Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽԱՂԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԽԱՂԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

    Երեխաները սիրում են հետաքրքրվել շրջապատում գտնվող ամեն ինչով, որը դրսևորվում է նաև դպրոցում:
    Ուսման նկատմամբ աշակերտների մեջ հերաքրքրությունը հանդես է գալիս ուսումնառության հենց առաջին օրից: Նրանք ուզում են իմանալ ամեն ինչի մասին:
    Մանկավարժական գործընթացում խաղը համարվում է կրթադաստիարակչական միջոց: Այն հնարավորություն է ընձեռում երեխաներին հաղորդել որոշակի գիտելիքներ, մշակել հմտություններ ու կարողություններ, զարգացնել ուշադրությունը, հիշողությունը և երևակայությունը: Խաղը երեխաների կյանքի և գործունեության կազմակերպման, լայն դաստիարակչական խնդիրների լուծման, ստեղծագործական ունակությունների զարգացման և ինքնուրույնության դաստիարակության միջոց է:

  • #2
    Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Նարինե շատ հետաքրքիր թեմա եք ընտրել, հաճույքով կմասնակցեմ քննարկումներին:

    Comment

    • #3
      Խաղը երեխաների կյանքի և գործունեության կազմակերպման, լայն դաստիարակչական խնդիրների լուծման, ստեղծագործական ունակությունների զարգացման և ինքնուրույնության դաստիարակության միջոց է:

      Comment

      • #4
        Ուսուցչի հիմնական խնդիրն է աշակերտների հետաքրքրություններին տալ որոշակի ուղղություն, ուսումնական գործունեության նկատմամբ հետաքրքրությունների հիման վրա աշակերտների մեջ ձևավորել հատուկ` ճանաչողական հետաքրքրություն, ցույց տալ գիտելիքների օգտակարությունը:

        Comment

        • #5
          Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը
          Ուսուցչի հիմնական խնդիրն է աշակերտների հետաքրքրություններին տալ որոշակի ուղղություն, ուսումնական գործունեության նկատմամբ հետաքրքրությունների հիման վրա աշակերտների մեջ ձևավորել հատուկ` ճանաչողական հետաքրքրություն, ցույց տալ գիտելիքների օգտակարությունը:
          Մեր նպատակն է խաղերի և ինքնուրույն աշխատանքների միջոցով նպաստել կրտսեր դպրոցականների մաթեմատիկական հետաքրքրությունների ձևավորմանը, նրանց բազմակողմանի զարգացմանը և պատկերացումների շրջանակի ընդլայնմանը:

          Comment

          • #6
            Խաղը մեծ նշանակություն ունի երեխայի կյանքում: Այն ծնվում է երեխայի հետ և դառնում նրա հավատարիմ բարեկամը:
            Ուսուցիչները, ծնողները և հասարակությունն ամբողջությամբ վերցրած, միաբերան պնդում են, որ նվազել է ուսման նկատմամբ սովորողների հետաքրքրությունը: Ուսումնական գործունեության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունների և ձգտումների մակարդակի անկում ունի, անշուշտ, բազմաթիվ և տարաբնույթ պատճառներ, հիմնավորումներ, որոնք պայմանավորված են ամենաբազմազան գործոններով և կրթության բոլոր օղակների համար, ունեն թե´ ընդհանուր, թե´մասնավոր փաստարկներ: Կրտսեր դպրոցական տարիքում սովորելու նկատմամբ հետաքրքրության նվազումը, մեր կարծիքով, առավելապես պայմանավորված է ուսուցման գործընթացում արդիական տեխնոլոգիաների մակարդակի նվազմամբ. համաշխարհային մաշտաբով դրանք կատարելագործվում են, զարգանում, մտնում յուրաքանչյուր ընտանիք, օրըստօրե մատչելի դառնում ավելի ու ավելի մեծաթիվ երեխաների:
            Խաղերի բազմազանությունը տարբեր բնույթի արգելքներ է ստեղծում նպատակին հասնելու` հաղթելու ճանապարհին: Այդ արգելքները հաղթահաթելու ժամանակ յուրաքանչյուր երեխա դրսևորում է ինքնատիպ վարք` ուժ, ճարպկություն, հնարամտություն, խելք, գիտելիքներ, կռահում և այլն: Հենց այդ արգելքների հաղթահարման գործընթացն էլ նպաստում է երեխաների ըմբռնողականության, ուշադրության, հիշողության, կամքի, դիտողունակության, մտածողության, երևակայության զարգացմանը, միջանձնային հարաբերությունների կարգավորմանը, այդ ուղղությամբ արժեքավոր ունակությունների ձևավորմանը:
            Այսօր կրտսեր դպրոցական տարիքի երեխաներն ունեն չափազանց հետաքրքիր ու զարգացնող խաղալիքներ, խաղում են բազմաշերտ մտավոր գործունեություն պահանջող խաղեր, էլ չենք խոսում համակարգչի ու համացանցի ընձեռած հնարավորությունների մասին: Այնինչ, մեր կրտսեր դպրոցի բազմաթիվ ուսուցիչների ձեռքին դեռևս կավիճն է, դասագիրքը և ինքնուրույն ճանապարհով պատրաստած կամ ձեռք բերած պարզունակ դիդակտիկ նյութերը: Իրականում դպրոցական դարձած փոքրիկները հայտնվել են կենսագործունեության երկու ձևերի խաչմերուկում, ուր հմտորեն պիտի միակցվեն խաղը, որը նախադպրոցական տարիքի երեխայի գործունեության հիմնական ձևն է, և ուսումնական գործունեությունը, որը կրտսեր դպրոցականի գործունեության գլխավոր ուղղությունն է:

            Comment

            • #7
              ԱՆՆԱ Ս-ի խոսքերից Նայել գրառումը
              Խաղը երեխաների կյանքի և գործունեության կազմակերպման, լայն դաստիարակչական խնդիրների լուծման, ստեղծագործական ունակությունների զարգացման և ինքնուրույնության դաստիարակության միջոց է:
              Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը լցվում է երևակայությամբ:

              Սուխոմլինսկի

              Comment

              • #8

                Ուսուցիչները, ծնողները և հասարակությունն ամբողջությամբ վերցրած, միաբերան պնդում են, որ նվազել է ուսման նկատմամբ սովորողների հետաքրքրությունը: Ուսումնական գործունեության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունների և ձգտումների մակարդակի անկում ունի, անշուշտ, բազմաթիվ և տարաբնույթ պատճառներ, հիմնավորումներ, որոնք պայմանավորված են ամենաբազմազան գործոններով և կրթության բոլոր օղակների համար, ունեն թե´ ընդհանուր, թե´մասնավոր փաստարկներ: Կրտսեր դպրոցական տարիքում սովորելու նկատմամբ հետաքրքրության նվազումը, մեր կարծիքով, առավելապես պայմանավորված է ուսուցման գործընթացում արդիական տեխնոլոգիաների մակարդակի նվազմամբ. համաշխարհային մաշտաբով դրանք կատարելագործվում են, զարգանում, մտնում յուրաքանչյուր ընտանիք, օր ըստ օրե մատչելի դառնում ավելի ու ավելի մեծաթիվ երեխաների:
                Վերջին խմբագրողը՝ Նարինե Դալլաքյան*; 12-07-20, 23:04.

                Comment

                • #9
                  Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Խաղը մի մեծ լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը լցվում է երևակայությամբ:

                  Սուխոմլինսկի

                  Խաղի միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերը չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:

                  Comment

                  • #10
                    Խաղերի բազմազանությունը տարբեր բնույթի արգելքներ է ստեղծում նպատակին հասնելու` հաղթելու ճանապարհին: Այդ արգելքները հաղթահաթելու ժամանակ յուրաքանչյուր երեխա դրսևորում է ինքնատիպ վարք` ուժ, ճարպկություն, հնարամտություն, խելք, գիտելիքներ, կռահում և այլն: Հենց այդ արգելքների հաղթահարման գործընթացն էլ նպաստում է երեխաների ըմբռնողականության, ուշադրության, հիշողության, կամքի, դիտողունակության, մտածողության, երևակայության զարգացմանը, միջանձնային հարաբերությունների կարգավորմանը, այդ ուղղությամբ արժեքավոր ունակությունների ձևավորմանը:

                    Comment

                    • #11
                      Համամիտ եմ Ձեզ հետ, քանի որ խաղերի միջոցով կյանքի են կոչվում բազմազան հետաքրքրություններ, զարգանում է երեխայի մտածողությունը: Կոփվում է նրա ուշադրությունը, ընդլայնվում են գիտելիքների շրջանակները, բարձրանում է տրամադրությունը: Ստեղծվում են ոչ ստիպողական, մտերմիկ փոխհարաբերություններ: Խաղը նպասում է բնավորության դրական գծերի ձևավորմանը: Այն զարգացնում է երեխաների սոցիալական հմտությունները: Խաղալիս երեխաները հայտնվում են տարբեր իրադրություններում, ստանձնում տարբեր դերեր, հաղթահարում բազմաթիվ արգելքներ և անում են դա հաճույքով, մեծ բավականությամբ: Չէ՞ որ խաղալիս իրենք միասին են, կողք կողքի, օգնում են իրար և միասին հաղթահարում բոլոր դժվարությունները...

                      Comment

                      • #12
                        Առաջին դասարանցին երեկվա հինգ տարեկանն է:Նա ուզում է միշտ խաղալ և միայն ժամանակի ընթացքում կարողանում է իր գործունեության մեջ տեղ տալ դասերին:Այս հանգամանքը նկատի ունենալով` ուսուցիչը պեըք է մտածված ձևով ղեկավարի երեխայի խաղը:

                        Comment

                        • #13
                          Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը զարգացնում է երեխաների ուշադրությունը, օգնում ուսուցչին ակտիվացնել անհամարձակ երեխային, որովհետև խաղալիս երեխան իրեն ազատ է զգում: Խաղի ուսուցողական խնդիրը նրանից գաղտնի է մնում, և երեխային թվում է, թե ինքն ուղղակի խաղում է` կատարելով որևէ դեր: Խիստ կարևոր են խաղի ուսուցողական և կրթադաստիարակչական նշանակությունն ու արժեքը: Այն նպատակային ու սռեղծագործաբար կիրառելու դեպքում կարելի է շատ բարձր ուսումնական արդյունքների հասնել: Խաղն ակտիվացնում է ուսումնական ամբողջ գործընթացն: Այլ կերպ` ակտիվ ուսուցումը ենթադրում է ոչ միայն ուսուցչի ակտիվ դեր, այլև աշակերտի ակտիվություն, ուսումնական գործոն փոխհարաբերություններ և աշխույժ մթնոլորտ: Գրեթե անհնար է իրականացնել ակտիվ ուսուցում-ումնառություն` առանց խաղի, իսկ առանց ակտիվ ուսուցման` անհնար է հասնել արդի կրթական նպատակներին:

                          Comment

                          • #14
                            Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը
                            Երեխաները սիրում են հետաքրքրվել շրջապատում գտնվող ամեն ինչով, որը դրսևորվում է նաև դպրոցում:
                            Ուսման նկատմամբ աշակերտների մեջ հերաքրքրությունը հանդես է գալիս ուսումնառության հենց առաջին օրից: Նրանք ուզում են իմանալ ամեն ինչի մասին:
                            Մանկավարժական գործընթացում խաղը համարվում է կրթադաստիարակչական միջոց: Այն հնարավորություն է ընձեռում երեխաներին հաղորդել որոշակի գիտելիքներ, մշակել հմտություններ ու կարողություններ, զարգացնել ուշադրությունը, հիշողությունը և երևակայությունը: Խաղը երեխաների կյանքի և գործունեության կազմակերպման, լայն դաստիարակչական խնդիրների լուծման, ստեղծագործական ունակությունների զարգացման և ինքնուրույնության դաստիարակության միջոց է:
                            Հարգելի Նարինե,հետաքրքիր թեմա եք առաջարկել:Խաղային մեթոդները մշտապես ակտիվ են անդրադառնում դասապրոցեսի և դրանում բոլորի ընդգրկվածության վրա:

                            Comment

                            • #15
                              Խաղը հոգնածությունն ու լարվածությունը թոթափելու, երեխայի հոգեբանական խնդիրները լուծելու անփոխարինելի միջոց է: Եթե երեխան խաղում է տարբեր մարդկանց հետ և ոչ թե մեկ, այլ բազմապիսի խաղեր, նա ինքնավերլուծության մեծ հնարավորություն է ստանում, իր համար պարզում է` ինչ կարող է ինքն անել և ինչ չի կարող, ինչն է իր մոտ ամենից լավ ստացվում, իսկ ինչը ոչ:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information