⦁ Դիտարկվում են հերոսների փոխհարաբերությունները, քանի որ էպիկական ստեղծագործություններում դրանց վրա է կառուցվում ցանկացած գործողություն: Ըստ որում, շատ անհրաժեշտ է, որ երեխաները հասկանան գործող անձանց վարքագծի դրդապատճառները (պատճառները կարող են թաքնված լինել կա՛մ բնավորության անձնային որակներում, կա՛մ որոշակի իրավիճակներում):
ՈՒսուցման շերտավորման առանձնահատկությունները տարրական դասարաններում
Collapse
X
-
⦁ Եթե ստեղծագործության մեջ կան բնության նկարագրություններ, պետք է դիտարկել դրանց դերը տեքստում:
⦁ Կերպարների փոխհարաբերությունների վերլուծության միջոցով բացահայտվում է ստեղծագործության գաղափարը: Գաղափարի ընկալումը մեզ ընդհուպ մոտեցնում է հեղինակ-զրուցակցի դիրքորոշման գիտակցման, որովհետև գաղափարը հենց այն է, ինչ ցանկացել է մեզ ասել հեղինակը իր ստեղծագործությամբ:
⦁ Քանի որ գրական վերլուծությունը շփում է ստեղծագործության և նրա հեղինակի հետ (իսկ աշակերտը ևս զրուցակից է), կարելի է միայն ողջունել, երբ բացահայտվում է ընթերցողի անձնական վերաբերմունքը նկարագրվածի՝ բովանդակության նկատմամբ և այն առնչությամբ, թե ինչպես է այն իրականացվել (շարադրման ձևը):
Գեղարվեստական ստեղծագործության լեզվի վերլուծությունը պետք է իրականացվի աշխատանքի բոլոր փուլերում, բացի վերջին՝ ամփոփիչ փուլից:
- Մեջբերում
Comment
-
-
Մայրենիի դասերին գերիշխող տեխնոլոգիան աշակերտների ընթերցողական կարողությունների զարգացման տեխնոլոգիան է: Հիշյալ տեխնոլոգիան իր մեջ ներառում է տեքստի շուրջ աշխատանքի երեք փուլ:
I փուլ: Աշխատանք տեքստի շուրջ մինչ ընթերցումը:
⦁ Կանխագուշակում. ընթերցվող նյութի բովանդակության կռահում, երբ որոշվում են տեքստի բովանդակային, թեմատիկ, հուզական ուղղվածությունը, գործող անձինք՝ ըստ վերնագրի, հեղինակի անունը, տեքստի նկարազարդման վերաբերյալ ենթադրությունները:
⦁ Դասի նպատակների որոշում՝ առաջնորդվելով այն հանգամանքով, թե երեխաները որքանով են պատրաստ աշխատանքին՝ ուսումնական, դրդապատճառային, հուզական, հոգեբանական առումներով:
- Մեջբերում
Comment
-
-
II փուլ: Աշխատանք տեքստի շուրջ կարդալու ընթացքում:
⦁ Տեքստի սկզբնական ընթերցում: Պայմանավորված տեքստի առանձնահատկություններով, աշակերտների տարիքային և անհատական հնարավորություններով՝ գործադրելի են կարդալու տարբեր ձևեր՝ ինքնուրույն լուռ ընթերցանություն, ընթերցանություն-ունկնդրում կամ համակցված ընթերցանություն (ուսուցչի հայեցողությամբ): Սկզբնական ընկալման որոշում՝ զրույցի, առաջին տպավորությունների ճշտգրտման միջոցով: Ընթերցած տեքստի բովանդակության և աշակերտների նախնական կանխագուշակումների, հուզական տպավորությունների համապատասխանության բացահայտում:
⦁ Տեքստի դանդաղ, խորհելով վերընթերցում (ամբողջական կամ հատվածաբար): Տեքստի վերլուծություն (հնարներ՝ զրույց հեղինակի հետ, մեկնողական ընթերցանություն, զրույց կարդացածի շուրջ, հենակետային բառերի առանձնացում և այլն): Բովանդակային իմաստով ամբողջություն ներկայացնող հատվածների վերաբերյալ կոնկրետացնող հարցերի առաջադրում:
⦁ Զրույց տեքստի ամբողջական բովանդակության շուրջ: Կարդացածի ամփոփում:Ամփոփիչ բնույթի հարցերի առաջադրում՝ անհրաժեշտության դեպքում հիմնավորելու նպատակով հղումներ կատարելով առանձին հատվածների: Արտահայտիչ ընթերցանություն:
- Մեջբերում
Comment
-
-
III փուլ: Աշխատանք տեքստի շուրջ կարդալուց հետո:
⦁ Զրույց տեքստի բովանդակության շուրջ: Կարդացածի քննարկում, բանավեճ: նյութի բովանդակության վերարտադրման տարբերությունների (մեկնություններ, գնահատականներ) համադրում հեղինակի դիրքորոշման հետ: Տեքստի հիմնական գաղափարի վերհանում և ձևակերպում:
⦁ Ծանոթություն հեղինակի հետ: Զրույց հեղինակի անձի և նրա ստեղծագործությունների մասին: Աշխատանք դասագրքի և լրացուցիչ նյութերի հետ:
⦁ Աշխատանք վերնագրի և նկարազարդման շուրջ: Վերնագրի իմաստի քննարկում: Տեքստի բովանդակության վերաբերյալ նկարների ցուցադրություն: Նկարչի և ընթերցողի պատկերացումների համադրում:
⦁ Ստեղծագործական առաջադրանքներ: Բազմաբնույթ աշխատանքներ՝ աշակերտների ընթերցողական գործունեության տարբեր ոլորտների կապակցությամբ (հուզական, երևակայական, բովանդակության ընկալման, գեղարվեստական և այլն):
Տեքստի ուսումնասիրության վերոհիշյալ փուլերի պահպանումը կօգնի ուսուցչին կանոնավորելու իր աշխատանքը, նպաստելու աշակերտների կողմից ստեղծագործության համակողմանի յուրացման և ընթերցողական կարողությունների ձևավորման ու զարգացման հիմնախնդրի լուծմանը: Ինչպես արդեն նշվեց, մայրենիի դասավանդման նպատակը կրտսեր դպրոցականի ընթերցողական կոմպետենցիաների ձևավորումն է: Սկսած տարրական դասարաններից անհրաժեշտ է ամուր հիմքեր դնել գրագետ ընթերցող ձևավորելու համար: Գրագետ ընթերցողը նա է, ով ընթերցանության նկատմամբ ունի կայուն սովորույթ, ներքին պահանջմունք՝ այն ընկալելու իբրև աշխարհը և իրեն ճանաչելու կարևոր միջոց: Դա այն երեխան է, ով տիրապետում է կարդալու տեխնիկային, կարդացածն ընկալելու հնարներին, գրքեր ընտրելու կարողությանը:
Վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
⦁ Ձևավորել կարդալու տեխնիկան և տիրապետել տեքստի ընկալման ու վերլուծության հնարներին, որը նշանակում է ներգրավվել ընթերցողական ճիշտ գործունեության մեջ: Վերջինս ենթադրում է ընթերցանության գործընթացի նկատմամբ ակտիվ հետաքրքրության և կարդալու պահանջմունքի միաժամանակ զարգացում:
⦁ Գրականության միջոցով երեխաներին ուղղորդել դեպի մարդկային փոխհարաբերությունների, բարոյագեղագիտական արժեքների աշխարհ, որտեղ նա կդաստիարակվի իբրև ազատ և անկախ մտածողության տեր անհատ՝ ձևավորված գեղագիտական ճաշակով:
⦁ Զարգացնել կրտսեր դպրոցականի բանավոր և գրավոր խոսքը (առավել շատ բառապաշարի հաստացման ուղղվածությամբ), խոսքային և հաղորդակցական մշակույթը, ստեղծագործական կարողությունները:
- Մեջբերում
Comment
-
-
Տեքստի շուրջ աշխատանքի կարևոր բաղադրիչներից է տեքստի վերարտադրումը:
Մեթոդիկայում ընդունված է վերարտադրել անվանել գեղարվեստական ստեղծագործության բովանդակության բանավոր փոխադրումը: Կրտսեր դպրոցականների ուսուցման հարցում դժվար է թերագնահատել վերարտադրելու գործընթացի դերը: Տարրական դպրոցի բոլոր չորս տարիների համար էլ վերարտադրումը համարվում է գեղարվեստական տեքստի շուրջ տարվող աշխատանքներից ամենակարևորը: Եվ դա պատահական չէ, քանի որ կրտսեր դպրոցական տարիքում վերարտադրումը համարվում է մենախոսական խոսք կազմելու առաջին փորձը:
- Մեջբերում
Comment
-
-
Հեղինակային տեքստի շնորհիվ երեխան կարողանում է գիտակցված խոսել կարդացածի թեմայի մասին, հաղորդել շարադրանքի տրա- մաբանությունը, բացահայտել հանգույցը, բնութագրել գործող անձանց, նկարագրել բնության տեսարանները և այլն: Աշակերտների ուսումնական գործունեության կազմակերպման հարցում հնարավոր կաղապարից խուսափելու համար նպատակահարմար է կիրառել պատմելու տարբեր ձևեր, որոնք հնարավորություն կստեղծեն բովանդակության փոխադրման եղանակների մեջ տարբերակում մտցնելու և դրանով խթանելու աշակերտների ստեղծագործական կարողությունների ակտիվացման գործը:
- Մեջբերում
Comment
-
-
Տեքստի շուրջ տարվող աշխատանքների շարքում պատմելը կարևորվում է նաև դաստիարակչական առումով: Բովանդակությունը վերարտադրող աշակերտն իր առաջադրանքը այն դեպքում ճիշտ կկատարի, երբ ոչ միայն մանրամասն կվերարտադրի կարդացածը, այլև կկարողանա իր վերաբեր- մունքն արտահայտել կարդացածի մասին: Այսպիսով, վերարտադրումը անհրաժեշտաբար թելադրում է տեքստի գաղափարի ընկալում, հերոսների արարքների դրդապատճառների մեկնաբանում: Վերջնարդյունքում այս ամենը աշակերտին օգնում է գիտակցել շարադրանքի բարոյական կողմը և ձևավորել անհրաժեշտ բարոյական համոզմունքներ: Վերարտադրումը օգնում է նաև գեղագիտական զգացումների ձևավորմանը, աշակերտի գեղագիտական ճաշակի զարգացմանը:
- Մեջբերում
Comment
-
Comment