Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒղղագրության ուսուցումը /տարրական դասարաններ/

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիՙ Թագուհի, կարևորագույն թեմա եք դրել քննարկման :Տարրական դասարաններում,ցավոք, բաղաձայնների ուղղագրության առանձին դասընթաց չկա:Այս աշխատանքը կատարվում է զուտ գործնական եղանակով: Բաղաձայնների ուղղագրությունը սովորեցնում ենք հիմնականում ընդօրինակման մեթոդով:
    Սիրելի՛ Մինասյան,ճիշտ եք,տարրական դասարաններում ուղղագրության ուսուցումը չի իրականացվում որպես առանձին բաժին,սակայն առանց ուղղագրական գիտելիքների ուսուցման և ամրակայման,դրանց՝հմտությունների վերածման մայրենիի դասը հնարավոր չէ պատկերացնել:Իսկ թե որ մեթոդով ուսուցանել,այդքան էլ էական չէ,կարևորը ճիշտ կերպով պետք է որոշել դրանց կիրառման հաջորդականությունը:

    Comment


    • #17
      Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Ուղղագրության ուսուցման նպատակով կարելի է կիրառել հետևյալ խաղ-վարժությունը, որը նպաստում է նաև աշակերտների հիշողության զարգացմանը:

      Ուսուցիչը գրատախտակին գրում է ուղղագրական դժվարություն ներկայացնող 10 բառ, աշակերտներին հանձնարարում, որ ուշադիր կարդան: Այնուհետև փակում է այդ բառերը, աշակերտները պետք է հիշողությամբ դրանք գրեն: Հաղթում է այն աշակերտը, որն անսխալ գրի է առել ամենաշատ բառերը:
      Հարգելի՛ Արևիկ,շատ նպատակային խաղ_վարժություն առաջարկեցիք:

      Comment


      • #18
        Ա. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՝ Թագուհի կարևորագույն թեմաներից մեկն եք քննարկում և ուզում եմ Ձեր գրառմանը ավելացնեմ նաև, որ մեթոդիկայում երաշխավորվում է ուղղագրության ուսուցման մի քանի մեթոդ.
        Ընդօրինակման մեթոդ
        Հնչյունայնի մեթոդ
        Կանոնարկման մեթոդ:
        Մեր կարծիքով՝ տարրական դպրոցում երեք մեթոդներն էլ կիրառելի են, մասնավորապես զարգացնող են երկրորդն ու երրորդը:Օրինակ՝ անիմաստ է ուղղագրության ուսուցումն սկսել ուղղագրական արժեք ներկայացնող բառերը երեխաներին պարզապես արտագրել տալուց. սա չգիտակցված, պասիվ, մեխանիկական գործունեություն է:
        Հարգելի՛ Գինոսյան,իրավացի եք:Գրաճանաչության շրջանում օրինակ գերակայում է հնչյունային մեթոդը:Քանի որ հատուկ աշխատանք է տարվում երեխաների հնչյունային լսողության զարգացման ուղղությամբ,նրանց մեջ ձևավորվում են վերլուծական-համադրական ունակություններ:

        Comment


        • #19
          Մեր դպրոցների տարրական դասարաններում օգտագործվող դասագրքերում սահմանումներին զուգահեռ տրված են նաև ձայնավորների ուղղագրությանը վերաբերող վարժություններ ու առաջադրանքներ:Դրանց կատարումն ամրապնդում է երեխաների տեսական ու գործնական գիտելիքները, սովորեցնում նոր բառեր, որոնք ներմուծվում են նրանց գործուն բառապաշարի մեջ:Մեթոդիկայի պահանջներին համապատասխան բաղաձայնների ուղղագրությունը սովորեցնում ենք հիմնականում ընդօրինակման մեթոդով: Այս դեպքում նույնպես աշակերտներն առնչվում են նոր բառերի:Բաղաձայնների ուսուցումը կատարվում է զուտ գործնական եղանակով:Բանավոր ու գրավոր այնպիսի աշխատանքներ են կատարվում,որոնք նպաստում են ուղղագրության իմացության կայացմանը:Այդ տեսակետից հետաքրքրական են ստեղծագործական բնույթի արտագրություններն ու թելադրությունները, հորինողական շարադրությունները,ուղղագրական արժեք ներկայացնող այնպիսի բառերի ընտրությունը,որոնք թեմատիկ առումով շաղկապվում են միմյանց:

          Comment


          • #20
            Շնորհակալություն Թագուհի ջան արդի հիմնախնդիրներից մեկին անդրադառնալու համար: Կուզենայի Ձեր կարծիքը իմանալ, առաջին դասարանի աշակերտին ինչպես կարելի է սովորեցնել ուղղագրությունը,որ հետագայում խնդրի առաջ չկանգնենք....

            Comment


            • #21
              Եթե աշակերտը տարբերակում է բառի հնչյունները, ճիշտ է արտաբերում դրանք (այսինքն՝ ունի զարգացած հնչյունային լսողություն և վերարտադրման կարողություն), ուրեմն՝ նա նշանակալիորեն դյուրինությամբ կհաղթահարի ուղղագրության ուսուցման գործընթացում ծագած դժվարությունները:

              Երեխաներ մեջ ուղղագրական հմտությունները ձևավորելու համար բառերի առանձին խմբերի բազմիցս գրելը ոչնչով չի օգնում: Այդպիսի գործընթացը ավտոմատացված է, չգիտակցված. երեխան կարող է տասն անգամ գրել միևնույն բառը (մեխանիկորեն) և տասնմեկերորդ անգամ սխալվել:
              Ուղղագրության հմտությունները արդյունավետորեն կմշակվեն և կդառնան աշակերտի սեփականությունը ոչ թե առանձին բառերը ճիշտ գրելու ուղղությամբ աշխատանք տանելով, այլ մեկ ընդհանուր կանոնին վերաբերող տարաբնույթ վարժությունների գիտակցական կատարման ճանապարով:
              Վերջին խմբագրողը՝ manush; 11-04-18, 13:42.

              Comment


              • #22
                Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                Սիրելի՛ Մինասյան,ճիշտ եք,տարրական դասարաններում ուղղագրության ուսուցումը չի իրականացվում որպես առանձին բաժին,սակայն առանց ուղղագրական գիտելիքների ուսուցման և ամրակայման,դրանց՝հմտությունների վերածման մայրենիի դասը հնարավոր չէ պատկերացնել:Իսկ թե որ մեթոդով ուսուցանել,այդքան էլ էական չէ,կարևորը ճիշտ կերպով պետք է որոշել դրանց կիրառման հաջորդականությունը:
                Սիրելիՙ Թագուհի, 1-ին դասարանից սկսած օգտագործել եմ կանաչ գույնի գրիչներ:Երեխաների մեծամասնությունը սովորել են անցած ուղղագրական բառերի գրությունը: Սակայն, ինչպես Դուք եք նշում, կան երեխաներ, որ այդպես էլ ոչ բոլոր բառերն են ճիշտ գրում, թեկուզ տասն անգամ գրես ու բացատրես:

                Comment


                • #23
                  Սիրելի Թագուհի ուղղագրության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար կարող եմ առաջարկել խաղեր, որոնց կիրառմամբ դասապրոցեսն ավելի արդյուավետ կլինի:

                  Comment


                  • #24
                    Թագուհի ջան, ուսուցման և դաստիարակության գործընթացում ցանկալի արդյունավետության ապահովումը ենթադրում է ոչ միայն առկա ուսումնական նյութերի և մանկավարժական հնարների ուղղակի գործադրում այլև ստեղծագործական պրպտումներով ուղեկցվող դասավանդման անհրաժեշտություն:

                    Comment


                    • #25
                      Բարի գալուստ ֆորումի հարթակ, հարգելի Նարինե: Խաղերն օգնում են ուղղագրության ուսուցումն ավելի արդյունավետ կազմակերպել:

                      Comment


                      • #26
                        Հարգելի Ա. Գինոսյան ես համամիտ եմ Ձեզ հետ այն հարցում, որ արտագրելը մեխանիկական պասիվ գործողություն է: Սակայն ուղղագրական ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար կան արտագրության տարբեր տեսակներ. աշակերտը արտագրում է տեքստը, լրացնելով բաց թողնված տառերը, կամ բառերը :

                        Comment


                        • #27
                          Ուղղագրության ուսուցումը տարրական դասարաններում

                          Ուղղագրական ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկում եմ նմանօրինակ խաղեր. Աշակերտները բաժանվում են խմբերի և միմյանց առաջարկում հանելուկներ,
                          Ես միր[] եմ
                          Նուր[] կեղ[]ով,
                          Կարմրաթուշ եմ,
                          Շատ անուշ եմ,
                          Տանձի քույրն եմ,
                          Այգու բույրն եմ :
                          Բնականաբար հաղթում է այն թիմը, որը ճիշտ է լրացնում դատարկ վանդակները և գտնում պատասխանը /խնձորը/:
                          Վերջին խմբագրողը՝ Khachatryan Narine; 12-04-18, 20:50.

                          Comment


                          • #28
                            Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                            ՈՒղղագրական հմտությունների մշակումը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է:ՈՒղղագրության ուսուցման գործընթացը կազմակերպելիս պիտի հիշել.որ երեխան բառն արտասանում է ամբողջությամբ,սակայն այն գրում է մաս-մաս արտասանելով և համադրելով:
                            Եթե աշակերտը տարբերակում է բառի հնչյունները,ճիշտ է արտաբերում դրանք/այսինքն՝ ունի զարգացած հնչյունային լսողություն և վերարտադրման կարողություն/,ուրեմն՝ նա նշանակալիորեն դյուրինությամբ կհաղթահարի ուղղագրության ուսուցման գործընթացում ծագած դժվարությունները:
                            Առաջարկում եմ քննարկել ինչ վարժությունների համակարգ կարելի է մշակել,ինչ մեթոդներ կիրառել ուղղագրության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար:
                            Հարգելի ՝Թագուհի Լ:Լեզվի վերլուծության եւ սինթեզի մեթոդը ամենապարզ եւ ամենակարեւորն է, քանի որ այն ներկայացվում է վերապատրաստման առաջին քայլերից:

                            Comment


                            • #29
                              Ուղղագրական հմտությունների ձեւավորումն իրականացվում է ուղղագրական վարժությունների կատարման միջոցով։Դրանք ոչ միայն նպաստում են բառի ուղղագրության կանոնի տիրապետմանը,այլւ ձեւավորում են առանձին բառերի ուղղագրությունը մեկ ընդհանուր կանոնի տակ համակարգելու,կանոնը ճշգրտելու ու խոսքում կիրառելու ունակություններ։Մեթոդիստներն ավանդաբար ուղղագրական կարողությունների մշակմանը նպատակաուղղված վարժությունների երեք տեսակ են նշում՝ արտագրություն,թելադրություն,փոխադրություն։
                              Ցանկացած աշխատանք մեխանիկական չդարձնելու համար պետք է զուգորդել ստեղծագործական տարրեր պարունակող առաջադրանքներով/Արտագրի՛ր՝ լրացնելով....,Արտագրիր՝ համակարգելով...ւ այլն/

                              Comment


                              • #30
                                Թագուհի Լ-ի խոսքերից Նայել գրառումը
                                Երեխաների մեջ ուղղագրական հմտություններ ձևավորելու համար բառերի առանձին խմբերի բազմիցս գրելը ոչնչով չի օգնում:Այդպիսի գործընթացը ավտոմատացված է,չգիտակցված.երեխան կարող է տասն անգամ գրել միևնույն բառը/մեխանիկորեն/ և տասնմեկերորդ անգամ սխալվել:
                                Հարգելի Թագուհի, ուղղագրության ուսուցումը բարդ և ժամանակատար գործընթաց է, որն սկսվում կրտսեր դպրոցում և շարունակվում հետագայում: Ուղղագրության ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է համբերատար և սիստեմատիկ աշխատանք ,որը կսկսենք 1. ձայնավորների ուղղագրությունից ,ապա 2.երկհնչյունների ուղղագրություն 3.բաղաձայնների ուղղագրություն 4.գծիկով գրվող կրկնավորների ուղղագրություն 5. կրկնակ բաղաձայնների ուղղագրություն... Պետք է մտապահել որոշ բառերի ուղղագրությունը, բացառությունները, հնչյունափոխությունը, հնչյունափոխության հետևանքով կատարված փոփոխությունները և այլն:
                                Վերջին խմբագրողը՝ Սոֆյա Գրիգորյան; 14-04-18, 21:29.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X