Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ժողովրդական բանահայուսության նմուշների ուսուցումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Բոլոր երեխաները, առանց բացառության, սիրում են հեքիաթներ: ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն, և հեքիաթներն այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են:Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ:Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում չգրված, բայց գործող օրենքների մասին:Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը, արտահայտվելու և ստեղծագործելու ունակությունը:

    Բոլոր երեխաները, առանց բացառության, սիրում են հեքիաթներ: ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են:Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ:Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում չգրված, բայց գործող օրենքների մասին:Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը, արտահայտվելու և ստեղծագործելու ունակությունը:

    Հեքիաթները երեխաներին սովորեցնում են, որ աշխարհում կան նաև դժվարություններ, անարդարություններ ու չարություններ, բայց այդ ամենի կողքին կան նաև ուրախությունն ու հավատը, և որ ամենակարևորն է, հեքիաթները սովորեցնում են, որ եթե մարդ չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա անպայման հաղթում է:
    Վերջին խմբագրողը՝ manush; 27-02-19, 11:58. Պատճառը՝: Գրառումների միացում

    Comment


    • #32
      Լսելով հեքիաթը՝ երեխան ակամա այնտեղ գտնում է իր կյանքին համապատասխան իրավիճակներ, փորձում է իրեն նույնացնել համարձակ և քաջարի հերոսների հետ:
      Երբեմն մեծահասակները, ցանկանալով երեխայի հետ խոսել իրենց դժվարությունների մասին կամ ինչ-որ բան հուշել, դժվարանում են համապատասխան բառեր գտնել, առավել ևս ԿԱՊԿՈՒ երեխաների հետ: Վախենում են, որ երեխան ճիշտ չի հասկանա իրենց: Այդ իրավիճակից ելք կա, հարկավոր է, որ մեծահասակը երեխայի հետ ընկղմվի երևակայության և կախարդանքի աշխարհը, իսկ գործնական ամենալավ օգնականը հեքիաթային պատմություններն են:

      Առաջին և ամենապարզ ձևը հոգեբանական հեքիաթներն ուղղակի ընթերցելն է: Կարդալիս հարկավոր է հետևել, թե ինչպես է երեխան լսում, ինչպես է արձագանքում: Կարող եք նաև հարցեր տալ նրան: Նա ազատորեն պետք է հնարավորության սահմաններում արտահայտի իր կարծիքը, բայց եթե չի ցանկանում խոսել, նրան ստիպել հարկավոր չէ:
      Քննարկումից հետո կարելի է խնդրել, որ երեխան նկարի հեքիաթը:Դա հանգստացնում և լիցքաթափում է երեխային: Կարող ենք նաև հեքիաթը բեմականացնել:
      Վերջին խմբագրողը՝ manush; 27-02-19, 11:59. Պատճառը՝: Գրառումների միացում

      Comment


      • #33
        Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Ողջունում եմ Ձեր մուտքը այս հիանալի ֆորումում , հարգելի Սվետլանա Կասյան , հուսով եմ , որ կհամագործակցենք ինչպես մեկմեկու, այնպես էլ ֆորումի մյուս գործընկերների հետ : Մտքերի, մասնագիտական փորձի փոխանակումը դրական ազդեցություն կունենա ուսումնական գործընթացի որակի բարելավման վրա:
        Անշուշտ, հարգելի Ֆուզելինա սիրով կհամաագործակցեմ Ձեզ հետ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվությունը ՏՀՏ-ը ոլորտում:

        Comment


        • #34

          <<Ներառական կրթություն>> ծրագրում ընդգրկված երեխաների մասնակցու-թյամբ Մարտի 8-ին նվիրված միջոցառում :Աշակերտները հանդես կգան բեմականացմամբ:
          Հերոսներ՝ շլդիկ, աղվես, ոզնի , անտառի փերի, մի քանի երեխա որպես ծաղիկ, հեղինակ:
          Գարուն է: Անտառի փերու կախարդական փայտիկի օգնությամբ բացվեցին անուշաբույր ծաղիկները: Շլդիկը շտապում էր: Նա գնաց դերձակ աղվեսի մոտ, որպեսզի աղվեսը տոնական մուշտակ կարի իր համար, և միասին գնան ծաղիկներ հավաքելու իրենց մայրիկների համար: Բայց աղվեսն ասեղ չուներ: Հուսահատված շլդիկը գնաց վարպետ ոզնու մոտ և ստացավ իր ուզածը:
          Գազանիկները հավաքվում են, ուրախ երգ ու պարով գնում են անտառի բացատ , հավաքում ծաղիկներն ու շտապում մայրիկներին շնորհավորելու:

          Comment


          • #35
            Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսասահիկ, որը կօգնի ժողովրդական բանահյուսության նմուշներն էլ ավելի մատչելի մատուցելու տարրական դասարաններում:

            https://lib.armedu.am/resource/26834

            Հետևյալ էլեկտրոնային ռեսուրսը կօգնի վերարտադրելու կարդացած կամ լսած հեքիաթը: Աշակերտները կդասավորեն պատկերները դեպքերի ճիշտ հաջորդականությամբ:

            https://learningapps.org/display?v=pan9r1uin18
            Վերջին խմբագրողը՝ manush; 27-02-19, 12:00.

            Comment


            • #36
              Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսասահիկ, որը կօգնի ժողովրդական բանահյուսության նմուշներն էլ ավելի մատչելի մատուցելու տարրական դասարաններում:


              https://lib.armedu.am/resource/26834
              Հարգելի գործընկեր, հետաքրքիր նյութ էիք ստեղծել, որը կգրավի կրտսեր դպրոցականներին, նրանց կմղի ուրախ ու օգտակար աշխատանքի: Շնորհակալություն:

              Comment


              • #37
                Fuzelina Karapetyan-ի խոսքերից
                Հետևյալ էլեկտրոնային ռեսուրսը կօգնի վերարտադրելու կարդացած կամ լսած հեքիաթը: Աշակերտները կդասավորեն պատկերները դեպքերի ճիշտ հաջորդականությամբ:

                https://learningapps.org/display?v=pan9r1uin18
                Հարգելի Ֆուզելինա, գեղեցիկ պաշար եք ստեղծել և կարծում եմ օգտակար կլինի վերցնել ձեր փորձը և նույնատիպ աշխատանք կազմակերպել նաև օտար լեզուների ժամերին:
                Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                Comment


                • #38
                  Շնորհակալ եմ Ձեզ թեմայիս անդրադառնալու համար: Այո, համամիտ եմ , աշխատում եմ տարբեր թեմաներով նման պաշարներ ստեղծելու վրա, պարբերաբար կտեղադրեմ դրանք:

                  Comment


                  • #39
                    Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ժողովրդական մանրապատում ստեղծագործություններին՝ առածներին, ասացվածքներին, հանելուկներին, շուտասելուկներին, սուտասելուկներին երեխաները ծանոթանում են դեռևս առաջին դասարանից՝ գրաճանաչության շրջանից:Անշուշտ ժողովրդական բանահյուսության այս նմուշները դրական ազդեցություն են ունենում երեխաների ներաշխարհի զարգացման վրա:
                    ,,Ժողովուրդն իմաստուն է՛՛ թեմայի ամփոփում

                    https://lib.armedu.am/resource/9575

                    [ATTACH=CONFIG]5127[/ATTACH] [ATTACH=CONFIG]5128[/ATTACH] [ATTACH=CONFIG]5129[/ATTACH] [ATTACH=CONFIG]5130[/ATTACH][ATTACH=CONFIG]5131[/ATTACH]
                    Ուսուցանող և միաժամանակ աշակերտներին գրավող նյութեր են, շնորհակալություն:

                    Comment


                    • #40
                      Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տեսասահիկ, որը կօգնի ժողովրդական բանահյուսության նմուշներն էլ ավելի մատչելի մատուցելու տարրական դասարաններում:


                      https://lib.armedu.am/resource/26834
                      Հաւգելիՙ Ֆուզելինա, շատ հետաքրքիր և ուաուցանող տեսասահիկներ են, առանձնապես 1-ն և2-րդ դասարանների համար: Անպայման ես կօգտագործեմ: Շնորհակալություն:

                      Comment


                      • #41
                        Գաղտնագիր
                        Վերծանի՛ր գաղտնագիրը և կկարդաս ժողովրդական բանահյուսության քեզ ծանոթ նմուշներից:
                        1 2 3 4 5 6
                        1 Ա Ը Կ Ն Ս Ք
                        2 Բ Թ Հ Շ Վ և
                        3 Գ Ժ Ձ Ո Տ Օ
                        4 Դ Ի Ղ Չ Ր Ֆ
                        5 Ե Լ Ճ Պ Ց ,
                        6 Զ Խ Մ Ջ Ու :
                        7 Է Ծ Յ Ռ Փ ՝


                        1.( 3, 1) (7, 3 ) ( 6, 5 ) ( 4, 3) ( 1, 3) ( 1,1) ( 1, 4) ( 3,1) (1, 4) ( 4, 2) (5, 6) ( 3, 1) ( 5, 1) ( 4, 5) ( 1, 1) ( 1, 4) (1, 3) (1, 3) (3,4) ( 3, 5) (4, 5 ) 4, 2 ) ( 6, 6)
                        2.( 1, 3) (4, 5 ) ( 1,1) ( 1, 3) ( 1, 4) ( 1,2) ( 1, 4) 1, 3) ( 1, 4) ( 5, 1) ( 5, 2) ( 6, 6)
                        Վերջին խմբագրողը՝ Fuzelina Karapetyan; 25-02-19, 20:31.

                        Comment


                        • #42
                          Նմանատիպ աշխատանք կարելի է կիրառել ժողովրդական բանահյուսության նմուշների ուսուցման ժամանակ ԽԻԿ համակարգի խթանման փուլում :Այն մեծապես նպաստում է աշակերտների տրամաբանական մտածողության, արագ կողմնորոշվելուն և այլ մտավոր ունակությունների զարգացմանը: Հետաքրքրություն է առաջացնում նոր ուսուցանվող թեմայի նկատմամբ:

                          Comment


                          • #43
                            Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ժողովրդական բանահյուսությունը հանդիսանում է յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի անբաժանելի մասը:Ժողովրդի իմաստուն խոսքը փոխանցվելով դարերից դարեր եկել հասել է մինչև մեր օրեր: Անառարկելի է այն կարևոր փաստը , որ տարրական դասարաններում ուսուցանվող առակները , առած - ասացվածքները, տաղիկ- խաղիկները, հեքիաթներն ու առասպելները և այլն , ունեն իրենց դրական ազդեցությունը երեխաների փխրուն ներաշխարհի զարգացման վրա: Աշակերտները հեշտությամբ մտապահում են առածները , ասացվածքները, օրհնանքները և այլն:Հենց առաջին դասարանից սկսած ծանոթանում են այդ նմուշներին:
                            Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ թեմայի քննարկում, որի ընթացքում կկիսվենք մեր իմացությամբ, ուսուցման ձևերով ...
                            Ժողովրդկան բանահյուսության ժաներերն են՝ առածները, ասացվածքները,հանելուկները,ավանդությունները, առակները, խաղիկները, աշխատանքային երգերը ,օրորոցայինները, հետքիաթներն ու առասպելները: Ժողովրդական ամենածավալուն ստեղծագործությունը էպոսն է: Խաղիկը չափածո քառատող ժողովրդակն ստեղծագործություն է,որին առավել բնորոշ է սիրային թեման: Ահա դրանցից մի քանիսը:

                            Այ տղա, սիրուն փեսա,
                            Քեզ հազար բարով տեսա,
                            Շեն կենա էս վրթէվորը
                            Սրտիս մուրազին հասա:

                            *
                            Գանձասարը բարձր տեղ ա,
                            Ջուրը հիվանդի դեղ ա,
                            Սիրածը սիրածեն չըն տամ,
                            Էս հինչ կռըպաշտի գեղ ա:

                            *
                            Կտոր-կտոր վարել եմ,
                            Մի սիրուն աղջիկ ճարել եմ,
                            Տեսա անուշ քնած ա,
                            Վարգն հրեսին փռած ա:
                            Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 26-02-19, 00:27.

                            Comment


                            • #44
                              Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Գաղտնագիր
                              Վերծանի՛ր գաղտնագիրը և կկարդաս ժողովրդական բանահյուսության քեզ ծանոթ նմուշներից:
                              1 2 3 4 5 6
                              1 Ա Ը Կ Ն Ս Ք
                              2 Բ Թ Հ Շ Վ և
                              3 Գ Ժ Ձ Ո Տ Օ
                              4 Դ Ի Ղ Չ Ր Ֆ
                              5 Ե Լ Ճ Պ Ց ,
                              6 Զ Խ Մ Ջ Ու :
                              7 Է Ծ Յ Ռ Փ ՝


                              1.( 3, 1) (7, 3 ) ( 6, 5 ) ( 4, 3) ( 1, 3) ( 1,1) ( 1, 4) ( 3,1) (1, 4) ( 4, 2) (5, 6) ( 3, 1) ( 5, 1) ( 4, 5) ( 1, 1) ( 1, 4) (1, 3) (1, 3) (3,4) ( 3, 5) (4, 5 ) 4, 2 ) ( 6, 6)
                              2.( 1, 3) (4, 5 ) ( 1,1) ( 1, 3) ( 1, 4) ( 1,2) ( 1, 4) 1, 3) ( 1, 4) ( 5, 1) ( 5, 2) ( 6, 6)
                              Հարգելի կոլեգա հետաքրքիր և միևնույն ժամանակ ակտիվացնող աշխատանք եք ներկայացրել, Ձեր փորձը անպայման կօգտագործեմ նաև անգլերենի ժամին: Շնորհակալ եմ:
                              Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                              Comment


                              • #45
                                Աշակերտների ստեղծագործական և ինքնուրույն գործունեությունը խթանելու համար կարելի է նաև առաջարկել աշակերտներին, որպեսզի իրենք փորձեն գրել գաղտնագրված բառեր , հասկացություններ :Նմանատիպ աշխատանք կատարել եմ 4-րդ դասարանում և հաջողությամբ է պսակվել : Խմբերը մրցում էին միմյանց հետ, թե որ խումբը առաջինը կգաղտնազերծի:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X