Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղ-ճանապարհորդությունները , որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Շնորհակալություն հարգելի Վիոլետտա թեմային արձագանքելու համար:

    Comment

    • #47
      Պատմության դասավանդման տեսության և պրակտիկայի մեջ ընդունված է ներքին կանոններ ունեցող խաղի դասակարգումն ըստ հետահայաց և գործնական սկզբունքի: Հետահայաց խաղի տեսակներից է երևակայական Ճանապարհորդությունը/ կամ հեռակա էքսկուրսիան/: Սա դասի յուրօրինակ Ձև է, երբ երեխաները տեղափոխվում են անցյալ և <<Ճանապարհորդում >> որոշակի տարածության մեջ/շրջագայություն հին քաղաքում, նավարկություն գետով և այլն/:Նրանք որոշում են իրենց երթուղին, կանգառները, կազմում անցյալի մարդկան ց հետ երկխոսության սցենար:Աշակերտների համար նման խաղի իմաստը ոչ միայն անցած դարաշրջանների պատկերների վերականգնումն է, այլև այդ տեսարանների վերաբերյալ համընդհանու քննարկում կազմակերպելը: Այդ դեպքում սոովորողները իրադարձության տեղի և ժամանակի, պատմական երևույթի, սոցիալական խավերի մասին պատկերոցում են կազմում ներկայացման հերոսների վարքագծով, որի համար էլ դասի արդյունավետությունը բարձր է լինում:

      Comment

      • #48
        Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Պատմական թեմաների անդրադառնում ենք նաև Մայրենիի դասաժամերին. էպոսի հերոսներին, թագավորներին, առասպելական կերպարներին ուսումնասիրելիս: Սովորողները մտնելով դերային խաղի մեջ և ներկայացնելով պատմական հերոսին` դառնում են ավելի խելացի, խիզախ, քաջ, ազնիվ և արդարամիտ:

        Comment

        • #49
          Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Խաղ ճանապարհորդությունները հատկապես կիրառելի է համաշխարհային պատմության ժամերին: Օրինակ.Չինաստան,Հնդկաստան, Ճապոնիա թեմաները ուսումնասիրելիս կարելի է աշակերտներին դասի մեջ ներգրավելու համար կազմակերպել «ճանապարհորդություն» այդ երկրներ:
          Հարգելի Լաուրա դասի արդյունավետությունը կախված է ուսուցչի ստեղծագործական մոտեցումից:

          Comment

          • #50
            Հարգելի գործընկերներ Ձեզ եմ ներկայացնում դաս-ճանապարհորդության ևս մեկ օրինակ

            Դաս-ճանապարհորդության մի տեսակ է երևակայական ճանապարհորդությունը /վիրտուալ էքսկուրսիա/: Այս դասի յուրօրինակ ձև է, երբ երեխաները տեղափոխվում կամ տեղաշարժվում են տարածության և ժամանակի մեջ առանց դասարանից դուրս գալու: Անչափ կարևոր է նախօրոք որոշել անցնելիք երթուղին, կանգառները, կազմել հանդիպող մարդկանց հետ երկխոսության սցենարներ, նախապատրաստել հարցեր, որոնց պատասխանները կուզենային իմանալ դասի ավարտին և այլն:
            2-րդ դասարանի Մայրենիի դասագրքում մի հրաշալի դաս կա՝ Արմեն Շեկոյանի <<Փակ աչքերով>> ստեղծագործությունը, որը մի հրաշալի հնարավորություն ընձեռեց կատարել յուրատեսակ ճանապարհորդություն՝ հետևելով կռունկների վերադարձի երթուղուն և միայնակ մնացած կռունկի հորդորին.
            <<Կռունկ ընկերներ,
            Դուք այդ ինչ եք ինձ ասում,
            Իմ սիրելի քաղաքն է,
            Աչքերս փակ եմ հասնում>>:
            Նախօրոք պատրաստված տեղեկություններ կար, թե Հայստանում որտեղ են հանգրվանում կռունկները և որտեղից են գալիս:
            Քարտեզի վրա նշվեց նրանց անցնելիք ճանապարհը և սկսեցինք նախապատրաստվել մեր դաս-ճանապարհորդությանը: /Դասարանը բաժանվում է 5 խմբի/
            Փորձը ցույց է տալիս, որ ուսուցման գործընթացում խաղի օգտագործումը բավականին լուրջ գործ է: Մեթոդապես ճիշտ կազմակերպված խաղը նախապատրաստական շրջանում շատ ժամանակ է պահանջում: Միաժամանակ հարկավոր է, որ աշակերտները ակտիվություն ցուցաբերեն ոչ միայն անմիջականորեն խաղի ընթացքում, այլև ստեղծագործական որոնումների շրջանում: Վերջին հաշվով խաղը պետք է նպատակաուղղված լինի ուսումնական գործընթացում ուսուցչի և աշակերտների լիարժեք համագործակցության զարգացմանը, ինչպես նաև զարկ տա աշակերտների հետաքրքրությունների շրջանակի մեծացմանը:
            Երթուղին անցնում է. Պարսկաստան-Նախիջևան-Արարատ-Արտաշատ-Երևան
            Յուրաքանչյուր խումբ հանձնարարություն ստացավ տեղեկություն հավաքել կոնկրետ բնակավայրի, նրա բնակլիմայական պայմանների և այնտեղ ապրող մարդկանց կենցաղի վերաբերյալ:
            Խմբի անդամները իրենց պետք է ներկայացնեին որպես տվյալ բնակավայրի բնակիչներ՝ այն է օգտագործել նրանց բարբառին հստակ բառեր և արտահայտություններ, կենցաղին և կյանքին բնորոշ դրվագներ ներկայացնել:

            Ամփոփելով ասեմ, որ դաս-ճանապարհորդությունը անցավ շատ հետաքրքիր և արդյունքը սպասվածից ավելին էր: Ելնելով սեփական փորձից մեկ անգամ ևս համոզվեցի , որ դաս-ճանապարհորդությունները արդյունավետ են:
            Վերջին խմբագրողը՝ Զարուհի Մարգարյան; 17-05-19, 14:57.

            Comment

            • #51
              Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Բավականին հետաքրքիր դաս- ճանապարհորդության նմուշօրինակ եք ներկայացրել, հարգելի՛ Զարուհի: Նմանատիպ դասերն ավելի արդյունավետ և նպատակային են, որոնց միշտ էլ անհամբերությամբ սպասում են մեր աշակերտները:

              Comment

              • #52
                Այո, աշակերտները նման դասերին ավելի պատրաստակամ են և ավելի ակտիվ:

                Comment

                • #53
                  Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Բավականին հետաքրքիր դաս- ճանապարհորդության նմուշօրինակ եք ներկայացրել, հարգելի՛ Զարուհի: Նմանատիպ դասերն ավելի արդյունավետ և նպատակային են, որոնց միշտ էլ անհամբերությամբ սպասում են մեր աշակերտները:
                  Շնորհակալություն հարգելի Նաիրա թեմային արձագանքելու համար:

                  Comment

                  • #54
                    Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                    Այո, աշակերտները նման դասերին ավելի պատրաստակամ են և ավելի ակտիվ:
                    Այո', աշակերտները սիրում են այնպիսի դասեր, որտեղ իրենք պատասխանատու որևէ հանձնարարություն են կատարում:

                    Comment

                    • #55
                      Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Դաս-ճանապարհորդության մի տեսակ է երևակայական ճանապարհորդությունը /վիրտուալ էքսկուրսիա/: Այս դասի յուրօրինակ ձև է, երբ երեխաները տեղափոխվում կամ տեղաշարժվում են տարածության և ժամանակի մեջ առանց դասարանից դուրս գալու: Անչափ կարևոր է նախօրոք որոշել անցնելիք երթուղին, կանգառները, կազմել հանդիպող մարդկանց հետ երկխոսության սցենարներ, նախապատրաստել հարցեր, որոնց պատասխանները կուզենային իմանալ դասի ավարտին և այլն:
                      2-րդ դասարանի Մայրենիի դասագրքում մի հրաշալի դաս կա՝ Արմեն Շեկոյանի <<Փակ աչքերով>> ստեղծագործությունը, որը մի հրաշալի հնարավորություն ընձեռեց կատարել յուրատեսակ ճանապարհորդություն՝ հետևելով կռունկների վերադարձի երթուղուն և միայնակ մնացած կռունկի հորդորին.
                      <<Կռունկ ընկերներ,
                      Դուք այդ ինչ եք ինձ ասում,
                      Իմ սիրելի քաղաքն է,
                      Աչքերս փակ եմ հասնում>>:
                      Նախօրոք պատրաստված տեղեկություններ կար, թե Հայստանում որտեղ են հանգրվանում կռունկները և որտեղից են գալիս:
                      Քարտեզի վրա նշվեց նրանց անցնելիք ճանապարհը և սկսեցինք նախապատրաստվել մեր դաս-ճանապարհորդությանը: /Դասարանը բաժանվում է 5 խմբի/
                      Փորձը ցույց է տալիս, որ ուսուցման գործընթացում խաղի օգտագործումը բավականին լուրջ գործ է: Մեթոդապես ճիշտ կազմակերպված խաղը նախապատրաստական շրջանում շատ ժամանակ է պահանջում: Միաժամանակ հարկավոր է, որ աշակերտները ակտիվություն ցուցաբերեն ոչ միայն անմիջականորեն խաղի ընթացքում, այլև ստեղծագործական որոնումների շրջանում: Վերջին հաշվով խաղը պետք է նպատակաուղղված լինի ուսումնական գործընթացում ուսուցչի և աշակերտների լիարժեք համագործակցության զարգացմանը, ինչպես նաև զարկ տա աշակերտների հետաքրքրությունների շրջանակի մեծացմանը:
                      Երթուղին անցնում է. Պարսկաստան-Նախիջևան-Արարատ-Արտաշատ-Երևան
                      Յուրաքանչյուր խումբ հանձնարարություն ստացավ տեղեկություն հավաքել կոնկրետ բնակավայրի, նրա բնակլիմայական պայմանների և այնտեղ ապրող մարդկանց կենցաղի վերաբերյալ:
                      Խմբի անդամները իրենց պետք է ներկայացնեին որպես տվյալ բնակավայրի բնակիչներ՝ այն է օգտագործել նրանց բարբառին հստակ բառեր և արտահայտություններ, կենցաղին և կյանքին բնորոշ դրվագներ ներկայացնել:

                      Ամփոփելով ասեմ, որ դաս-ճանապարհորդությունը անցավ շատ հետաքրքիր և արդյունքը սպասվածից ավելին էր: Ելնելով սեփական փորձից մեկ անգամ ևս համոզվեցի , որ դաս-ճանապարհորդությունները արդյունավետ են:
                      Հարգելի Զարինե ևս մեկ հետաքրքիր ճանապարհորդություն էիք ներկայացրել: Իմ կարծիքով աշակերտները շատ սիրով են մասնակցել կռունկների ճանապարհորդությանը:

                      Comment

                      • #56
                        Հարգելի Զարուհի, կարդացի Ձեր դասի պլանը: Տպավորիչ, բավականին աշխատատար և յուրատիպ դաս է, երեխաների համար՝ ոչ միայն չափազանց հետաքրքիր և ոգևորող, այլև երևակայությունը շարժող և մտածողությանը զարկ տվող: Այսպիսի դասը հնարավորություն կտա երեխայի մոտ զարգացնելու արագ կողմնորոշվելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու, համագործակցելու հմտություններ, ինքնուրույնաբար նոր ինֆորմացիա որոնել-գտնելու ազդակ կդառնա, երևույթները յուրովի մեկնաբանելու կարողություն կձևավորի:

                        Comment

                        • #57
                          Ճիշտ եք հարգելի Կարինե բավականին աշխատատար է այդպիսի «ճանապարհորդությունների» նախապատրաստվելը, սակայն արդյունավետ է և դասն անցնում է հետաքրքիր:

                          Comment

                          Sorry, you are not authorized to view this page
                          Working...
                          X