Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առակ: Առակագիրներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ Դրա պատճառն այն է, որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։ Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են «հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», մերժված և հաղորդության անարժան են համարել նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն «առասպել» բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։ Մեծ դժվարությամբ առակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։

    Comment


    • Եզոպոսը քաղաքում խաղաղ զբոսնում էր, նրա ճամփան կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
      – Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
      – Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
      – Ինչպե՞ս թե՝ չգիտես… հապա իսկույն պատասխանի՛ր…
      – Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
      Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին և պատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբ ցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում և ասում է.
      – Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի.ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու…
      Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին…

      * * *

      Comment


      • Սամոս կղզում ապրում էր իմաստակ Քսանթոսը: Մի օր Քսանթոսը երեք ստրուկ է տեսնում շուկայում,երկուսը գեղեցկատես, իսկ երրորդը՝ անասելի տգեղ(Եզոպոսը)…
        – Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
        – Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
        – Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
        – Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
        – Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
        – Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
        – Իսկ քեզ համար միևնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում… իբրև խորհրդատու գնիր՝ այն ժամանակ կասեմ:
        – Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
        – Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
        – Ախր դու շատ տգեղ ես:
        – Մառանի տակառներն էլ տձև են, բայց պարունակությունը փառահեղ է:
        Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան…

        Comment


        • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
          Սամոս կղզում ապրում էր իմաստակ Քսանթոսը: Մի օր Քսանթոսը երեք ստրուկ է տեսնում շուկայում,երկուսը գեղեցկատես, իսկ երրորդը՝ անասելի տգեղ(Եզոպոսը)…
          – Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
          – Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
          – Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
          – Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
          – Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
          – Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
          – Իսկ քեզ համար միևնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում… իբրև խորհրդատու գնիր՝ այն ժամանակ կասեմ:
          – Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
          – Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
          – Ախր դու շատ տգեղ ես:
          – Մառանի տակառներն էլ տձև են, բայց պարունակությունը փառահեղ է:
          Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան…
          SAM_7804.jpg
          SAM_7806.jpg

          Comment


          • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
            Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։
            SAM_7802.jpg
            SAM_7819.jpg
            SAM_7820.jpg
            SAM_7807.jpg
            SAM_7814.jpg

            Comment


            • Հարգելի Ելիզավետա հեքիաթից հետո առակն է երեխաներին հոգեհարազատ և հետաքրքիր:

              Comment


              • Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Առակը բանահյուսական, ապա և գրական հնագույն տեսակներից մեկն է: Հայտնի են Եզոպոսի առակները, որոնց թվագրությունը հասնում է Ք.ծ.ա. 6-րդ դար: Ըստ Հերոդոտոսի Եզոպոսն ապրել է Ք.ծ.ա. 6-րդ դարում Սամսոնում , եղել է ստրուկ, սպանվել է Դելփիքում՝ ամենայն հավանականությամբ իր սուր լեզվի պատճառով:
                Առակը կիրառություն է ունեցել նաև Հին ու Նոր կտակարաններում: Մեկ անգամ չէ, որ Հիսուս Քրիստոսի խոսքը ավետարանիչները վերարտադրում են առակներով:
                Հարգելի Ելիզավետա հետաքրքիր թեմա եք վարում
                առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Բավականին ուսանելի առակ կներկայացնեմ.

                Առակ հպարտ ծառի մասին

                Mayri.jpg

                Առակ հպարտ ծառի մասին
                Մի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում՝ դառնում ավելի վեհ ու գեղեցիկ:

                Նրա փարթամ սաղարթախիտ տերևները վեր էին խոյանում իրեն շրջապատող ծառերից և ստվեր նետում դրանց վրա: Սակայն որքան նա աճում էր ու վեր բարձրանում, այնքան ուժգնանում էր նրա մեջ անսահման գոռոզությունը:

                Արհամարհանքով նայելով շուրջը՝ մեկ օր նա հրամայում է.

                — Հեռացրեք աչքիցս այն խղճուկ պնդուկի ծառը:

                Եվ այն արագորեն արմատախիլ են անում և հեռացնում:

                — Ազատեք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Այն ձանձրացնում է ինձ իր հիմար տեսքով,- հրամայում է մի օր քմահաճ մայրին և թզենուն անմիջապես հեռացնում են:

                Ինքն իրենից գոհ մայրին հպարտորեն թափահարում է իր փարթամ տերևները և շարունակ բողոքում իրեն շրջապատող ծառերից.

                -Ինձ շրջապատող տարածքից հեռացրեք այդ հին տանձենիներն ու խնձորենիները,- ծառերը կտրվում են ու խարույկի փայտի վերածվում:

                Եվ այդպես անհանդուրժող մայրին հրամայում է կտրել բոլոր իրեն շրջապատող ծառերը՝ դառնալով այգու միակ ու լիիրավ տերը: Սակայն պարտեզի նախկին գեղեցկությունից ոչինչ չի մնում, միայն կոճղեր:

                Եվ մեկ օր ուժեղ փոթորիկ է սկսվում: Հպարտացած մայրին ամեն կերպ փորձում է չթեքվել՝ հսկա արմատներով կառչելով հողից: Սակայն քամին, իր ճանապարհին չհանդիպելով այլ ծառերի, առանց որևէ խոչընդոտի հարձակվում է միայնակ կանգնած գեղեցիկ ծառի վրա և անխնա կոտրատում այն: Վերջիվերջո, տանջված ու ուժասպառ մայրին այլևս չի կարողանում դիմակայել քամու կատաղի հարվածներին, ճաքում է և գետնին տապալվում:

                Ինչպես ծառերը, այնպես էլ մենք կարիք ունենք միմյանց, կարիք ունենք, որ թե՛ փոթորիկների ժամանակ, թե՛ խաղաղության մեջ միմյանց նեցուկ լինենք, օգնենք ու միասին դիմակայենք ցանկացած իրավիճակի: Երբեք մի՛ անտեսիր մարդկանց, ովքեր քո կողքին են գտնվում, ու ինքդ քեզ նրանցից բարձր մի՛ դասիր, այլապես, գուցե մի օր էլ փոթորիկ լինի ու բացահայտես, որ բոլորին հեռացրել ես քո կողքից ու մնացել ես մենակ…
                Վերջին խմբագրողը՝ Քրիստինե Սերյոգինա; 02-04-19, 22:25.

                Comment


                • Ուսանելի առակ է:

                  Comment


                  • Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Առակը բանահյուսական, ապա և գրական հնագույն տեսակներից մեկն է: Հայտնի են Եզոպոսի առակները, որոնց թվագրությունը հասնում է Ք.ծ.ա. 6-րդ դար: Ըստ Հերոդոտոսի Եզոպոսն ապրել է Ք.ծ.ա. 6-րդ դարում Սամսոնում , եղել է ստրուկ, սպանվել է Դելփիքում՝ ամենայն հավանականությամբ իր սուր լեզվի պատճառով:
                    Առակը կիրառություն է ունեցել նաև Հին ու Նոր կտակարաններում: Մեկ անգամ չէ, որ Հիսուս Քրիստոսի խոսքը ավետարանիչները վերարտադրում են առակներով:
                    Անչափ հետաքրքիր թեմա եք ծավալել, ուսանելի նյութ է: Ուշագրավ է , որ առակի տեսակի զարգացումը եղավ հաջորդական ՝ Գոշն ու Այգեկցին մեկ սերունդի տարբերությամբ շարունակել են իրար և հավանաբար իրար չեն ճանաչել. Գոշն ապրել է Հայաստանի հյուսիս-արևելքում, Այգեկցին ՝ Կիլիկիայում: Իրար չճանաչելն ասում ենք թեական ՝ հավանաբար , որովհետև Գոշը եղել է Կիլիկիայում և բացառված չէ, որ որևէ, թեկուզև հեռակա , առնչություն եղած լինի նրանց միջև: Մանավանդ որ ժամանակն էլ մոտավորապես համընկնում են : այսպես թե այնպես այս հաջորդականությունը նշանակում է, որ հայ առակագիրների ի հայտ գալը ժամանակի պահանջ էր: Առակ գրական տեսակի անվանումը միջնադարում նշանակել է նաև հանելուկ, որ հանդիպում է Շնորհալու ստեղծագործության մեջ: Առակ եզրույթին երբեմն փոխարինել է նաև առասպելը: Գոշի և Այգեկցու ժառանգության մեջ առակն արդեն որոշակի գրական տեսակ է: Առակ բառն ստուգաբանվում է առ ակն , այսինքն ՝ աչքի առաջ , աչքի տեսած: Աչքի տեսածը, աչքի առջև կատարվածը մարդը վերածել է փոքրիկ սրամիտ պատմության , դրանից բխող որոշակի բարոյախոսությամբ:

                    Comment


                    • Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Առակը բանահյուսական, ապա և գրական հնագույն տեսակներից մեկն է: Հայտնի են Եզոպոսի առակները, որոնց թվագրությունը հասնում է Ք.ծ.ա. 6-րդ դար: Ըստ Հերոդոտոսի Եզոպոսն ապրել է Ք.ծ.ա. 6-րդ դարում Սամսոնում , եղել է ստրուկ, սպանվել է Դելփիքում՝ ամենայն հավանականությամբ իր սուր լեզվի պատճառով:
                      Առակը կիրառություն է ունեցել նաև Հին ու Նոր կտակարաններում: Մեկ անգամ չէ, որ Հիսուս Քրիստոսի խոսքը ավետարանիչները վերարտադրում են առակներով:
                      Առակների ոգին սոցիալական դասերի համերաշխությունն է ՝ իշխաններն իրենց տեղում պետք է ճիշտ լինեն, ենթականերն ՝ իրենց: Եթե ամեն ինչ խառնվի իրար՝ անկարգություն կլինի և հանրությունը կկորցնի իր ստեղծած հավասարակշռությունը : Առակներից մեկում աստղերը հավաքվում և ասում են .«Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման: - Որովհետև միաբանությամբ չենք վարվում, - պատասխանեց մեկը»: Նրանք որոշում են «հալածել ու փախցնել » արեգակին , բայց չեն դիմանում անգամ լուսնի լույսին և ասում են. « Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինի, երբ արևը ծագի»: Աստղերն ընդունում են իրենց պարտությունը , որ նշանակում է՝ երկնքում արեգակն ու լուսինը իրենց տեղն ունեն , աստղերն՝ իրենց :Եվ որքան ել աստղերը փորձեն միաբանվել ո՛չ արեգակ կդառնան , ո՛չ Լուսին:

                      Comment


                      • Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Առակը բանահյուսական, ապա և գրական հնագույն տեսակներից մեկն է: Հայտնի են Եզոպոսի առակները, որոնց թվագրությունը հասնում է Ք.ծ.ա. 6-րդ դար: Ըստ Հերոդոտոսի Եզոպոսն ապրել է Ք.ծ.ա. 6-րդ դարում Սամսոնում , եղել է ստրուկ, սպանվել է Դելփիքում՝ ամենայն հավանականությամբ իր սուր լեզվի պատճառով:
                        Առակը կիրառություն է ունեցել նաև Հին ու Նոր կտակարաններում: Մեկ անգամ չէ, որ Հիսուս Քրիստոսի խոսքը ավետարանիչները վերարտադրում են առակներով:

                        Լավագույնները այն առակներն են, որոնք առակագրքերի մեջ են մտել ժողովրդական բանահյուսությունից։ Դրանց պատմողական մասը առավելագույն չափով հակիրճ է, ամփոփ ու հստակ և լիովին հաղորդում է առակախոսի միտքը, միտումը, հուշում գաղափարը, այնպես որ ավելորդ է դառնում մեկնությունը։
                        Конец переписки
                        Введите сообщение...

                        Comment


                        • Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Առակը բանահյուսական, ապա և գրական հնագույն տեսակներից մեկն է: Հայտնի են Եզոպոսի առակները, որոնց թվագրությունը հասնում է Ք.ծ.ա. 6-րդ դար: Ըստ Հերոդոտոսի Եզոպոսն ապրել է Ք.ծ.ա. 6-րդ դարում Սամսոնում , եղել է ստրուկ, սպանվել է Դելփիքում՝ ամենայն հավանականությամբ իր սուր լեզվի պատճառով:
                          Առակը կիրառություն է ունեցել նաև Հին ու Նոր կտակարաններում: Մեկ անգամ չէ, որ Հիսուս Քրիստոսի խոսքը ավետարանիչները վերարտադրում են առակներով:
                          «Առակաց» գիրքը, որ կոչվում է նաև «Սողոմոնի առակների գիրք», Իսրայելի Սողոմոն թագավորին վերագրված աստվածաշնչյան մի քանի գրքերից մեկն է։ Այն կյանքի և բարեպաշտության իմաստուն խորհուրդների ու խրատների չհնացող գանձարան է։ Առակների այս ժողովածուի նպատակը «իմաստությունն ու խրատը ճանաչելն ու հանճարեղ խոսքերը հասկանալն է»։ Այս նախադասությամբ է սկսվում «Առակաց» գիրքը, և այս նախադասությունը մեզ՝ հայերիս համար ունի հատուկ նշանակություն։ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». դեռ դպրոցական տարիքից մեզ քաջածանոթ այս խոսքը հայերեն տառերով գրված առաջին նախադասությունն է, իսկ «Առակաց» գիրքը՝ աստվածաշնչյան առաջին գիրքը, որ հայացավ՝ թարգմանվելով հայերեն։

                          Comment


                          • Մխիթար Գոշը ստեղծել է առակների ժողովածու՝ հանդես գալով և՛ որպես հեղինակ, և՛ որպես բանահավաք, և՛ որպես մշակող: Նա իր գիրքը նախատեսել է որպես դասիարակության միջոցով և հասցեագրել նաև գիր ու գրականությունից հեռու հասարակ մարդկանց: Գոշը գալիս է իր ապրած ժամանակաշրջանից և իր անմիջական իրականությունից: Նրա նպատակն էր այլաբանորեն պատկերել, ներկայացնել և կերպավորել ճշմարտությունը: Ստեղծական առակների կապակցությամբ հենց այդպես էլ գրում է. «…առակք ստեղծականք, որ նման ասացելոցն կերպարանէ զճշմարտութիւն աշխարհաւրէն և եկեղեցականապէս»: Մխիթար Գոշից մեզ է հասել 190 առակ : Գոշի առակների ամբողջական հրատարակությունը Վենետիկում իրականացրել են Մխիթարյանները: Առաջին հրատարակությունը լույս ե տեսել 1790թ. «Առակք և ոտանատրք խրատականք ասացեալ ի նախնեաց մերոց ի հրահանգ ուսումնասէր համբակաց»:Գրքում զետեղված են նաև այլ հեղինակների գործեր(Ներսես Շնորհալի, Կարապետ Վարդապետ): Երկրորդ հրատարակությունը կատարված է առաջինից , այն տարբերությամբ , որ այլ հեղինակների գործերի փոխարեն զետեղել են Ոլիմպիանի առակները («Առակք Ոլիմպիանու»):

                            Comment

                            Sorry, you are not authorized to view this page
                            Working...
                            X