագրողը՝ Արաքսյա Սաղոյան; 30-09-18, 10:08.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X