Աուտիզմով սովորողների կրթության կազմակերպումն ու ներառումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Էմմա Խաչատրյան
    Մոդերատոր
    • Oct 2017
    • 1400

    #16
    Ուսուցիչը պետք է գնահատի իր ունակությունները.աուտիզմով երեխաները պահանջում են ոչ
    միայն մասնագիտական ​​գիտելիքներ և հմտություններ,այլև ֆիզիկական մեծ էներգիա։
    Բացի այդ,աուտիզմ ունեցող ​​երեխայի հետ անցկացվող դասերի ժամանակ պետք է ունենալ մեծ
    համբերություն,ինտուիցիա և սեր:Դասի ժամանակ ուսուցիչը պիտի հասկանա,թե ինչ է նա զգում,
    ներթափանցի նրա գործողությունների տրամաբանության մեջ:
    Աուտիզմ ունեցող երեխայի վարքագիծը կարող է լինել քաոսային,ոչ ադեկվատ։
    Եթե ուսուցիչը կարողանա ներթափանցել նրա ներաշխարհը,ապա կդառնա այդ երեխայի ընկերը։
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment

    • Էմմա Խաչատրյան
      Մոդերատոր
      • Oct 2017
      • 1400

      #17
      Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Karine Barseghyan, շնորհակալություն այսքան արդիական թեմայի քննարկման համար: Աշխատանքի ի՞նչ մեթոդներ, եղանակներ կառաջարկեք աուտիկ երեխայի հետ աշխատելու համար, եթե նա ոչ մի հնչյուն, բառ չի արտաբերում:
      Գոյություն ունի կապ նուրբ մոտորիկայի և խոսքի միջև:Քանի որ գլխուղեղում մոտ են տեղակայված մատների
      նուրբ շարժունակությունն ապահովող կենտրոնը և խոսքի կենտրոնները,զարգացնելով մատների ճկունությունը՝
      խթանվում է նաև խոսքի զարգացումը:
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment

      • Karine Barseghyan
        Մոդերատոր
        • May 2017
        • 173

        #18
        Հիանալի՛ է, Մարիա՛մ ջան, նախ շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար և նաև շնորհակալ եմ խաղային այս մեթոդիկան ներկայացնելու համար: Այն բազմաթիվ խաղ-մեթոդներից մեկն է, որն ըստ իս շատ կօգնի թե՛ տարածական կողմնորոշման, թե՛ համեմատություններ կատարելու և թե՛ ներաշխարհը պատկերելու կարողությունների զարգացմանը:
        Խնդրում եմ հետևե՛ք թեմայի քննարկմանը և ներկայացրե՛ք ձեր տեսակետները: Կսպասեմ ձեր հաջորդ խաղ-մեթոդներին: Կանխավ շնորհակալ եմ:

        Comment

        • Gayane Lachinyan
          Մոդերատոր
          • Jan 2017
          • 398

          #19
          Մարիամ Սարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Սիրելի՛ Կարինե, ձեր ընտրած թեման շատ արդիական է: Բոլոր մանկավարժներն էլ բախված կլինեն նման խնդրի՝ ցանկացած տարիքային խմբի հետ աշխատելիս: Այսօր պաշարները քիչ են: Հուսամ ձեր բարձրաձայնած թեմայի քննարկումը և առաջարկած լուծումները շատերին օգտակար և արդյունավետ կլինեն:
          Առաջարկում եմ խաղերից մեկը.
          Զբոսանք և զրույց
          [ATTACH=CONFIG]8008[/ATTACH]
          Անհրաժեշտ պարագաներ.
          1. ընտրել այնպիսի վայր, որտեղ կարելի է զբոսնել,
          2. լուսանկարչական ապարատ,
          3. փոքրիկ նոթագրման տետր,
          4. Գունավոր գրիչներ կամ մատիտներ:
          Խաղի կանոնները
          Պետք է քայլել առջևից, հետևից, կողքից և ասել՝ ես քո հետևից եմ քայլում, առջևից կամ կողքից:
          Սա կօգնի զարգացնել տարածական պատկերացումները:
          * Քայլե՛ք ետևից, առջևից կամ կողքով և հաճախակի կրկնե՛ք, որ դուք իր կողքին եք: Սա լավագույն տարածական և տեսողական մեթոդ է երեխայի համար, որպեսզի նա ըմբռնի բաց տարածությունը:
          * Ճանապարհին միասին հավաքե՛ք փայտիկներ և կատարե՛ք համեմատություն հարցադրումների միջոցով:
          *Իրար հաջորդե՛ք արագ և դանդաղ քայլքը և կատարե՛ք նկարագրություն՝ նշելով շարժման ընթացքի տարբերությունները և նմանությունները:
          *Կատարե՛ք քայլ հաշվարկ. օրինակ, երկու քայլ առաջ, չորս քայլ հետ: Երեխաները ովքեր հաճախակի դժվարանում են հրահանգներ կատարել փորձե՛ք միասին կատարել:
          *Կարող եք խաղալ վերև-ներքև՝ հարցնելով ի՞նչ ես տեսնում:
          *Որպեսզի զբոսանքը վերածե՛ք խաղի, ընտրե՛ք մեկ օբյեկտ և փորձե՛ք հաշվել ինչ քանակությամբ է այն հանդիպում:
          *Կարելի է զբոսանքը ավարտել նկարելով: Երեխան կարող է նկարել զբոսանքի ընթացքում տպավորված իրը կամ անձը և փորձեք միասին վերծանել նկարվածը:
          «Բերքահավաք»

          Նպատակները.

          ● Տեսատարածական կողմնորոշման, նուրբ շարժողականության և կոորդինացիայի զարգացում:

          ● Խոսքի զարգացում, բառապաշարի հարստացում:

          ● Ուշադրության կենտրոնացում, հիշողության զարգացում:

          ● Մրգերի և բանջարեղենի տարբերակում:

          ● Տարվա եղանակների ընկալում՝ աշուն

          Խաղավարներ՝ դասվար, դաստիարակ, մանկավարժ, հատուկ մանկավարժ, ծնող:

          Պարագաներ՝ պաստառ, որի վրա պատկերված է աշնանային այգի:

          Միրգ, բանջարեղեն պատկերող նկարներ, զամբյուղ:

          Խաղի ընթացքը.

          1-ին տարբերակ:
          Երեխայի առջև դրվում է այգի պատկերող պաստառը:

          Խաղավարը հարցերի միջոցով պարզում է, թե ինչ է պատկերված պաստառի վրա/ աշուն, մրգատու ծառեր, բանջարեղենի մարգեր, զամբյուղ, տնակ/:

          Խաղավարը առաջարկում է «հավաքել» միայն մրգերը և տեղավորել զամբյուղի մեջ:

          2-րդ տարբերակ: Խաղավարը առաջարկում է «հավաքել» բանջարեղենը և տեղավորել զամբյուղի մեջ:

          Այս խաղը կարելի է նաև նոթբուք ծրագրով իրականացնել:
          Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 14-08-18, 21:35.

          Comment

          • Karine Barseghyan
            Մոդերատոր
            • May 2017
            • 173

            #20
            Արևի՛կ ջան, շնորհակալ եմ հարցի համար, բնականաբար, շատ ավելի դժվարանում է խնդիրը, երբ երեխան չի խոսում, քանի որ հաղորդակցվելու կարևորագույն պայմաններից առաջնայինը խոսքն է: Այստեղ ունենք մեծ բացթողում, քանի որ խնդիրը պետք է բացահայտվի մինչև 3 տարեկանը, հիմնականում բոլոր ծնողներն էլ աստիճանաբար հասկանում են, որ իրենց երեխան ուրիշ է, տարբերվում է հասակակիցներից, չունի այս կամ այն ֆունկցիան, որը պիտի ունենար այդ տարիքում: Հենց այդ պահից պետք զբաղվել երեխայի խոսքի զարգացմամբ և դա պետք է անել մասնագետների՝ լոգոպեդի և հոգեբանի օգնությամբ, ինչպես նաև, ամենակարևորը, հետևողական ծնողի մշտական աջակցությամբ:Իսկ եթե դա չի արվել ժամանակին և մանակավարժը հայտնվել է այդ երեխային ինչ-որ ձևով զարգացնելու դժվարին խնդրի առաջ, պետք է գոնե ունենալ Անհատական Ուսումնական Պլան, երեխան էլ պետք է ներառված լինի,որովհետև այսպիսի երեխաների հետ աշխատելու մեթոդները տարբերվում են: Ես անպայման կառաջարկեմ, որպեսզի աշախատանքը զուգակցվի հոգեբանի և լոգոպեդի աշխատանքի հետ:

            Comment

            • Karine Barseghyan
              Մոդերատոր
              • May 2017
              • 173

              #21
              Շնորհակալ եմ, Գայանե՛ ջան, սա էլ հետաքրքիր տարբերակ էր: Անպայման կկիրառեմ:

              Comment

              • Karine Barseghyan
                Մոդերատոր
                • May 2017
                • 173

                #22
                Հարգելի՛ մոդերատոր Էմմա ջան, շնորհակալ եմ անչափ օգտակար և հետաքրքիր հղումների համար: Իսկ դուք աշխատե՞լ եք նման երեխաների հետ, ի՞նչ դիտարկուներ ունեք:

                Comment

                • Գյուլնարա
                  Մոդերատոր
                  • Sep 2017
                  • 361

                  #23
                  Karine Barseghyan-ի խոսքերից
                  Սիրելի՛ Գյուլնարա, ցավալին այն է,որ այն դպրոցները, որոնք չեն իրականացնում ներառական կրթություն, այնուամենայնիվ ընդունում են հաշմանդամություն ունեցող երեխաներին, բայց չունեն ԱՈւՊ-ներ, ինչի հետևանքով այդպիսի երեխաները հաստատ մնում են ստվերում, լավագույն դեպքում ուսուցչի խղճի վրա:
                  Շատ ցավալի է, սակայն հայ մանկավարժների մեջ հազվադեպ ենք հանդիպում ուսուցիչներ,որոնք ուշադրություն չեն դարձնում այդպիսի երեխաներին :

                  Comment

                  • Էմմա Խաչատրյան
                    Մոդերատոր
                    • Oct 2017
                    • 1400

                    #24
                    Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ մոդերատոր Էմմա ջան, շնորհակալ եմ անչափ օգտակար և հետաքրքիր հղումների համար: Իսկ դուք աշխատե՞լ եք նման երեխաների հետ, ի՞նչ դիտարկուներ ունեք:
                    Հարգելի՛ Կարինե,շնորհակալություն դրական կարծիքի համար։Ուրախ եմ,որ հավանեցիք,և օգտակար եղա։
                    Մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ եմ։Կարող եմ աշխատել նման երեխաների հետ։Սակայն դեռ
                    աշխատանք չունեմ։
                    Կարող եք ուսումնասիրել իմ թեմաները և կգտնեք նյութեր Ձեր հարցի վերաբերյալ։
                    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                    Comment

                    • Արաքսյա Սաղոյան
                      Մոդերատոր
                      • May 2018
                      • 312

                      #25
                      Շատ հետաքրքիր թեմա եք քննարկում, հարգելի' խմբակիցներ։Շատ արդիական թեմա է,մեր օրերում հաճախ ենք հանդիպում այս հիվանդությամբ տառապող մարդկանց,երեխաների։Սակայն դեռ չեմ աշխատել նման երեխաների հետ և համոզված եմ,որ շատ բարդ աշխատանք է դա ուսուցչի համար։

                      Comment

                      • Արաքսյա Սաղոյան
                        Մոդերատոր
                        • May 2018
                        • 312

                        #26
                        Աուտիզմը զարգացման խանգարում է, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման խախտումներով և կրկնվող ու սահմանափակ վարքագծով։Երեխայի մեկից երկու տարեկան հասակում ծնողները հաճախ չեն նկատում դրանք։ Այս նշանները հաճախ հայտնաբերվում են աստիճանաբար, քանի որ որոշ աուտիզմով հիվանդ երեխաներ ունենում են զարգացման նորմալ ընթացք, սակայն հետագայում զարգացումը վատթարանում է։

                        Comment

                        • Արաքսյա Սաղոյան
                          Մոդերատոր
                          • May 2018
                          • 312

                          #27
                          Հարգելի' Էմմա,հաճախ եմ ընթերցում Ձեր թեմաները, ափսոսում եմ,որ Ձեզ նման մասնագետը աշխատանք չունի, հուսով եմ,որ ներառական կրթության պարտադիր լինելու հետ Դուք և Ձեզ նման լավ մասնագետները կկանգնեն,կլինեն ուսուցչի կողքին։

                          Comment

                          • Արաքսյա Սաղոյան
                            Մոդերատոր
                            • May 2018
                            • 312

                            #28
                            Շնորհակալ եմ շատ կարևոր թեմայի համար։

                            Comment

                            • Karine Barseghyan
                              Մոդերատոր
                              • May 2017
                              • 173

                              #29
                              Հրաշալի՛ է, որ ձեր նման մարդիկ կան, ովքեր միշտ պատրաստ են իրենց ունեցածով կիսվել,լուսաբանել, բացատրել, երևում է հրաշալի մասնագետ եք և գիտակ: Շնորհակալ եմ բազմաթիվ հղումների և նյութերի համար:

                              Comment

                              • Karine Barseghyan
                                Մոդերատոր
                                • May 2017
                                • 173

                                #30
                                Այո՛, Արաքսյա՛ ջան, երբեմն նաև դպրոցում են անտեղյակ մնում, որ երեխան ունի այդպիսի խնդիր, քանի որ երբեմն երեխան ֆիզիկապես չի տարբերվում մյուսներից: Այդ դեպքում նրան բնութագրում են չշփվող, բարդույթներով , անընդունակ, տարօրինակ էլի հազար ու մի ձևով: Հիմա մեր խնդիրն է, թեկուզ այս նեղ միջավայրում, ինչքան հնարավոր է շատ լուսաբանել, որպեսզի այսպիսի երեխաները հնարավորություն ունենան ապրելու լիարժեք կյանքով, միգուցե նրանց մեջ լինեն ապագա Էյնշտեյններ կամ Նյուտոններ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information