Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ժողովրդական բանահայուսության նմուշների ուսուցումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ժողովրդական բանահայուսության նմուշների ուսուցումը տարրական դասարաններում

    Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...

  • #2
    Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:

    Բանահյուսությունը՝ հոգևոր մշակույթի այդ կարևորագույն բնագավառը, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

    Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատ-կապես՝ Յակոբ Գրիմմի կողմից:

    Comment


    • #3
      Բանահյուսական ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ, բաժանվում են երկու հիմնական սեռերի կամ տիպերի՝ էպիկական և քնարական:

      Վերոհիշյալ սեռերի՝ մեծ ու փոքր ծավալի հետևյալ ժանրերը ստորև ներկայացված են հայկական բանահյուսական նյութի համատեքստում.

      Էպիկական սեռի ժանրեր՝
      էպոս (դյուցազներգություն)

      Հայ հին վիպական երգեր
      Հայկ և Բել
      Արամ
      Արա Գեղեցիկ և Շամիրամ
      Տորք Անգեղ
      Արտաշես և Արտավազդ
      Տիգրան և Աժդահակ

      Միջնադարյան պատմական վիպական երգեր
      Տրդատ և Գրիգոր
      Տիրան թագավոր
      Արշակ և Շապուհ

      Աշխարհի տեսքի ու կառուցվածքի առասպելներ
      Աշխարհի կառուցվածքը
      Աշխարհի կենտրոնը, տիեզերական սյուն և ծառ

      Աստեղային առասպելներ
      Արևային առասպելներ
      Լուսնային առասպելներ
      Աստղեր և համաստեղություններ
      Օդերևույթի առասպելներ
      Մթնոլորտային երևույթներ
      Ամպրոպային աստծո կերպարի և Վիշապամարտի առասպելի տարբեր դրսևորումներ
      Բնատեսքի առասպելներ
      Անձնավորումներ
      Կերպարանափոխումներ
      Բուսաշխարհի առասպելներ
      Կենդանական աշխարհի առասպելներ
      Կատարածաբանական առասպելներ
      Ժամանակ
      Տարածություն
      Հեքիաթներ, առած-ասացվածքներ, անեծք-օրհնանքներ, անեկդոտներ, հանելուկներ, շուտասելուկներ

      Քնարական սեռի ժանրեր
      Աշխատանքի երգեր
      Սիրային երգեր
      Գուսանական ժողովրդական տաղեր (անտունիներ)
      Սիրո երգեր
      Խաղիկներ
      Կենցաղային – ծիսական երգեր
      Հարսանեկան երգեր
      Օրորոցային երգեր և մանկական խաղերգեր
      Վիճակի երգեր
      Սգո երգեր
      Պանդուխտի երգեր

      Comment


      • #4
        Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» գրքում՝ որպես պատմական սկզբնաղբյուր, զգալի տեղ է հատկացված հայոց հին բանահյուսության նմուշներին: Դրանք պատմիչը գերազանցապես վերցրել է հեթանոսական այն անգիր զրույցներից, որոնք իր օրոք մարդկանց հիշողության մեջ դեռ պահպանվելիս են եղել: Խորենացու համոզմամբ՝ բանավոր ստեղծագործություննեն առասպելներ են, որ իրենց մեջ «այլաբանաբար թաքցրած ունեն ճշմարտությունը»: Առասպել հասկացությունից բացի բանահյուսական նյութերի առիթով Պատմագիրը գործածում է նաև երգ վիպասանաց(վիպասանք, վիպերգ) հասկացությունը: Հայ հին առասպելներն ու վիպական երգերը, որ պահպանվել են Խորենացու գրքում, առավելապես նվիրված են վաղնջական ժամանակների պատմական դեպքերին և անձանց: Հին առասպելներից և վիպասանքից վկայակոչված հատվածները, որ երկար դարեր գոյատևել են բանավոր կյանքով, գեղարվեստական շունչ ու ոգի են հաղորդում Պատմահոր շարադրանքին:

        Comment


        • #5
          Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, բյուրեղացել, հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար:
          Բանահյուսությունը գրավոր գրականությունից տարբերվում է չորս հիմնական տարրերով՝ բանավոր գոյությամբ (բանահյուսական ստեղծագործությունները ապրում են ժողովրդի հիշողության մեջ և փոխանցվում են բանավոր` բերնեբերան),հանրային՝ կոլեկտիվ բնույթով (բանահյուսական ստեղծագործության ձևավորմանն ու տարածմանը մասնակցում է ժողովուրդը), տարբերակների առկայությամբ (բանահյուսության ցանկացած տեսակ, ի տարբերություն հեղինակայինի, ունի բազում տարբերակներ. ինչքան` ասացող, այնքան` տարբերակ) միաձուլությամբ՝ սինկրետիզմով(բանահյուսական մի շարք տեսակներ իրենց մեջ ներառում են տարատեսակ սեռեր ու ժանրեր` համադրելով թե՛ թատերականը (դրամատիկական, ողբերգական, կատակերգական, դիմախաղ, մարմնի շարժումներ), թե՛ ազգագրական-ծիսականը (հարսանեկան, թաղման, ազգային տոների ու խաղերի դրսևորումներ), թե՛ երաժշտարվեստի ու պարարվեստի արտացոլանքները, և թե՛ բանարվեստի զանազան տեսակների կիրառությունները):

          Comment


          • #6
            Տարրական դասարաններում սկիզբ է դրվում այս ամենի ուսումնասիրման հիմնաքարը։ Բանահյուսության նմուշները գունեղ են , բազմաբովանդակ։

            Մարդու բնավորության լավ և վատ կողմերը, բարոյական շատ արժանիքներ ներկայացվում են բանահյուսության նմուշների միջոցով։Հանելուկները, առածներն ու ասացվածքները, շուտասելուկները, դարձվածքները կարելի է օգտագործել դասի վարման բոլոր փուլերում։
            Վերջին խմբագրողը՝ manush; 20-06-18, 12:32.

            Comment


            • #7
              Հարգելի' Ֆուզելինա,կարևոր ու հետաքրքիր թեմա եք քննարկում,սիրով կմիանամ քննարկմանը:

              Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա հավաքական բանականության և հավաքական հույզի արգասիքը: Սկիզբ առնելով անհիշելի ժամանակներից, այն հոսանուտ գետի պես, անընդհատ նորոգվել է, իր մեջ ներառելով ժողովրդի աշխարհընկալումը, դարավոր կենսափորձն ու իմաստությունը:

              Բանահյուսությունը՝ հոգևոր մշակույթի այդ կարևորագույն բնագավառը, հաստատագրված բնագրեր չի ճանաչում և փոխանցվում է բերնեբերան:

              Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը՝ բանագիտությունը, իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19-րդ դ. սկզբներին, Գրիմմ եղբայրների, հատ-կապես՝ Յակոբ Գրիմմի կողմից:

              Comment


              • #8
                Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր): Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:

                Comment


                • #9
                  Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
                  Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...
                  Հարգելի Ֆուզելինա, ողջունելի է Ձեր կողմից առաջադրված թեման: Առակների ուսուցման գործընթացում առավել արդյունավետ է գործում դերախաղային ուսուցումը:

                  Comment


                  • #10
                    Այո, համաձայն եմ ՁԵզ հետ ,հարգելի Նորա, առակների ուսուցման ժամանակ հաճախ եմ օգտվում դերախաղից : Հերոսների ընտրությունը չեմ պարտադրում , թողնում եմ երեխաների ընտրությանը: Նրանք ավելի դիպուկ են գտնում իրենց համապատասխան դերը:

                    Comment


                    • #11
                      Ժողովրդական բանահյուսության ցանկացած նմուշի մասին էլ կարելի է անդադար խոսել և գրել: <<Մայրենիի>> դասագրքերը բավականին հարուստ են այս առումով: Դրանք ներկայացված են գեղեցիկ նկարազարդումներով,յուրաքանչյուր բնագրին համապատասխան: Թե նոր նյութի հաղորդման , թե թեմայի ամփոփման ժամանակ ունեն իրենց յուրահատուկ դերն ու նշանակությունը:

                      Comment


                      • #12
                        Fuzelina Karapetyan-ի խոսքերից
                        Մարդու բնավորության լավ և վատ կողմերը, բարոյական շատ արժանիքներ ներկայացվում են բանահյուսության նմուշների միջոցով։Հանելուկները, առածներն ու ասացվածքները, շուտասելուկները, դարձվածքները կարելի է օգտագործել դասի վարման բոլոր փուլերում։
                        Առակների, ասացվածքների ուսումնասիրությունը ոչ միայն հետաքրքիր գործընթաց է ապահովում, այլև ունի դաստիարակչական մեծ նշանակություն, հարստացնում է նաև բառապաշարը և բանավոր խոսքի զարգացումը:

                        Comment


                        • #13
                          Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Առակների, ասացվածքների ուսումնասիրությունը ոչ միայն հետաքրքիր գործընթաց է ապահովում, այլև ունի դաստիարակչական մեծ նշանակություն, հարստացնում է նաև բառապաշարը և բանավոր խոսքի զարգացումը:
                          Առածներն ու ասացվածքները արտացոլում են ժողովրդի կյանքն իր բոլոր սքանչելի առանձնահատկություններով:Թերևս հնարավոր չէ երեխաներին այնպես խոր կերպով ըմբռնել տալ ժողովրդական կենցաղն ու մտածողությունը, ինչպես դա կարելի է անել առածների ու ասացվածքների նշանակությունը բացատրելով:Որպես համառոտ, դիպուկ ու պատկերավոր խոսքի օրինակներ դրանք նպաստում են երեխաների լեզվի մշակմանը, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, որոնք պետք է լրջությամբ ու խորությամբ ուսումնասիրվեն :Առածներն ու ասացվածքները բնույթով տարբերվում են միմյանցից:Առածներն ունեն երկու կողմ, մեկը՝ արտաքին, գրական-գեղարվեստական, իսկ երկրորդը՝ ներքին, բարոյախրատական:Յուրաքանչյուր առած ունի երկու իմաստ՝ ուղղակի և անուղղակի կամ՝այլաբանական: Օրինակ՝<< Երկաթը տաք-տաք կծեծեն>> առածի ուղղակի իմաստը հենց այն է , ինչ ասված է:Իսկ անուղղակի իմաստն այն է , որ աշխատանքը չի կարելի հետաձգել, այսօրվա գործը վաղվան թողնել և այլն:Ասացվածքն առածից տարբերվում է. այն չունի երկրորդ իմաստ,բայց այն իր մեջ ամփոփում է խոր ընդհանրացում՝<<Պտուղն անուշ է ուտողին, իսկ գիրքը՝ կարդացողին>>:

                          Comment


                          • #14
                            Բացի <<Մայրենի>> առարկայի դասաժամերին, նաև << Ես և շրջակա աշխարհը>> առարկայի ուսումնասիրման ժամանակ, երեխաները հանդիպում են ժողովրդական բանահյուսության նմուշներին, որոնք մեծապես նպաստում են նրանց աշխարհընկալման զարգացմանը:Շատ հաճելի է , երբ հայտնվելով կոնկրետ իրավիճակներում , երեխաներն իրենց ակտիվ բառապաշարում օգտագործում են դիպուկ առածներ և ասացվածքներ :

                            Comment


                            • #15
                              Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Այո, համաձայն եմ ՁԵզ հետ ,հարգելի Նորա, առակների ուսուցման ժամանակ հաճախ եմ օգտվում դերախաղից : Հերոսների ընտրությունը չեմ պարտադրում , թողնում եմ երեխաների ընտրությանը: Նրանք ավելի դիպուկ են գտնում իրենց համապատասխան դերը:
                              Հարգելի Ֆուզելինա, երբ անցնում էի <<Անտառի բնակիչները >> նյութը, երեխաները դերախաղի միջոցով անմիջապես ներկայացրեցին կենդանիների զրույցը՝ այն դարձնելով ավելի զվարճալի: Ի զարմանս ինձ, իրենք անմիջապես իրար մեջ բաժանել էին դերերը և ամենայն լրջությամբ ստանձնել այն՝ դասը վերածելով իսկական թատերաբեմի: Շնորհակալություն:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X