Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շրջակա միջավայրի պահպանություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Շրջակա միջավայրի պահպանություն

    Քննարկման այս հարթակը նպատակ ունի՝
    - ներկայացնել Ես և շրջակա աշխարհը առաարկայի մատուցման առանձնահատկությունները,
    - կիսվել առարկայի դասավանդման հաջողված փորձով,
    - ներկայացնել այն միջոցները, որոնցով կարելի է գրավել աշակերտների ուշադրությունը և նրանց արդյունավետորեն ներգրավել դասը վարելու գործընթացում:

    Կներկայացվեն նաև շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված դաստիարակչական բնույթի միջոցառումների կազմակերպման նրբությունները, կբերվեն արդեն իսկ կազմակերպված նմանատիպ միջոցառման բովանդակային հատվածներ և նկարներ:

  • #2
    Ես գտնում եմ,որ շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցը շատ արդիական է մեր ժամանակներում:Եվ պետք է փոքրուց երեխաներին սովորեցնելխնայողաբար վերաբերվել բնական միջավայրին :

    Comment

    • #3
      Այո, համամիտ եմ Ձեզ հետ: Հենց երեխաների բնապահպանական կրթությանն էլ նվիրված են լինելու իմ գրառումները:

      Comment

      • #4
        Մեր դերը

        Եթե նախկինում շրջակա միջավայրի պահպանությունը դիտվում էր միայն որպես բնագիտական խնդիր, ապա այժմ այն վերածվել է հիմնախնդրի իր մեջ ներառելով թե տնտեսական, թե սոցիալական, թե հումանիտար խնդիրների ամբողջություն: Փոխվել են ժամանակները, մարդկային հարաբերությունները, որոնք չեն կարող անհետևանք մնալ մեր հետզհետե քաղաքատիպ դարձող շրջակա միջավայրի վրա: մենք հեռացել ենք բնությունից, անտառներ ենք ոչնչացնում, աղտոտում ենք շրջակա միջավայրը, թունավոր թափոններ ենք նետում, բույսեր ու կենդանիներ ենք ոչնչացնում չմտածելով հետևանքների, գալիք սերնդի գոյատևմանը սպառնացող վտանգերի մասին: Դրա պատճառը մարդկային անտարբերության, թերի մտածելակերպի, անբարեկիրթ վերաբերմունքի հիմքում կարելի է փնտրել:
        Ուստի, մեծ է և պատասխանատու այսօրվա դպրոցի դերն ու նշանակությունը այդ գործում, որի կյանքի կոչողները մենք ենք ուսուցիչներս:

        Comment

        • #5
          Բնապահպանական վերաբերմունքի ձևավորումը Ես և շրջակա աշխարհը առարկայի միջոցով

          Տարրական դասարաններում դասավանդվող/ Ես և շրջակա աշխարհը/ առարկան իր մեջ բացի բնությունից ներառում է աշխարհաճանաչողության տարբեր բնագավառների տարրական գիտելիքներ: Առարկան հիմք է հանդիսանում հանրակրթական դպրոցի հետագա աստիճաններում սովորողների բնագիտական, հումանիտար առարկաների համար: Ուստի հարկավոր է ստեղծել տարրական գիտելիքների այն բազան, որոնք հետագայում արդյունավետ կդարձնեն ուսուցումը: Առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները: Այն նպաստում է միմյանց հետ հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատում մարդկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Առարկայի միջոցով աշակերտները իմանում են իրենց իրավունքների և պարտականությունների մասին:
          Համարյա թե բոլոր դպրոցներում էլ կան անմշակ հողակտորներ, որոնք կարելի է օգտագործել աշակերտների հետ գործնական, բուսաբանական, բնապահպանական, բնօգտագործման աշխատանքներ իրականացնելու համար: Այն կօգնի աշակերտներին սիրել և ճանաչել բնությունը, նրանց մոտ կձևավորվի հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ: Առարկայի դասավանդման հենց առաջին դասերից կապ է ստեղծվում հասարակության և բնության միջև: Սա հնարավորություն է տալիս վաղ հասակից ստեղծել այնպիսի անհատ, որը պատկերացնում է մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի հանդեպ թե դրական, թե բացասական իմաստներով:
          Եվ վերջապես բնության, կենդանիների հանդեպ սեր ունեցող մարդը հոգեպես հարուստ է ազնիվ, բարի, որը այսօր այնքան պակասում է մեզանում: Այդ ամենի կարևորությունը գիտակցելով տարրական դասարաններում դասավանդող յուրաքանչյու ուսուցիչ պետք է ձգտի հնարավորինս մատչելի և դյուրին դարձնել առարկայի մատուցումը, այն ինտեգրելով մյուս առարկաների հետ:

          Comment

          • #6
            Դասի պլանավորման իմ փորձը

            Դասի պլանավորումը իր մեջ ներառում է դասի թեման՝հստակեցված նպատակներով, չափորոշչային պահանջներով, խնդիրներով:Վերը նշված բաղադրիչները հստակեցնելուց հետո ուսուցիչը թեմայից բխող ընթացք է հարթում իր համար:Մինչ դասը սկսելը ուսուցիչը նախապատրաստական աշխատանքներ է տանում: Դասարանը բաժանում է խմբերի, մոտավորապես գիտենալով, թե որ աշակերտները պետք է լինեն խմբերում: Պատրաստում է անհրաժեշտ պաստառները, նկարները, ուղերձը, կպչուն թղթերը, մարկերները, շերտավորված և խմբային աշխատանքի համար նախատեսված առաջադրանքները:Բուն դասը՝ ԽԻԿ համակարգով կառուցված դասն է ըստ փուլերի, հարցադրումների: Դասից հետո ուսուցիչը վերլուծում է իր աշխատանքը, ի մի բերում՝ արդյոք հասավ իր նպատակին: Հավաքում և տեղավորում է կատարված աշխատանքները, գնահատում, աշակերտների հետ մտքեր փոխանակում, խրախուսում յուրոքանչյուրին ըստ իր առաջընթացի:

            Comment

            • #7
              Հարգելի Ջեմմա: Թեման շատ հետաքրքիր է և արդիական:ՙՙԵս և շրջակա աշխարհը՚՚առարկան առանձնահատուկ տեղ է գրավում տարրական դասարաններում դասավանդվող մյուս առարկաների նկատմամբ:Այն առավել լայն հնարավորություն է տալիս և բնապահպանական գիտելիքներ մատուցելու ,և հաղորդակցական կարողություններ ձևավորելու,և անհատի՝ հասարակության մեջ ընդգրկվելու առումով...Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի,մարդկային հարաբերություններում արժեքային համակարգի ձևավորումը պետք է սկսել վաղ տարիքից:ՙՙԵս և շրջակա աշխարհը՚՚առարկան մեզ տալիս է այդ հնարավորությունը:Առարկայի դասավանդումը պետք է կազմակերպվի հետաքրքիր և բովանդակալից:Շատ էքսկուրսիաներ,դիտարկումներ,փորձեր,գործնական բնույթի աշխատանքներ,ցերեկույթներ,այցեր հանդիպումներ...

              Comment

              • #8
                ,,Ես և շրջակա աշխարհը,, դասընթացին ծանոթ եմ այնքանով, որ տանը դաս ենք սովորում, եթե անկեղծ, դասագիրքը մի փոքր խճճված տպավորություն է թողնում, և ուսուցչից պահանջվելու է շատ մեծ հմտություն դասը իրատեսական, նպատակային ու հետաքրքիր անցկացնելու համար

                Comment

                • #9
                  ԱՍՅԱ-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի Ասյա, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար: Անշուշտ, առարկան աշակերտներին հագեհարազատ է, սիրելի: Առարկայի ճիշտ, հետաքրքիր մատուցումը հնարավորություն կտա աշակերտներին հոգատար վերաբերմունք դրսևորել շրջկա միջավայրի, բնության, մարդկանց, կենդանական աշխարհի նկատմամբ: Երեխաները կարող են սովորել բույսերի մշակում, խնամք, պահպանում: Այն կարող է դառնալ նրանց համար հաճելի զբաղմունք:

                  Comment

                  • #10
                    Հարգելի գործընկերներ, անշուշտ առաջադրված թեման կարևորագույներից է,քանի, որ յուրաքանչյուր ոք, պետք է տեղեկացված լինի բնապահպանական բոլոր խնդիրների մասին:Ես թեման անց եմ կացրել անգլերենի ժամին '' Be Nature Wise '' թեմայի շրջանակներում:Քննարկումների շնորհիվ աշակերտները ծանոթացան բնապահպանական մի շարք խնդիրներին՝ օդի աղտոտվածություն, գլոբալ տաքացում և այլն: Մեծ ոգևորությամբ են աշակերտները մասնակցում նմանատիպ քննարկումներին, ներկայացնում իրենց պատրաստած սլայդները:

                    https://lib.armedu.am/resource/21546
                    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                    Comment

                    • #11
                      Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկերներ, անշուշտ առաջադրված թեման կարևորագույներից է,քանի, որ յուրաքանչյուր ոք, պետք է տեղեկացված լինի բնապահպանական բոլոր խնդիրների մասին:Ես թեման անց եմ կացրել անգլերենի ժամին '' Be Nature Wise '' թեմայի շրջանակներում:Քննարկումների շնորհիվ աշակերտները ծանոթացան բնապահպանական մի շարք խնդիրներին՝ օդի աղտոտվածություն, գլոբալ տաքացում և այլն: Մեծ ոգևորությամբ են աշակերտները մասնակցում նմանատիպ քննարկումներին, ներկայացնում իրենց պատրաստած սլայդները:

                      https://lib.armedu.am/resource/21546
                      Հարգելի Դիանա, անչափ շնորհակալ եմ արձագանքելու համար: Իսկապես մեծ է ուսուցչի դերը բնապահպանական դաստիարակության գործում:Աշակերտը պետք է տեսնի, զգա ուսուցչի մտահոգությունը տվյալ նյութի մատուցման ընթացքում, կարևորի դրա նշանակությունը: Շրջակա միջավայրի աղտոտվածությունը մտահոգություն է առաջացնում յուրաքանչյուր մարդու մոտ, սակայն պահպանել միջավայրը ոչ բոլորն են ձգտում: Մեր խնդիրներից կարևորագույնը այն է, որ երեխան դեռ մանկուց գիտակցի մաքուր պահել շրջապատը, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը վնաս է հասցնում բնությանը: Ես կազմակերպել եմ դաս-միջոցառում "Շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով, դաստիարակչական աշխատանքների շրջանակներում, որը մասնակցել է "Կանաչ մոլորակ 2014" միջազգային ֆորումին, արժանացել դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմով՝ որպես ստեղծագործական կոլեկտիվ: Աշակերտները գիտակցեցին նյութի վերամշակման գաղափարը, արտադրական թափոնների ռացիոնալ օգտագործումը:
                      Ի դեպ, Ձեր վարած դասը շատ հետաքրքիր էր, բնապահպանական խնդիրներին վերաբերող, ներկայացված նկարները շատ ազդեցիկ և ուսուցանող:

                      Comment

                      • #12
                        օֆելյա-ի խոսքերից Նայել գրառումը
                        ,,Ես և շրջակա աշխարհը,, դասընթացին ծանոթ եմ այնքանով, որ տանը դաս ենք սովորում, եթե անկեղծ, դասագիրքը մի փոքր խճճված տպավորություն է թողնում, և ուսուցչից պահանջվելու է շատ մեծ հմտություն դասը իրատեսական, նպատակային ու հետաքրքիր անցկացնելու համար
                        Հարգելի օֆելյա, առարկան դպրոցներում դասավանդվում է 2 տարբեր դասագրքերով, որոնք ունեն իրենց աշխատանքային տետրերը: Դրանք բավականին դյուրին են դարձնում մեր աշխատանքը: Աշակերտները դասանյութը սիրով և մեծ հետաքրքրությամբ հենց դասարանում կարողանում են սովորել: Ամփոփիչ հարցերին պատասխանելու միջոցով, գործնական բնույթի աշխատանքների կատարման արդյունքում աշակերտները յուրացնում են օրվա թեման:

                        Comment

                        • #13
                          Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է աշակերտներին ուսուցանել ամենահարմար մեթոդները՝ վերլուծելու, կարևորելու բնապահպանական արժեքները: Հնարավոր է նաև դասը որպես տոն ներկայացնել: Այդպիսի դասերը սովորողների մոտ առաջացնում են հայրենի բնության, շրջապատի նկատմամբ սեփական վերաբերմունքի դրսևորում: Երեխաներին դուր են գալիս տարբեր մրցույթները, խաղերը, արշավները: Դասի արդյունավետությունը աճում է պրեզենտացիաների, ՏՀՏ_ի օգտագործման շնորհիվ: Ուստի, դասվարը պետք է ստեղծագործաբար մոտենա իր աշխատանքին՝կարևորելով ժամանակակից մոտեցումներով այն կազմակերպելու գործընթացը:

                          Comment

                          • #14
                            Հարգելի գործընկերներ, անշուշտ բոլոր առաջին դասարանում պարապող դասվարների համար պատասխանատու և կարևոր է Սեպտեմբերի 1-ը որպես ուսումնական տարվա առաջին օր ներկայացնելը: Ներկայացնում եմ իմ վարած առաջին դասը առաջին դասարանում: Նախ նշեմ, որ օգոստոսի 31-ին դասվարը ծանոթանում է իր դասարանի աշակերտների հետ: Նրանց ծանոթությունը անցկացվում է դասարանում: Այդ օրը ես երեխաներին ներկայանում եմ խաղալով/ Արի ծանոթանանք / խաղը: Երեխաները ասում են իրենց անունը, նշում, թե ինչ են սիրում, ստանում են իմ կողմից նախապես պատրաստված գեղեցիկ ծաղիկներ, որի կենտրոնում փակցրած են երեխաների նկարները: Նշում եմ, որ վաղը՝ Սեպտեմբերի 1-ին այդ ծաղիկները ծնողները փակցնեն երեխաների կիծքին և ուղեկցեն դպրոց: Նախապես դասարանի առաստաղից կախված է մեծ գունդ, որը պատրաստված է կանաչ թելից և ունի մոլորակի տեսք: Ուսուցիչը ողջունում է ծնողներին, շնորհավորում է նրանց, երեխաներին՝, որ այսօր աշակերտ դարձան: Նշում է, որ այսօր Գիտելիքի օր է, գրի և դպրության օր: Ուսուցիչը փորձում է հիշել երեխաների անունները, որ երեկ ծանոթացել էին: Հղում է հարցեր.որն է մեր հայրենիքը, ինչ ենք հասկանում հայրենիք ասելով, որ քաղաքում ենք ապրում:Հարց ու պատասխանից հետո, ուսուցիչը նշում է, որ այսօրվանից նրանք դարձան Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտներ: Աշակերտներին հարցնում է, թե ուրախ եք դրա համար: Ուսուցիչը ասում է, որ մեր հայրենիքը Երկիր մոլորակի մի մասն է կազմում: Երկիր մոլորակը ահա այս գնդի ձևն ունի: Մենք պետք է լավ սովորենք, խորը գիտելիքներ ձեռք բերենք, սիրենք, պահպանենք մեր հայրենիքը: Աշակերտները խոստանում են: Քանի որ դուք համարվում եք երկիր մոլորակի մի մասնիկը, եկեք այսօր ստեղծենք մեր մանկության փոքրիկ մոլորակը: Հավաքում են մոլորակը, իրեց կրծքին փակցրած ծաղիկներով: Այդ կանաչ գունդը զարդարվում է իրենց նկար- ծաղիկներով; Աշակերտները ասում են, որ այն գեղեցիկ է, որ պետք է իրենց մոլորակը լավ պահեն, մաքուր պահեն, կանաչապատեն: Ֆիզկուլտ- դադար:Մեկ, երկու աշակերտի նախապես ոտանավորներ էր հանձնարարված, որը նրանք արտասանեցին: Ուսուցիչը հարց է հղում. մեր մոլորակի վրա քաղաքներ կան, տներ, փողոցներ, դպրոցներ: Ուսուցիչը սովորեցնում է աշակերտներին /Իմ քաղաքը/ երգը: Աշակերտները խոստանում են, որ պետք է դասին ներկայանան առանց ուշացման: Կոկիկ ու մաքուր պահեն նոր ստացած գրքերը, տետրերը, պայուսակները, լինեն բարի, հոգատար: Դրա համար պետք է լավ սովորեն: Ուսուցիչը նշում է, որ առանց գիտելիքի չենք կարող կրթված ու գրագետ լինել բայց՝ Դաստիարակությունը առաջնություն ունի կրթության նկատմամբ: Մարդուն ստեղծում է դաստիարակությունը: / Ա. Սենտ- Էքզյուպերի/ Աշակերտները ստանում են անհատական աշխատանքի համար նախատեսված թերթիկներ, նկարում իրենց առաջին օրը դպրոցում: Ուսուցիչը այդ աշխատանքները փակցնում է գրատախտակին:

                            Comment

                            • #15
                              Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը

                              Մի քանի նկար կազմակերպված դասից:
                              das.jpgdas2.jpgdas3.jpgdas4.jpg

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information