Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առակ: Առակագիրներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Առակ: Առակագիրներ

    Առակը բանահյուսական, ապա և գրական հնագույն տեսակներից մեկն է: Հայտնի են Եզոպոսի առակները, որոնց թվագրությունը հասնում է Ք.ծ.ա. 6-րդ դար: Ըստ Հերոդոտոսի Եզոպոսն ապրել է Ք.ծ.ա. 6-րդ դարում Սամսոնում , եղել է ստրուկ, սպանվել է Դելփիքում՝ ամենայն հավանականությամբ իր սուր լեզվի պատճառով:
    Առակը կիրառություն է ունեցել նաև Հին ու Նոր կտակարաններում: Մեկ անգամ չէ, որ Հիսուս Քրիստոսի խոսքը ավետարանիչները վերարտադրում են առակներով:
    Վերջին խմբագրողը՝ Ելիզավետա Ղուկասյան; 19-09-18, 19:31.

  • #2
    Առակ, բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։

    Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։

    Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։
    Վերջին խմբագրողը՝ manush; 18-09-18, 15:44. Պատճառը՝: Գրառումների միացում

    Comment


    • #3
      Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է

      Comment


      • #4
        Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։ Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են V–VI դարերում, այլ տվյալով՝ VII դարում։ XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ, 1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։ Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»։ Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»։ Առակներն այժմ էլ պատմվում և պահպանվում են ժողովրդի մեջ։ Նշանավոր առակագիրներ են ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը և ռուս Իվան Կռիլովը։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։

        Comment


        • #5
          Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ։ Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են։ Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն։ Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։

          Comment


          • #6
            Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ Դրա պատճառն այն է, որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։ Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են «հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», մերժված և հաղորդության անարժան են համարել նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն «առասպել» բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։

            Մեծ դժվարությամբ, ուրեմն, առակի տեսակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Մխիթարի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։
            Վերջին խմբագրողը՝ manush; 18-09-18, 15:45. Պատճառը՝: Գրառումների միացում

            Comment


            • #7
              Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝ իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։
              Խրատական եզրակացությունը, որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն՝ աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»՝ պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն։ Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել՝ ճշմարտությունը (դարձյալ ՝ եկեղեցական և աշխարհական)պարզել օրենսդրական միջոցներով՝ կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։

              Comment


              • #8
                Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։ Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից


                Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։
                Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

                Comment


                • #9
                  Հարգելի՛ գործընկեր , շնորհակալ եմ հետաքրքիր թեմաներ ներկայացնելու համար:

                  Comment


                  • #10
                    Շնորհակալ եմ, հարգելի ՛ գործընկերներ. թեմայի քննարկմանը մասնակցելու համար:

                    Comment


                    • #11
                      Հայ իրականության մեջ առակը ծանոթ գրական տեսակ է եղել դեռևս մեր առաջին մատենագիրներին: 5-րդ դարր հեղինակները գիտեին Եզոպոսի առակները , ծանոթ էին կենդանիների բարքը պատկերող Անանուն հեղինակի «Բարոյախոս» կոչված ժողովածուին: «Բարոյախոս»-ը առակատիպ պատմվածքների ժողովածու է: Ստեղծվել է 2-3-րդ դարերում ,հավանաբար Ալեքսանդրիայում, անտիկ շրջանի և արևելյան պատմությունների հիման վրա:Լայն տարածում է ունեցել քրիստոնեական արևելքի երկրներում: Բնական և կենդանական աշխարհի մասին բովանդակում է 49 մանրապատում: Պատկերված են ինչպես իրական (առյուծ,արծիվ , օձ, աղավնի, աղվես) , այնպես էլ անիրական կենդանիներ (հուշկապարիկ, փյունիկ, մարդաձի և այլն ) :Պատմություններն ունոն մեկնաբանություններ: Եզոպոսի առակները հայտնի են եղել Ոլիմպիանի անունով և հայերեն թարգմանվել են 7-րդ դարում :
                      Վերջին խմբագրողը՝ Ելիզավետա Ղուկասյան; 19-09-18, 23:43.

                      Comment


                      • #12
                        Վարդան Այգեկցին Մխիթար Գոշի կրտսեր ժամանակակիցն է, միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ:
                        Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ Վախճանվել է 1250 թվականին։

                        Առակները

                        Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ «Աղվեսագիրք» ընդհանուր անվան տակ, որտեղ շատ առակների գործող անձը աղվեսն է։ «Աղվեսագիրքը» թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն։ Հիշենք նաև որ Ակսել Բակունցը մեծ հմտությամբ աշխարհաբարի է վերածել «Աղվեսագիրքը» նոր կյանք տալով միջնադարյան առակներին։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Նրա առավել հայտնի առակներից են «Եզն և ձին», «Գարու հաշիվը», «Միամիտ գողերը» և այլն...

                        Comment


                        • #13
                          ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

                          ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ՈՐԴԻՆ
                          Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի»:
                          Մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ և հեղեղ եկավ: Այծերը սրբեց ու լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով, դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի ու՞ր են այծերը և ինչու՞ դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ, եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը»:

                          Comment


                          • #14
                            Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հայ իրականության մեջ առակը ծանոթ գրական տեսակ է եղել դեռևս մեր առաջին մատենագիրներին: 5-րդ դարր հեղինակները գիտեին Եզոպոսի առակները , ծանոթ էին կենդանիների բարքը պատկերող Անանուն հեղինակի «Բարոյախոս» կոչված ժողովածուին: «Բարոյախոս»-ը առակատիպ պատմվածքների ժողովածու է: Ստեղծվել է 2-3-րդ դարերում ,հավանաբար Ալեքսանդրիայում, անտիկ շրջանի և արևելյան պատմությունների հիման վրա:Լայն տարածում է ունեցել քրիստոնեական արևելքի երկրներում:Բնական և կենդանական աշխարհի մասին բովանդակում է 49 մանրապատում:Պատկերված են ինչպես իրական (առյուծ,արծիվ , օձ, աղավնի, աղվես) , այնպես էլ անիրական կենդանիներ (հուշկապարիկ, փյունիկ, մարդաձի և այլն ) :Պատմություններն ունոն մեկնաբանություններ: Եզոպոսի առակները հայտնի են եղել Ոլիմպիանի անունով և հայերեն թարգմանվել են 7-րդ դարում :
                            Առասպելական իմաստուն և զվարճախոս Եզոպոսը , ըստ ավանդության , ապրել է մ.թ.ա.6-րդ դարում:Հին հույները և հռոմեացիներն իրենց առակները կոչել են <<Եզոպոսյան>>:Այդ առակների թիվն անցնում է 500-ից:Եզոպոսի առակներն առաջին անգամ հայերեն լույս են տեսել 1818 թ.Վենետիկում՝<<Առակք Եզովբոսի>> խորագրով:

                            Comment


                            • #15
                              Անմիտ հարուստի առակը
                              (Ղուկ. 12: 16-21)


                              «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին. և նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ` ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա: Գիտեմ, թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները. ու ինքս ինձ կասեմ` ո´վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի´ստ արա, կե´ր, խմի´ր և ուրա´խ եղիր»: Աստված նրան ասաց. «Անմի´տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանա»:


                              Այս առակի միջոցով Տերը նախազգուշացնում է մեզ ընչաքաղցության արատից, այսինքն`այս աշխարհի բարիքները վայելելու համար ունեցվածք ձեռք բերելու կրքից: Մարդու կյանքը, նրա բարեկեցությունը կամ երջանկությունը կախված չեն նրա ունեցվածքի շատությունից: Բայց անմիտ հարուստը, գալիք կյանքի մասին դույզն ինչ չխորհելով, մտահոգ է միայն, թե ինչպես օգտագործի սեփական հարստությունը՝ ներկա կյանքը վայելելու համար: Նա անգամ միտք չունի ոչ Աստծո և ոչ էլ հոգու մասին, այլ` միայն անասնական, զգացական հաճույքների մասին. «Հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր»: Դիտելով այս մարդուն, որ միտք է արել իր հարստությունը պահպանել, կարծես նրա անբաժան մասը լիներ, Քրիստոս ասում է. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են», ապա ի՞նչ կարող ես անել…

                              Մեր` ամենքիս, թիկունքում կանգնած է մահը, ինչի մասին ամեն քայլափոխին մեզ հիշեցնում է Ավետարանը, բայց ոչ թե նրա համար, որ մահվամբ վախեցնի, այլ`որպեսզի կյանքին հաղորդի նոր` այլ ճանապարհով ամենևին անհասանելի խորություն: Մենք ապրում ենք շատ մակերեսային կյանքով. մենք ապրում ենք բազմաթիվ իրերով, որոնք չափազանց մանր են, որպեսզի այդ մանրունքով գոհանա մարդու սիրտն ու հոգին: Ինչքա՜ն սին, աննպատակ, անպտուղ խոհեր ենք ունենում մեկ օրվա ընթացքում. ինչքա՜ն զգացնունքներ են հաջորդում միմյանց` ոչ մի խորը հետք չթողնելով, այլ հենց այնպես`զուր, ինչպես ամպերն անցնում են երկնքով: Իսկ մահը այնքա՜ն զարմանալիորեն մոտ է, որ ամեն ինչ կարող է իր տեղը դնել:

                              Հատկապես այս պատճառով, որ մահը մոտ է, կյանքն այսքան անգնահատելի է: Ոչ այն իմաստով, որ անհրաժեշտ է պայքարել, որ չմեռնենք, այլ այն իմաստով, որ իր ամբողջ բովանդակությունը կարող է դառնալ այնպես խորունկ, ինչպիսին միայն մահը կարող է նրան դարձնել: Ամեն արտասանած խոսքը կարող է լինել վերջինը. մի՞թե այն պետք է լինի դատարկ, աննշան կամ, որ ավելի վատ` ջղային, դառը, չար, ավերիչ: Ամեն արարք կարող է վերջինը լինել, ինչո՞ւ այն չլինի մարդկային հարաբերությունների մեջ եղած ամենախոր և սքանչելի արտահայտությունը, իրագործումը: Մենք սա մոռանում ենք, քանի որ մեզ թվում է, թե առջևում այնքան ժամանակ կա, որ կկարողանանք ուղղել սխալները, բուժել հոգու վերքերը, որ մխիթարենք մարդուն: Սակայն կարող է ուշ լինել. կարող է մահանալ մեզանից մեկը... Արդեն ուշ կլինի մխիթարել, փաղաքշել, ուրախացնել, ուշ կլինի վերջին անգամ երջանկացնել մարդուն այս երկրի վրա...

                              Մահը մեր աչքերի առջև դրված է Ավետարանի կողմից, Քրիստոսի կողմից, մեր կյանքով իսկ` ոչ թե նրա համար, որ մեզ զարհուրեցնի, այլ` որպեսզի մենք ապրենք խորը` մեր մարդկային նրբազգաց սրտի խորության և մեծ, խորիմաց մտքի համապատասխան: Ուստի մեր սրտի ու մտքի` մեր կյանքի, գանձանոցում չկուտակենք ոչինչ, ինչ որ չափազանց չնչին է, ինչից մենք էլ փոքրոգի ենք դառնում: Երկրավոր գանձեր կուտակելու փոխարեն, մեզ անհրաժեշտ է հարստանալ Աստծով, այսինքն` հոգալ հավիտենական, անապական հարստության` առաքինությունների ձեռք բերման մասին, և դա կարելի է ձեռք բերել` երկրավոր հարստությունն օգտագործելով, օգտագործելով ոչ թե մարմնի ստոր ու չնչին հաճույքների, այլ ամեն տեսակ բարի գործերի համար:

                              (Միտրոպոլիտ Անտոնի Սուռոժսկու քարոզներից)
                              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                              Ադոլֆ Դիստերվեգ


                              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X