Դասի պլաններ (տարրական դասարաններ)

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Գոհար Խաչատրյան Ալբերտի
    Ավագ մասնակից
    • Sep 2017
    • 214

    #16
    Լիանա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին գեղեցիկ, հետաքրքիր և ուսուցանող դաս եք ներկայացրել: Իսկ ինչպիսի՞ հարցաշար եք օգտագործել:
    ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
    1. Ի՞նչ են աստղերը………………………………………………………...
    2. Ի՞նչ է Արեգակը…………………………………………………………….
    3. Երկնային ի՞նչ մարմին է Երկիրը…………………………………
    4. Երկրի բնական արբանյակը………………………………………….
    5. Աստղերի խումբը ինչպե՞ս է կոչվում…………………………
    6. Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը …………………
    7. Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը…………………………..
    8. Քանի՞ ամիս ունի տարին…………………………………………..
    9. Քանի՞ օր ունի դեկտեմբեր ամիսը……………………………………
    10. Տարին քանի՞ եղանակ ունի………………………………………….
    Վերջին խմբագրողը՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի; 27-10-17, 20:23.

    Comment

    • Ծ. Մարիամ
      Սկսնակ մասնակից
      • Oct 2017
      • 23

      #17
      Հարգելի Գոհար, արդյունավետ դասի պլաններ եք ներկայացրել, իմ դասերի ընթացքում կօգտվեմ դրանցից։ Շնորհակալություն։
      Վերջին խմբագրողը՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի; 27-10-17, 20:24.

      Comment

      • Գոհար Խաչատրյան Ալբերտի
        Ավագ մասնակից
        • Sep 2017
        • 214

        #18
        Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
        ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
        1. Ի՞նչ են աստղերը………………………………………………………....
        2. Ի՞նչ է Արեգակը…………………………………………………………….
        3. Երկնային ի՞նչ մարմին է Երկիրը……………………………………….
        4. Երկրի բնական արբանյակը……………………………………………...
        5. Աստղերի խումբը ինչպե՞ս է կոչվում…………………………………
        6. Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը …………………………..
        7. Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը…………………………………
        8. Քանի՞ ամիս ունի տարին………………………………………………
        9. Քանի՞ օր ունի դեկտեմբեր ամիսը……………………………………
        10. Տարին քանի՞ եղանակ ունի………………………………………….
        Հարցաշարը կշռադատման փուլի համար է նախատեսված, որի պատասխանները կարճ են :

        Comment

        • Լիանա Խաչատրյան
          Ավագ մասնակից
          • Sep 2017
          • 242

          #19
          Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
          ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
          1. Ի՞նչ են աստղերը………………………………………………………....
          2. Ի՞նչ է Արեգակը…………………………………………………………….
          3. Երկնային ի՞նչ մարմին է Երկիրը……………………………………….
          4. Երկրի բնական արբանյակը……………………………………………...
          5. Աստղերի խումբը ինչպե՞ս է կոչվում…………………………………
          6. Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը …………………………..
          7. Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը…………………………………
          8. Քանի՞ ամիս ունի տարին………………………………………………
          9. Քանի՞ օր ունի դեկտեմբեր ամիսը……………………………………
          10. Տարին քանի՞ եղանակ ունի………………………………………….
          Շնորհակալություն, Գոհար: Կարծում եմ աշակերտները մեծ բավականություն են ստացել և հեշտությամբ պատասխանել հարցերին: Այս տարբերակով ձեռք բերած գիտելիքները նրանք չեն մոռանա ամբողջ կյանքում:

          Comment

          • Երանուհի Մարտիրոսյան
            Սկսնակ մասնակից
            • Oct 2017
            • 23

            #20
            Շատ հետաքրքիր դասի պլաններ եք ներկայացրել, հարգելի Գոհար: <<Ես և շրջակա աշխարհը >> հաճախ ուսուցանվում է ոչ ճիշտ և դժգոհություններ են լսվում գրքի վերաբերյալ: Կարծում եմ նման տարբերակով մատուցված դասը չի կարող հաջողված չլինել:

            Comment

            • Գոհար Խաչատրյան Ալբերտի
              Ավագ մասնակից
              • Sep 2017
              • 214

              #21
              Լիանա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Շնորհակալություն, Գոհար: Կարծում եմ աշակերտները մեծ բավականություն են ստացել և հեշտությամբ պատասխանել հարցերին: Այս տարբերակով ձեռք բերած գիտելիքները նրանք չեն մոռանա ամբողջ կյանքում:
              Հարգելի՛ Լիանա, շատ հետաքրքիր է <<Ես և շրջակա աշխարհը>> առարկան, շատ կարևոր է այն ճիշտ մատուցել աշակետներին, որպեսզի նրանք կարողանան հասկանալ և սիրել, հեշտությամբ սովորել:

              Comment

              • Գոհար Խաչատրյան Ալբերտի
                Ավագ մասնակից
                • Sep 2017
                • 214

                #22
                Երանուհի Մարտիրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Շատ հետաքրքիր դասի պլաններ եք ներկայացրել, հարգելի Գոհար: <<Ես և շրջակա աշխարհը >> հաճախ ուսուցանվում է ոչ ճիշտ և դժգոհություններ են լսվում գրքի վերաբերյալ: Կարծում եմ նման տարբերակով մատուցված դասը չի կարող հաջողված չլինել:
                Հարգելի՛ Երանուհի, այս դասը իմ աշակերտներից շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց, նրանք սկսեցին ուսումնասիրել տիեզերքը, տեղեկություններ հավաքել:

                Comment

                • Գոհար Խաչատրյան Ալբերտի
                  Ավագ մասնակից
                  • Sep 2017
                  • 214

                  #23
                  Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Գոհար, արդյունավետ դասի պլաններ եք ներկայացրել, իմ դասերի ընթացքում կօգտվեմ դրանցից։Շնորհակալություն։
                  Հարգելի՛ Մարիամ, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Ձեր դասաժամերին, ո՞ր մեթոդն եք հաճախ կիրառում:
                  Վերջին խմբագրողը՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի; 27-10-17, 20:26.

                  Comment

                  • Գոհար Խաչատրյան Ալբերտի
                    Ավագ մասնակից
                    • Sep 2017
                    • 214

                    #24
                    Աշակերտները նկատում են գեղեցիկը և արագ արձագանքում: Շատ կարևոր է տարրական դասարաններում, դասը հագեցնել գեղեցիկ դիդակտիկ պարագաներով, որպեսզի աշակերտները արագ ընդգրկվեն դասաընթացի մեջ:

                    Comment

                    • Լիանա Խաչատրյան
                      Ավագ մասնակից
                      • Sep 2017
                      • 242

                      #25
                      Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
                      Աշակերտները նկատում են գեղեցիկը և արագ արձագանքում: Շատ կարևոր է տարրական դասարաններում, դասը հագեցնել գեղեցիկ դիդակտիկ պարագաներով, որպեսզի աշակերտները արագ ընդգրկվեն դասաընթացի մեջ:
                      Լիովին համամիտ եմ, հարգելի Գոհար: Այսօր աշակերտները շատ բան են տեսնում, լսում և հասկանում: Նրանց չես զարմացնի ստանդարտ դասերով: Նրանք ուզում են գեղեցիկ, յուրօրինակ, բազմաբովանդակ և ինչպես դուք եք նշել՝ գեղեցիկ դիդակտիկ պարագաներով հագեցած դասեր: Աշակերտները ուզում են մասնակից դառնալ և ինքնուրույն բացահայտեն գիտության գաղտնիքները:

                      Comment

                      • Գոհար Խաչատրյան Ալբերտի
                        Ավագ մասնակից
                        • Sep 2017
                        • 214

                        #26
                        Զննական նյութերի ու պարագաների կիրառումը պետք է բավարարի մի քանի կարևոր պահանջների.
                        .դիդակտիկական. պետք է ուղղված լինի որոշակի ուսումնական խնդրի լուծմանը,
                        .դինամիկ. ժամանակին փոխարինվի նորերով կամ փոփոխվելու հնարավորություն ընձեռի,
                        .տեսանելի. փակցված լինի երեխայի աչքի մակարդակից ոչ բարձր և լինեն ընթեռնելի,
                        .հասանելի. երեխաները պետք է հնարավորություն ունենան ցանկացած ժամանակ աշխատել դրանցով:

                        Comment

                        • Երանուհի Մարտիրոսյան
                          Սկսնակ մասնակից
                          • Oct 2017
                          • 23

                          #27
                          Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
                          Զննական նյութերի ու պարագաների կիրառումը պետք է բավարարի մի քանի կարևոր պահանջների.
                          .դիդակտիկական. պետք է ուղղված լինի որոշակի ուսումնական խնդրի լուծմանը,
                          .դինամիկ. ժամանակին փոխարինվի նորերով կամ փոփոխվելու հնարավորություն ընձեռի,
                          .տեսանելի. փակցված լինի երեխայի աչքի մակարդակից ոչ բարձր և լինեն ընթեռնելի,
                          .հասանելի. երեխաները պետք է հնարավորություն ունենան ցանկացած ժամանակ աշխատել դրանցով:
                          Ճիշտ ընտրված զննական նյութերն ու պարագաները հեշտացնում են աշխատանքը: Աշակերտը իր աչքի առջև շարունակ տեսնելով և ընթերցելով, մի օր հաստատ կհիշի:

                          Comment

                          • Գոհար Խաչատրյան Ալբերտի
                            Ավագ մասնակից
                            • Sep 2017
                            • 214

                            #28
                            Երանուհի Մարտիրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ճիշտ ընտրված զննական նյութերն ու պարագաները հեշտացնում են աշխատանքը: Աշակերտը իր աչքի առջև շարունակ տեսնելով և ընթերցելով, մի օր հաստատ կհիշի:
                            Հարգելի՛ Երանուհի, շատ զննական պարագաներ շարունակ տեսնելով աշակերտները հոգնում են: Զննական պարագաները պետք է աչքի առաջ լինեն այնքան, որքան անհրաժեշտ է և չեն ձանձրացնի:

                            Comment

                            • Լուսինե Ա.
                              Ավագ մասնակից
                              • Sep 2017
                              • 169

                              #29
                              Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
                              Առարկա-Մայրենի
                              Դասարան - 2-րդ
                              Ուսուցիչ- Գ. Խաչատրյան
                              Դասի թեման- <<Խաղաղության դասը>> Սուրեն Մուրադյան: Առարկա,գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր
                              Տիպը- Հաղորդման դաս
                              Նպատակը- Աշակերտները գաղափար կկազմեն, թե ինչ է խաղաղությունը, կսովորեն և կծանոթանան խաղաղության խորհրդանշանների հետ, կսովորեն այդ բառի հոմանիշները, բացատրությունը: Կկարողանան տարբերակել առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը: Կկազմեն նախադասություններ այդ բառերով: Կսովորեն ասույթներ խաղաղության մասին: Կկարողանան արտահայտիչ կարդալ և կարդացածը վերլուծել:
                              Ուսրումնական պարագաներ- Դասագիրք,խաղաղության խորհրդանշաններ, նկարներ, քարտեր, տետրեր, մատիտներ, թղթեր, երաժշտություն, տե-սանյութ:
                              Մեթոդական հնարներ- Զրույց, մտագրոհ (խթանման փուլ), քառաբաժան (կշռադատման փուլ), խաղային մեթոդներ
                              Խթանման փուլ- Զրույց՝ անրադարձ նախորդ դասերին, պատերազմ բառի հականիշը գտնել: Բացատրել այդ բառի մաստը, ասել հոմանիշները, ասել մեկ բառով, թե ի՞նչ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ:
                              Խոսել խորհրդանշանների մասին.
                              _ Աղավնի - բանաստեղծություն
                              Տեսանյութ.
                              _ Ձիթենու ճյուղ
                              _ Մատներով նշանը
                              _ N և D տառերի համադրում, որը նշանակում է միջուկային զինադադար, կամ աղավնու ոտնաթաթ
                              Իմաստի ընկալում- Ոտանավոր խաղաղության մասնին
                              Ասույթներ խաղաղության մասին
                              Պիկասոյ <<Խաղաղության աղավնի>> կտավը
                              Բացել դասագրքերը, հիշել հեղինակին, խոսել նրա մասին, հիշել անցած ստեղծագործությունները:
                              Ընթերցել Սուրեն Մուրադյան՝ <<Խաղաղության դասը>>,
                              2-րդ անգամ կարդում են աշակերտները մաս-մաս և վերլուծում: Բացատրվում են անծանոթ բառերը, գրում են բառատետրում
                              Ֆիզկուլտ դադար- Երգում են <<Խաղաղություն>> երգը
                              Խմբային աշխատանք- Բաժանվում են քարտեր, որտեղ ասույթները խառնվել են, պետք է գտնել, կարդալ և բացատրել:
                              Խաղ- 1-ին շարքը ասում է առարկա ցույց տվող բառեր
                              2-րդ շարքը ասում է այդ առարկայի հատկանիշը
                              3-րդ շարքը ասում է այդ առարկայի կատարած գործողությունն այնպես,որ միտք արտահայտի և դառնա նախադասություն:
                              Կշռադատման փուլ- Անդրադարձ կատարել խթանման փուլում գրված բառերին, ավելացնել սովորած պատկերներն ու բառերը: Քառաբաժան մեթոդով գրել.
                              Ի՞նչ գիտեի: Ի՞նչ սովորեցի:
                              Ի՞նչ տեսա: Ի՞նչ լսեցի:
                              Գնահատել ընթերցանության համար:
                              Հետաքրքիր է և կիրառելի:
                              Վերջին խմբագրողը՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի; 27-10-17, 22:41.

                              Comment

                              • Սոֆյա Առաքելյան
                                Մոդերատոր
                                • Sep 2017
                                • 220

                                #30
                                Լիարժեք և բովանդակային դասի պլան :

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information