Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շարահյուսական տարրական գիտելիքների ուսուցումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Գտնել հոմանիշ ածականների ճիշտ տեղը և լրացնել նախադասությունները:

    1. Լճակի _______________ ջրերում արտացոլվում էր _______________ երկինքը: ( ջինջ, վճիտ)
    2. Այս _______________ երեխան մեծացավ և դարձավ մի _______________ երիտասարդ: ( պարծենկոտ, գոռոզ )
    3. ________________ Դավիթը համառ աշխատանքի շնորհիվ ի վերջո ճանաչվեց որպես _________________ ջութակահար : ( տաղանդավոր, շնորհալի )
    4. Օվկիանոսային ______________ շնաձկները մանր ձկներ են թվում _______________ կետի համեմատությամբ : ( խոշոր, վիթխարի )
    5. _______________ տղայի գրպանը լիքն էր _______________ դրամով: (մանր, փոքր)
    6. ______________ ակնեղենի զարդատուփում շողշողում էր մի ______________ ադամանդ: ( թանկագին, անգին )

    Comment

    • #17
      Ավարտի՛ր նախադասությունները:

      Ուռենին աչքերը բացեց և _________________________________________________________:
      Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ ____________________________________:
      Աղջիկը հիացած նայում էր ծաղիկներին և ____________________________________________:
      Ամանորի գիշերը _________________________________________________________________:
      Արեգը տխրել էր, որովհետև _________________________________________________________:
      Աշուն տատիկը մեզ հյուր է եկել, որպեսզի ____________________________________________:
      Լույսը նոր էր բացվել, երբ __________________________________________________________:
      Փոքրիկ Շուշանը մտածկոտ նայում էր թափվող փաթիլներին, երբ ___________________________:
      Քաջ մարտիկը նստում է իր ճերմակ ձին ,որ ___________________________________________:
      Վերջին խմբագրողը՝ Անի Ղարիբյան; 28-04-18, 19:32.

      Comment

      • #18
        Հարցերը փոխարինել բազմակի լրացումներով:

        Ծննդյանս օրը ընկերներս ինձ նվիրեցին (ի՞նչ)_________________________________
        Ցորենն ու գարին ցանում են (ե՞րբ) _________________________________________
        Արագիլները բույն են դրել (որտե՞ղ)___________________________________________
        Արցախի ժողովուրդը ձգտում է (ինչի՞)_________________________________________
        (ու՞մ)________________________________խորհուրդները իմ մշտական ուղեցույցն են:
        (Ինչպիսի՞)________________________________մարդը միշտ էլ հարգանք է վայելում
        Վերջին խմբագրողը՝ Անի Ղարիբյան; 28-04-18, 19:33.

        Comment

        • #19
          Հարցերի միջոցով ամբողջացնել նախադասությունները:
          Կցված ֆայլեր

          Comment

          • #20
            Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Անուշ նախադասության մասին երեխաները դեռևս 1_ին դասարանի նախաայբբենական շրջանում են պատկերացում ստանում։
            Այն տեղի է ունենում հետևյալ քայլաշարով.
            Տառ_վանկ_բառ_նախադասություն։
            Բառի մասին տեղեկությունը տրվում է գծապատկերի օգնությամբ: ՈՒսուցչուհին արտասանում է մի նախադասություն (օրինակ` Արան գնաց դպրոց, գրատախտակին գծում է այդ նախադասության գծապատկերը: Այնուհետև երեխաներին առաջարկում է ծափերի միջոցով հաշվել, թե քանի մասից է կազմված այդ նախադասությունը:
            ՈՒսուցչուհին դանդաղ, դադարներով արտասանում է նախադասությունը` յուրաքանչյուր բառի հետ ծափ տալով: Երեխաները նույնպես ծափ են տալիս և ուսուցչուհու օգնությամբ որոշում նախադասության մասերի թիվը: ՈՒսուցչուհու օգնությամբ նախադասության գծապատկերը բաժանվում է 3 մասի: Այնուհետև մաս բառը փոխարինվում է բառով:

            Comment

            • #21
              Բառի մասին երեխաների ունեցած գիտելիքներն ամրակայելու, դրանց քանակը հաշվելու կարողությունների ձևավորման նպատակով անհրաժեշտ է ձևավորել նախադասության բառային գծապատկերը կազմելու և ընդհակառակը` ըստ տրված գծապատկերի նախադասությունները կազմելու կարողությունը:
              Վերջին խմբագրողը՝ Անուշ Հովհաննիսյան; 28-04-18, 23:45.

              Comment

              • #22
                Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Անուշ նախադասության մասին երեխաները դեռևս 1_ին դասարանի նախաայբբենական շրջանում են պատկերացում ստանում։
                Այն տեղի է ունենում հետևյալ քայլաշարով.
                Տառ_վանկ_բառ_նախադասություն։
                Թեմատիկ նկարի շուրջ պատմություն հյուսելու, ինքնուրույն խոսք կառուցելու տարրական կարողության ձևավորումից հետո պիտի մշակել ուսուցչի հարցերի օգնությամբ նախադասությունները պատմությունից առանձնացնելու ունակություն: Այդ կարողության մշակման համար ուսուցիչը դանդաղ, նախադասություն առ նախադասություն պիտի արտասանի պատմությունը` առաջարկելով երեխաներին ծափերի միջոցով հաշվել, որ պատմությունը կազմված է ասենք երեք կամ չորս մասից: Ուսուցիչը երեխաների օգնությամբ պատմության գծապատկերը բաժանում է համապատասխան թվով մասերի` բացատրելով.
                <<Քանի որ մեր կազմած պատմությունն ունի երեք մաս, ուրեմն` գծապատկերը ևս պետք է ունենա երեք մաս>>:
                Այնուհետև պետք է բացատրվի, որ այս մասերից յուրաքանչյուրը պատմության մեկ մասն է և պատմության բովանդակության հետ կապված մեկ միտք է արտահայտում: Ուրեմն` պատմության մեջ կա երեք միտք: Ապա միտք բառի փոխարեն երեխաները սովորում են օգտագործել նախադասություն բառը և գծել նախադասության գծապատկերը:

                Comment

                • #23
                  Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Այո,՜ հարգելի՜ Անուշ, նյութն ուսուցանվում է գծապապատկերի միջոցով՝ նկարներով, քանի որ աշակերտները դեռևս տառերը չգիտեն։

                  Comment

                  • #24
                    Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                    Այո,՜ հարգելի՜ Անուշ, նյութն ուսուցանվում է գծապապատկերի միջոցով՝ նկարներով, քանի որ աշակերտները դեռևս տառերը չգիտեն։
                    Հարգելի' Անուշ, իսկ փորձել եք նախադասության մասին պատկերացում տալ բնության գրկում: Բնությունն այնքան գեղեցիկ բազմազանություն ունի, որ աշակերտներն իրենք իրենց կարող են բազմաթիվ նախադասություններ կազմել: Նրանք բնության մեջ կընկալեն գեղեցկությունը զարմանահրաշ բնության և նախադասություններ կազմելը այնքան ինքնաբուխ է լինում. Ձեզ մնում է միայն նրանց ուղղորդել:

                    Comment

                    • #25
                      Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի' Անուշ, իսկ փորձել եք նախադասության մասին պատկերացում տալ բնության գրկում: Բնությունն այնքան գեղեցիկ բազմազանություն ունի, որ աշակերտներն իրենք իրենց կարող են բազմաթիվ նախադասություններ կազմել: Նրանք բնության մեջ կընկալեն գեղեցկությունը զարմանահրաշ բնության և նախադասություններ կազմելը այնքան ինքնաբուխ է լինում. Ձեզ մնում է միայն նրանց ուղղորդել:
                      Հարգելի' Անահիտ,այո',Դուք իրավացի եք,Ձեր առաջարկությունը կիրառել եմ,դրական արդյունք եմ ստացել;Շնորհակալություն քննարկմանը միանալու համար;

                      Comment

                      • #26
                        Ա. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ավարտի՛ր միտքը:

                        Եթե ես կախարդական փայտիկ ունենայի,__________________________
                        ________________________________________________________________:
                        Չնայած հորդ անձրև էր տեղում, ________________________________
                        ________________________________________________________________:
                        Որպեսզի ծաղիկները լավ աճեն, _________________________________
                        ________________________________________________________________:
                        Հենց որ արքայազնը տեսավ Մոխրոտին, _________________________
                        ________________________________________________________________:
                        Այնքան նուրբ ու քնքուշ էին վարդի թերթերը, որ _________________
                        ________________________________________________________________:
                        Եթե Արևիկը ձեզ հյուր գա, ______________________________________
                        ________________________________________________________________:
                        Եկեք պահպանենք թռչուններին, որովհետև _______________________
                        ________________________________________________________________
                        Հարգելի' Գինոսյան,շնորհակալություն ակտիվ մասնակցության համար:

                        Comment

                        • #27
                          Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Երեխաների համար աշխատանքն ավելի է բարդանում, երբ հարկ է լինում փոխել ոչ միայն բառերի տեղերը, այլ նաև բառերի վերջավորությունները: Օրինակ՝

                          պատկերասրահում, նկարչի, ցուցադրվում են ,կտավները, հռչակավոր

                          ամեն , փնթի, գուլպաները, Գագիկը, առավոտ, որոնում է, իր

                          սար, արահետ, դեպի, նեղ, տանել, գագաթ
                          Իհարկե, դժվարություն կլինի, Անի ջան: Բայց այդ աշխատանքները կատարելու ընթացքում է, որ աշակերտների մոտ ձևավորվում է թեմայի նկատմամբ հետաքրքրություն, աշխուժություն: Աշխատելու մեջ հմտություն Է դրսևորվում հետագայում տրվող մյուս առաջադրանքները կատարելիս:

                          Comment

                          • #28
                            Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Իհարկե, դժվարություն կլինի, Անի ջան: Բայց այդ աշխատանքները կատարելու ընթացքում է, որ աշակերտների մոտ ձևավորվում է թեմայի նկատմամբ հետաքրքրություն, աշխուժություն: Աշխատելու մեջ հմտություն Է դրսևորվում հետագայում տրվող մյուս առաջադրանքները կատարելիս:
                            Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի՛ Ջ. Գրիգորյան: Ես հաճախ եմ նմանատիպ առաջադրանքներ հանձնարարում և պետք է նշեմ, որ բավականին մեծ առաջընթաց եմ նկատում սովորողների բանավոր խոսքի զարգացման , մտքերի ճիշտ և ճկուն շարադրանքի մեջ:
                            Վերջին խմբագրողը՝ Անի Ղարիբյան; 29-04-18, 17:31.

                            Comment

                            • #29
                              Գտի'ր, ընկերներին և միացրու միմյանց.

                              Ձմռանը----------ծաղիկները բացնում են:---------------------------------------
                              Գարնանը--------արջը քուն է մտնում: ---------------------------------------
                              Պարտեզում------գնացին էքսկուրսիա: ----------------------------------------
                              Երեխաները------բուրում է վարդը: ----------------------------------------

                              Comment

                              • #30

                                Հարգելի' Նարինե,շնորհակալություն Ձեր ներկայացրած առաջադրանքների և ակտիվ մասնակցության համար:Ուրիշ ի՞նչ կառաջարկեիք:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X