Աուտիզմով սովորողների կրթության կազմակերպումն ու ներառումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Karine Barseghyan
    Մոդերատոր
    • May 2017
    • 173

    Իսկ կփոխվի՞ արդյոք այս անիրավ աշխարհը, որը ձգտում է միայն նյութական բարեկեցության, իսկ մարդկանց առողջությունը հազարերորդ պլան է մղում:
    Վերջին խմբագրողը՝ Karine Barseghyan; 07-09-18, 16:52.

    Comment

    • Karine Barseghyan
      Մոդերատոր
      • May 2017
      • 173

      Վիրտուալ իրականությունը աուտիզմով երեխաներին կօգնի դասարանում հարմարվելուն


      Վիրտուալ իրականությունը աուտիզմով երեխաներին կօգնի դպրոց հաճախելիս ազատվել սթրեսից: Տեխնոլոգիան արդյունավետորեն փլուզում է ընկալման եւ սոցիալական շփման պատնեշները, որոնց պատճառով աուտիկ սպեկտրի խանգարումներով երեխաները էական դժվարություններ են ունենում աշակերտական կոլեկտիվներում գտնվելիս: Հետազոտողների կարծիքով՝ վիրտուալ իրականության տեխնոլոգիան աուտիզմով երեխաների համար անվտանգ շրջակա միջավայր է ստեղծում, եւ այս միջավայրի պայմաններում նրանք սովորում են, թե մանկական կոլեկտիվներում սթրեսային իրավիճակներն ինչպես հաղթահարեն: Այս նպատակով գիտնականները նախատեսում են վիրտուալ դասարաններ ստեղծել, որոնք տարբերվում են իրականից:

      Comment

      • Karine Barseghyan
        Մոդերատոր
        • May 2017
        • 173

        Բաներ, որ աուտիզմ ունեցող երեխաներին կարելի է թույլ տալ

        Երբեմն աուտիզմ ունեցող երեխաների դեպքում դաստիարակության գործընթացը և ծնողների մեթոդները տարբերվում են՝ ելնելով անձնային առանձնահատկություններից: Թեև յուրաքանչյուր երեխայի դեպքում կարևոր է անհատական մոտեցումը, աուտիզմ ունեցող երեխայի դեպքում թերևս ծնողները «չի կարելի»-ների ցուցակից կարող են որոշ բացառություններ անել:

        1) Վազվզել միջանցքով
        Տանը, դպրոցում, հիվանդանոցում ու ամենուր, որտեղ երկար միջանցքներ կան, հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են ծնողները բարկանում երեխաների վրա: Ինչո՞ւ չի կարելի վազվզել միջանցքում. ո՞վ է սահմանել այդ կանոնը: Թույլ տվեք, որ աուտիզմ ունեցող ձեր փոքրիկը վայելի միջանցքի երկարությունը վազքով հաղթահարելու հաճույքը, նրան ժպտալու առիթ տվեք: Գաղտնիք չէ, որ այս փոքրիկների համար կարևոր է միջավայրը, և ուրեմն, եթե նա վազվզում է միջանցքում, ուրեմն իրեն հարմարավետ է զգում այդ տարածքում:

        2) Չմփչմփացնել լողավազանում կամ լոգարանում
        Չկա մի այնպիսի ծնող, ով չբարկանա, երբ երեխան լողալիս շուրջբոլորը ջուր է տարածում: Բայց չէ՞ որ դա այնքա՜ն զվարճալի է: Բոլոր երեխաներին հատուկ է այդպես լողալ: Իսկ ինչո՞ւ են մեծահասակները բարկանում: Էլ ինչի՞ համար է լողավազանը, ինչի՞ համար են սրբիչները: Մի՛ պահ դադարեք հետևել «չի կարելի»-ների ցուցակին և ուշադրություն դարձրեք, թե որքան հաճելի է երեխային խաղալ ջրում, ջուր ցողել նաև ձեզ վրա: Միացե՛ք նրա զվարճանքին, ու այդ դեպքում արգելելու պատճառ չի լինի:

        3) Նախաճաշին ճաշ ուտել… կամ նախաճաշի փոխարեն ադի-բուդի…
        Երեխաները հաճախ ախորժակի կորուստ են ունենում, դրա հետևանքով հյուծվում են: Աուտիզմ ունեցող երեխաների ծնողներին հատկապես ծանոթ է այս իրավիճակը: Քաղցած չմնալու և գոնե որոշ վիտամիններ ստանալու համար թույլատրեք, որ երեխան ուտի այն, ինչ ինքն է ցանկանում, ոչ թե ինչ պետք է: Այո՛, այդպես ամեն օր հնարավոր չէ, բայց լինում են դեպքեր, երբ ադի-բուդին ոչնչից լավ է: Մի՛ ստիպեք ուտել այն, ինչ չի ցանկանում: Ի դեպ, գաղտնիք չէ, որ տհաճությամբ ընդունած սնունդն օրգանիզմն ինչպես հարկն է չի էլ յուրացնում:

        4) Կեղտոտվել, բայց շարունակել խաղալ
        Խաղահրապարակ գնալիս անհնար է չհանդիպել ծնողների, ովքեր անընդհատ դիտողություն են անում երեխաներին ու պահանջում հագուստը չկեղտոտել: Ինչո՞ւ: Էլ ինչի՞ համար են խաղահրապարակները: Դրանք դրսում են կառուցված ու անհնար է հողերի, ավազների մեջ մաքուր մնալ: Աուտիզմ ունեցող երեխաների համար կարևոր է միջավայրի հարմարավետությունը: Եթե երեխան այնտեղ իրեն լավ է զգում, մի՛ արգելեք վայելել տաք, արևոտ օրն ու մի՛ ճնշեք նրան դիտողություններով: Կեղտոտ հագուստը կարելի է լվանալ, իսկ երեխային հիասթափեցնելը կարող է անդառնալի լինել:

        5) Ուտել հեռուստացույց դիտելիս
        Այո՛, լավագույն տարբերակը չէ: Մասնագետներն ասում են, որ ուտելիս չպետք է որևէ այլ բանով զբաղվել: Իսկ ի՞նչ անել, եթե այլ կերպ երեխան հրաժարվում է ուտելուց: Աուտիզմ ունեցող երեխաները քմահաճ են նաև այս հարցում, դրա համար էլ ավելի լավ է դեմ գնալ կանոններին ու թողնել, որ ուտի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Իրականում կարևորը նրա կուշտ լինելն է:

        6) Մի քանի կում սուրճը վնասակար չէ
        Սուրճն իհարկե օգտակար չէ երեխաներին, բայց մի քանի կումը դժվար թե վնասակար կլինի: Եթե ձեր երեխան սիրում է մեծահասակների այդքան սիրելի ըմպելիքը, ապա թույլ տվեք, որ մի փոքր խմի: Սա ևս առիթ է նրան կողմնակի սնունդ տալու: Համաձայնեք՝ դատարկ սուրճն այնքան էլ համեղ չէ…

        7) Չուտել սեղանի շուրջը
        Իհարկե, կատարյալ է, եթե աուտիզմ ունեցող ձեր փոքրիկն ուտում է սեղանի շուրջը: Իսկ եթե ո՞չ… Միթե կանոնների պատճառով նրան պետք է զրկել սնվելուց: Իհարկե ո՛չ: Այո՛, նրան կարելի է ուտել որտեղ ցանկանա: Եվ դարձյալ՝ կարևորը սնվելն է:

        8) Ցատկոտել ջրափոսում
        Իսկ ի՞նչ վատ կամ վտանգավոր բան կա դրանում: Ու կրկին՝ աուտիզմ չունեցող բոլոր երեխաների ծնողների կողմից արգելված երևույթ: Աուտիզմ ունեցողների ծնողները կհասկանան… Չէ՞ որ նրանք հաճախ հենց իրենք են երեխաներին ցատկոտել սովորեցնում: Իսկ ավելի զվարճալի տարբերակ, քան անձրևաջրով լցված փոսերն են, չկա:

        9) Չափից շատ կամ չափից բարձր խոսել
        Աուտիզմ ունեցող երեխաները սովորաբար քիչ, հազվադեպ են խոսում կամ էլ առհասարակ խոսելու դժվարություն են ունենում: Այնպես որ, եթե ձեր փոքրիկը որոշել է խոսել, հարկ չկա ընդհատել նրան կամ հորդորել ցածր խոսել: Նա պետք է ոգևորված լինի ու զգա, որ կարևորում եք խոսելու նրա կարողությունը:

        10) Ցատկոտել անկողնու վրա
        Աուտիզմ ունեցող երեխաները, ի տարբերություն մյուսների, որոշ բաներ բավականին ուշ են սկսում անել: Դրանցից մեկը կարող է հասարակ թվացող ցատկելը լինել: Եթե ձեր փոքրիկը սովորել է կամ փորձում է սովորել անել դա ու անկողինն է ընտրել, մի՛ շտապեք արգելել նրան: Սա ժամանակավոր է, բոլոր երեխաները սիրելի զբաղմունք ունեն, որ տարիքի հետ դադարում են գոյություն ունենալ: Մի՞թե արժի կոտրել երեխային՝ հանուն ծնողական կանոնների: Կարևոր է, որ երեխան քաջալերվի ամեն մի նոր ձեռքբերման ժամանակ: Ցատկել սովորելն աուտիզմ ունեցող երեխայի համար ձեռքբերում է:

        Հ.Գ. Կարող է թվալ, թե առանձնացված կետերը կխոչընդոտեն դաստիարակել երեխային, բայց այդ մասին մտածելուց առաջ արժե մի պահ մտածել, թե իրականում ի՞նչ վնաս կարող է հասցնել լոգարանից դուրս թափված ջուրը: Սրանք հասարակ բաներ են, որ աուտիզմ ունեցող երեխաներին երջանկացնում են:
        Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել: Երբեմն աուտիզմ ունեցող երեխաների դեպքում դաստիարակության գործընթացը և ծնողների մեթոդները տարբերվում են՝ ելնելով անձնային առանձնահատկություններից: Թեև յուրաքանչյուր երեխայի դեպքում կարևոր է անհատական մոտեցումը, աուտիզմ ունեցող երեխայի դեպքում թերևս ծնողները «չիԱվելին

        Comment

        • Ջուլիետա Այվազյան
          Մասնակից
          • Aug 2018
          • 52

          Աուտիկ երեխայի վարքը աչքի է ընկնում ծայրահեղ հակադրություններով: Նա մեկ կարող է ուժեղ վախեր ունենալ, նույնիսկ սովորական առարկաներից` լամպերից, աթոռից և մեկ էլ կարող է կորցնել իրական վտանգի զգացումը` կանգնել փողոցի մեջտեղը, բարձրանալ բարձր տեղեր, գնալ տնից շատ հեռու: Ծնողները շատ անգամ չեն հասկանում. նրանց վարքը գնահատում են որպես համառություն և ֆիզիկական պատժի միջոցներ կիրառելով` փորձում են իրենց ենթարկեցնել:

          Comment

          • Ջուլիետա Այվազյան
            Մասնակից
            • Aug 2018
            • 52

            Աուտիկ երեխաները չեն կարողանում տարրանջատել մարդկանց և անշունչ առարկաներին: Նոր կահույքը, նոր խաղալիքը նրանց մոտ ուժեղ հակասություն է առաջացնում, նրանք սկսում են գոռալ, լացել, քանզի վախը նորություններից զուգակցվում է հիվանդագին կերպով արտահայտվող ինքնապահպանման բնազդի հետ: Նմանատիպ ռեակցիա կարող է նաև առաջանալ քնելու, սնվելու զբոսանքի, լողացնելու ժամանակ:

            Comment

            • Ջուլիետա Այվազյան
              Մասնակից
              • Aug 2018
              • 52

              Առաջարկվել են շտկման բազմաթիվ եղանակներ, սակայն արդյունքները եղել են աննշան։ Վաղ ախտորոշումը նպաստում է բուժվերականգնողական միջոցառումների վաղ իրականացմանը` ապահովելով տվյալ դեպքի համար հնարավոր առավելագույն արդյունավետություն։ Ոչ դեղորայքային բուժումը ուղղված է սոցիալական փոխհարաբերություններ հաստատելու ունակության, ուշադրության, ինչպես նաև առկա ուժեղ հատկանիշների զարգացմանը։ Շտկումը պետք է հիմնված լինի անհատական կարիքների և հնարավորությունների վրա։ Վարքագծի, շփման և խոսքի զարգացման խթանման համառ ջանքերը կարող են որոշ չափով օգնել աուտիզմով երեխային։
              Իրականում գոյություն չունի աուտիզմի հատուկ բուժում։ Բուժումը ախտանշային է։ Օգտագործվում են հակափսիխոտիկ, հոգեխթանիչ, հակադեպրեսանտ, տրամադրությունը կարգավորող և այլ դեղեր։

              Դեղորայքի օգնությամբ կարելի է մեղմել աուտիզմին բնորոշ ագրեսիվության պոռթկումները և անքնությունը, գերակտիվությունը, տագնապները, տրամադրության խանգարումները, ինչպես նաև լավացնել ուշադրությունը, ընկալումը, շփումը շրջապատի մարդկանց հետ` դրանով իսկ նպաստելով ուսուցման ունակությունների ընդլայնմանը։

              Comment

              • Ջուլիետա Այվազյան
                Մասնակից
                • Aug 2018
                • 52

                Դասական և վիտուալ աուտիզմների տարբերությունն այն է, որ առաջին դեպքում մենք խոսում ենք կենսաբանական նյարդաբանական զարգացածության թերացման, իսկ 2-րդ դեպքում`վիրտուալ իրականության ներգործությամբ նյարդաբանական զարգացման ոչնչացման մասին:

                Կենսաբանական նյարդաբանական զարգացածության թերացման դեպքում սինափսները գործնականորեն չեն վերականգնվում, սակայն զարգացմանը ոչ ենթակա, օրինակ`գադջեթների չվերահսկվող կիրառման և կենդանի շփման գրեթե իսպառ բացակայության ժամանակ հնարավորություն կա ամեն ինչ վերականգնել, եթե ժամանակին զբաղվես երեխայի նեյրոնային հատվածների խթանմամբ, նրա ճիշտ զարգացմամբ:

                Comment

                • Karine Barseghyan
                  Մոդերատոր
                  • May 2017
                  • 173

                  Շնորհակալ եմ ակտիվ մասնակցության և լրացումների համար, Ջուլիետա' ջան, ժամանակին արված բացահայտումները կարող են շատ կյանքեր փրկել: Հուսանք դեռևս կյանքեր արժեցող բացահայտումներ շատ կարվեն:
                  Վերջին խմբագրողը՝ Karine Barseghyan; 10-09-18, 00:01.

                  Comment

                  • Karine Barseghyan
                    Մոդերատոր
                    • May 2017
                    • 173

                    Ցավալի է, որ մեր բոլորիս անտարբերության արդյունքում տարեց տարի ավելանում են աուտիզմով տառապող երեխաների հետ կատարվող դժբախտ դեպքերը:

                    Comment

                    Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                    Working...
                    X

                    Debug Information