Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղ-ճանապարհորդությունները , որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Խաղ-ճանապարհորդությունները , որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

    Շատ ուսուցիչներից եմ լսել, որ 4-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի «Ճանապարհորդներ և ճանապարհորդություններ» բաժինը շատ խրթին է և դժվարամարս:

    Եկեք փորձենք գտնել ուղիներ այդ բաժինը առավել հետաքրքիր և դյուրըմբռնելի դարձնելու համար :
    Վերջին խմբագրողը՝ manush; 30-01-18, 12:20.

  • #2
    Մանկության և դեռահասության տարիներին մեզանից ով չի երազել աշխարհով մեկ ճանապարհորդելու՝ անծայր ու անջուր անապատներն հաղթահարելու,անափ ու անեզր օվկիանոսների անսահմանությանը տիրանալու ամենաբարձր լեռները մագլցելու և ամենախորը իջվածքները իջնելու մասին:
    Իսկ տիեզերքը...
    Եկեք խոստովանենք, որ այլ մոլորակներում լինելու տենչը նույնիսկ հասուն տարիքում չի լքում մեզ:
    Չորրոդ դասարանի << Ես և շրջակա աշխարհը >> առարկայի <<Ճանապարհորդներ և ճանապարհորդություններ >> բաժինը մեզ հնարավորություն է տալիս այսօրվա աշակերտին հաղորդակից դարձնելու մեծ ճանապարհորդների կյանքի ու գործունեությանը: Սակայն միայն հաղորդակից լինելը, ըստ երևույթին, այսօրվա աշակերտին չի կարող բավարարել: Ուստի առաջարկում եմ տվյալ բաժնի յուրաքանչյուր դաս դարձնել մի յուրատեսակ կենդանի խաղ-ճանապարհորդություն,որտեղ յուրաքնչյուր աշակերտ իրեն կզգա որպես տվյալ ճանապարհորդության հերոս և պատասխանատու:
    ... Դե ի՞նչ, դուք մեզ հետ գալի՞ս եք ճանապարհորդության:

    Comment

    • #3
      Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի Զարուհի, ուսուցչի ստեղծագործական մոտեցումը յուրաքանչյուր դաս կարող է դարձնել հետաքրքիր, մատչելի, դյուրըմբռնելի: Այնպես որՙ ինքներդ կարող եք լրացուցիչ տեղեկություններ, հետաքրքիր փաստեր օգտագործելով լրացնել դասանյութի մեջ այն, ինչը դուք համարում եք պակաս կամ թերի:

      Comment

      • #4
        Ճիշտ է ասված, որ մի քիչ դժվար է 4-րդ դասարանի Ես և շրջակա աշխարհը առարկայի << Ճանապարհորդներ և ճանապարհորդություններ>> բաժինը, հարգելի Զարուհի: Սակայն այժմ մենք ունենք բազմաթիվ հնարներ, մեթոդներ ու տարաբնույթ խաղեր,որոնց օգնությամբ կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Իսկ երբ դասապրոցեսում կիրառվում է որևէ մեթոդ կամ հնար, ապա մեծ ոգևորություն և աշխուժություն է առաջանում աշակերտների շրջանում: Եվ այդպիսով ուսուցիչը կարողանում է հասնել արդյունքի, իսկ աշակերտն էլ լիարժեք յուրացնում է նյութը:

        Comment

        • #5
          Ճանպարհորդություններ թեմայի շուրջ մոտիվացի առաջացնելու նպատակով, թեման սկսելուց դեռևս մեկ ամիս առաջ երեխաներին կտեղեկացնեմ,որ շուտով սկսելու ենք հրաշալի թեմա,որը մեզ թույլ կտա կատարել յուրատեսակ ճանապարհորդություններ նշանավոր ճանապարհորդների հետ, ուստի մեր միջից պետք է ընտրվեն նավապետներ և նավարկությանը պատրաստ անձինք և կառաջարկեմ պայմաններ, այն է՝
          1.Նավապետ կարող է լինել
          ա.բարձր գնահատականներ ստացող
          բ.ֆիզիկական բարձր պատրաստվածություն ունեցող
          գ.ընկերների նկատմամբ առավել ուշադիր և կարգապահ վարք դրսևորող աշակերտները
          2.Անձնակազմում կընդգրկվեն առավել բանիմաց աշակետները

          ...Եվ այսպես խաղարկվում է նավապետի գլխարկները...

          Comment

          • #6
            DSC_0452.jpg

            Comment

            • #7
              Շատ ճիշտ ուղղությամբ եք ուզում սկսել Ձեր նավարկությունը, Զարուհի ջան:Նշված պայմանները տեղին են և մտածված, որոնք անխոս մեծ խթան կհանդիսանան աշակերտների համար:Իսկ աշակերտների ոգևորությունն ու պատրաստականությունն էլ կդառնան թեմայի յուրացման հաջողության բանալիները:

              Comment

              • #8
                Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Շատ ուսուցիչներից եմ լսել , որ 4-րդ դասարանի << Ես և շրջակա աշխարհը >> առարկայի <<Ճանապարհորդներ և ճանապարհորդություններ >> բաժինը շատ խրթին է և դժվարամարս :
                Եկեք փորձենք գտնել ուղիներ այդ բաժինը առավել հետաքրքիր և դյուրըմբռնելի դարձնելու համար :
                Հարգելի՛ Զարուհի շնորհակալություն շատ հետաքրքիր թեմա վարելու համար,սիրով միանում եմ քննարկումներին,դասը ճանապարհորդությունների միջոցով բացատրել ծառայում է իր նպատակին:Ես ինքս կիրառել եմ մեթոդը,ուրվագծային քարտեզի վրա երեխաները ինքնուրույն տեղադրել են մայրցամաքները և ճանապարհորդների անունները,երեխաների մեջ շատ շուտ տպավորվում է :

                Comment

                • #9
                  Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շատ ուսուցիչներից եմ լսել , որ 4-րդ դասարանի << Ես և շրջակա աշխարհը >> առարկայի <<Ճանապարհորդներ և ճանապարհորդություններ >> բաժինը շատ խրթին է և դժվարամարս :
                  Եկեք փորձենք գտնել ուղիներ այդ բաժինը առավել հետաքրքիր և դյուրըմբռնելի դարձնելու համար :
                  Հարգելի՛ Զարուհի հետաքրքիր թեմա եք ընտրել,շնորհակալություն:<<Ռուսաց լեզու>> առարկայից մեթոդը հաճախ եմ կիրառել՝ կատարելով որոշակի փոփոխություններ,հատկապես տառուսուցման ժամանակ:

                  Comment

                  • #10
                    Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ճանպարհորդություններ թեմայի շուրջ մոտիվացի առաջացնելու նպատակով, թեման սկսելուց դեռևս մեկ ամիս առաջ երեխաներին կտեղեկացնեմ,որ շուտով սկսելու ենք հրաշալի թեմա,որը մեզ թույլ կտա կատարել յուրատեսակ ճանապարհորդություններ նշանավոր ճանապարհորդների հետ, ուստի մեր միջից պետք է ընտրվեն նավապետներ և նավարկությանը պատրաստ անձինք և կառաջարկեմ պայմաններ, այն է՝
                    1.Նավապետ կարող է լինել
                    ա.բարձր գնահատականներ ստացող
                    բ.ֆիզիկական բարձր պատրաստվածություն ունեցող
                    գ.ընկերների նկատմամբ առավել ուշադիր և կարգապահ վարք դրսևորող աշակերտները
                    2.Անձնակազմում կընդգրկվեն առավել բանիմաց աշակետները

                    ...Եվ այսպես խաղարկվում է նավապետի գլխարկները...
                    Հարգելի Զարուհի , ինձ հետարքրեց Ձեր առաջարկած թեման : Բայց կխնդրեմ մի փոքր մանրամասն բացատրել ճանապարհորդության ընթացքը:

                    Comment

                    • #11
                      Հարգելի՛ Զարուհի հետաքրքիր թեմա եք ընտրել և ճիշտ մոտեցում եք ցուցաբերել:Երբ երեխաները իրենք են ճանապարհորդում,ավելի տպավորիչ ու անմոռաց է լինում ճանապարհորդությունը:

                      Comment

                      • #12
                        ՙՙԻնֆորմացիոն ձնագունդ՚՚(ինտերակտիվ խաղ)
                        Այս խաղը մոտիվացիոն դեր ունի խաղ-ճանապարհորդություններին ակտիվորեն մասնակցելու համար:
                        Այս խաղը մենք ենք հորինել,հենվելով արդեն եղած ՙՙձնագունդ՚՚ մեթոդի վրա:
                        Խաղի ընթացքն այսպիսին է.
                        ա) Ուսուցիչը առաջին աշակերտին նետում է ձնագունդը, ասելով արդեն անցած նյութերից որևէ աշխարհագրական ինֆորմացիա(օրինակ՝ երկրագնդի վրա կա չորս օվկիանոս),աշակերտը,որը բռնել է ձնագունդը,օգտագործում է ուսուցչի ասած ինֆորմացիայի վերջին բառերը և դրանցով սկսվող նոր ինֆորմացիա է հաղորդում,օրինակ՝ չորս օվկիանոսներից ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է:Հաջորդ մասնակիցը իր ինֆորմացիան սկսում է Խաղաղ օվկիանոս բառերով,օրինակ՝ Խաղաղ օվկիանոսը ողողում է Ամերիկայի ափերը և այլն:
                        Սկզբում այս խաղը կարելի է խաղալ շարքերով,այնուհետև խաղ-ճանապարհորդությունն հետաքրքիր դարձնելու և մոտիվացիան մեծացնելու համար կարող են մրցել ՙՙճանապարհորդության մեկնող՚՚ խմբերը:
                        Հաղթում է այն խումբը,որի ինֆորմացիոն ձնագունդը ավելի մեծ է ստացվում(այսինքն ընդգրկում է ավելի շատ ինֆորմացիա):
                        Այս խաղը աշակերտին ավելի պրպտող է դարձնում:Բոլորը ցանկանում են ավելին իմանալ և իրենց իմացությամբ ավելի մեծ դարձնել իրենց խմբի ՙՙՁնագունդը՚՚:
                        Հավատացնում եմ Ձեզ ,որ խաղը մեծ արդյունավետություն ունի: Կիրառեք և արձագանքեք:

                        Comment

                        • #13
                          Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Զարուհի , ինձ հետարքրեց Ձեր առաջարկած թեման : Բայց կխնդրեմ մի փոքր մանրամասն բացատրել ճանապարհորդության ընթացքը:
                          Սիրելի Վիոլետա, շուտով ես կանցկացնեմ իմ ճանապարհորդությունները և ձեզ կներկայացնեմ դրանց ընթացքը; Շնորհակալություն

                          Comment

                          • #14
                            Հարգելի Զարուհի այո դասի արդյունավետության բարձրացման մեթոդ է ճանապարհորդությունը.որքան էլ ուսուցիչը ջանասիրաբար նկարագրի քառագագաթ Արագածը միևնույն է աշակերտն իր աչքերով այն ավելի բարձր ու գունեղ կտեսնի:

                            Comment

                            • #15
                              Այո , ես էլ եմ համամիտ , որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել , քան տաս անգամ կարդալ։

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X