Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ոչ ստանդարտ դասերը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասերին

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ոչ ստանդարտ դասերը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասերին

    Ես և շրջակա աշխարհը առարկան մեզ` ուսուցիչներիս, հնարավորություն է տալիս կազմակերպել ակտիվ,հագեցած դասեր:Դասեր,որոնց ընթացքում , այս կամ այն եզրահանգման գալիս են հենց երեխաները` տարբեր ուսումնասիրություններ կատարելով: Սիրելի' գործընկերներ, ստորև ներկայացնում եմ 3-րդ դասարանում կազմակերպված նմանատիպ դաս` հագեցած փորձերով,ոչ ստանդարտ ձևաչափով:Եթե հետաքրքրեց,խնդրեմ...Ակնկալում եմ ակտիվ փորձի փոխանակում...

    https://lib.armedu.am/resource/2272720180216_120051-1.jpg
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ manush; 20-02-18, 18:38.

  • #2
    Սիրելի Էլեոնորա ջան, շատ լավ է երբ ուսուցիչը կազմակերպում է այսօրինակ դասեր, սովորողների հետաքրքրության շրջանակը ընդլայնելու համար: Իսկապես ստանդարտից դուրս դասերը ոգևորիչ են ու հարուստ գույներով: Բայց մի կարևոր հարցի մասին եմ ցանկանում խոսել, ու իմանալ նաև քո կարծիքը.Անկեղծ ասած դասագրքի բովանդակությունն ինձ գոհացնում է, որի կառուցվածքը լայն հնարավորություն է ընձեռում դասերն ակտիվ մեթոդներով կազմակերպելու, դասապրոցեսին աշակերտի գործուն մասնակցությունն ապահովելու գործում: Շատ կարևոր է դպրոցականների խոսքի զարգացմանը նպաստող աշխատանքների իրականացում՝ քննարկումներ, ազատ ու անկաշկանդ մթնոլորտի ստեղծման հնարավորություն, առողջ բանավեճ Սակայն կան մի քանի նյութեր, որտեղ արծարծվում են այնպիսի եզրույթներ, որոնցից են սննդային շղթաներ, դրանց I և II կարգի օղակները, նյութափոխանակություն, նյութերի շրջապտույտ: Շատ լավ կլինի, որ երեխաները սովորեն այնպիսի թեմաներ, որի կազմակերպումը իրականացվի բնության գրկում՝ ծառ ու ծաղկի, կենդանի օրգանիզմների հետ անմիջակման շփման մեջ: Մի բան էլ եմ ուզում ասել: Շատ լավ է, որ մեր <<Ես և շրջակա աշխարհը>> դասավանդող ուսուցիչները ամեն ինչ անում են սովորողներին բնագիտական գիտելիքներով զինելու համար, սակայն ճիշտ չէ, երբ նրանք երբեմն-երբեմն սովորողներին մատուցում են այնպիսի նյութեր, որոնք հաստատ այդ տարիքային փուլում գտնվող դպրոցականին հասանելի չի: Խոսում են մանրադիտակից, բջջի կառուցվածքից, արյան բաղադրությունից ու նյութի ատոմային ու մոլեկուլային կառուցվածքներից:
    Սիրելիներս, այդ թեմաների ուսուցանումը թողեք բնագիտական առարկաների դասավանդողներին, ովքեր հաստատ 100 և 1 մեթոդների գրավիչ մատուցման ձևերի են տիրապետում: Իսկ դուք երեխաներին սովորեցրեք սեփական մարմնի խնամքի ու հիգիենայի կանոնները, օրվա ռեժիմի պահպանման կարևորությունը, օրգանիզմի վրա ազդող մի շարք գործոնների հասցրած վնասը՝ հատկապես երբ այն վերաբերվում է դեռահասների հենաշարժողական ապարատի ձևախախտումներին և այլնին: Իսկ այս դասի մասին միայն կասեմ՝ կեցցե՜ք Էլեոնորա ջան...

    Comment

    • #3
      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Շնորհակալ եմ,սիրելի' Վ. Հովհաննիսյան,արդեն ասել եմ շատ եմ կարևորում փորձառու ուսուցչի կարծիքը,ուրախ եմ ,որ հավանել եք...Իսկ ինչ վերաբերվում է բջջի կառուցվածքին,արյան բաղադրությանը և այլ`այդ տարիքին անհետաքրքիր ու անհասկանալի թեմաներին,լիովին համաձայն եմ...Դա պարզապես ժամանակի վատնում է:Անհնար է,որ կրտսեր դպրոցականը հասկանա,յուրացնի այդ անհասկանալի,ոչ տեսանելի երևույթները:Պետք է հիշել` կրտսեր դպրոցականը յուրացնում է այն, ինչը իրեն ծանոթ է,ինչը տեսնւմ ու զգում է:

      Comment

      • #4
        Հարգելի Վ. Հովհաննիսյան,ես շատ եմ կարևորում օրվա ռեժիմի,անձնական հիգիենայի,ճիշտ սննդակարգի և այլն:Թեմաներ ոորոնք կհետաքրքրեն երեխաներին

        Comment

        • #5
          Ուրախ եմ, որ անձնական դիտարկմանս ըմբռնումով մոտեցար, հասկացար ու կարևորեցիր գրածիս իմաստը: Շնորհակալ եմ Էլեոնորա ջան, համոզված, որ քո աշակերտներից շատերը ունենալով բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն, կդառնան ապագայում լավ ֆիզիկոս, աստղագետ, քիմիկ, գենետիկ.........

          Comment

          • #6
            Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ուրախ եմ, որ անձնական դիտարկմանս ըմբռնումով մոտեցար, հասկացար ու կարևորեցիր գրածիս իմաստը: Շնորհակալ եմ Էլեոնորա ջան, համոզված, որ քո աշակերտներից շատերը ունենալով բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն, կդառնան ապագայում լավ ֆիզիկոս, աստղագետ, քիմիկ, գենետիկ.........
            Շնորհակալ եմ թեմային արձագանքելու և ճիժտ խորհուրդների համար,հարգելի' Վ.Հովհաննիսյան

            Comment

            • #7
              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Սիրելի Էլեոնորա ջան, շատ լավ է երբ ուսուցիչը կազմակերպում է այսօրինակ դասեր, սովորողների հետաքրքրության շրջանակը ընդլայնելու համար: Իսկապես ստանդարտից դուրս դասերը ոգևորիչ են ու հարուստ գույներով: Բայց մի կարևոր հարցի մասին եմ ցանկանում խոսել, ու իմանալ նաև քո կարծիքը.Անկեղծ ասած դասագրքի բովանդակությունն ինձ գոհացնում է, որի կառուցվածքը լայն հնարավորություն է ընձեռում դասերն ակտիվ մեթոդներով կազմակերպելու, դասապրոցեսին աշակերտի գործուն մասնակցությունն ապահովելու գործում: Շատ կարևոր է դպրոցականների խոսքի զարգացմանը նպաստող աշխատանքների իրականացում՝ քննարկումներ, ազատ ու անկաշկանդ մթնոլորտի ստեղծման հնարավորություն, առողջ բանավեճ Սակայն կան մի քանի նյութեր, որտեղ արծարծվում են այնպիսի եզրույթներ, որոնցից են սննդային շղթաներ, դրանց I և II կարգի օղակները, նյութափոխանակություն, նյութերի շրջապտույտ: Շատ լավ կլինի, որ երեխաները սովորեն այնպիսի թեմաներ, որի կազմակերպումը իրականացվի բնության գրկում՝ ծառ ու ծաղկի, կենդանի օրգանիզմների հետ անմիջակման շփման մեջ: Մի բան էլ եմ ուզում ասել: Շատ լավ է, որ մեր <<Ես և շրջակա աշխարհը>> դասավանդող ուսուցիչները ամեն ինչ անում են սովորողներին բնագիտական գիտելիքներով զինելու համար, սակայն ճիշտ չէ, երբ նրանք երբեմն-երբեմն սովորողներին մատուցում են այնպիսի նյութեր, որոնք հաստատ այդ տարիքային փուլում գտնվող դպրոցականին հասանելի չի: Խոսում են մանրադիտակից, բջջի կառուցվածքից, արյան բաղադրությունից ու նյութի ատոմային ու մոլեկուլային կառուցվածքներից:
              Սիրելիներս, այդ թեմաների ուսուցանումը թողեք բնագիտական առարկաների դասավանդողներին, ովքեր հաստատ 100 և 1 մեթոդների գրավիչ մատուցման ձևերի են տիրապետում: Իսկ դուք երեխաներին սովորեցրեք սեփական մարմնի խնամքի ու հիգիենայի կանոնները, օրվա ռեժիմի պահպանման կարևորությունը, օրգանիզմի վրա ազդող մի շարք գործոնների հասցրած վնասը՝ հատկապես երբ այն վերաբերվում է դեռահասների հենաշարժողական ապարատի ձևախախտումներին և այլնին: Իսկ այս դասի մասին միայն կասեմ՝ կեցցե՜ք Էլեոնորա ջան...
              Տեղին է Ձեր նկատառումը, հարգելի Հովհաննիսյան:Թեմաներ կան, որոնք հասանելի չեն այդ տարիքի երեխաների համար: Խելացի աշակերտը մեծ ջանքերի շնորհիվ կարողանում է սովորել նյութը, սակայն այն որոշ ժամանակ անց մոռացվում է:Առարկան այնպիսին է, որ աշակերտն ինքնին ներգրավվում է դասապրոցեսին, ակտիվ քննարկումներ է անում, հարց ու պատասխանի միջոցով ամրապնդում է անցածը:Ավելացնեմ նաև, որ մեկ դասաժամը լիարժեք չի բավարարում բազմաբնույթ աշխատանք կատարելուն:Ես շատ եմ կարևորում Ես և շրջակա աշխարհը առարկան:

              Comment

              • #8
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

                Իրոք,կարևոր ու անհրաժեշտ առարկա է:Օրինակ <<Վայր ընկնոզ ասղի>> տեքստը շատ բան է տալիս երեխաներին:Նրանք հասկանում են որ աստղերը վայր չեն ընկնում:այդ օրը ևս հատուկ ոգևորություն կար երեխաների մոտ:

                Comment

                • #9
                  Սիրելի Նաիրա Մարգարյան ջան, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար, կարծում եմ 2-րդ կամ 3-րդ դասարանցի սովորողի համար ճիշտը իր տարիքին համապատասխանող թեմաների ուսումնասիրումն է, ոչ թե այնպիսի նյութերի, որոնք անընդհատ ինչպե՞ս, բա ո՞նց, ինչու՞, քանի՞ ու էլի շատ հարցեր է պարունակելու, քանի դեռ չի հասկացել նյութի իրական գաղափարը:Ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակին, և իր տարիքին համապատասխան...

                  Comment

                  • #10
                    Հարգելի Էլեոնորա, դիտեցի Ձեր նկարները, ինչպես նաև տեղադրած դասապլանի նմուշը:Ըստ դասապլանի այն շատ հագեցած է,կատարված բոլոր փորձերը տեղին և արդյունավետ:Նմանատիպ դասերն ավելի հետաքրքիր են, իսկ ուսուցանվող նյութն էլ աշակերտը կյուրացնի հեշտությամբ:

                    Comment

                    • #11
                      Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Էլեոնորա, դիտեցի Ձեր նկարները, ինչպես նաև տեղադրած դասապլանի նմուշը:Ըստ դասապլանի այն շատ հագեցած է,կատարված բոլոր փորձերը տեղին և արդյունավետ:Նմանատիպ դասերն ավելի հետաքրքիր են, իսկ ուսուցանվող նյութն էլ աշակերտը կյուրացնի հեշտությամբ:
                      Հարգելի Նաիրա, շնորհակալ եմ դրական արձագանքի համար:Համաձայն եմ,երեխաները ավելի հեշտ են յուրացնում այն,ինչին գործնականորեն մասնակցում են,այն ինչ մատչելի է մատուցվում:

                      Comment

                      • #12
                        Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Իրոք,կարևոր ու անհրաժեշտ առարկա է:Օրինակ <<Վայր ընկնոզ ասղի>> տեքստը շատ բան է տալիս երեխաներին:Նրանք հասկանում են որ աստղերը վայր չեն ընկնում:այդ օրը ևս հատուկ ոգևորություն կար երեխաների մոտ:
                        Համամիտ եմ , Էլեոնորա ջան, յուրաքանչյուր նյութի ճիշտ և տեղին օգտագործումը հաստատ կտա իր դրական արդյունքը:

                        Comment

                        • #13
                          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Համամիտ եմ , Էլեոնորա ջան, յուրաքանչյուր նյութի ճիշտ և տեղին օգտագործումը հաստատ կտա իր դրական արդյունքը:
                          Երկրագնդի բնություն թեմայի ամփոփման դասի նկարագիրը,

                          https://lib.armedu.am/resource/22572

                          Comment

                          • #14
                            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ես և շրջակա աշխարհը առարկան մեզ` ուսուցիչներիս, հնարավորություն է տալիս կազմակերպել ակտիվ,հագեցած դասեր:Դասեր,որոնց ընթացքում , այս կամ այն եզրահանգման գալիս են հենց երեխաները` տարբեր ուսումնասիրություններ կատարելով: Սիրելի' գործընկերներ, ստորև ներկայացնում եմ 3-րդ դասարանում կազմակերպված նմանատիպ դաս` հագեցած փորձերով,ոչ ստանդարտ ձևաչափով:Եթե հետաքրքրեց,խնդրեմ...Ակնկալում եմ ակտիվ փորձի փոխանակում...

                            https://lib.armedu.am/resource/22727[ATTACH=CONFIG]4149[/ATTACH]
                            Հարգելի Էլեոնորա,ես նույնպես դասավանդում եմ երրորդ դասարանում և միանշանակ համաձայն եմ ձեզ հետ,որ նմանօրինակ փորձերն օգնեցին երեխաներին,որ իրենք կատարեն մեկնաբանություններ,եզրահանգումներ,հատկապես <<Մեր զգայարանները>>թեման ուսումնասիրելիս:Իսկապես խաղերն ու փորձերը,լրացուցիչ տեղեկություններն ու օժանդակ նյութերը էլ ավելի են դասը դարձնում հետաքրքիր, մատչելի և հասանելի բոլոր աշակերտներին :Ակտիվության մասին խոսելն էլ ավելորդ է,պարզապես <<Մտքերի տարափ>>է տեղի ունենում:

                            Comment

                            • #15
                              AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը

                              Շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար,հարգելի' Ասյա:Ուրախ եմ ,որ դուր եկավ ձեզ:Երբ երեխաները հասկանում են` ինչի մասին են խոսում,երբ իրենք են գալիս եզրահանգուների,տալիս սահմանումներ, մենք մեր դասը հաջողված ենք համարում:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X