Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խոսքի մասերի ուսուցումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեման ուսուցանելիս կարելի է կիրառել ինչպես ավանդական (ուսուցչի խոսք, զրույց, վերլուծություն), այնպես էլ նոր' ժամանակակից համագործակցային մեթոդների և մեթոդական հնարներ (ուսուցման ԽԻԿ համակարգ, խմբային աշխատանք, մտագրոհ, դիագրամների բուրգ, պրոբլեմային առաջադրանքներ, Т-աձև աղյուսակ, փոխներգործուն գրառումների համակարգ , մանկավարժական խաղեր): Թեմայի ամրապնդումը կարելի է իրականացնել տարաբնույթ առաջադրանք-վարժությունների կիրառմամբ: Օրինակ՝
    1. Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
    կամ՝
    1. Արտագրե՛լ՝ անհրաժեշտության դեպքում գրել մեծատառ:
    Հարգելի' Լուսիկ,շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար...Այո',ժամանակակից մեթոդները հիանալի ակտիվություն են ապահովեւմ,նպաստում գիտելիքների ամրապնդմանը:

    Comment

    • #62
      Հատուկ և հասարակ գոյականների ուսուցումը կազմակերպելիս կարևոր է սովորողների բաոապաշարի հարստացման մանկավարժական պայմանների, ռազմավարության և ընթացակարգերի առավել արդյունավետությունը:
      Հատուկ և հասարակ գոյականների ուսուցումը նպատակ ունի մի կողմից հարստացնել աշակերտների բառապաշարը նոր անձնանուններով, տեղանուններով, ազգային հերոսների, տոների, կազմակերպությունների անուններով, մյուս կողմից հատուկ անունների ուղղագրության ուսուցմամբ խորացնել ուղղագրության վերաբերյալ աշակերտների գիտելիքները:

      Comment

      • #63

        Կարելի է առաջարկել <<կորյուն>>բառը օգտագործել նախադասության մեջ մի դեպքում որպես հասարակ գոյական,մյուս դեպքում` հատուկ:

        Comment

        • #64
          Հատուկ և հասարակ գոյականների իմաստային տարբերությունը ակներև դարձնելու համար կարելի է կիրառել Т-աձև աղյուսակը, աշակերտների ուշադրությունը հրավիրելով մի քանի հասարակ անունների վրա, որոնք կարող են ունենալ իրենց հատուկ անունները:

          Comment

          • #65
            Զուգահեռ գրված գոյականների անունների համեմատության միջոցով ուսուցիչն աշակերտին բացատրում է դրանց իմաստային տարբերությունը, այսպես քաղաք անունը ընդհանուր անուն է, բոլոր քաղաքները հավասարապես անվանվում են քաղաք, և Երևանն է քաղաք, և Մոսկվան, և Փարիզը:

            Comment

            • #66
              Երրորդ դասարանում անցնում ենք նաև գոյականի ուղիղ և փոփոխված ձևերը՝ առանց հոլովը նշելու:

              Comment

              • #67
                Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Ինչպես գիտենք, տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցումը իրականացվում է երկու փուլով` լեզվական նախագիտելիքների և լեզվական տարրական գիտելիքների ուսուցում:
                Լեզվական նախագիտելիքների փուլում երեխաները չպետք է սերտեն քերականական կանոններ և սահմանումներ:Խոսքի մասերի հետ այս փուլում ծանոթանում են որպես առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր:Ուսուցիչը մեծ տեղ պետք է տա լեզվական վարժություններին, խաղերին:Նա պետք է բացատրի,որ մեր շուրջը ինչ կա`առարկա է,այդ առարկաներով / կամ առարկաները /կարելի է կատարել,/կամ կատարում են/ որոշակի գործոզություն, այդ առարկաները ունեն հատկանիշ…
                Հետագա փուլերում աշակերտները ուսումնասիրում են խոսքի մասերն առանձին-առանձին:
                Որպես կանոն,տարրական դասարաններում խոսքի մասերը ուսումնասիրվում են հետևյալ հաջորդականությամբ.
                1.գոյական,
                2.բայ,
                3.ածական,
                4.թվական,
                5.դերանուն,
                6.շազկապ/ընդհ. ծանոթություն/,
                7.ձայնարկություն/ ընդհ. ծանոթություն/:
                Սիրելի' գործընկերներ, քննարկենք հերթով…
                Ինչպես ուսուցանել...Առաջարկենք տարբերակներ ...
                Հարգելի Էլեոնորա ,շատ արդիական թեմա եք ընտրել:Տարրական դասարաններում այս թեմաների ուսուցումը իմ ամենասիրելիներից է,երբ հաճույքով աշխատում եմ:Աշակերտների 80 տոկոսից ավելին շուտ հասկանում և ընկալում են խոսքի մասերը արմատապես,ոչ թե անգիր արած:Ես կարծում եմ անգիր անելը վատ չէ,եթե կանոնի իմաստը հասկանում են:

                Comment

                • #68
                  Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի Էլեոնորա ,շատ արդիական թեմա եք ընտրել:Տարրական դասարաններում այս թեմաների ուսուցումը իմ ամենասիրելիներից է,երբ հաճույքով աշխատում եմ:Աշակերտների 80 տոկոսից ավելին շուտ հասկանում և ընկալում են խոսքի մասերը արմատապես,ոչ թե անգիր արած:Ես կարծում եմ անգիր անելը վատ չէ,եթե կանոնի իմաստը հասկանում են:
                  Միանշանակ,համամիտ եմ Ձեզ հետ...Կարևոր է որ ցանկացած ուսումնական նյութ երեխան յուրացնի հասկանալով:

                  Comment

                  • #69
                    * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հատուկ և հասարակ գոյականների իմաստային տարբերությունը ակներև դարձնելու համար կարելի է կիրառել Т-աձև աղյուսակը, աշակերտների ուշադրությունը հրավիրելով մի քանի հասարակ անունների վրա, որոնք կարող են ունենալ իրենց հատուկ անունները:
                    Հետաքրքիր կլինի ,վստահ եմ` երեխաները հաճույքով կաշխատեն:

                    Comment

                    • #70
                      ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
                      Երրորդ դասարանում անցնում ենք նաև գոյականի ուղիղ և փոփոխված ձևերը՝ առանց հոլովը նշելու:
                      Այո',հարգելի Աննա,գործնական առաջադրանքների միջոցով պետք է ամրապնդել ու զարգացնել խոսքի մասերի մասին ունեցած գիտելիքները:

                      Comment

                      • #71
                        [QUOTE=***ԱՆՆԱ***;n151626]Երրորդ դասարանում անցնում ենք նաև գոյականի ուղիղ և փոփոխված ձևերը՝ առանց հոլովը նշելու:[/QUOTE

                        Հարգելի՛ Աննա, կիսում եմ Ձեր կարծիքը: Լեզվական նախագիտելիքների փուլում երեխաները չպետք է սերտեն քերականական կանոններ և սահմանումներ:

                        Comment

                        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                        Working...
                        X

                        Debug Information