Հայտարարություն

Collapse
No announcement yet.

էլեկտրոնային ռեսուրսի օգտագործումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Հասմիկ Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցման գործընթացը ավելի արդյունխվետ է,երբ երեխայի բոլոր զգայարաններն են մխսնակցում ։Դասը պետք է գույն ունենա,տարբերվի իր կառուցվածքով։
    Այն ամենն ինչ հնարավոր է տրամադրեք զգայարանների ընկալմանը. տեսանելին՝ տեսողության ընկալմանը, լսելին՝ լսողությանը, շոշափելին՝ շոշափելիքին: Իսկ եթե որոշ առարկաներ կարելի է միանգամից ընկալել մի քանի զգայարաններով, ապա թող դրանք տրվեն միանգամից մի քանի զգայարանների ընկալմանը:/Կոմենսկի
    - Դիդակտիկայի «ոսկե կանոն»

    Comment


    • #32
      Հրաշալի մեջբերում ես կատարել, Էլեոնորա ջան։

      <<Դասը պետք է գույն ունենա>>, այս խոսքերին ուզում եմ ավելացնել ` ամեն մի դաս պետք է նաև ասելիք ունենա, իր մեջ սեր պարունակի ։
      Վերջին խմբագրողը՝ manush; 20-06-18, 13:05.

      Comment


      • #33
        Հարգելի գործընկերներ , տեղադրում եմ էլեկտրոնային ռեսուրս, որը կարող եք օգտագործել <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի դասաժամին : Եթե դպրոցում ունեք էլեկտրոնային գրատախտակներ, և ձեր աշակերտներից յուրաքանչյուրը ևս անհատապես կարող է այն կատարել, շատ ավելի լավ: Հուսով եմ , որ ձեզ այն կօգնի :

        https://learningapps.org/display?v=pv674gm8j18
        Վերջին խմբագրողը՝ Fuzelina Karapetyan; 15-02-19, 19:37.

        Comment


        • #34
          Շատ ուսանելի նյութ է, շնորհակալություն: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ են կատարում այս կայքում պատրաստած առաջադրանքները:

          Comment


          • #35
            Ֆուզելինա ջան, իմ աշակերտները գրանցվել են Իմդպրոցում;Առայժմ:Այդ էլեկտրոնային ռեսուրսի հետ աշխատանքը վերջացնելուց հետո մյուսին կանցնենք:Ինչպե՞ս եմ համակարգում:Օրվա մեջ 10-15 րոպե տանից ,նշանակված ժամին սկսում են աշխատել:Ես էլ իմ հեռախոսով, նույնպես տանից հետևում եմ նրանց քայլերին:Իրենք գրառում են իրենց մոտ այն առաջադրանքները, որոնք դժվարացել են:Շաբաթվա մեջ 1-2 օր էլ հեռախոսներով դպրոց են գալիս:Եթե թեման գիտելիքների համակարգում է դասի ժամին 4-6 րոպե այդ առաջադրանքներն ենք վերլուծում:

            Comment


            • #36
              Հարգելի Հասմիկ, ոչ միայն երկրաչափությունից, ցանկացած այլ առարկաներից: Ներկայացված աշխատանքները ինքս եմ կազմել:

              Comment


              • #37
                Հետաքրքիր աշխատանք է ես ևս օգտվում եմ այդ կայքից: Կշարունակեմ հետևել Ձեր տեղադրած նյութերին:

                Comment


                • #38
                  Խաչբառեր, գլուխկոտրուկներ և այլ տրամաբանական խնդիրներ լուծել սիրում են բոլորը: Ներկայացնում եմ խաչբառ, որը կարելի է օգտագործել տարրական դասարաններում : Կազմել եմ մեծ սիրով :

                  https://learningapps.org/display?v=pqyh6bbx518

                  Comment


                  • #39
                    Հարգելի կոլեգաներ, ներկայացնում եմ ևս մեկ աշխատանք, որը կարող եք օգտագործել ՙՙԵս և շրջակա աշխարհը՚՚ առարկայի դասավանդման ժամանակ:
                    https://learningapps.org/display?v=pfrr1dv8318

                    Comment


                    • #40
                      Իսկ այս մեկը կարող եք օգտագործել 2-րդ դասարանում բազմապատկման աղյուսակի ուսուցման ժամանակ: Երեխաները մեծ հաճույքով են կատարում նմանատիպ աշխատանքները: ՏՀՏ զարգացման ոլորտը անփոխարինելի է ուսումնական գործընթացում :
                      https://learningapps.org/display?v=pus0h4zs518
                      Ես ինքս կազմելիս և կատարելիս մեծ ուրախություն եմ ապրում o

                      Comment

                      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                      Working...
                      X