Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ստեղծագործական արտագրություններն ու թելադրությունները տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ստեղծագործական արտագրություններն ու թելադրությունները տարրական դասարաններում

    Ստեղծագործական արտագրությունները տարրական բոլոր դասարաններում լայն կիրառություն ունեն: Առաջադրանքը ուղեկցվում է անցած ուղղագրական, լեզվական, բառիմաստային, բառակազմական կամ տրամաբանական աշխատանքի կատարումով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր: Միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել երեխային, իսկ լրացուցիչ որևէ առաջադրանքը հետաքրքրություն է առաջացնում, և երեխան այն կատարում է հաճույքով:

    https://lib.armedu.am/resource/23746
    Վերջին խմբագրողը՝ manush; 17-05-18, 15:49.

  • #2
    Արտագրության տեսակներն են.

    1. Արտագրել՝ ընտրելով պահանջված բառերը, նախադասաությունները (սա կոչվում է նաև ընտրովի արտագրություն):
    2. Արտագրել՝ խմբավորելով տրված բառերը, նախադասությունները:
    3. Արտագրել՝ ընդգծելով պահանջված բառերը, նախադասությունները:
    4. Արտագրել՝ տեղադրելով բաց թողած տառերը:
    5. Արտագրել՝ տեղադրելով բաց թողած բառերը:
    6. Արտագրել՝ փոփոխելով բառերը, նախադասությունները, տեքստը:
    7. Արտագրել՝ վերականգնելով ձևափոխված տեքստը:

    https://lib.armedu.am/resource/23746
    Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 06-04-18, 09:25.

    Comment

    • #3
      Բազմամյա աշխատանքային փորձս ցույց է տվել, որ այսպիսի նպատակային արտագրությունները հանգեցնում են դրական արդյունքի:
      Հարգելի գործընկերներ, նորագույն մեթոդները, անշուշտ, արդյունավետ ու գրավիչ են, սակայն ժամանակի ընթացքում անտեսվել են տարրական դասարաններում նպատակային արտագրությունների տեսակները: Ուստի ակնկալում եմ այս թեմայի շրջանակներում լսել նաև ձեր մասնագիտական կարծիքները: Կանխավ շնորհակալություն:

      Comment

      • #4
        1. Արտագրել՝ ընտրելով պահանջվող բառերը, նախադասությունները:
        Այսպիսի արտագրությունը կոչվում է նաև ընտրովի արտագրություն: Նման առաջադրանքով արտագրություն տալու համար երեխան պետք է կարդա ամբողջ նյութը,
        հետո՝ ամբողջ նախադասությունները, բայց արտագրի միայն պահանջված բառերը:Բազմաթիվ բառերի, նախադասությունների մեջ գտնելով ու արտագրելով
        անհրաժեշտ բառը կամ նախադասությունը՝ աշակերտը սովորում է ընտրություն կատարել: Սա նպաստում է բառապատկերի կայուն մտապահմանը, զարգացնում է
        երեխայի տրամաբանական մտածողությանը...

        Comment

        • #5
          Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը

          Շատ կարևոր թեմայի մասին է գրառումդ, Նորա ջան, ես ուզում եմ ավելացնել մեկ կարևոր հանգամանք ևս, ստեղծագործական արտագրությունների ժամանակ սովորողների մոտ զարգանում է նաև ուշադրության բոլոր տեսակները:

          Comment

          • #6
            2. Արտագրել՝ խմբավորելով տրված բառերը, նախադասությունները:

            Այսպիսի առաջադրանքով արտագրությունների կատարման ընթացքում բազմաթիվ բառերի կամ հարուստ բնագրերի միջոցով երեխաները բառերի ընտրություն ու խմբավորում կատարելու հնարավորություն են ունենում: Սա ևս նպաստում է բառապատկերի ճիշտ մտապահմանը, զարգացնում ՝ տրամաբանական մտածողությունը,ուշադրությունը:

            Comment

            • #7
              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Շատ կարևոր թեմայի մասին է գրառումդ, Նորա ջան, ես ուզում եմ ավելացնել մեկ կարևոր հանգամանք ևս, ստեղծագործական արտագրությունների ժամանակ սովորողների մոտ զարգանում է նաև ուշադրության բոլոր տեսակները:
              Սիրելի Վ. Հովհաննիսյան, շնորհակալ եմ թեման ուշադրության արժանացնելու համար, ի նկատի կունենամ Ձեր նկատառումը:

              Comment

              • #8
                Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                Ստեղծագործական արտագրությունները տարրական բոլոր դասարաններում լայն կիրառություն ունեն: Առաջադրանքը ուղեկցվում է անցած ուղղագրական, լեզվական, բառիմաստային, բառակազմական կամ տրամաբանական աշխատանքի կատարումով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր: Միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել երեխային, իսկ լրացուցիչ որևէ առաջադրանքը հետաքրքրություն է առաջացնում, և երեխան այն կատարում է հաճույքով:
                Հարգելի Մինասյան, անչափ կարևոր թեմա եք առաջադրել: Ես նպատակային արտագրություններ շատ հաճախ հանձնարարում եմ անգլերենի ժամերին, հատկապես տառուսուցման շրջանում: Եթե աշակերտը չկարողացավ գրատախտակից կամ գրքից ճիշտ արտագրել բառը , կարծում եմ անիմաստ են հետագա անելիքները ուսումնական պրոցեսում:
                Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                Comment

                • #9
                  Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ստեղծագործական արտագրությունները տարրական բոլոր դասարաններում լայն կիրառություն ունեն: Առաջադրանքը ուղեկցվում է անցած ուղղագրական, լեզվական, բառիմաստային, բառակազմական կամ տրամաբանական աշխատանքի կատարումով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր: Միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել երեխային, իսկ լրացուցիչ որևէ առաջադրանքը հետաքրքրություն է առաջացնում, և երեխան այն կատարում է հաճույքով:

                  Հարգելի Նորա,կարևոր թեմա եք ընտրել...Ստեղծագործական արտագրությունները իրաականացվում են անցած ուղղագրական,
                  լեզվական կանոնների կրկնության և ամրակայման նպատակով` աշխատանքին տալով տրամաբանական, ստեղծագործական ուղղություն:
                  Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր:
                  Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 04-04-18, 20:21.

                  Comment

                  • #10
                    Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Բազմամյա աշխատանքային փորձս ցույց է տվել, որ այսպիսի նպատակային արտագրությունները հանգեցնում են դրական արդյունքի:
                    Հարգելի գործընկերներ, նորագույն մեթոդները, անշուշտ, արդյունավետ ու գրավիչ են, սակայն ժամանակի ընթացքում անտեսվել են տարրական դասարաններում նպատակային արտագրությունների տեսակները: Ուստի ակնկալում եմ այս թեմայի շրջանակներում լսել նաև ձեր մասնագիտական կարծիքները: Կանխավ շնորհակալություն:
                    Հարգելի Մինասյան, սիրով կիսում եմ Ձեր կարծիքը ՝ նպատակային արտագրությունների՝ կարևոր և արդյունավետ լինելու վերաբերյալ: Առհասարակ մեթոդն արդյունավետ է , երբ համադրվում է նրանում ավանդական և բազմափորձ տեխնիկան՝ ժամանակակից տեխնոլոգիաներով համեմված: Սիրով կհետևեմ թեմայի զարգացմանն ու քննարկումներին:Շնորհակալություն:
                    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                    Comment

                    • #11
                      Ստեղծագործական արտագրության մեթոդական շղթան.

                      ա/ Նախ առաջադրանքի,ապա բնագրի ընթերցում:
                      բ/ Առաջադրանքի խնդիրների պարզաբանում և կատարման քայլաշարի որոծում:
                      գ/ Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ լեզվական նյութի կրկնություն:
                      դ/ Ցուցումներ արտագրելու տեխնիկական կողմի վերաբերյալ:
                      ե/ Բնագրի ընթերցում 1-2 աշակերտի կողմից:
                      զ/ Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ:
                      է/ Արտագրություն:
                      ը/ Ինքնաստուգում:

                      Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա

                      Comment

                      • #12
                        Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Մինասյան, սիրով կիսում եմ Ձեր կարծիքը ՝ նպատակային արտագրությունների՝ կարևոր և արդյունավետ լինելու վերաբերյալ: Առհասարակ մեթոդն արդյունավետ է , երբ համադրվում է նրանում ավանդական և բազմափորձ տեխնիկան՝ ժամանակակից տեխնոլոգիաներով համեմված: Սիրով կհետևեմ թեմայի զարգացմանն ու քննարկումներին:Շնորհակալություն:
                        Հարգելի Դիանա, ես նույնպես շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար , միշտ էլ նորի հիմքում ընկած է ավանդականը:

                        Comment

                        • #13
                          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ստեղծագործական արտագրության մեթոդական շղթան.

                          ա/ Նախ առաջադրանքի,ապա բնագրի ընթերցում:
                          բ/ Առաջադրանքի խնդիրների պարզաբանում և կատարման քայլաշարի որոծում:
                          գ/ Առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ լեզվական նյութի կրկնություն:
                          դ/ Ցուցումներ արտագրելու տեխնիկական կողմի վերաբերյալ:
                          ե/ Բնագրի ընթերցում 1-2 աշակերտի կողմից:
                          զ/ Մատները գրելուն նախապատրաստող վարժություններ:
                          է/ Արտագրություն:
                          ը/ Ինքնաստուգում:

                          Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա
                          Հարգելի Էլեոնորա, շնորհակալություն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Քանի որ արդեն ներկայացրել եք քայլաշարը, մի հղում էլ ես կավելացնեմ:

                          https://lib.armedu.am/resource/23746

                          Comment

                          • #14
                            Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Էլեոնորա, շնորհակալություն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Քանի որ արդեն ներկայացրել եք քայլաշարը, մի հղում էլ ես կավելացնեմ:

                            https://lib.armedu.am/resource/23746
                            Կարևոր և օգտակար աշխատանք եք կատարել,հարգելի' Նորա:

                            Comment

                            • #15
                              3. Արտագրել՝ ընդգծելով պահանջվող բառերը, նախադասությունները:

                              Այս կարգի արտագրությունը, ըստ էության, նույնն է, ինչ որ ընդօրինակման արտագրությունը, սակայն բարդացված է նրանով, որ արտագրելուն զուգընթաց երեխան գտնում ու ընդգծում է պահանջվող բառերը, նախադասությունները, որոնք կարող են վերաբերել անցած ուղղագրական կամ քերականական կանոններին, շրջապատի առարկաներին ու երևույթներին՝ նայած ուաուցչի նպատակադրմանը:
                              Նպատակահարմար է 1-ին և 2-րդ դասարաններում տալ մեկ առաջադրանք, իսկ 3-րդ և 4-րդ դասարաններում՝ երկու և ավելի առաջադրանքներով բարդացված արտագրություններ:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X