Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ստեղծագործական արտագրություններն ու թելադրությունները տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Արտագրել՝ խմբավորելով միավանկ և բազմավանկ բառերը.

    աղջիկ, աջ, արագ, առաջին, արջ, որջ, արձան, արձակուրդ, բուրդ, երգ, երգիչ, թուղթ, կարագ, մարգ, ուրագ, վարդ, վրձին, քաղցր, օդ, վերջ, որդի, օձ, հաղթել, համբուրել, մարդ, հագուստ, միրգ, ձագ, դարբին:

    Comment


    • Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
      Շարունակիՙր միտքը;

      Ձյան փափուկ վերմակը ծածկել էր փուխր սևահողը: Սերմերը մուշ-մուշ քնած էին ձյան տակ: ԵՎ ոչ ոք չգիտեր , թե նրանցից որն է ծառը, ծաղիկը, խոտը: Ահա ընկավ հալհլոցը: ...
      Սերմերն արթնացան ու զգացին, որ ցուրտ է. ձյան տակ իրենք ապահով ու տաք էին իրենց զգում: Սկսեցին կծկվել ու շարժվել, անհանգիստ իրար նայել...
      Քիչ անց դուրս եկավ տվնջյան լուսատուն և սկսեց ջերմացնել: Նրա ճառագայթները փոքր-ինչ հասան սերմերին, և նրանք, կարծես սփոփվելով, ընդարձակվեցին ու սկսեցին ձգվել դեպի վեր:Իսկ վերևում հողն էր, որն արգելում էր նրանց առաջընթացին: Շուտով սերմերը զգացին, որ հողը տաք է. շա՜տ հաճելի էր... Մի քիչ հանգստացան, հետո ուժ առնելով ճեղքեցին հողն ու լույս աշխարհ եկան:Իսկ աշխարհը շա՜տ գեղեցիկ էր...

      Comment


      • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Արտագրել՝ խմբավորելով միավանկ և բազմավանկ բառերը.

        աղջիկ, աջ, արագ, առաջին, արջ, որջ, արձան, արձակուրդ, բուրդ, երգ, երգիչ, թուղթ, կարագ, մարգ, ուրագ, վարդ, վրձին, քաղցր, օդ, վերջ, որդի, օձ, հաղթել, համբուրել, մարդ, հագուստ, միրգ, ձագ, դարբին:
        Շնորհակալ եմ, սիրելիս, արձագանքի համար:

        Comment


        • star1-ի խոսքերից Նայել գրառումը
          Սերմերն արթնացան ու զգացին, որ ցուրտ է. ձյան տակ իրենք ապահով ու տաք էին իրենց զգում: Սկսեցին կծկվել ու շարժվել, անհանգիստ իրար նայել...
          Քիչ անց դուրս եկավ տվնջյան լուսատուն և սկսեց ջերմացնել: Նրա ճառագայթները փոքր-ինչ հասան սերմերին, և նրանք, կարծես սփոփվելով, ընդարձակվեցին ու սկսեցին ձգվել դեպի վեր:Իսկ վերևում հողն էր, որն արգելում էր նրանց առաջընթացին: Շուտով սերմերը զգացին, որ հողը տաք է. շա՜տ հաճելի էր... Մի քիչ հանգստացան, հետո ուժ առնելով ճեղքեցին հողն ու լույս աշխարհ եկան:Իսկ աշխարհը շա՜տ գեղեցիկ էր...
          Հարգելիՙ Star1, շատ գեղեցիկ շարունակություն է :Շնորհակալ եմ:

          Comment


          • Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
            Ստեղծագործական արտագրությունները տարրական բոլոր դասարաններում լայն կիրառություն ունեն: Առաջադրանքը ուղեկցվում է անցած ուղղագրական, լեզվական, բառիմաստային, բառակազմական կամ տրամաբանական աշխատանքի կատարումով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր: Միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել երեխային, իսկ լրացուցիչ որևէ առաջադրանքը հետաքրքրություն է առաջացնում, և երեխան այն կատարում է հաճույքով:

            https://lib.armedu.am/resource/23746
            Շնորհակալություն, տիկի՛ն Մինասյան: Ձեր ներկայացրած ընտրովի արտագրությունը ինձ նույնպես շատ դուր եկավ : Նմանատիպ աշխատանք կկազմակերպեմ նաև իմ դասաժամերին:

            Comment

            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
            Working...
            X