Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խոսքի մասերի ուսուցումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խոսքի մասերի ուսուցումը տարրական դասարաններում

    Ինչպես գիտենք, տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցումը իրականացվում է երկու փուլով` լեզվական նախագիտելիքների և լեզվական տարրական գիտելիքների ուսուցում:
    Լեզվական նախագիտելիքների փուլում երեխաները չպետք է սերտեն քերականական կանոններ և սահմանումներ:Խոսքի մասերի հետ այս փուլում ծանոթանում են որպես առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր:Ուսուցիչը մեծ տեղ պետք է տա լեզվական վարժություններին, խաղերին:Նա պետք է բացատրի,որ մեր շուրջը ինչ կա`առարկա է,այդ առարկաներով / կամ առարկաները /կարելի է կատարել,/կամ կատարում են/ որոշակի գործոզություն, այդ առարկաները ունեն հատկանիշ…
    Հետագա փուլերում աշակերտները ուսումնասիրում են խոսքի մասերն առանձին-առանձին:
    Որպես կանոն,տարրական դասարաններում խոսքի մասերը ուսումնասիրվում են հետևյալ հաջորդականությամբ.
    1.գոյական,
    2.բայ,
    3.ածական,
    4.թվական,
    5.դերանուն,
    6.շազկապ/ընդհ. ծանոթություն/,
    7.ձայնարկություն/ ընդհ. ծանոթություն/:
    Սիրելի' գործընկերներ, քննարկենք հերթով…
    Ինչպես ուսուցանել...Առաջարկենք տարբերակներ ...

  • #2
    Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի՛ Էլեոնորա, բարի գալուստ քննարկման հարթակ:Շատ կարևոր թեմայի եք անդրադարձել:Սիրով կմասնակցեմ Ձեր քննարկումներին և կփորձեմ օգտակար լինել:

    Comment

    • #3
      Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Էլեոնորա, բարի գալուստ քննարկման հարթակ:Շատ կարևոր թեմայի եք անդրադարձել:Սիրով կմասնակցեմ Ձեր քննարկումներին և կփորձեմ օգտակար լինել:
      Շնորհակալություն,հարգելի' Արմինե:Այո կարծում եմ այս թեմայի շուրջ ևս օգտակար կլինի փորձի փոխանակում:

      Comment

      • #4
        Դեռևս այբբենական շրջանում երեխաները ո՞վ, ի՞նչ հարցերի միջոցով որոշում են առարկա ցույց տվող բառերը և այդպես էլ անվանում:Որպեսզի երեխաները յուրացնեն այդ հասկացությունները, անհրաժեշտ է սովորեցնել նրանց բառերը դասդասել ըստ նշանակության` մշակելով դրանք համեմատելու,հակադրելու, նրանց միջև գոյություն ունեցող նմանություններն ու տարբերությունները տեսնելու ունակություններ:Օր.` կարելի է անձ և իր ցույ տվող առարկաների նկարների տակ գրել համապատասխան հարցը և առաջարկել այդ հարցերի օգնությամբ պարզաբանել, թե ինչ են տեսնում յուրաքանչյուր նկարում:Առաջարկել որոշել` ինչ ընդհանրություն կա ընդհանուր հարց ունեցող բառերի միջև:Կեզրակացնենք,որ ի՞նչ հարցին պատասխանող բառերը ցույց են տալիս իր, իսկ ո՞վ հարցին պատասխանող բառերը `անձ:

        Սիրելի գործընկերներ առաջարկենք խաղեր,մեթոդներ այս շրջանի համար,քանի որ գործնականորեն են երեխաները յուրացնում գիտելիքները

        Comment

        • #5

          Հարգելի Էլեոնորա,շատ կարևոր թեմա եք ընտրել:Հատկապես տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին այն շատ կհետաքրքրի:

          Comment

          • #6
            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ինչպես գիտենք, տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցումը իրականացվում է երկու փուլով` լեզվական նախագիտելիքների և լեզվական տարրական գիտելիքների ուսուցում:
            Լեզվական նախագիտելիքների փուլում երեխաները չպետք է սերտեն քերականական կանոններ և սահմանումներ:Խոսքի մասերի հետ այս փուլում ծանոթանում են որպես առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր:Ուսուցիչը մեծ տեղ պետք է տա լեզվական վարժություններին, խաղերին:Նա պետք է բացատրի,որ մեր շուրջը ինչ կա`առարկա է,այդ առարկաներով / կամ առարկաները /կարելի է կատարել,/կամ կատարում են/ որոշակի գործոզություն, այդ առարկաները ունեն հատկանիշ…
            Հետագա փուլերում աշակերտները ուսումնասիրում են խոսքի մասերն առանձին-առանձին:
            Որպես կանոն,տարրական դասարաններում խոսքի մասերը ուսումնասիրվում են հետևյալ հաջորդականությամբ.
            1.գոյական,
            2.բայ,
            3.ածական,
            4.թվական,
            5.դերանուն,
            6.շազկապ/ընդհ. ծանոթություն/,
            7.ձայնարկություն/ ընդհ. ծանոթություն/:
            Սիրելի' գործընկերներ, քննարկենք հերթով…
            Ինչպես ուսուցանել...Առաջարկենք տարբերակներ ...
            Պրոֆեսոր Ա. Տեր-Գրիգորյանը իրավացիորեն պնդում է, որ տարրական դպրոցում բայը գոյականից անմիջապես հետո ուսուցանելով՝ ուսուցիչը հնարավորություն է ստանում նախադասությունը դարձնել ուսուցման հիմնական գործոններից մեկը, որովհետև արդեն 2-րդ խոսքի մասի ուսուցումից հետո հնարավոր է դառնում ամբողջական նախադասություն ստանալ, իսկ նոր ուսումնասիրվելիք յուրաքանչյուր խոսքի մաս կգա՝ նախադասության մեջ իր տեղը գրավելու:Բացի այդ, բայը գոյականից հետո ներկայացնելը ուսուցողական մեծ հնարավորություններ է ստողծում ոչ միայն ձևաբանական նյութի ուսուցումը դյուրընկալ դարձնելու, այլև կապակցված խոսքի ուսուցման համար:

            Comment

            • #7
              Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Էլեոնորա,շատ կարևոր թեմա եք ընտրել:Հատկապես տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին այն շատ կհետաքրքրի:
              Շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար,հարգելի Աննա:Խոսքի մասերի`մեր տված գիտելիքների հիման վրա երեխաները հետագայում պետք է շարունակեն ուսումնասիրել,սահմանել,վերլուծել,ուստի կարևոր է այս թեմայի շրջանակներում փորձի փոխանակումը:

              Comment

              • #8
                Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Պրոֆեսոր Ա. Տեր-Գրիգորյանը իրավացիորեն պնդում է, որ տարրական դպրոցում բայը գոյականից անմիջապես հետո ուսուցանելով՝ ուսուցիչը հնարավորություն է ստանում նախադասությունը դարձնել ուսուցման հիմնական գործոններից մեկը, որովհետև արդեն 2-րդ խոսքի մասի ուսուցումից հետո հնարավոր է դառնում ամբողջական նախադասություն ստանալ, իսկ նոր ուսումնասիրվելիք յուրաքանչյուր խոսքի մաս կգա՝ նախադասության մեջ իր տեղը գրավելու:Բացի այդ, բայը գոյականից հետո ներկայացնելը ուսուցողական մեծ հնարավորություններ է ստողծում ոչ միայն ձևաբանական նյութի ուսուցումը դյուրընկալ դարձնելու, այլև կապակցված խոսքի ուսուցման համար:
                Շնորհակալություն Անի ջան շատ տեզին մեջբերման համար:Այո,սիրելի Անի,պատահական չէ այս հերթականությունը:բայը բացատրելիս սկսում եմ այսպես. Ինչ կարող ենք անել գրիչ առարկայով...

                Comment

                • #9
                  Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալություն Անի ջան շատ տեզին մեջբերման համար:Այո,սիրելի Անի,պատահական չէ այս հերթականությունը:բայը բացատրելիս սկսում եմ այսպես. Ինչ կարող ենք անել գրիչ առարկայով...
                  Սիրելի Է. Հովհաննիսյան , կա ևս մի մոտեցում. խոսքի մասերի ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել ոչ թե առանձին-առանձին, այլ փոխկապակցված: Մասնավորապես համատեղելի է գոյականի, բայի և ածականի ուսումնասիրումը: Դեռևս լեզվական գիտելիքների ուուցման նախապատրաստական փուլում այսպիսի մոտեցման շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվում խոսքի մասերի համեմատման, նրանց հիմնական հատկանիշների ընկալման համար: Այս խոսքի մասերի վերաբերյալ ընդհանուր ծանոթություն տալու նպատակով երեխաներին առաջարկվում է խառը բառախումբ, հանձնարարվում է հարցերի միջոցով դրանք առանձնացնել և սյունակներով գրել ըստ նրանց նախապես հայտնի՝ առարկա, գործողություն և առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի: Առաջադրանքը կատարելիս աշակերտներին օգնում են այն հարցերը, որոնք տրվում են նշված խոսքի մասերին: Այս վարժության ընթացքում երեխաները եզրահանգում են, որ մեր խոսքում օգտագործվող բառերը ցույց են տալիս առարկա, գործողություն և հատկանիշ,որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն տրվող որոշակի հարց, և բառերը խոսքում օգտագործելիս որոշակի փոփոխություն են կրում:
                  Ուսուցման հետագա փուլերում աշակերտներն աստիճանաբար ուսումնասիրում են խոսքի մասերն առանձին- առանձին՝ իբրև համակարգված քերականություն:

                  Comment

                  • #10

                    Այո, հարգելի անի ,ես համաձայն եմ ձեր գրառման հետ:Լեզվական նախագիտելիքների փուլում երեխաները չպետք է սերտեն քերականական կանոններ և սահմանումներ:Խոսքի մասերի հետ այս փուլում ծանոթանում են որպես առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր:Ուսուցիչը մեծ տեղ պետք է տա լեզվական վարժություններին, խաղերին:Նա պետք է բացատրի,որ մեր շուրջը ինչ կա`առարկա է,այդ առարկաներով / կամ առարկաները /կարելի է կատարել,/կամ կատարում են/ որոշակի գործոզություն, այդ առարկաները ունեն հատկանիշ…
                    Հետագա փուլերում աշակերտները ուսումնասիրում են խոսքի մասերն առանձին-առանձին:

                    Comment

                    • #11
                      Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Պրոֆեսոր Ա. Տեր-Գրիգորյանը իրավացիորեն պնդում է, որ տարրական դպրոցում բայը գոյականից անմիջապես հետո ուսուցանելով՝ ուսուցիչը հնարավորություն է ստանում նախադասությունը դարձնել ուսուցման հիմնական գործոններից մեկը, որովհետև արդեն 2-րդ խոսքի մասի ուսուցումից հետո հնարավոր է դառնում ամբողջական նախադասություն ստանալ, իսկ նոր ուսումնասիրվելիք յուրաքանչյուր խոսքի մաս կգա՝ նախադասության մեջ իր տեղը գրավելու:Բացի այդ, բայը գոյականից հետո ներկայացնելը ուսուցողական մեծ հնարավորություններ է ստողծում ոչ միայն ձևաբանական նյութի ուսուցումը դյուրընկալ դարձնելու, այլև կապակցված խոսքի ուսուցման համար:
                      Հարգելի Անի ,համաձայն եմ ձեզ հետ,բայց ըստ մեր մայրենիի դասագրքեր՝՝ մենք առարկա ցույց տվող բառերից հետո ուսուցանում ենք հատկանիշ ցույց տվող բառերը՝ուսումնական հիմնական գործոններից մեկը դարձնելով բառակապակցությունը:

                      Comment

                      • #12
                        Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար,սիրելի Անահիտ:Արդեն երրորդ դասարանում,քերականական հասկացությունների ձևավորման փուլում, գոյականին հաջորդում թ բայը...

                        Comment

                        • #13
                          Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Անի ,համաձայն եմ ձեզ հետ,բայց ըստ մեր մայրենիի դասագրքեր՝՝ մենք առարկա ցույց տվող բառերից հետո ուսուցանում ենք հատկանիշ ցույց տվող բառերը՝ուսումնական հիմնական գործոններից մեկը դարձնելով բառակապակցությունը:
                          Ճիշտ եք հարգելի Անահիտ: Մենք դեռևս առաջին դասարանից երեխաներին ծանոթացնում ենք առարկա, հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերին ( նկարների , պատկերների և խաղերի միջոցով), իսկ հետագա փուլերում աստիճանաբար ուսումնասիրում ենք խոսքի մասերն առանձին-առանձին՝ իբրև համակարգված քերականություն ուղղորդվելով դասագրքով:

                          Comment

                          • #14
                            Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ճիշտ եք հարգելի Անահիտ: Մենք դեռևս առաջին դասարանից երեխաներին ծանոթացնում ենք առարկա, հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերին ( նկարների , պատկերների և խաղերի միջոցով), իսկ հետագա փուլերում աստիճանաբար ուսումնասիրում ենք խոսքի մասերն առանձին-առանձին՝ իբրև համակարգված քերականություն ուղղորդվելով դասագրքով:
                            Սիրելի' գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում << Գոյականի ուսուցումը տարրական դասարաններում>>,անհամբեր սպասում եմ նոր առաջարկների`նոր խաղերով,մեթոդներով ձեր մոտեցմանը նաև:

                            https://lib.armedu.am/resource/22685

                            Comment

                            • #15
                              Բայի ուսուցման ժամանակ ի՞նչ խաղեր կարելի է կիրառել:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information