Շրջակա միջավայրի պահպանություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Ջ.Գրիգորյան
    Մոդերատոր
    • Dec 2017
    • 223

    #61
    Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գրիգորյան,եթե խոսենք էքսկուրսիաների մասին,ձեր թեմայի շրջանակում հրաշալի կլինի այցելել բնության թանգարան,որտեղ ներկայացված է մեր երկրի ողջ բուսական և կենդանական աշխարհը:Երեխաները իրենց աչքերով տեսնում են այն,ինչ ինչի մասին սովորում են դասագրքերում:
    Հարգելի Անահիտ, շնորհակալ եմ ուշադիր վերաբերմունքի համար: Ես խոստացել եմ իմ աշակերտներին գարնանային արձակուրդների ընթացքում տանել Հայաստանի բնության պետական թանգարան: Հուսով եմ կկատարվի երեխաների ցանկությունը,նրանք սիրով սպասում են:

    Comment

    • Անահիտ Չոմարյան
      Մոդերատոր
      • May 2017
      • 249

      #62
      Հարգելի Գրիգորյան ,սիրով տեղադրում եմ 2-րդ դասարանի թեմատիկ աշխատանքներ ԵՇԱ առարկայից,կարծում եմ օգտակար կլինեմ:ԵՇԱ կիս. 2-րդ կիս.docКопия ԵՇԱ թեմ. գր. աշխ..doc

      Comment

      • Ջ.Գրիգորյան
        Մոդերատոր
        • Dec 2017
        • 223

        #63
        Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Գրիգորյան ,սիրով տեղադրում եմ 2-րդ դասարանի թեմատիկ աշխատանքներ ԵՇԱ առարկայից,կարծում եմ օգտակար կլինեմ:[ATTACH]3916[/ATTACH][ATTACH]3917[/ATTACH]
        Հարգելի Չոմարյան, շնորհակալ եմ մեթոդական օգնության համար: Այն կօգտագործեմ անհրաժեշտության դեպքում: Այժմ ես պարապում եմ 3-րդ դասարանում: Շնորհակալություն ուշադրության համար:

        Comment

        • Մարգարյան Նաիրա
          Ավագ մասնակից
          • Jan 2018
          • 1540

          #64
          Հարգելի Գրիգորյան, վերջերս Հայաստանի մի շարք քաղաքներում ի ուրախություն մեզ տեղադրվել են պաստառներ՝<<Աղբի տեղը աղբամանն է>> և<< Մաքուր Հայաստան>> գրառությամբ: Շատ ուրախալի փաստ է , որ բնապահպանության նախարարությունը մտահոգված է աղբահանության կարևոր հարցով:Հուսանք, որ նմանատիպ պաստառների տեղադրումը շարունակական բնույթ կունենա և ի վերջո կունենանք իրոք մաքուր Հայաստան:

          Comment

          • Ջ.Գրիգորյան
            Մոդերատոր
            • Dec 2017
            • 223

            #65
            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Գրիգորյան, վերջերս Հայաստանի մի շարք քաղաքներում ի ուրախություն մեզ տեղադրվել են պաստառներ՝<<Աղբի տեղը աղբամանն է>> և<< Մաքուր Հայաստան>> գրառությամբ: Շատ ուրախալի փաստ է , որ բնապահպանության նախարարությունը մտահոգված է աղբահանության կարևոր հարցով:Հուսանք, որ նմանատիպ պաստառների տեղադրումը շարունակական բնույթ կունենա և ի վերջո կունենանք իրոք մաքուր Հայաստան:
            Հարգելի Նաիրա, ողջունելի է այս փաստը: Այն կհետաքրքրի յուրաքանչյուր ընթերցողի, որն էլ հասարակության մեջ կամա թե ակամա կառաջացնի շրջապատը մաքուր պահելու ցանկություն, ընդունակություն, սովորություն: Ժամանակն է սթափվելու և գործելու, այլապես ոչ ոք մեր փոխարեն մեր շրջապատը, մեր քաղաքը չի մաքրելու: Սիրենք մեր երկիրը, պահպանենք այն:

            Comment

            • Աղասյան Արմինե
              Ավագ մասնակից
              • Jan 2018
              • 256

              #66
              Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Նաիրա, ողջունելի է այս փաստը: Այն կհետաքրքրի յուրաքանչյուր ընթերցողի, որն էլ հասարակության մեջ կամա թե ակամա կառաջացնի շրջապատը մաքուր պահելու ցանկություն, ընդունակություն, սովորություն: Ժամանակն է սթափվելու և գործելու, այլապես ոչ ոք մեր փոխարեն մեր շրջապատը, մեր քաղաքը չի մաքրելու: Սիրենք մեր երկիրը, պահպանենք այն:
              Հարգելի՛ Ջ. Գրիգորյան,իմ կարծիքով ԵՇԱ առարկայի գլխավոր նպատակներից մեկը հենց սովորողների մեջ շրջակա միջավայրի հանդեպ հոգատար և ուշադիր վերաբերմունք ձևավորելն է:Կարելի է այս բնույթի սոցիալական գովազդներ պատրաստել երեխաների օգնությամբ՝ելնելով ուսումնասիրվող թեմայի նպատակներից:Օրինակ՝ գովազդ հիգիենայի կանոնների մասին /ինչ կպատահի, եթե չհետևենք դրանց/:

              Comment

              • Աղասյան Արմինե
                Ավագ մասնակից
                • Jan 2018
                • 256

                #67
                Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Տարրական դասարաններում դասավանդվող/ Ես և շրջակա աշխարհը/ առարկան իր մեջ բացի բնությունից ներառում է աշխարհաճանաչողության տարբեր բնագավառների տարրական գիտելիքներ: Առարկան հիմք է հանդիսանում հանրակրթական դպրոցի հետագա աստիճաններում սովորողների բնագիտական, հումանիտար առարկաների համար: Ուստի հարկավոր է ստեղծել տարրական գիտելիքների այն բազան, որոնք հետագայում արդյունավետ կդարձնեն ուսուցումը: Առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները: Այն նպաստում է միմյանց հետ հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատում մարդկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Առարկայի միջոցով աշակերտները իմանում են իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
                Համարյա թե բոլոր դպրոցներում էլ կան անմշակ հողակտորներ, որոնք կարելի է օգտագործել աշակերտների հետ գործնական, բուսաբանական, բնապահպանական, բնօգտագործման աշխատանքներ իրականացնելու համար: Այն կօգնի աշակերտներին սիրել և ճանաչել բնությունը, նրանց մոտ կձևավորվի հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ: Առարկայի դասավանդման հենց առաջին դասերից կապ է ստեղծվում հասարակության և բնության միջև: Սա հնարավորություն է տալիս վաղ հասակից ստեղծել այնպիսի անհատ, որը պատկերացնում է մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի հանդեպ թե դրական, թե բացասական իմաստներով:
                Եվ վերջապես բնության, կենդանիների հանդեպ սեր ունեցող մարդը հոգեպես հարուստ է ազնիվ, բարի, որը այսօր այնքան պակասում է մեզանում: Այդ ամենի կարևորությունը գիտակցելով տարրական դասարաններում դասավանդող յուրաքանչյու ուսուցիչ պետք է ձգտի հնարավորինս մատչելի և դյուրին դարձնել առարկայի մատուցումը, այն ինտեգրելով մյուս առարկաների հետ:
                ԵՇԱ առարկան հրաշալի լրացնում է մայրենիին:Մենք պարբերաբար անդրադառնում ենք այն բոլոր բնագավառներին ,որոնք ուսումնասիրվում են առարկայի դասընթացում և սովորողների ձեռք բերած աշխարհաճանաչողական գիտելիքների օգնությանբ ավելի հետաքրքիր, բովանդակային և ոչ ստանդարտ դաս ենք ունենում:

                Comment

                • Վ. Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 1375

                  #68
                  Սիրելի Դիանա, կարծում եմ բնապահպանական կուլտուրան մեր մեջ պիտի նստած լինի մանկուց, ասեմ ավելին , պիտի գեներով գա, որ այն ամրապնդվի ու հզորանա: Բնագիտական առարկաների նկատմամբ դրական վերաբերմունք զարգացնելով է , որ ինչ որ չափով խթանում ենք էկոկուլտուրայի զարգացմանը:

                  Comment

                  • Վ. Հովհաննիսյան
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 1375

                    #69
                    Հարգելի Նաիրա Մարգարյան ջան, հայտնի խոսք է՝<<Մաքուր չէ այնտեղ, որտեղ մաքրում են, մաքուր է այնտեղ, որտեղ չեն կեղտոտացնում>>: Սա պիտի գիտակցի յուրաքանչյուր անձ ու...

                    Comment

                    • Վ. Հովհաննիսյան
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 1375

                      #70
                      Ընտանիքում եթե ծնողը երեխայի ներկայությամբ ծխածոտի տուփը մեքենայի պատուհանից փողոց է նետում, կամ պլաստիկե դատարկ շիշը նրա թեթև ձեռքով հայտնվում ճանապարհի երթևեկելի մասում, ապա այդ ամենի վկան ու ականատեսը հաստատ նույն կերպ կվարվի:

                      Comment

                      • Աղասյան Արմինե
                        Ավագ մասնակից
                        • Jan 2018
                        • 256

                        #71
                        Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Չոմարյան, շնորհակալ եմ մեթոդական օգնության համար: Այն կօգտագործեմ անհրաժեշտության դեպքում: Այժմ ես պարապում եմ 3-րդ դասարանում: Շնորհակալություն ուշադրության համար:
                        Հարգելի Ջ.Գրիգորյան,քանի որ դասավանդում եք 3-րդ դասարանում,առաջարկում եմ մեթոդական հնարներ,որոնց օգնությամբ երեխաներն ավելի պատկերավոր և հեշտ են ըմբռնում դասանյութերը:
                        Դաս 19.Ինչպես ենք տեսնում

                        Մեթոդական հնարը կոչվում է <<Մեկ աչք,թե երկու>>
                        Հարց.Արդյո՞ք նույնքան լավ ենք տեսնում մեկ աչքով,որքան երկուսով:
                        Նյութերը.երկու մատիտ
                        Կռահե՛ք.Ի՞նչ կլինի,եթե փորձեք մեկ աչքը փակած իրար կպցնել երկու մատիտների ծայրերը:Ի՞նչ կլինի,եթե երկու աչքերն էլ բաց փորձեք:Գրի առե՛ք ձեր մտքերը պատասխանի թերթիկի վրա:
                        Ընթացքը
                        1.Ամեն մի ձեռքում մատիտ բռնեք:Ձեռքերը տարեք կողք և ուղիղ ձգած պարզեք:Փակեք ձախ աչքը և փորձեք մի շարժումով իրար կպցնել մատիտների ծայրերը:
                        2.Փակեք աջ աչքը և փորձեք մի շարժումով իրար կպցնել մատիտների ծայրերը:
                        3.Բացեք երկու աչքերը և փորձեք մի շարժումով իրար կպցնել մաատիտների ծայրերը:
                        Գրանցում պատասխանի թերթիկի վրա պատկերեք,թե ինչ կատարվեց յուրաքանչյուր քայլի արդյունքում:
                        Մտածեք ու գրեք.
                        Ձեր աջ աչքն ու ձախ աչքը տարբեր դիրքերում են,ուստի և մի փոքր տարբեր են տեսնում:Երբ դուք երկու աչքով եք նայում,այլ ոչ թե մեկով,ձեզ համար ավելի հեշտ է հասկանալ,թե որքան մոտ կամ հեռու է գտնվում այս կամ այն բանը:Հաջողվե՞ց ձեզ միացնել մատիտների ծայրերը՝նայելով մեկ աչքով:Ո՞րը կնախընտրեիք՝մեկ աչք ունենալ թե՞ երկու:Գրի առեք ձեր մտքերը պատասխանի թերթիկի վրա:

                        Comment

                        • g- narine
                          Ավագ մասնակից
                          • Nov 2012
                          • 239

                          #72
                          Ձեր ընտրած թեման շատ արդիական է,հուսով եմ ,որ օրինակների փոխանակմամբ կկարողանանք միմյանց օգտակար լինել:
                          Կցված ֆայլեր
                          Նարինե Գալստյան
                          Աշխարհագրության , բնագիտության ուսուցչուհի
                          Ուսուցչի որակավորման II աստիճանի տարակարգ

                          Comment

                          • Օլգա Հայրապետյան
                            Մոդերատոր
                            • Jun 2017
                            • 496

                            #73
                            Հարգելի Գրիգորյան,շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։

                            Comment

                            • ԱՍՅԱ
                              Սկսնակ մասնակից
                              • Dec 2017
                              • 12

                              #74
                              Անչափ շնորհակալ եմ հարգելի գործընկերներ,քանզի տեսնում եմ,որ քննարկման այս հարթակը ծառայում է շատ կարևոր մի նպատակի՝մտահղացումների,քննարկումների, տարաբնույթ
                              առաջարկների արդյունքները ներդնել ուսումնական գործընթաց և կատարելագործել դասավանդման մեթոդները...

                              Comment

                              • Ջ.Գրիգորյան
                                Մոդերատոր
                                • Dec 2017
                                • 223

                                #75
                                Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Ընտանիքում եթե ծնողը երեխայի ներկայությամբ ծխածոտի տուփը մեքենայի պատուհանից փողոց է նետում, կամ պլաստիկե դատարկ շիշը նրա թեթև ձեռքով հայտնվում ճանապարհի երթևեկելի մասում, ապա այդ ամենի վկան ու ականատեսը հաստատ նույն կերպ կվարվի:
                                Հարգելի տիկին Հովհաննիսյան, միանշանակ այդպես է: Բայց մենք պետք է կարողանանք այնպիսի դաստիարակություն և ուսուցման այնպիսի որակ ապահովենք, որ երեխան թույլ չտա ծնողին, որ մեքենայի պատոււհանից դուրս նետի շիշը կամ ծխախոտի տուփը: Այն ծնողի համար հաստատ օրինակելի դաս կլինի:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information