Շրջակա միջավայրի պահպանություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Մարգարյան Նաիրա
    Ավագ մասնակից
    • Jan 2018
    • 1540

    #76
    Հարգելի Գրիգորյան, ճիշտ եք դուք, միգուցե երեխաները կարողանան սովորած դասանյութերից հասկանալ ու բացատրել իրենց ծնողներին, որ չի կարելի աղտոտել շրջակա միջավայրը :

    Comment

    • Ջ.Գրիգորյան
      Մոդերատոր
      • Dec 2017
      • 223

      #77
      g- narine-ի խոսքերից Նայել գրառումը
      Ձեր ընտրած թեման շատ արդիական է,հուսով եմ ,որ օրինակների փոխանակմամբ կկարողանանք միմյանց օգտակար լինել:
      Հարգելի Նարինե, լավ է , որ կկարողանանք միմյանց փորձի փոխանակման միջոցով իրար աջակցել, օգնել, սովորել նորը, առավելը: Շնորհակալություն:

      Comment

      • Ջ.Գրիգորյան
        Մոդերատոր
        • Dec 2017
        • 223

        #78
        Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Գրիգորյան,շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։
        Հրգելի Օլգա, շնորհակալ եմ գրառման համար: Մենք պետք է կարողանանք դեռևս վաղ մանկությունից երեխաների գիտակցությանը հասցնել, որ բնությունը աղտոտվում է տարբեր կողմերից՝օդի, ջրի, հողի աղտոտումը միաժամանակ վերցրած: Մթնոլորտային օդի աղտոտումը վատ ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա: Մթնոլորտային օդի աղտոտման պատճառ կարող է հանդիսանալ հրաբխային ժայթքումները, անտառային և տափաստանային հրդեհների ծուխը; Մեծ ուշադրություն պետք է դարձնենք անտառների պահպանությանը: Ծառերի և թփերի տերևները չեզոքացնում են օդն աղտոտող շատ վնասակար նյութեր: Աղտոտումն ազգային սահմաններ չունի: Պետք է երեխաներին ընդգրկել ծառատունկի, բույսերի խնամքը կազմակերպող զանազան աշխատանքների մեջ:

        Comment

        • Ջ.Գրիգորյան
          Մոդերատոր
          • Dec 2017
          • 223

          #79
          Աղասյան Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Ջ.Գրիգորյան,քանի որ դասավանդում եք 3-րդ դասարանում,առաջարկում եմ մեթոդական հնարներ,որոնց օգնությամբ երեխաներն ավելի պատկերավոր և հեշտ են ըմբռնում դասանյութերը:
          Դաս 19.Ինչպես ենք տեսնում

          Մեթոդական հնարը կոչվում է <<Մեկ աչք,թե երկու>>
          Հարց.Արդյո՞ք նույնքան լավ ենք տեսնում մեկ աչքով,որքան երկուսով:
          Նյութերը.երկու մատիտ
          Կռահե՛ք.Ի՞նչ կլինի,եթե փորձեք մեկ աչքը փակած իրար կպցնել երկու մատիտների ծայրերը:Ի՞նչ կլինի,եթե երկու աչքերն էլ բաց փորձեք:Գրի առե՛ք ձեր մտքերը պատասխանի թերթիկի վրա:
          Ընթացքը
          1.Ամեն մի ձեռքում մատիտ բռնեք:Ձեռքերը տարեք կողք և ուղիղ ձգած պարզեք:Փակեք ձախ աչքը և փորձեք մի շարժումով իրար կպցնել մատիտների ծայրերը:
          2.Փակեք աջ աչքը և փորձեք մի շարժումով իրար կպցնել մատիտների ծայրերը:
          3.Բացեք երկու աչքերը և փորձեք մի շարժումով իրար կպցնել մաատիտների ծայրերը:
          Գրանցում պատասխանի թերթիկի վրա պատկերեք,թե ինչ կատարվեց յուրաքանչյուր քայլի արդյունքում:
          Մտածեք ու գրեք.
          Ձեր աջ աչքն ու ձախ աչքը տարբեր դիրքերում են,ուստի և մի փոքր տարբեր են տեսնում:Երբ դուք երկու աչքով եք նայում,այլ ոչ թե մեկով,ձեզ համար ավելի հեշտ է հասկանալ,թե որքան մոտ կամ հեռու է գտնվում այս կամ այն բանը:Հաջողվե՞ց ձեզ միացնել մատիտների ծայրերը՝նայելով մեկ աչքով:Ո՞րը կնախընտրեիք՝մեկ աչք ունենալ թե՞ երկու:Գրի առեք ձեր մտքերը պատասխանի թերթիկի վրա:
          Շնորհակալ եմ, հարգելի Արմինե: Ես այդ հետաքրքիր հնարը կօգտագործեմ, որը կհետաքրքրի երեխաներին:

          Comment

          • Ջ.Գրիգորյան
            Մոդերատոր
            • Dec 2017
            • 223

            #80
            ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումը
            Անչափ շնորհակալ եմ հարգելի գործընկերներ,քանզի տեսնում եմ,որ քննարկման այս հարթակը ծառայում է շատ կարևոր մի նպատակի՝մտահղացումների,քննարկումների, տարաբնույթ
            առաջարկների արդյունքները ներդնել ուսումնական գործընթաց և կատարելագործել դասավանդման մեթոդները...
            Հարգելի Ասյա, շնորհակալ եմ գրառման համար: Ձեր մասնագիտական փորձը անպայման օգտակար կլինի և կծառայի ուսման տարաբնույթ մեթոդների և հնարների ճիշտ օգտագործմանը:

            Comment

            • Ջ.Գրիգորյան
              Մոդերատոր
              • Dec 2017
              • 223

              #81
              Տնային աշխատանքի օրինակ

              Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ աշակերտների կատարած տնային աշխատանքի օրինակներ'' Ես և շրջակա աշխարհը առարկայից'' կապված տարվա եղանակների փոփոխության հետ:
              27720780_1445282308927197_395450832_n.jpg27781509_1445282335593861_1639793265_n.jpg27783253_1445282332260528_1904542066_n.jpg27786273_1445282312260530_1888878036_o.jpg

              Comment

              • Արևիկ Աբովյան
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 230

                #82
                Հարգելի Գրիգորյան շատ կարևոր ու մեզ համար արդիական թեմա եք առաջարկում քննարկաման...քանի որ բնությունը մեր տունն է և այն պետք է մաքուր պահենք...կազմակերպենք բնապահպանական միջոցառումներ,սեմինարներ որով և կարողանանք դաստիարակել սեր դեպի բնություն...

                Comment

                • Ջ.Գրիգորյան
                  Մոդերատոր
                  • Dec 2017
                  • 223

                  #83
                  Արևիկ Աբովյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Գրիգորյան շատ կարևոր ու մեզ համար արդիական թեմա եք առաջարկում քննարկաման...քանի որ բնությունը մեր տունն է և այն պետք է մաքուր պահենք...կազմակերպենք բնապահպանական միջոցառումներ,սեմինարներ որով և կարողանանք դաստիարակել սեր դեպի բնություն...
                  Շնորհակալ եմ հարգելի Արևիկ, սերը դեպի բնությունը շատ կարևոր է սերմանել տարբեր առարկաների դասավանդման ժամանակ՝ ներառելով բնապահպանական, բնօգտագործման հետ կապված գիտելիքներ: Ցավոք, մարդիկ քիչ հեռացել են բնությունից, ճիշտ չեն վարվում բնության հանդեպ, պակասել է հոգատար վերաբերմունքը: Այդ ամենը պետք է ճիշտ և անընդհատ լրացնենք մենք՝ ուսուցիչներս:

                  Comment

                  • Էլեոնորա Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1517

                    #84
                    Այո,դեռ փոքրուց պետք է երեխան գիտակցի,որ ինքը բնության մի մասնիկն է, որ իրենից է կախված վաղվա բնության զարգացումը:

                    Comment

                    • Էլեոնորա Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1517

                      #85
                      Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ աշակերտների կատարած տնային աշխատանքի օրինակներ'' Ես և շրջակա աշխարհը առարկայից'' կապված տարվա եղանակների փոփոխության հետ:
                      [ATTACH=CONFIG]3955[/ATTACH][ATTACH=CONFIG]3956[/ATTACH][ATTACH=CONFIG]3957[/ATTACH][ATTACH=CONFIG]3958[/ATTACH]
                      Շնորհակալություն, հարգելի Ջ. Գրիգորյան:

                      Comment

                      • Անահիտ Չոմարյան
                        Մոդերատոր
                        • May 2017
                        • 249

                        #86
                        Հարգելի Գրիգորյան,շատ հետաքրքիր աշխատանքներ եք ներկայացրել:Ուզում եմ կիսվել մի առաջարկով:Անշուշտ շատ հետաքրքիր են նաև գործնական աշխատանքները:
                        Օրինակ 2-րդ դասարանում ուսումնասիրում ենք <<Կենդանիներ>>թեման :Այս թեմայի շրջանակներում յուրաքանչյուր աշակերտ պատրաստում է գիրք,որտեղ գրում և սովորում է փոքրիկ տեղեկություն այն խմբի կենդանու մասին,որը տվյալ դասին ուսումնասիրվում է՝երկկենցաղներ,սողուններ և այլն:Արդյունքում ստեղծվում է աշխատանք,որը շատ հետաքրքիր է,ուսուցանող:Բացի դա,ձևավորվում է հատուկ վերաբերմունք գրքի հանդեպ,երեխաները խնամքով են վերաբերվում իրենց ստեղծած գրքին,այսինքն իրագործվում է նաև սոցիալական նպատակ:

                        Comment

                        • Արևիկ Աբովյան
                          Մոդերատոր
                          • Jan 2018
                          • 230

                          #87
                          Հարգելի Գրիգորյան ըստ ինձ պետք է հաճախ կազմակերպել ծառատունկ,որ յուրաքանչյուր փոքրիկ իր բարի գործը կատարի:

                          Comment

                          • Վ. Հովհաննիսյան
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 1375

                            #88
                            Հարգելի Ջ. Գրիգորյան, անկեղծ ասած ինձ էլ դուր եկավ Ձեր կողմից ներկայացրած աշխատանքը: Շատ լավ առաջարկ է ներկայացված Անահիտ Չոմարյանի կողմից, որն անշուշտ իր դրական արդյունքը կտա: Ինձ հետաքրքիր է, ինչպիսի՞ տնային աշխատանք եք հանձնարարում սովորողներին <<Ես և շրջակա աշխարհը>>առարկայից:

                            Comment

                            • Վ. Հովհաննիսյան
                              Մոդերատոր
                              • Jan 2018
                              • 1375

                              #89
                              Սիրելի Անահիտ, ոնց հասկացա դուք առնչվում եք <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի հետ, այո՞:

                              Comment

                              • Ջ.Գրիգորյան
                                Մոդերատոր
                                • Dec 2017
                                • 223

                                #90
                                Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Գրիգորյան,շատ հետաքրքիր աշխատանքներ եք ներկայացրել:Ուզում եմ կիսվել մի առաջարկով:Անշուշտ շատ հետաքրքիր են նաև գործնական աշխատանքները:
                                Օրինակ 2-րդ դասարանում ուսումնասիրում ենք <<Կենդանիներ>>թեման :Այս թեմայի շրջանակներում յուրաքանչյուր աշակերտ պատրաստում է գիրք,որտեղ գրում և սովորում է փոքրիկ տեղեկություն այն խմբի կենդանու մասին,որը տվյալ դասին ուսումնասիրվում է՝երկկենցաղներ,սողուններ և այլն:Արդյունքում ստեղծվում է աշխատանք,որը շատ հետաքրքիր է,ուսուցանող:Բացի դա,ձևավորվում է հատուկ վերաբերմունք գրքի հանդեպ,երեխաները խնամքով են վերաբերվում իրենց ստեղծած գրքին,այսինքն իրագործվում է նաև սոցիալական նպատակ:
                                Հարգելի Անահիտ, շնորհակալ եմ ձեր մշտական ուշադրության, նոր հնարների առաջարկության համար: Ամեն նոր մատեցում կարելի է գործի դնել դասն ավելի հետաքրքիր, արդյունավետ դարձնելու համար:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information