Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ -ի կիրառումը՝ որպես դասի ինտերակտիվության գրավական

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավացի եք, Աննա ջան: Ասեմ ավելին՝ մտագրոհ մեթոդը, որն այնքան էլ նոր չէ, ինչպես ոմանք պնդում են, դասավանդման գործընթացում լայն տարածում է գտել շատ ավելի վաղուց: Ես այն կիրառել եմ դեռևս 24 տարի առաջ, երբ սկսեցի իմ մանկավարժական գործունեությունը: Ինքս այդ մեթոդը սովորել եմ իմ ուսուցիչներից /երևի նրանք էլ՝ իրենց ուսուցիչներից/ 30 տարուց ավելի առաջ, երբ դեռ աշակերտ էի, և նրանց օրինակով դասեր եմ վարել: Գուցե մենք այդ մեթոդը մտագրոհ չենք անվանել, չենք ասել, որ այն ինտերակտիվ է, սակայն մեծ հաջողությամբ կիրառել ենք: Նշեմ նաև, որ սա այն մեթոդն է, որի կիրառման արդյունավետության վրա դասարանի խտությունը էական ազդեցություն չունի /օրինակ՝ նույնիսկ դասարանի աշակերտների մեծ թվաքանակի դեպքում դժվարություններ չեն առաջանում/, ինչը չես ասի խմբային մեթոդով ուսուցման կազմակերպման մասին:
    Համամիտ եմ,Գայանե ջան,որ մեր օրերում ինտերակտիվ անունը ստացած մեթոդները պարզապես հնում իրականացվող մեթոդների նոր անվանումներն են: Մեր դպրոցի վաստակաշատ ուսուցիչները չեն դադարում օրինակներ բերել դեռևս 35-40 տարի առաջ իրենց վարած դասերից:Այո,մտագրոհ մեթոդի կիրառումը ուսուցման ընթացքում շատ արդյունավետ է աշակերտների մեծ թվաքանակի դեպքում:Նույնը կարող եմ ասել նաև լայնորեն կիրառվող Վեննի դիագրամ մոթոդի մասին:

    Comment

    • #32
      Հարգելի ֆորումցիներ, եթե ցանկանում ենք հատկապես տարրական դասարաններում ունենալ աշակերտների կողմից ակտիվ մասնակցություն, արդյունավետ դասեր, կարծում եմ անպայման պետք է դիմենք այդ մեթոդներին, դրանց արդյունավետութայան մեջ համոզված եմ:

      Comment

      • #33
        Իմ կարծիքով նպատակահարմար է սկզբնական շրջանում ՏՀՏ-ը կիրառի ուսուցիչը`դասապրոցեսն ավելի հետաքրքիր, արդյունավետ դարձնելու նպատակով: Տարրական դասարաններում, հատկապես առաջին, երկրորդ, երրորդ դասարաններում ՏՀՏ- կիրառմամբ առաջադրանքներ հանձնարարելը աշակերտներին պետք չէ, որովհետև չեմ կարծում, որ նրանք կամ նրանց ծնողները կհետևեն համակարգչից օգտվելու հիգիենիկ կանոններին:

        Comment

        • #34
          Երբ Սթիվ Ջոբսը հանդիպեց Օբամայի հետ, զրույցի ժամանակ նշեց՝ «անհեթեթություն է, որ ամերիկյան դասասենյակներում ուսուցիչները դեռևս կանգնում են գրատախտակի առաջ, իսկ աշակերտները դասագրքեր են օգտագործում: Բոլոր գրքերը, ուսումնական նյութերն ու գնահատականները պետք է լինեն թվային և ինտերակտիվ, որոնք յուրաքանչյուր աշակերտի կմղեն փոխադարձ շփման իրական ժամանակում»:

          Comment

          • #35
            Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը

            Համամիտ եմ Ձեզ հետ,անշուշտ,ինտերակտիվ մեթոդների կիրառումը տարրական դասարաններում բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը

            Comment

            • #36
              Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Իմ կարծիքով նպատակահարմար է սկզբնական շրջանում ՏՀՏ-ը կիրառի ուսուցիչը`դասապրոցեսն ավելի հետաքրքիր, արդյունավետ դարձնելու նպատակով: Տարրական դասարաններում, հատկապես առաջին, երկրորդ, երրորդ դասարաններում ՏՀՏ- կիրառմամբ առաջադրանքներ հանձնարարելը աշակերտներին պետք չէ, որովհետև չեմ կարծում, որ նրանք կամ նրանց ծնողները կհետևեն համակարգչից օգտվելու հիգիենիկ կանոններին:
              Հարգելի Ֆլորա,ես կարծում եմ ,որ աշակերտները միևնույն է համակարգչի առջև նստում են սահմանված ժամանակից շատ:Որպեսզի երեխաները անօգուտ չնստեն,պարզապես վնասակար խաղեր չխաղան, կարելի է օրինակ ՏՀՏ կիրառել նախագծային մեթոդը կիրառելու ժամանակ

              Comment

              • #37
                Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                Երբ Սթիվ Ջոբսը հանդիպեց Օբամայի հետ, զրույցի ժամանակ նշեց՝ «անհեթեթություն է, որ ամերիկյան դասասենյակներում ուսուցիչները դեռևս կանգնում են գրատախտակի առաջ, իսկ աշակերտները դասագրքեր են օգտագործում: Բոլոր գրքերը, ուսումնական նյութերն ու գնահատականները պետք է լինեն թվային և ինտերակտիվ, որոնք յուրաքանչյուր աշակերտի կմղեն փոխադարձ շփման իրական ժամանակում»:
                Հարգելի Լիլիթ,շնորհակալ եմ քննարկմանը միանալու համար:Հետաքրքիր էր,Սթիվ Ջոբսի ցանկությունը շատ շուտով իրականություն կդառա ,սակայն Հայաստանում կարծում եմ բավականին ուշ

                Comment

                • #38
                  Հարգելի Աննա, համամիտ եմ Ձեզ հետ, կարելի է նրանց ընդգրկել այսպիսի աշխատանքներում, բայց՝ սահմանափակ:

                  Comment

                  • #39
                    Տարրական կրթության ինֆորմատիզացիան ընթանում է հետևյալ ուղղություններով.
                    • ՏՀՏ-ների օգտագործումը որպես ուսուցման դիդակտիկ միջոցներ /դիդակտիկ միջոցների ստեղծում, տարբեր առարկաների համար պատրաստի համակարգչային ծրագրերի մշակում և օգտագործում, աշխատանքի մեջ ինտերնետ-ռեսուրսների օգտագործում և այլն/:
                    • Դասի կազմակերպում ՏՀՏ-ների օգտագործմամբ / ՏՀՏ-ի օգտագործում դասի տարբեր փուլերում, գիտելիքների ամրապնդման և ստուգման համար, խմբային և անհատական աշխատանքի կազմակերպում, աշխատանք ծնողների հետ/։
                    • Կրտսեր դպրոցականների նախագծային աշխատանքների իրականացում ՏՀՏ-ների օգտագործմամբ:

                    Comment

                    • #40
                      Հաշվի առնելով կրտսեր դպրոցականի հոգեբանական առանձնահատկությունները, ՏՀՏ-ների հետ աշխատանքը պետք է հստակ մտածված և չափավորված լինի: ՏՀՏ-ի օգտագործումը դասին պետք է կրի նուրբ բնույթ: Ուսուցիչը, դասին նախապատրաստվելիս պետք է հանգամանորեն մտածի ՏՀՏ-ի օգտագործման նպատակի, տեղի և ձևի մասին:

                      Comment

                      • #41
                        Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ։
                        Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը: Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ:Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
                        Համակարգչային իրականության ղեկավարման վահանակը գտնվում է երեխայի ձեռքերում. նա կարող է ցանկացած պահի հանդես գալ ցանկալի կերպարի մեջ` դադարեցնելով կամ շարունակելով ապրել այդ աշխարհում:
                        Արդյո՞ք համակարգչային կախվածությունը հիվանդություն է…
                        Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ ձեր ակտիվությունը բոլորիս համար կարևոր հարցի շուրջ
                        Շնորհակալությու հարցի համար հագելի՛ Աննա։
                        Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:
                        Այդ նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:
                        Կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում ՏՀՏ-ների օգտագործման նպատակահարմարության մասին են խոսում նրանց տարիքային այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են տեսողական - պատկերավոր մտածողության զարգացումը՝ բանավոր և տրամաբանական մտածողության համեմատ, ինչպես նաև անալիզատորների անհավասար եւ ոչ բավարար զարգացումը, որոնց շնորհիվ են երեխաները ընկալում ինֆորմացիան՝ դրա հետագա մշակման համար: Եթե տեղեկատվությունը չի ընկալվել, ապա այն չի կարող հասկանալի, յուրացված լինել, չի կարող դառնալ անհատի սեփականությունը, նրա մշակույթի տարրը:
                        http://dpir.mskh.am/en/node/769
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment

                        • #42
                          Նույն ծաղկից օձը թույն է շինում, մեղուն՝ մեղր: Տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահումը երեխային հեռացնում է կենդանի շփումից, ընկերներից, ընտանիքից, խաղերից, դաս ու դպրոցից: Ազդում է նաև ֆիզիկական առողջության վրա:

                          Comment

                          • #43
                            Արսենյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Նույն ծաղկից օձը թույն է շինում, մեղուն՝ մեղր: Տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահումը երեխային հեռացնում է կենդանի շփումից, ընկերներից, ընտանիքից, խաղերից, դաս ու դպրոցից: Ազդում է նաև ֆիզիկական առողջության վրա:
                            Հարգելի տիկին Արսենյան,շնորհակալություն քննարկմանը միանալու համար:Ես համակարծիք եմ Ձեզ հետ,սակայն ՏՀՏ-ն պետք է կատարի նաև որոշակի կրթական գործառույթ,և այստեղ է ,որ երեխաներին կօգնեն ուսուցիչները
                            Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 02-02-20, 00:04.

                            Comment

                            • #44
                              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Շնորհակալությու հարցի համար հագելի՛ Աննա։
                              Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:
                              Այդ նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:
                              Կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում ՏՀՏ-ների օգտագործման նպատակահարմարության մասին են խոսում նրանց տարիքային այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են տեսողական - պատկերավոր մտածողության զարգացումը՝ բանավոր և տրամաբանական մտածողության համեմատ, ինչպես նաև անալիզատորների անհավասար եւ ոչ բավարար զարգացումը, որոնց շնորհիվ են երեխաները ընկալում ինֆորմացիան՝ դրա հետագա մշակման համար: Եթե տեղեկատվությունը չի ընկալվել, ապա այն չի կարող հասկանալի, յուրացված լինել, չի կարող դառնալ անհատի սեփականությունը, նրա մշակույթի տարրը:
                              http://dpir.mskh.am/en/node/769

                              Հարգելի Էմմա Խաչատրյան,շնորհակալություն քննարկմանը միանալու համար: Այսօր ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը իր տեղն է գտնում առաջին հերթին դասին: Կրտսեր դպրոցի ինֆորմատիզացիան կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար: Այստեղից էլ բխում են ՏՀՏ-ների օգտագործման նպատակները.
                              • բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/
                              • մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
                              • նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը
                              • բարելավել դասի անցկացման մեթոդները
                              • ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները
                              • պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը
                              • օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց
                              • արագ և որակյալ պատրաստվել դասին:
                              Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 23:50.

                              Comment

                              • #45
                                Դասի ընթացքում երեխաների ուշադրությունը պահելու համար անհրաժեշտ է ակտիվ և հետաքրքիր դասաժամի կազմակերպում: Իմ դիտարկումների ընթացքում ես հանգել եմ այն եզրակացության, որ առանց շարժառիթի կամ թույլ շարժառիթով գործունեությունը ցանկացած ձևերի և մեթոդների կիրառման դեպքում կա՛մ ընդհանրապես չի իրականացվում, կա՛մ ծայրաստիճան անկայուն է լինում: Թե աշակերտն իրեն ինչպես է զգում որոշակի իրավիճակում, կախված է այն ջանքերի ծավալից, որոնք նա գործադրում է իր ուսման ժամանակ: Այդ պատճառով կարևոր է, որ ինտերակտիվ մեթոդներով ուսուցման ամբողջ գործընթացը երեխայի մոտ առաջացնի ինտենսիվ և ներքին դրդում` լարված մտավոր աշխատանքի համար:

                                Աշակերտը պետք է տիրապետի հետազոտման թվայնացված միջոցներին (ենթադրվում է տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնում, պահպանում, մշակում, վերլուծություն և, վերլուծության հիման վրա, եզրակացությունների ձևակերպում):Այդ հմտությունները երեխաները կիրառում են նախագծերի մեթոդի ժամանակ։
                                Ի՞նչ է նախագիծը (հետազոտությունները) փոքր երեխայի համար:

                                Դա, նախ և առաջ, կյանքի դիտարկումն է, շատ երևույթների բացահայտումը: Նախագծերի մեթոդի կիրառումը ավելի արդյունավետ է լինում, երբ ուսուցիչը հարցում է անցկացնում աշակերտների միջև, թե ինչ թեմայի շուրջ կցանկանային աշխատել:

                                Կարծում եմ՝ նախագծերի մեթոդի կիրառումը նպաստում է ներդաշնակ անձի զարգացմանը և համապատասխանում է արդի հասարակության պահանջներին.
                                 ընդունելու ինքնուրույն որոշումներ;
                                 խնդիրներ առաջադրելու և հարցեր տալու ունակություն;
                                 ոչ ստանդարտ, յուրօրինակ լուծումների որոնում;
                                 շրջապատողներին ընտրված թեմայով գրավելու, հետաքրքրելու ունակություն;
                                 անհատական ներուժի բացահայտում:
                                Իմ աշխատանքային պրակտիկայում ես կիրառում եմ նաև նախագծերի մեթոդը, որը ուղղված է աշակերտի հետազոտական, ստեղծագործական ակտիվությանը, ունիվերսալ ուսումնական գործողությունների ձևավորորմանը, տրամաբանական-ճանաչողական մտածողության զարգացմանը:
                                Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 19:27.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X