Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շարահյուսական տարրական գիտելիքների ուսուցումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հարգելի՛ Անուշ, Ձեր կազմած գեղեցիկ տեսասահիկներին ուզում եմ ավելացնել ևս չորսը:
    Կցված ֆայլեր

    Comment

    • Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Անուշ, Ձեր կազմած գեղեցիկ տեսասահիկներին ուզում եմ ավելացնել ևս չորսը:

      Հարգելի՛ Անի, շնորհակալություն արձագանքելու և Ձեր աշխատանքից ներկայացնելու համար:

      Comment

      • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        1. ՈՒնքը շինելու տեղ աչքը հանեց:
        2. Կուժ քեզ ասեմ, կուլա, դու՛ լսիր:
        3. Անունը կա՝ ամանում չկա:
        4. Գլորվեց խուփը՝ գտավ պուտուկը:

        Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն թեմային մասնակցելու համար:

        Comment

        • Դասապլան
          Նախադասության անդամների ուսուցումը 2-րդ դասարանում
          Կցված ֆայլեր

          Comment

          • Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ գործընկերներ, ձեզ եմ ուզում ներկայացնել ևս մի քանի տեսասահիկի օրինակ՝ կցորդի տեսքով, որը կարող եք օգտագործել առաջին դասարանում՝ նախադասությունների շուրջ տարվող աշխատանքների ժամանակ:
            Հարգելի Հովհաննիսյան շատ գեղեցիկ և ուսուցողական տեսասահիկներ եք կազմել։Շնորհակալություն

            Comment

            • Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Դասապլան
              Նախադասության անդամների ուսուցումը 2-րդ դասարանում
              Հարգելի Հովհաննիսյան շատ հետաքրքիր դասի պլան եք ներայացրել, և միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ, որ ուսումնական գործունեության առաջին իսկ օրվանից նախադասություններ կազմելու և դրանք կապակցված խոսքում գործածելու աշակերտների կարողությունների ձևավորումը մայրենիի դասի գլխավոր խնդիրներից մեկն է։

              Նախադասության մասին երեխաների ունեցած գիտելիքների և ունակությունների կրկնում, ամրակայում և խորացում։ Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է գրատախտակը բաժանել երկու մասի, ձախ մասում գրել մեկ նախադասության բառերը՝ խառը դասավորված, իսկ աջ մասում՝ նախադասությունը։ Օրինակ՝ աշնանային, բազմագույն, այգու, զգեստ, հագան, ծառերը, ձախ մասում գրվում են այս բառերը։ Իսկ աջ մասում նախադասությունը՝. Աշնանային այգու ծառերը բազմագույն զգեստ հագան։
              Երեխաները կարդում են գրատախտակի ձախ մասում գրված բառերը և աջ մասի նախադասությունը։
              Համեմատելու, հակադրելու միջոցով երեխաները գալիս են այն եզրակացության, որ աջ կողմի բառաշարքը միտք է արտահայտում, իսկ ձախ կողմի բառերը միտք չեն արտահայտում։ Միտք բառը երեխաների համար այնքան էլ հասկանալի չի լինի, եթե այդ ուղղությամբ մեթոդապես ճիշտ աշխատանք չտարվի։
              Վերջին խմբագրողը՝ manush; 06-02-19, 18:22. Պատճառը՝: Գրառումների միացում

              Comment

              • Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Դասապլան
                Նախադասության անդամների ուսուցումը 2-րդ դասարանում
                Հարգելիՙ Անուշ, դասապլանը լավ է կազմված, երիտասարդ դասվարների համար՝ հրաշալի: Սակայն լավ կլիներ, որ գաղափար տրվեր գլխավոր անդամների՝ ենթակայի և ստորոգյալի մասին, քանի որ նպատակներից մեկն էլ դա է:

                Ենթական և ստորոգյալը միշտ միասին են լինում, նրանք անբաժան են:
                Ենթակային առաջադրվող հարցը տրվում է ստորոգյալի հետ:
                Ստորագյալին առաջադրվող հարցը տրվում է ենթակայի հետ:
                Վերջին խմբագրողը՝ manush; 06-02-19, 18:23. Պատճառը՝: Գրառումների միացում

                Comment

                • Ա. Գինոսյան-ի խոսքերից
                  Նախադասության մասին երեխաների ունեցած գիտելիքների և ունակությունների կրկնում, ամրակայում և խորացում։ Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է գրատախտակը բաժանել երկու մասի, ձախ մասում գրել մեկ նախադասության բառերը՝ խառը դասավորված, իսկ աջ մասում՝ նախադասությունը։ Օրինակ՝ աշնանային, բազմագույն, այգու, զգեստ, հագան, ծառերը, ձախ մասում գրվում են այս բառերը։ Իսկ աջ մասում նախադասությունը՝. Աշնանային այգու ծառերը բազմագույն զգեստ հագան։
                  Երեխաները կարդում են գրատախտակի ձախ մասում գրված բառերը և աջ մասի նախադասությունը։
                  Համեմատելու, հակադրելու միջոցով երեխաները գալիս են այն եզրակացության, որ աջ կողմի բառաշարքը միտք է արտահայտում, իսկ ձախ կողմի բառերը միտք չեն արտահայտում։ Միտք բառը երեխաների համար այնքան էլ հասկանալի չի լինի, եթե այդ ուղղությամբ մեթոդապես ճիշտ աշխատանք չտարվի։

                  Հարգելի՛ Աղավնի, շնորհակալություն ակտիվ մասնակցության համար:Այո՛ , հարգելի՛ս, ես ունեմ այդ օրինակ առաջադրանքներ տեղադրած, որի արդյունքում աշակերտները հասկանում և կարողանում են կազմել նախադասության կանոնը:

                  Comment

                  • Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելիՙ Անուշ, դասապլանը լավ է կազմված, երիտասարդ դասվարների համար՝ հրաշալի: Սակայն լավ կլիներ, որ գաղափար տրվեր գլխավոր անդամների՝ ենթակայի և ստորոգյալի մասին, քանի որ նպատակներից մեկն էլ դա է:
                    Հարգելի՛ Մինասյան, դասապլանում նշված էր, առաջադրանքները կազմված էին նախադասության գլխավոր անդամների վերաբերյալ, սակայն կոնկրետ գաղափարը ենթակայի և ստորոգյալի 3-րդ դասարանում է տրվում:

                    Երբ աշակերտներն ամրակայում են նախադասության գլխավոր անդամների մասին իրենց ունեցած գիտելիքները, հիմնականում հանձնարարվում է գծապատկերի միջոցով կազմել պարզ համառոտ նախադասություններ:

                    Այնուհետև անցում է կատարվում պարզ համառոտ նախադասությունից ընդարձակ նախադասության: Այս դեպքում էլ գծապատկերի օգնությունը մեծ է լինում:
                    Վերջին խմբագրողը՝ manush; 06-02-19, 18:25. Պատճառը՝: Գրառումների միացում

                    Comment

                    • Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Նախադասության կառուցվածքի և նրա առանձին անդամների ունեցած դերի մասին երեխաների գիտելիքները և կարողությունները խորացնելու համար պետք է ուսումնասիրել կետադրական նշանների կիրառությունը: Տարրական դասարաններում ուսումնասիրվում են ստորակետը, վերջակետը, չակերտները, ստորակետ գիծը, բութը, հարցական և բացականչական նշանները և շեշտը:
                      Կետադրական նշանների հատկանիշն ըմբռնելի դարձնելու համար կարելի է միևնույն նախադասությունը երեխաներին ներկայացնել կետադրական և առոգանական տարբեր նշաններով ու դիտարկել դրանց իմաստային տարբերությունները:

                      Օրինակ`

                      Արամը թռչուններին կերակրեց:

                      Արա՞մը թռչուններին կերակրեց:

                      Արամը թռչունների՞ն կերակրեց:

                      Արամը թռչուններին կերակրե՞ց:

                      Արա'մը թռչուններին կերակրեց:

                      Արամը թռչուններին կերակրե~ց:

                      Կետադրություն
                      Կցված ֆայլեր

                      Comment

                      • Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Գաղափար գլխավոր և երկրորդական անդամների մասին

                        Նախադասության կառուցվածքի մասին գաղափարի ձևավորման նպատակով երեխաներին պետք է բաժանել գործողության մեջ գտնվող գոյականներ ներկայացնող տարբեր նկարներ և առաջարկել նախադասություններ դրանց շուրջ : Եվ այդ նախադասությունները գրել գրատախտակին (պետք է ընտրել տարբեր կառուցվածք ունեցող նախադասություն` 3, 4, 5 բառանոց):
                        Դրանք իրար հետ համեմատելով և հաշվելով նրանց կազմի մեջ մտնող բառերը`երեխաները եզրակացնում են, որ նախադասությունները կարող են կազմված լինել տարբեր քանակի բառերից: Համոզվում են նաև, որ այդ բառերից յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի նախադասութան մեջ, դրանք նախադասությունը կազմող, ամբողջացնող անդամն է:
                        Այնուհետև ուսուցչի օգնությամբ եզրակացնում են. նախադասության կազմի մեջ մտնող բառերը կոչվում են նախադասության անդամներ:Այս միտքը հասկանալու և ըմբռնելու համար պետք է օգտագործել խմբային աշխատանքի հնարը: Դասարանը բաժանել 5-6 խմբի, յուրաքանչյուրում 3-4 աշակերտ, յուրաքանչյուր խմբի տալ մեկ ծրար, որի մեջ լցված են նախադասության բոլոռ բառերը`առանձին-առանձին (այդ թվում`վերջակետը և անհրաժեշտ կետադրական նշանները):Հանձնարարվում է ծրարի մեջ դրված բառերը դասավորել այնպես, որ ստացվի նախադասություն: Երեխաները շարում են բառերը (խառը): Հարցադրումով պարզում են, որ դա նախադասություն չէ, քանի որ միտք չեն արտահայտում բառերը: ՈՒսուցչի օգնությամբ բառերը վերադասավորում են և ստանում նախադասություն, դնում են նաև կետադրական նշաններ, կարդում են իրենց կազմածը և հաստատում, ոռ ստացվել են նախադասություններ:
                        Նախադասության գլխավոր անդամների մասին գաղափար ձեռք բերելու համար երեխաներն իրենց կազմած յուրաքանչյուր նախադասությունից հերթով առանձնացնում են նրա տարբեր անդամները, ապա քննարկում են, թե ինչ կատարվեց. միտքը փոխվե՞ց,միտքը մնաց ամբողջակա՞ն,թե՞ խաթարվեց, ո՞ր բառը հանելուց հետո նախադասության իմաստը կորավ, ո՞ր բառն է լրացուցիչ տեղեկություն հաղորդում և այլն: Այսպիսի դիտարկումից հետո ուսուցիչը երեխաներին ուղղորդում է եզրակացնելու, որ նախադասության բոլոր անդամները բաժանվում են երկու խմբի` գլխավոր և երկրորդական:
                        Նախադասության գլխավոր անդամներ
                        Կցված ֆայլեր

                        Comment

                        • Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Նախադասության գլխավոր անդամներ

                          Նմանատիպ աշխատանքների շնորհիվ աշակերտները կարողանում են գաղափար կազմել նախադասության գլխավոր և երկրորդական անդամների մասին, կարողանում են պարզ համառոտ նախադասություններն ընդարձակ դարձնել և , հակառակը, ընդարձակ նախադասությունները ` պարզ համառոտ:

                          Comment

                          • Նախադասության ամրապնդումը գծապատկերների միջոցով (առաջին դասարան)

                            https://lib.armedu.am/resource/27146

                            Comment

                            • Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Նախադասության ամրապնդումը գծապատկերների միջոցով (առաջին դասարան)

                              https://lib.armedu.am/resource/27146
                              Հարգելիՙ Հովհաննիսյան, նմանատիպ աշխատանքները խորացնում ու զարգացնում են երեխաների հետաքրքրությունը մայրենի լեզվի նկատմամբ, ապահովում նրա հիմնավոր տիրապետումն այն հաշվարկով, որ երեխաները բառերը ճիշտ ու դիպուկ գործածեն, խոսքը ճիշտ ու գեղեցիկ կառուցեն: Սա նաև շարժում է երեխայի հետաքրքրասիությունը, սովորեցնում՝ ինքնուրույն մտածել, ինքնուրույն աշխատել, իսկ հետագայում կարողանալ կառուցել գեղարվեստական խոսք: Գեղեցիկ աշխատանք եք ներկայացրել: Շնորհակալություն:

                                Շնորհակալություն, տիկին Մինասյան : Ձեր կարծիքն իրոք կարևոր է, Ձեր փորձը` բազմամյա, և հաճելի է լսել Ձեր խոսքը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X