Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽԱՂԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիՙ Նարինե, տարրական դասարաններում մաթեմատիկական խաղերի կիրառումը դասի տարբեր փուլերում ունի մեծ արդյունավետություն, սակայն հաշվի առնելով կրտսեր դպրոցականների տարիքային առանձնահատկությունները , խաղի կանոնները պետք է ձևակերպել հստակ ,տալ բոլոր հրահանգները պարզ և խաղի ողջ ընթացքը կառավարել խիստ կանոնակարգով:Չպետք է մոռանալ նաև ,որ միևնույն խաղերը արագ ձանձրալի են դառնում այս տարիքում և անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել՝ ըստ մեր ուսումնառության նպատակների:
    Հարգելի Աննա, շնորհակալ եմ գրառման համար: Համաձայն եմ Ձեղ հետ,քանի որ խաղի միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերը չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:
    4-րդ դասարանում շարժման վերաբերյալ խնդիրներ ուսումնասիրելիս նպատակահարմար է օգտագործել այս սահիկաշարը, որի միջոցով խնդիրներն ավելի ակնառու կլինեն, կհասկանան և կկարողանան լուծել նմանատիպ այլ խնդիրներ:
    Կից ներկայացնում եմ սահիկաշարը.
    https://lib.armedu.am/download/21342...6f09775648133e
    Վերջին խմբագրողը՝ Նարինե Դալլաքյան*; 10-08-20, 00:56.

    Comment


    • * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
      Խաղային տեխնոլոգիաների տեղն ու դերը ճիշտ արժեքավորելու համար ուսուցիչները պիտի քաջ գիտակցեն խաղի գործառույթները: Դիդակտիկական խաղերի արդյունավետությունը առաջին հերթին կախված է նրանց օգտագործման սիստեմատիկությունից, ապա նաև` խաղային ծրագրերի նպատակաուղղվածությունից ու դրանք դիդակտիկական վարժություններին զուգակցելու հմտությունից: Երեխաները և ընդհանրապես սովորողները հեշտությամբ են ներգրավվում խաղային գործունեության ոլորտ, և ինչքան այն բազմազան է, այնքան ավելի գրավիչ է դառնում: Խաղային գործունեության մեջ մտնում են խաղեր և վարժություններ, որոնք զարգացնում են առարկաների բնույթը, բնութագրիչ հատկանիշները բացահայտելու, դրանք իրար հետ համեմատելու և համադրելու կարողությունները:
      Խաղերի բազմազանությունը տարբեր բնույթի արգելքներ է ստեղծում նպատակին հասնելու` հաղթելու ճանապարհին: Այդ արգելքները հաղթահաթելու ժամանակ յուրաքանչյուր երեխա դրսևորում է ինքնատիպ վարք` ուժ, ճարպկություն, հնարամտություն, խելք, գիտելիքներ, կռահում և այլն: Հենց այդ արգելքների հաղթահարման գործընթացն էլ նպաստում է երեխաների ըմբռնողականության, ուշադրության, հիշողության, կամքի, դիտողունակության, մտածողության, երևակայության զարգացմանը, միջանձնային հարաբերությունների կարգավորմանը, այդ ուղղությամբ արժեքավոր ունակությունների ձևավորմանը: Կցանկանայ ներկայացնել մի սահիկ, որը զարգացնում է երեխաների հաշվելու կարողությունը 10-ի սահմանում:
      https://lib.armedu.am/download/21348...5c9b1b027e1508
      Վերջին խմբագրողը՝ Նարինե Դալլաքյան*; 10-08-20, 00:33.

      Comment


      • * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
        Կանոնները բացահայտում են խաղի բովանդակությունը, առաջադրված նպատակին հասնելու ուղին: Խաղի կանոնին վերագրվում է ոչ միայն այն, ինչը երեխաները պետք է կատարեն, այլև այն, ինչը պետք է անեն : Դա էլ երեխաներից պահանջում է կարգապահություն, կամքի ուժ: խաղեր ընտրելիս ուսուցիչը պետք է հենվի նրանց տարիքային առանձնահատկությունների վրա: Խաղն ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է իմանալ նպատակը, իրագորցման ուղիները, դասի այն պահերը, որտեղ պետք է օգտագործվի: Անհրաժեշտ է կիրառել այնպիսի խաղեր, որոնք նպաստում են ոչ միայն ուսուցողական, այլև դաստիարակող և զարգացնող խնդիրների լուծմանը
        Համաձայն եմ Ձեզ հետ: Իրականում դպրոցական դարձած փոքրիկները հայտնվել են կենսագործունեության երկու ձևերի խաչմերուկում, ուր հմտորեն պիտի միակցվեն խաղը, որը նախադպրոցական տարիքի երեխայի գործունեության հիմնական ձևն է, և ուսումնական գործունեությունը, որը կրտսեր դպրոցականի գործունեության գլխավոր ուղղությունն է:
        Վ.Ա. Սուխոմլինսկին ասել է. <<Խաղը կայծ է, որ վառում է պրպտողության և հետաքրքրասիրության կրակը...>>:
        Կից ներկայացնեմ մի սահիկաշար, որը կարող ենք օգտագործել 1-ին դասարանում՝ թվային շրջանը ուսումնասիրելիս:
        https://lib.armedu.am/download/21299...6611a1aaa099ee
        Վերջին խմբագրողը՝ Նարինե Դալլաքյան*; 10-08-20, 00:59.

        Comment


        • Խաղի և զննական պարագաների միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերն ու զննական պարագաները չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով այն պետք է կիրառվի ստեղծագործաբար:Ցանկացած խաղ, զննական պարագա ցանկալի է տեսնել ոչ թե անխախտ կաղապարի, այլ զարգացման մեջ, որպեսզի երեխայի մեջ չկորչի հետաքրքրությունը թե դրա, թե ուսուցման նկատմամբ:

          Comment


          • Հարգելի՛ Նարինե, տարրական դասարաններում ուսուցչի ձեռքին հզոր <<զենք>> են դիդակտիկ նյութերը և խաղը:Յուրաքանչյուրս , ամեն օր ,երեխաների ուշադրության զարգացման,կայունության նպատակով կիրառում ենք դասապրոցեսում տարբեր խաղեր, զննական պարագաներ:Մենք, ուսուցիչներս, միշտ կարիք ունենք նոր խաղերի,հետաքրքիր լուծումների դասն արդյունավետ անցկացնելու համար:

            Comment


            • * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Նարինե, տարրական դասարաններում ուսուցչի ձեռքին հզոր <<զենք>> են դիդակտիկ նյութերը և խաղը:Յուրաքանչյուրս , ամեն օր ,երեխաների ուշադրության զարգացման,կայունության նպատակով կիրառում ենք դասապրոցեսում տարբեր խաղեր, զննական պարագաներ:Մենք, ուսուցիչներս, միշտ կարիք ունենք նոր խաղերի,հետաքրքիր լուծումների դասն արդյունավետ անցկացնելու համար:
              Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ հարգելի Լուսիկ, չէ որ առանց խաղերի տարրական դասարաններում նյութը շատ դժվար կլինի մատուցել և տեղ հասցնել այն ամենի ինչ ցանկանում ես երեխան յուրացնի:

              Comment


              • Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը
                Խաղի և զննական պարագաների միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերն ու զննական պարագաները չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով այն պետք է կիրառվի ստեղծագործաբար:Ցանկացած խաղ, զննական պարագա ցանկալի է տեսնել ոչ թե անխախտ կաղապարի, այլ զարգացման մեջ, որպեսզի երեխայի մեջ չկորչի հետաքրքրությունը թե դրա, թե ուսուցման նկատմամբ:
                Սիրելի Նարինե, այսօր, առավել քան երբևէ, խաղերն իրենց բովանդակությամբ առանձնահատուկ տեղ են գրավում երեխաների կյանքում և համարվում դաստիարակության կարևոր միջոցներից մեկը:
                Նարինե Մարկոսյան

                https://lib.armedu.am/user/profile/10939

                Comment


                • Մտավոր զարգացման մեջ մեծ տեղ է զբաղեցնում մաթեմատիկան։ Եվ մեր գլխավոր նպատակն է ՝ երեխաների մեջ սեր արթնացնել այս գիտության հետ և ամուր կապել մաթեմատիկային։ Այստեղ է , որ մեզ օգնության են գալիս խաղերն ու խաղային տեխնոլոգիաները։ Շատերին է հայտնի, որ բազմապատկման աղյուսակի ուսուցումը դժվարություն է առաջացնում այն իմաստով, որ յուարցնելու համար պետք է աշակերտը հասկանա ոչ միայն բազմապատկման գործողության իմաստը և կապը գումարման գործողության հետ, այլև պարզապես հիշի այն։ Երեխաները շատ հեշտ են սովորում և հիշում մանկական պարզունակ ոտանավորները։ Այդ նկատառմամբ՝ մտածեցի, որ կարելի է բազմապատկման աղյուսակը սովորեցնել ոտանավորների միջոցով։ Իհարկե դրնաց մեջ չկան խորիմաստ արտահայտող մտքեր, որոնք բնորոշ են բանաստեղծություններին։ Դրանք պարզունակ խաղիկ-տաղիկներ են՝ ստեղծված սոսկ աղյուսակը հիշելու համար։ Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ստեղծագործություններով։
                  Մեծացել եմ ես արդեն,
                  Գիտեմ գումարել-հանել։
                  Ժամանակն է սովորել
                  Բազմապատկել, բաժանել։
                  Աղյուսակը բազմապատկման
                  Հիշել շատ է կարևոր,
                  Հեշտ կլինի սովորելը ,
                  Թե դարձնենք ոտանավոր։
                  *******
                  Երկու անգամ մեկ հավասար է երկու։
                  Երկու անգա երկու՝ չորս
                  Սա հեշտ է , գիտենք անխոս։

                  Երկու անգամ երեք, հավասար է վեց,
                  Երկուսը երեքով արագ բազմապատկվեց։

                  Երկու անգամ չորս հավասար է ութ
                  Լավ է ՝ գնամ տուն, դրսում շատ է մութ․․․․․․․

                  Comment


                  • ԶառաՍարիբեկյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Մտավոր զարգացման մեջ մեծ տեղ է զբաղեցնում մաթեմատիկան։ Եվ մեր գլխավոր նպատակն է ՝ երեխաների մեջ սեր արթնացնել այս գիտության հետ և ամուր կապել մաթեմատիկային։ Այստեղ է , որ մեզ օգնության են գալիս խաղերն ու խաղային տեխնոլոգիաները։ Շատերին է հայտնի, որ բազմապատկման աղյուսակի ուսուցումը դժվարություն է առաջացնում այն իմաստով, որ յուարցնելու համար պետք է աշակերտը հասկանա ոչ միայն բազմապատկման գործողության իմաստը և կապը գումարման գործողության հետ, այլև պարզապես հիշի այն։ Երեխաները շատ հեշտ են սովորում և հիշում մանկական պարզունակ ոտանավորները։ Այդ նկատառմամբ՝ մտածեցի, որ կարելի է բազմապատկման աղյուսակը սովորեցնել ոտանավորների միջոցով։ Իհարկե դրնաց մեջ չկան խորիմաստ արտահայտող մտքեր, որոնք բնորոշ են բանաստեղծություններին։ Դրանք պարզունակ խաղիկ-տաղիկներ են՝ ստեղծված սոսկ աղյուսակը հիշելու համար։ Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ստեղծագործություններով։
                    Մեծացել եմ ես արդեն,
                    Գիտեմ գումարել-հանել։
                    Ժամանակն է սովորել
                    Բազմապատկել, բաժանել։
                    Աղյուսակը բազմապատկման
                    Հիշել շատ է կարևոր,
                    Հեշտ կլինի սովորելը ,
                    Թե դարձնենք ոտանավոր։
                    *******
                    Երկու անգամ մեկ հավասար է երկու։
                    Երկու անգա երկու՝ չորս
                    Սա հեշտ է , գիտենք անխոս։

                    Երկու անգամ երեք, հավասար է վեց,
                    Երկուսը երեքով արագ բազմապատկվեց։

                    Երկու անգամ չորս հավասար է ութ
                    Լավ է ՝ գնամ տուն, դրսում շատ է մութ․․․․․․․
                    Շնորհակալ եմ Հարգելի Զառա գրառման համար: Միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ:
                    Շատ հետաքրքիր տարներակ եք ներկայացրել: Ձեր ներկայացրած տարբերակը ես կօգտագործեմ բազմապատկման աղյուսակը անցնելիս: Կցանկանամ մի սահիկաշար էլ ես ներկայացնեմ գործողության բաղադրիչներ թեմայի շուրջ:
                    Գործողության թեման ուսումնասիրելիս կարելի է օգտագործել այս սահիկաշարը, որի միջոցով աշակերտները հեշտ կյուրացնեն թեման.
                    https://lib.armedu.am/download/21347...55c6c31f9d92a5
                    Վերջին խմբագրողը՝ Նարինե Դալլաքյան*; 10-08-20, 01:03.

                    Comment


                    • Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Սիրելի Նարինե, այսօր, առավել քան երբևէ, խաղերն իրենց բովանդակությամբ առանձնահատուկ տեղ են գրավում երեխաների կյանքում և համարվում դաստիարակության կարևոր միջոցներից մեկը:
                      Հարգելի ընկեր Մարկոսյան շատ ճիշտ եք, քանի որ խաղի միջոցով կարող ենք տեղ հասցնել այն միտը, այն գիտելիքը, վերաբերմունքը, որը ցանկանում ենք աշակերտը սերտի, յուրացնի և իրենը դա դարձնի:

                      Comment


                      • Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը
                        Երեխաները սիրում են հետաքրքրվել շրջապատում գտնվող ամեն ինչով, որը դրսևորվում է նաև դպրոցում:
                        Ուսման նկատմամբ աշակերտների մեջ հերաքրքրությունը հանդես է գալիս ուսումնառության հենց առաջին օրից: Նրանք ուզում են իմանալ ամեն ինչի մասին:
                        Մանկավարժական գործընթացում խաղը համարվում է կրթադաստիարակչական միջոց: Այն հնարավորություն է ընձեռում երեխաներին հաղորդել որոշակի գիտելիքներ, մշակել հմտություններ ու կարողություններ, զարգացնել ուշադրությունը, հիշողությունը և երևակայությունը: Խաղը երեխաների կյանքի և գործունեության կազմակերպման, լայն դաստիարակչական խնդիրների լուծման, ստեղծագործական ունակությունների զարգացման և ինքնուրույնության դաստիարակության միջոց է:
                        Հարգելի Նարինե Դալլաքյան շատ հետաքրքիր և քննարկելի թեմա եք ընտրել:Խաղի կարևորությունը դասապրոցեսում շատ արդյունավետ է:Ամենաբարդ թեման էլ,եթե մատուցվի խաղի միջոցով ,ապա այն ավելի ըմբռնելի կդառնա:Ի վերջո շատ ճիշտ ասված խոսքեր կան՝ Խաղալով սովորենք:

                        Comment


                        • [QUOTE=Նարինե Դալլաքյան*;n151338]

                          Շատ հետաքրքիր նյութեր եք տեղադրել ընկեր Մարկոսյան: Հեռավար կրթությունը,ճիշտ է, մեր երկրում ինքնաբուխ ու տարերային կերպով տարածվեց, սակայն շատ կարճ ժամանակ անց պրպտող ուսուցիչները կարողացան «գտնել» իրենց, օգտվել ստեղծված իրավիճակից՝ կազմակերպելով շատ արդյունավետ և հետաքրքիր դասեր:

                          Վերջապես աշակերտներին էլ չենք սաստի հեռախոսների համար :
                          Առաջին դասարանում կարելի է 10-- սահմաններում հաշվել սովորել և ամրապնդել խաղերի միջոցով: Այս խաղում ներկայացրել եմ << Գնդիկ Բոքոնիկ>> հեքիաթը մաթեմատիկական խաղի տեսքով: Երբ որ նրան հանդիպում է կենդանի նա ո՛չ թե երգում է , այլ սովորոեցնում է հաշվել՝ ես-1, տատիկը-2, պապիկը-3;
                          Հանդիպում է նապաստակին և ասում է, որ իրեն չուտի, նա կսովորեցնի հաշվել ես-1, տատիկը-2, պապիկը-3, նապաստակը-4: Այնուհետև առաջադրանքներ է ներկայացնում մինչև 4-ի կազմությունը, որտեղ նապաստակը պետք է լուծի և հետո ուտի Գնդիկ բոքոնիկին;Առաջադրանքներում պարունակու են հետևյալ հարցերը՝
                          • Քանի՞ բաժակ կա
                          • Քանի՞ թեյնիկ կա
                          • 4 թիթեռներից 1 թռչում է, քանի՞սն է մնում:
                          • 1 մեղվին գումարած 3 մեղու:
                          Մինչ նապաստակը հաշվում է, բոքոնը փախչում գնում է:
                          Ճանապարհին հանդիպում է գայլին: Բոքոնը ասում է, որ իրեն չուտի, նա հաշվել կսովորեցնի՝ ես-1, տատիկը-2, պապիկը-3, նապաստակը-4, գայլը-5: Հետո տալիս է շղթա, որ լուծի: Իսկ ինքը այդ ընթացքում փախչում է:
                          Այսպես շարունակելով վերջում հանդիպում է աղվեսին: Եթե աղվեսը արագ է կատարում առաջադրանքները ապա ուտում է Գնդլիկ բոքոնին, իսկ եթե ոչ՝ նա նորից փախչում է.
                          Կից ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը այս սահիկահանդեսի լինկը:
                          https://lib.armedu.am/download/21351...308218ada8ff22


                          Վերջին խմբագրողը՝ Նարինե Դալլաքյան*; 10-08-20, 01:54.

                          Comment


                          • Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Հարգելի Նարինե Դալլաքյան շատ հետաքրքիր և քննարկելի թեմա եք ընտրել:Խաղի կարևորությունը դասապրոցեսում շատ արդյունավետ է:Ամենաբարդ թեման էլ,եթե մատուցվի խաղի միջոցով ,ապա այն ավելի ըմբռնելի կդառնա:Ի վերջո շատ ճիշտ ասված խոսքեր կան՝ Խաղալով սովորենք:
                            Հարգելի Անի միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ: Կցանկանայի ներկայացնել մի սահիկաշար, որտեղ ներառված են ոչ ստանդարտ խնդիներ:
                            Ոչ ստանդարտ խնդիրներ հանդիպում են տարրական դասարանների դասագրքերում, և այս խնդիները հետաքրքրություն են առաջացնում աշակերտների մոտ: Աշակերտներին դուր են գալիս այսպիսի խնդիրներ, քանի որ այստեղ <<լավ>> և <<վատ>> սովորող աշակերտներ չեն առանձնանում: Այս խնդիրները լուծելիս երեխաները փորձում են տրամաբանել, մտածել: Իսկ նմանատիպ սահիկներն օգնում են, որ երեխաներն ավելի լավ պատկերացնեն խնդիրները:
                            https://lib.armedu.am/download/21343...ccf93fe272e879

                            Comment


                            • Հարգելի Նարինե, շատ հետաքրքրի և մոտիվացնող սահիկ է: Շնորհակալություն, ես մեծ սիրով կկիրառեմ իմ դասերի ընթացքում:

                              Comment


                              • Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը

                                Հարգելի Անի միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ: Կցանկանայի ներկայացնել մի սահիկաշար, որտեղ ներառված են ոչ ստանդարտ խնդիներ:
                                Ոչ ստանդարտ խնդիրներ հանդիպում են տարրական դասարանների դասագրքերում, և այս խնդիները հետաքրքրություն են առաջացնում աշակերտների մոտ: Աշակերտներին դուր են գալիս այսպիսի խնդիրներ, քանի որ այստեղ <<լավ>> և <<վատ>> սովորող աշակերտներ չեն առանձնանում: Այս խնդիրները լուծելիս երեխաները փորձում են տրամաբանել, մտածել: Իսկ նմանատիպ սահիկներն օգնում են, որ երեխաներն ավելի լավ պատկերացնեն խնդիրները:
                                https://lib.armedu.am/download/21343...ccf93fe272e879
                                Հարգելի Նարինե,իրոք հետաքրքիր սահիկաշար էր,անպայման ձեր տարբերակից էլ կօգտվեմ:Իսկ խնդիրների հարցում համամիտ եմ Ձեզ հետ քանի որ տարրական դասարաններում երեխաների միտքը շատ գունեղ և ընդարձակ է:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information