Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ -ի կիրառումը՝ որպես դասի ինտերակտիվության գրավական

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Ինտերակտիվ մեթոդներից ամանաշատ կիրառելիներից է Մտագրոհը,որը մեծ հնարավորություն է ստեղծում վեր հանելու երեխաների իմացածը տվյալ նյութի շուրջ,խթանում է նրանց ակտիվությունը,հնարավորություն է տալիս բոլորին մասնակցելու:Շատ կարևոր է,որ դասի վերջում անդրադարձ կատարվի մտագրոհի ժամանակ կատարված գրառումներին ՝հասկանալու համար,թե ինչ գիտեին և ինչ սովորեցին:

    Comment


    • #47
      Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Ինտերակտիվ մեթոդներից ամանաշատ կիրառելիներից է Մտագրոհը,որը մեծ հնարավորություն է ստեղծում վեր հանելու երեխաների իմացածը տվյալ նյութի շուրջ,խթանում է նրանց ակտիվությունը,հնարավորություն է տալիս բոլորին մասնակցելու:Շատ կարևոր է,որ դասի վերջում անդրադարձ կատարվի մտագրոհի ժամանակ կատարված գրառումներին ՝հասկանալու համար,թե ինչ գիտեին և ինչ սովորեցին:
      Շնորհակալություն ,Հարգելի Անահիտ:Այո,իրավացի եք ,այդ մոթոդը ուսուցիչները հաճախ են կիրառում ,սիրված է նաև աշակերտների կողմից:

      Comment


      • #48
        Աննա ջան, շատ արդյունավետ աշխատանք է ստացվում դասապրոցեսին ինտերակտիվ մեթոդների կիրառությունը, հատկապես ի՞նչ մեթոդնե եք կիրառում:

        Comment


        • #49
          Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Աննա ջան, շատ արդյունավետ աշխատանք է ստացվում դասապրոցեսին ինտերակտիվ մեթոդների կիրառությունը, հատկապես ի՞նչ մեթոդնե եք կիրառում:
          Հարգելի Վ.Հովհաննիսյան,հաճելի է,որ միացաք քննարկմանը:Կիրառվում եմ Վեննի դիագրամ մոթոդը,որը լայնորեն կիրառվում է նաև գործընկերներիս կողմից: Վեննի դիագրամը կառուցվում է երկու շրջագծերով, որոնք հատման մակերես ունեն կենտրոնում: Այդ դիագրամը կարելի է օգտագործել գաղափարները միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունը ցույց տալու նպատակով:

          Comment


          • #50


            Միմյանց հետ շփվելու, բանավեճ վարելու ունակությունը յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տալիս ապրել ճշմարտության համատեղ որոնման զգացումը: Շփման պահանջմունքի իրականացման համար ես կիրառում եմ<< Բանավեճի կամ կառուցվածքային երկխոսություն>> մեթոդը, ինչը ենթադրում է մասնակցողների իրավահավասարություն:Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը իրականացնելիս:
            Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 02-02-20, 00:19.

            Comment


            • #51
              Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Շփման պահանջմունքի իրականացման համար ես կիրառում եմ բանավեճի կամ կառուցվածքային երկխոսության մեթոդը: Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը իրականացնելիս:
              Շատ լավ մեթոդ է, հարգելի Աննա, հատկապես կիրառելի է բանավոր խոսքի զարգացման ժամերին:

              Comment


              • #52
                ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
                Շատ լավ մեթոդ է, հարգելի Աննա, հատկապես կիրառելի է բանավոր խոսքի զարգացման ժամերին:
                Շնորհակալություն,ՌուՍաՆա ջան:Իսկ ինտերակտիվ մեթոդներից ո՞ր մեթոդն եք ավելի հաճախ կիրառում դասերին :

                Comment


                • #53
                  Հաճախ եմ օգտվում Վեննի դիագրամ, Մտագրոհ, Խմբային,Կարուսել և Քառաբաժան մեթոդներից, հարգելի՛ Աննա:

                  Comment


                  • #54
                    ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հաճախ եմ օգտվում Վեննի դիագրամ, Մտագրոհ, Խմբային,Կարուսել և Քառաբաժան մեթոդներից, հարգելի՛ Աննա:
                    Ձեր թվարկած մեթոդները շատ սիրվել են ուսուցիչների կողմից:

                    Comment


                    • #55
                      Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ձեր թվարկած մեթոդները շատ սիրվել են ուսուցիչների կողմից:
                      Պատկերացրեք, որ սիրվել է նաև աշակերտների կողմից. նրանք մեծ ոգևորությամբ են աշխատում խմբերով, հաճույքով լրացնում են Վեննի դիագրամի դաշտերը:

                      Comment


                      • #56
                        ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Պատկերացրեք, որ սիրվել է նաև աշակերտների կողմից. նրանք մեծ ոգևորությամբ են աշխատում խմբերով, հաճույքով լրացնում են Վեննի դիագրամի դաշտերը:
                        Շատ ճիշտ դիտարկում եք արել,հարգելի ՌուՍաՆա

                        Comment


                        • #57
                          Տարրական դպրոցում դասերի ժամանակ անհրաժեշտ է կիրառել ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, քանի որ դրանք թույլ են տալիս նյութը մատուցել մատչելի, հետաքրքիր, վառ և պատկերավոր ձևով, նպաստում են գիտելիքների ավելի խորը յուրացմանը, հետաքրքրություն են առաջացնում գիտելիքների ձեռքբերման հանդեպ, ձևավորում են հաղորդակցական, անձնական, սոցիալական, ինտելեկտուալ բանիմացություն

                          Ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ աշակերտին թույլ ենք տալիս սովորեցնելով սովորել:
                          Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 19:31.

                          Comment


                          • #58
                            ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ աշակերտին թույլ ենք տալիս սովորեցնելով սովորել:
                            Անշուշտ,հարգելի ՌուՍաՆա,: Ավանդականների դասերի հետ համեմատած, ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում սովորողները հանդես են գալիս որպես լիիրավ մասնակիցներ, նրանց փորձը պակաս կարևոր չէ ուսուցչի փորձից: Վերջինս ոչ այնքան տալիս է պատրաստի գիտելիքներ, որքան խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը:

                            Comment


                            • #59
                              Կրտսեր դպրոցում ուսումնական պրոցեսի կազմակերպման փորձը ՏՀՏ-ների օգտագործմամբ նկարագրված մոդելով թույլ է տալիս խոսել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսուցման այլ միջոցների համադրման արդյունավետության բարձր մակարդակի մասին, որը ենթադրում է իմացություն գործունեության միջոցով:
                              Հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը մտապահում է լսածի 5% և տեսածի 20%-ը: Ձայնային և տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է մտապահելու ունակությունը մինչև 40-50 %: Մեդիածրագրերը ինֆորմացիան մատուցում են զանազան ձևերով և հենց դրանով ուսումնական պրոցեսն ավելի արդյունավետ են դարձնում:

                              Comment


                              • #60
                                Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ։
                                Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը: Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ:Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:

                                Համակարգչային իրականության ղեկավարման վահանակը գտնվում է երեխայի ձեռքերում. նա կարող է ցանկացած պահի հանդես գալ ցանկալի կերպարի մեջ` դադարեցնելով կամ շարունակելով ապրել այդ աշխարհում:
                                Արդյո՞ք համակարգչային կախվածությունը հիվանդություն է…
                                Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ ձեր ակտիվությունը բոլորիս համար կարևոր հարցի շուրջ

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X