Թվաբանական գործողությունների ուսուցումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Anna Melqumyan
    Մոդերատոր
    • Apr 2017
    • 629

    #16
    Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին դասարանում աշակերտները ծանոթանում են գումարման և հանման գործողություններին:Գումարման և հանման գործողությունները նպատակահարմար է ուսուցանել խաղերի, խնդիրների լուծման կամ քանոնի սանդղակի օգնությամբ:

    Խաղ- «Ուրախ գնացք»
    Խաղի համար անհրաժեշտ է ունենալ մեկ շոգեքարշ և տաս վագոն:Շոգեքարշին կցել երկու վագոն և ճանապարհ ընկնել:Ուսուցիչը հանդես է գալիս որպես կայարանապետ: Նա երկու վագոնների կցման կամ երեք վագոնների անջատման հրահանգներ է տալիս/ «Կանգ առ. կայարան է»,«Գնացքին կցել ևս մեկ վագոն» և այլն:Վագոնների թիվը չպետք է անցնի 5-ից: Աշակերտը գումարումը և հանումը կատարում է գնացքի բոլոր վագոնները մեկ առ մեկ համրելու ճանապարհով: Այս փուլում աշակերտը ծանոթանում է գումարման և հանման գործողություններին, իսկ վագոնները նրա համար ծառայում են որպես հաշվեփայտիկներ:

    [ATTACH=CONFIG]4668[/ATTACH]
    Շնորհակալություն հարգելի Գայանե հետաքրքիր խաղի համար:

    Comment

    • Gayane Lachinyan
      Մոդերատոր
      • Jan 2017
      • 398

      #17
      Չափազանց կարևոր է այն, որ թվաբանական գործողություններ կատարելու ժամանակ աշակերտը սովորի մտովի շարժվել տրված թվից դեպի աջ, եթե խոսքը վերաբերում է գումարման գործողությամը, և դեպի ձախ , եթե խոսքը վերաբերում է հանման գործողությանը:Նման պարագայում գումարման և հանման աղյուսակների մտապահումը աշակերտի գիտակցության մեջ ձևավորված ասոցատիվ կապերի շնորհիվ կկրի գիտակցական բնույթ:

      Comment

      • Էլեոնորա Հովհաննիսյան
        Մոդերատոր
        • Jan 2018
        • 1517

        #18
        Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Չափազանց կարևոր է այն, որ թվաբանական գործողություններ կատարելու ժամանակ աշակերտը սովորի մտովի շարժվել տրված թվից դեպի աջ, եթե խոսքը վերաբերում է գումարման գործողությամը, և դեպի ձախ , եթե խոսքը վերաբերում է հանման գործողությանը:Նման պարագայում գումարման և հանման աղյուսակների մտապահումը աշակերտի գիտակցության մեջ ձևավորված ասոցատիվ կապերի շնորհիվ կկրի գիտակցական բնույթ:
        այդ աշխատանքը կարելի է կազմակերպել քնոնի միջոցով:

        Comment

        • Gayane Lachinyan
          Մոդերատոր
          • Jan 2017
          • 398

          #19
          Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Գայանե ջան, հուսով եմ այս կայքը կօգնի դասվարներին թվաբանական գործողությունների ուսուցման գործընթացը ավելի հետաքրքիր կազմակերպելու համար:
          http://www.igraemsa.ru/igry-dlja-det...ticheskie-igry
          Շնորհակալ եմ Լիլիթ ջան,հետաքրքիր և օգտակար նյութով կիսվելու համար:

          Comment

          • Gayane Lachinyan
            Մոդերատոր
            • Jan 2017
            • 398

            #20
            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            այդ աշխատանքը կարելի է կազմակերպել քնոնի միջոցով:
            Իրավացի եք, հարգելի Էլեոնորա , առաջին դասարանում գումարման և հանման գործողությունները նպատակահարմար է ուսուցանել քանոնի սանդղակի միջոցով:2 և 3 թվերի գումարը գտնելու համար քանոնի սանդղակի վրա գտնում ենք այն նշագիծը, որին համապատասխանում է 2 թիվը:Այդ նշագծից սկսած դեպի աջ հաշվում ենք երեք նշագիծ և կարդում նրան համապատասխանող թիվը՝5-ը:Ուրեմն ՝ 2 + 3 = 5 : Իսկ 7 և 2 թվերի տարբերությունը գտնելու համար քանոնի սանդղակի վրա գտնում ենք այն նշագիծը, որին համապատասխանում է 7 թիվը:Այդ նշագծից սկսած դեպի ձախ հաշվում ենք երկու նշագիծ և կարդում նրան համապատասխանող թիվը՝5 -ը: Ուրեմն՝ 7 - 2 = 5

            6.jpg images (12).jpg

            Comment

            • Էլեոնորա Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 1517

              #21

              [ATTACH=CONFIG]4731[/ATTACH] [ATTACH=CONFIG]4732[/ATTACH]
              Այո,հարգելի' Գայանե, այս մեթոդը երեխաներին օգնում է <<տեսնել>> + և -ն գործողությունները,հասկանալ և կատարել հետագայում առանց քանոնի:

              Comment

              • Ջ.Գրիգորյան
                Մոդերատոր
                • Dec 2017
                • 223

                #22
                Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Չափազանց կարևոր է այն, որ թվաբանական գործողություններ կատարելու ժամանակ աշակերտը սովորի մտովի շարժվել տրված թվից դեպի աջ, եթե խոսքը վերաբերում է գումարման գործողությամը, և դեպի ձախ , եթե խոսքը վերաբերում է հանման գործողությանը:Նման պարագայում գումարման և հանման աղյուսակների մտապահումը աշակերտի գիտակցության մեջ ձևավորված ասոցատիվ կապերի շնորհիվ կկրի գիտակցական բնույթ:
                Հարգելի Գայանե, ուսունական տարվա հենց սկզբից, երբ դեռ նոր գաղափար ենք տալիս թվերի մասին, ես գրատախտակին փակցնում եմ թվային ուղիղը՝ 1-10 թվերով: Ամեն անգամ հաշվումը կատարելիս, ես նշում եմ, որ դեպի աջ գնալիս թվերը մեծանում են, իսկ հետ հաշվման ժամանակ, դեպի ձախ ետ գալիս՝ նվազում, փոքրանում: Հենց առաջին օրերից, երբ երեխան տեսնում է թվային ուղիղը, իր մեջ նստում է այն, որ յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից մեծ է 1-ով: Հետո, արդեն զույգերով հաշիվըՙ թվին 1, 2 գումարելը նույն ձևով կատարում եմ թվային ուղղի վրա: Երեխաները նշում են, որ գումարելիս արտահայտության արժեքը մեծանում է, հանելիս՝ փոքրանում:

                Comment

                • Gayane Lachinyan
                  Մոդերատոր
                  • Jan 2017
                  • 398

                  #23
                  Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Մաթեմատիկայի ուսուցման ընթացքում դասվարը պետք է հասնի նրան, որ աշակերտներն ընկալեն գումարման նշանի երկակի իմաստը.
                  1) ցույց է տալիս թվաբանական այն գործողությունը, որը պետք է կատարել տրված թվերով,
                  2) ծառայում է մաթեմատիկական արտահայտությունը գրելուն:
                  Նման աշխատանքը պետք է կատարվի նաև << տարբերություն>> հասկացության ձևավորման ժամանակ:
                  10-ի սահմանում գումարման և հանման գործողությունների ուսուցման ժամանակ պետք է ուսումնասիրել այնպիսի արտահայտություններ, որոնցում գումարման և հանման նշանները կրկնվում են մի քանի անգամ: Օրինակ՝ 4+1+1, 5+1+5 , 7-1-1 և այլն :
                  Նպատակահարմար է քննարկել նաև այնպիսի թվային արտահայտություններ, որոնք պարունակում են թե՛ գումարման, թե՛ հանաման նշաններ:Օրինակ՝ 5+3-2,7+1-3 և այլն:
                  Այս տիպի օրինակներ լուծելու ժամանակ պետք է պահանջել, որ աշակերտները ասեն միջանկյալ հաշվումների արդյունքները:Օրինակ՝ 4-ին ավելացնենք 1, կստանանք 5, իսկ 5-ին 1 ավելացնելով կստանանք՝ 6, հետևապես 4 + 1 + 1= 6:Աշակերտը պետք է հասկանա , որ եթե տրված թվին գումարում ենք 1 միավոր, հետո էլի 1 միավոր, փաստորեն թիվը մեծացնում ենք 2 միավորով:

                  Comment

                  • Gayane Lachinyan
                    Մոդերատոր
                    • Jan 2017
                    • 398

                    #24
                    Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Գայանե, ուսունական տարվա հենց սկզբից, երբ դեռ նոր գաղափար ենք տալիս թվերի մասին, ես գրատախտակին փակցնում եմ թվային ուղիղը՝ 1-10 թվերով: Ամեն անգամ հաշվումը կատարելիս, ես նշում եմ, որ դեպի աջ գնալիս թվերը մեծանում են, իսկ հետ հաշվման ժամանակ, դեպի ձախ ետ գալիս՝ նվազում, փոքրանում: Հենց առաջին օրերից, երբ երեխան տեսնում է թվային ուղիղը, իր մեջ նստում է այն, որ յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից մեծ է 1-ով: Հետո, արդեն զույգերով հաշիվըՙ թվին 1, 2 գումարելը նույն ձևով կատարում եմ թվային ուղղի վրա: Երեխաները նշում են, որ գումարելիս արտահայտության արժեքը մեծանում է, հանելիս՝ փոքրանում:
                    Հարգելի Ջ.Գրիգորյան, նման աշխատանքի արդյունքը կլինի այն , որ յուրաքանչյուր աշակերտ կհասկանա , որ թվային ուղղու վրա հանման դեպքում տրված թվից շարժվում ենք դեպի ձախ , իսկ գումարման դեպքում՝ դեպի աջ:Շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար:

                    Comment

                    • Gayane Lachinyan
                      Մոդերատոր
                      • Jan 2017
                      • 398

                      #25
                      Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Գայանե, ուսունական տարվա հենց սկզբից, երբ դեռ նոր գաղափար ենք տալիս թվերի մասին, ես գրատախտակին փակցնում եմ թվային ուղիղը՝ 1-10 թվերով: Ամեն անգամ հաշվումը կատարելիս, ես նշում եմ, որ դեպի աջ գնալիս թվերը մեծանում են, իսկ հետ հաշվման ժամանակ, դեպի ձախ ետ գալիս՝ նվազում, փոքրանում: Հենց առաջին օրերից, երբ երեխան տեսնում է թվային ուղիղը, իր մեջ նստում է այն, որ յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից մեծ է 1-ով: Հետո, արդեն զույգերով հաշիվըՙ թվին 1, 2 գումարելը նույն ձևով կատարում եմ թվային ուղղի վրա: Երեխաները նշում են, որ գումարելիս արտահայտության արժեքը մեծանում է, հանելիս՝ փոքրանում:
                      Թվային ուղղու վրա յուրաքանչյուր թվի համար նախատեսված է մի որոշակի տեղ:Որոշ թվեր կարող են գտնվել անմիջապես մեկը մյուսի կողքին, իսկ որոշ թվեր միմյանցից հեռու:Այսպիսով , թվային շարքի մեջ թվերը դառնում են հարևաններ՝ անմիջական, մոտիկ և հեռավոր:Առաջարկվող խաղը երեխային լավագույնս ծանոթացնում է թվերի դասավորման կարգի հետ:Չափազանց կարևոր է , որ մեզ համար այդքան սովորական այդ կարգը երեխայի կողմից գիտակցվի որպես աճման կարգով դասավորված թվերի հաջորդականություն:Դա հուսալի հիմք կստեղծի գումարման ու հանման գործողություններ կատարելու հմտություններին հաջողությամբ տիրապետելու համար:

                      Խաղ- Հարևաններ
                      Անհրաժեշտ է ունենալ 0-10 թվերը տատկերող թվաքարտեր:Թվաքարտերը դասավորել աճման կարգով:Այնուհետև նշել որևէ թիվ/ 4 / և պահանջել , որ երեխան ասի անմիջական հարևաններին/ 3, 4, 5 /: Խաղի ընթացքում կարելի է հարցնել, թե որն է 4-ի և 6-ի ընդհանուր հարևանը, կամ 3-ն ու 7-ը ունեն արդյոք ընդհանուր անմիջական հարևան և այլն:Խաղը յուրացնելուց հետո կարելի է մի փոքր բարդացնել :Օրինակ՝7.jpg

                      Comment

                      • Էլեոնորա Հովհաննիսյան
                        Մոդերատոր
                        • Jan 2018
                        • 1517

                        #26
                        Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Թվային ուղղու վրա յուրաքանչյուր թվի համար նախատեսված է մի որոշակի տեղ:Որոշ թվեր կարող են գտնվել անմիջապես մեկը մյուսի կողքին, իսկ որոշ թվեր միմյանցից հեռու:Այսպիսով , թվային շարքի մեջ թվերը դառնում են հարևաններ՝ անմիջական, մոտիկ և հեռավոր:Առաջարկվող խաղը երեխային լավագույնս ծանոթացնում է թվերի դասավորման կարգի հետ:Չափազանց կարևոր է , որ մեզ համար այդքան սովորական այդ կարգը երեխայի կողմից գիտակցվի որպես աճման կարգով դասավորված թվերի հաջորդականություն:Դա հուսալի հիմք կստեղծի գումարման ու հանման գործողություններ կատարելու հմտություններին հաջողությամբ տիրապետելու համար:

                        Խաղ- Հարևաններ
                        Անհրաժեշտ է ունենալ 0-10 թվերը տատկերող թվաքարտեր:Թվաքարտերը դասավորել աճման կարգով:Այնուհետև նշել որևէ թիվ/ 4 / և պահանջել , որ երեխան ասի անմիջական հարևաններին/ 3, 4, 5 /: Խաղի ընթացքում կարելի է հարցնել, թե որն է 4-ի և 6-ի ընդհանուր հարևանը, կամ 3-ն ու 7-ը ունեն արդյոք ընդհանուր անմիջական հարևան և այլն:Խաղը յուրացնելուց հետո կարելի է մի փոքր բարդացնել :Օրինակ՝[ATTACH=CONFIG]4761[/ATTACH]
                        նմանատիպ խաղ03.JPG դասավորել թվերը աճման կամ նվազման կարգով

                        Comment

                        • Անի Ղարիբյան
                          Մոդերատոր
                          • Dec 2017
                          • 374

                          #27
                          Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Այս տիպի օրինակներ լուծելու ժամանակ պետք է պահանջել, որ աշակերտները ասեն միջանկյալ հաշվումների արդյունքները:Օրինակ՝ 4-ին ավելացնենք 1, կստանանք 5, իսկ 5-ին 1 ավելացնելով կստանանք՝ 6, հետևապես 4 + 1 + 1= 6:Աշակերտը պետք է հասկանա , որ եթե տրված թվին գումարում ենք 1 միավոր, հետո էլի 1 միավոր, փաստորեն թիվը մեծացնում ենք 2 միավորով:
                          Հարգելի Գայանե, շատ եմ կարևորում նաև մաթեմատիկական արտահայտությունների կարդալը <<մաթեմատիկական լեզվով>>: Այն նպաստում է երեխաների մաթեմատիկական խոսքի զարգացմանը, որը շատ եմ կարևորում: Օրինակ՝ 2+5=7 տրված է երկու թվերի գումար, որտեղ առաջին գումարելին 2 է, երկրորդ գումարելին 5, իսկ գումարը՝ 7: Նույն եղանակով կարդում ենք նաև մյուս գործողությունները:

                          Comment

                          • Gayane Lachinyan
                            Մոդերատոր
                            • Jan 2017
                            • 398

                            #28
                            Գումարման և հանման գործողությունների ուսուցման հենց առաջին փուլում աշակերտների ուշադրությունը պետք է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկու թվերի գումարը կամ տարբերությունը գտնում են գործողությունների կատարաման միջոցով:Երկու թվերի գումարը գտնում են գումարման/ +/ գործողության միջոցով, իս տարբերությունը՝/-/ հանման:Նշվում է , որ գումարումը և հանումը թվաբանական գործողություններ են:
                            Իսկ ինչպե˚ս, ի˚նչ մեթոդով աշակերտներին ծանոթացնել գումարման և հանման օրինակների գրառման եղանակների հետ:

                            Comment

                            • Gayane Lachinyan
                              Մոդերատոր
                              • Jan 2017
                              • 398

                              #29

                              Աշակերտներին ծանոթացնելով գումարման և հանման օրինակների գրառման եղանակների հետ , մենք սկսում ենք ակնառու նյութի օգնությամբ թվաբանական գործողությունների կատարումից անցում կատարել առանց ակնառու նյութի օգտագործման թվաբանական գործողություններ կատարելուն:

                              Գնացքն ունի 3 վագոն :Կանգառում կցվեց ևս 4 վագոն:Գնացքի վագոնների թիվը դարձավ 7 :Հիմա գրառենք դա.
                              Խոշոր թվերով գրատախտակին գրել 4 + 3 = 7:Աշակերտներին պետք է բացատրել այդ գրառման մեջ առկա յուրաքանչյուր նշանի իմաստը.«Առաջին թիվը ՝3-ը, ցույց է տալիս , թե սկզբում գնացքը քանի վագոնից է կազմված: + նշանը նշանակում է , որ վագոնների քանակն ավելացել է, այսինքն գնացքի վագոնները շատացել են:Երկրորդ թիվը՝ 4-ը, ցույց է տալիս , թե գնացքին քանի վագոն է ավելացվել: = նշանը կարծես հարց է տալիս , թե ինչքան է դարձել կցված վագոնների թիվը: = նշանից անմիջապես հետո պետք է զետեղված լինի այդ հարցի պատասխանը՝ 7-ը »
                              3.jpg

                              Comment

                              • Gayane Lachinyan
                                Մոդերատոր
                                • Jan 2017
                                • 398

                                #30
                                Դիդակտիկ խաղերը իրենց բովանդակությամբ և նպատակներով կարևոր նշանակություն ունեն կրտսեր դպրոցականների զարգացման գործում:Դիդակտիկ խաղերի միջոցով երեխան սովորում է շշուկով կարդալ, կենտրոնանալ:
                                10-ի սահմաններում գումարման և հանման գործողությունների ամրապնդմանը նպաստող խաղ.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information