Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒղղագրության ուսուցումը /տարրական դասարաններ/

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Հարգելի' Թագուհի,առաջարկվող թեման շատ կարևոր է և անհանգստացնում է բազմաթիվ ուսուցիչների,սիրով կմիանամ քննարկումներին;

    Comment


    • #32
      Սոֆյա Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Թագուհի, ուղղագրության ուսուցումը բարդ և ժամանակատար գործընթաց է, որն սկսվում կրտսեր դպրոցում և շարունակվում հետագայում: Ուղղագրության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է համբերատար և սիստեմատիկ աշխատանք ,որը կսկսենք 1. ձայնավորների ուղղագրությունից ,ապա 2.երկհնչյունների ուղղագրություն 3.բաղաձայնների ուղղագրություն 4.գծիկով գրվող կրկնավորների ուղղագրություն 5. կրկնակ բաղաձայնների ուղղագրություն... Պետք է մտապահել որոշ բառերի ուղղագրությունը, բացառությունները, հնչյունափոխությունը, հնչյունափոխության հետևանքով կատարված փոփոխությունները և այլն:
      Ցանկալի արդյունքի հասնելու համար առաջարկում եմ կատարել նմանատիպ առաջադրանքներ
      1_ին դասարան

      Գ ք դ թ խ ղ ց ձ տառերը կորցրել են իրենց տեղերը։
      Օգնիր նրանց գտնել իրենց տեղը։

      Բար_ր, միր_, կար_ալ, հե_իաթ, լա_ել, խա_ալ,
      կա_արդ թուղ_։

      Comment


      • #33
        Սիրելի Թագուհի, ուզում եմ միանալ ձեր քննարկմանը։ Իսկապես ուղղագրության և ուղղախոսության ուսուցումը չպետք է հենվի սոսկ մեխանիկական հիշողության վրա։ Կարելի է կիրառել տարբեր հնարքներ։ Օրինակ տարրական դասարանների աշակերտներին հատկապես կհետաքրքրի այս տառաշարը, ինչպես նաև կլինի կրկնություն ու անցածի ամրապնդում։
        -Է-
        Էրեբունի-Երևան`
        Հայոց ազգի հանգրվան,
        Եվ հնչյուն ես, և տառ ես,
        Էություն ես և Աստված։
        Վերջին խմբագրողը՝ Քնարիկ Հ.; 04-05-18, 22:59.

        Comment


        • #34
          Արտասանվում ու գրվում եմ
          Երկու ձայնավորների միջև,
          Այբուբենում բոլորն ինձ
          Ձայնակապ են անվանում։
          Դառնում եմ ես երկհնչյուն`
          Ոչ թե նախորդ, այլ հաջորդ
          Ձայնավորին միանալով։

          Comment


          • #35
            Վյունի փոխարեն ստեղծվեցի
            Ու բառերը շաղկապեցի։
            Հնչում եմ անարգելք
            Ու վանկ կազմում ամենուրեք։
            Դե, պարզ դարձավ, թե ով եմ,
            Ու ձայնավոր հնչյունն եմ։

            Comment


            • #36
              Ցավոք,այսօր կան դասվարներ,որոնք գտնում են ,որ ուղղագրության հիմքը տարրական դպրոցում չի դրվում,այլ միջին դպրոցում:Նրանց կարծիքով ,տարրական դասարաններում աշակերտը կատարում է միայն մեխանիկական աշխատանք:Շատ դժվար է աշխատել նման դասարաններում 5-րդ դասարանում,երբ փոխվում է ոչ միայն ուսուցիչը, այլև ուսուցչի և ծրագրային պահանջները,որն էլ իր հերթին բերում է գնահատականների անհամապատասխանություն:Շնորհակալ եմ, որ քննարկման եք դրել նման արդիական հարց:Մեզ պետք է խելացի և գրագետ սերունդ,իսկ այդ պատասխանատու գործում ուսուցիչների դերն անփոխարինելի է :

              Comment


              • #37
                Ընդօրինակման մեթոդ: Այս մեթոդի հիմքը ճիշտ գրված բառերի ընդօրինակումն է կամ արտագրությունը, որն այնքան էլ արդյունավետ չէ: Այն չգիտակցված, մեխանիկական աշխատանք է:
                Հնչյունային մեթոդի միջոցով պետք է զարգացնել երեխաների հնչյունային լսողությունը, որպեսզի նա կարողանա հստակորեն տարրալուծել բառն ըստ հնչյունների, որոշել յուրաքանչյուր հնչյունի տեղը, ապա դրանք համադրել և բառը գրել ամբողջությամբ: Այս մեթոդով ուղղագրության ուսուցման ամենաարդյունավետ հնարը արտագրություն, թելադրություն գրելն է, հատկապես շատ են օգնում թելադրությունները:
                Կանոնարկման մեթոդն այն է, որ ուսումնասիրում են բառերի ուղղագրության մեկ ընդհանուր կանոն և այն կիրառում թելադրություններ և արտագրություններ գրելիս, որի պահանջը բաց թողած տառերը լրացնելն է: Այս մեթոդի կիրառումը ճիշտ գրել սովորեցնելու ամենաարդյունավետ, շոշափելի արդյունք ապահովող լավագույն ճանապարհն է: Եթե այս 3 մեթոդները կիրառվեն համատեղ, իրար հաջորդելով և աշխատանքը կատարվի հետևողականորեն, ապա վերջում հրաշալի արդյունք կունենաք:

                Comment


                • #38
                  Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Երեխաների մեջ ուղղագրական հմտություններ ձևավորելու համար բառերի առանձին խմբերի բազմիցս գրելը ոչնչով չի օգնում:Այդպիսի գործընթացը ավտոմատացված է,չգիտակցված.երեխան կարող է տասն անգամ գրել միևնույն բառը/մեխանիկորեն/ և տասնմեկերորդ անգամ սխալվել:

                  Դիտարկումը ճիշտ է<< մեխանիկական>> աշխատանքը արդյունք չունի,սխալ գրված բառը պետք է գործածվի բառակապակցության,նախադասության մեջ:

                  Comment


                  • #39
                    Ուղղագրությունը ճիշտ ուսուցանելու համար անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ գրել բառը՝ ըստ արմատի: Առաջարկում եմ խաղ-մրցույթ, որը կօգնի սովորել արմատի ուղղագրությունը:
                    Գրում ենք 1 բառ, այնուհետև այդ բառով կազմում են նոր բառեր, որոնք կառաջարկեն երեխաները:
                    Երգ - երգիչ, երգչուհի, մեներգ, զուգերգ, երգահան, երգարան, ողբերգ, ցայգերգ, գովերգ...

                    Comment


                    • #40
                      Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                      ՈՒղղագրական հմտությունների մշակումը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է:ՈՒղղագրության ուսուցման գործընթացը կազմակերպելիս պիտի հիշել.որ երեխան բառն արտասանում է ամբողջությամբ,սակայն այն գրում է մաս-մաս արտասանելով և համադրելով:
                      Եթե աշակերտը տարբերակում է բառի հնչյունները,ճիշտ է արտաբերում դրանք/այսինքն՝ ունի զարգացած հնչյունային լսողություն և վերարտադրման կարողություն/,ուրեմն՝ նա նշանակալիորեն դյուրինությամբ կհաղթահարի ուղղագրության ուսուցման գործընթացում ծագած դժվարությունները:
                      Առաջարկում եմ քննարկել ինչ վարժությունների համակարգ կարելի է մշակել,ինչ մեթոդներ կիրառել ուղղագրության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար:
                      Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների ամբողջությունն է: Այդ կանոնները ստեղծելիս հաշվի են առնվում հնչման ու տառագրության բոլոր առանձնահատկությունները: Ինչպես նշում է Ա. Սուքիասյանը, «սովորաբար լեզվի հնչյունական համակարգի և այբուբենի լրիվ համապատասխանություն գոյություն չունի: Տառերի գործածությունը կարգավորվում է ուղղագրությամբ մշակված կանոնների միջոցով»:
                      Ուղղագրության կանոններ սահմանելիս հաշվի են առնվում ոչ միայն տառագրության նորմաները, այլև բառերի ու բառաձևերի նշանակությունը: ստեղծվում են գրության խմբեր, որոնց ամփոփման շնորհիվ սահմանվում են ուղղագրության կանոններ:
                      Հայերենի ուղղագրության մեջ մտնում են.
                      1. ձայնավորների և բաղաձայնների ուղղագրությունը,
                      2. երկհնչյունների ուղղագրությունը,
                      3. քերականական ուղղագրությունը:

                      Comment


                      • #41
                        Նինա Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ուղղագրությունը ճիշտ ուսուցանելու համար անհրաժեշտ է երեխային սովորեցնել ճիշտ գրել բառը՝ ըստ արմատի: Առաջարկում եմ խաղ-մրցույթ, որը կօգնի սովորել արմատի ուղղագրությունը:
                        Գրում ենք 1 բառ, այնուհետև այդ բառով կազմում են նոր բառեր, որոնք կառաջարկեն երեխաները:
                        Երգ - երգիչ, երգչուհի, մեներգ, զուգերգ, երգահան, երգարան, ողբերգ, ցայգերգ, գովերգ...
                        Ուղղագրական կանոնները ձևակերպվում են ըստ լեզվի հնչույթային համակարգի և որոշակի ժամանակի համար ընդհանուր ընդունելություն գտնելով` պարտադիր են դառնում բոլորի համար:
                        Հայոց լեզվի ուղղագրությունը կապվում է հայ գրի և գրականության ստեղծման հետ և նախապես եղել է հնչյունային ուղղագրություն: Ըստ այդմ էլ հին հայերենում՝ գրաբարում, բառերը գրվել են այնպես, ինչպես արտասանվել են, օրինակ՝ մարդ, լոյս, զուարթ, ծառայ և այլն: Այդ ուղղագրությունը, որը կոչվում է գրաբարյան կամ հին ուղղագրություն, որով էլ մեծածավալ գրականություն է ստեղծվել, միշտ նույնը չի մնացել, և, պայմանավորված լեզվի հնչյունական կազմում տեղի ունեցող փոփոխություններով, իր հերթին նույնպես որոշակի փոփոխություններ է կրել:
                        Միջին դարերում հայերենի այբուբենում ավելացվել են օ և ֆ տառերը, որոնցից վերջինով գրվում են ֆ հնչյունն ունեցող փոխառյալ բառերը, իսկ օ–ով՝ բաղաձայնից առաջ գրաբարյան աւ երկբարբառը:
                        Հայտնի է, որ ժամանակի ընթացքում ընդհանրացել են մի քանի տառերի, ինչպես ՝ վ-ի, ւ-ի և ու-ի, ե-ի և է-ի, յ-ի և հ-ի հնչումները: Այդ պատճառով նույնիսկ գրաբարյան հին բնագրերում հաճախ խախտվել է դրանց ուղղագրությունը:

                        Comment

                        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                        Working...
                        X