Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ -ի կիրառումը՝ որպես դասի ինտերակտիվության գրավական

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ես կարծում եմ ,որ ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:
    Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 23:27.

    Comment


    • #17
      Հարգելի գործընկերներ,անշուշտ շատ կարևոր է ծնողի վերահսկողությունը ,սակայն ծնողները հաճախ չգիեն ձևվերն ու մեթոդները,չեն կարողանում իրենց երեխային հեռու պահել համակարգչից և հեռուստացույցի անորակ սերիալներից:Այստեղ է,որ օգնության գալիս ուսուցիչը :

      Comment


      • #18

        Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը:
        Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների շնորհիվ, հատկապես տարրական դասարաններում, աշակերտները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ուսումնական նյութը: Առավել հաճախ ինտերակտիվ դասերն անցկացվում են էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակի միջոցով, որը հատուկ ծրագրային ապահովում ունի՝ Smart Notebook

        Մայրենի․ ուղղագրական և բառակազմական առաջադրանքներ\
        Հեղինակ՝ Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոց: Ա.Հակոբյան


        https://lib.armedu.am/resource/27480
        Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 23:53.

        Comment


        • #19
          Հարգելի գործընկերներ, այսօր ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը իր տեղն է գտնում առաջին հերթին դասին: Կրտսեր դպրոցի ինֆորմատիզացիան կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար: Այստեղից էլ բխում են ՏՀՏ-ների օգտագործման նպատակները.
          • բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/
          • մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
          • նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը
          • բարելավել դասի անցկացման մեթոդները
          • ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները
          • պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը
          • օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց
          • արագ և որակյալ պատրաստվել դասին:

          Comment


          • #20
            Հարգելի գործընկերներ,իսկ դասի ընթացքում ՏՀՏ -ներ կիրառումը ձեր կարծիքով ինչ ազդեցություն ունի երեխաների հոգեբանական զարգացման մեջ:Ճիշտ եք համարում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական պրոցեսի ընթացքում:

            http://gspi.am/media/journal/2013n1b...nukyanV.A2.pdf
            Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 23:59.

            Comment


            • #21
              Հարգելի գործընկերներ այսօր համակարգչից կախվածությունը դարձել է կարծես մեր սերնդի համար մի մեծ չարիք: Իմ կարծիքով երեխաներին համակարգչից հեռու պահելու միջոցներից մեկը նաև նրանց այլ զբաղվածությամբ ծանրաբեռնելն է:

              Comment


              • #22
                Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ: Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
                Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի (համացանցերի) առջև ծախսում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքերում` 7-10 ժամ: Թե´ հեռուստատեսությունը և թե´ համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի զարգացման, վարքի ձևավորման և դրանք գնահատող արժեքային ցուցանիշների վրա:

                Comment


                • #23
                  Ըստ իս՝ տարրական դպրոցի կարևոր խնդիր է հանդիսանում երեխաներին հաղորդակցության տարբեր ձևեր սովորեցնելը: Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը իրականացնելիս: 1-ին և 2-րդ դասարաններում ես կիրառում եմ զույգերով աշխատանքը: Զույգերով աշխատանքը ես դիտում եմ որպես առաջին դասարանցիների գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլ:
                  Դա որոշվում է նրանով, որ ուսումնական տարվա սկզբին առաջին դասարանցիների մեծամասնությունը.
                   չեն տիրապետում համատեղ գործունեության ունակություններին;
                   պատրաստ չեն համագործակցել մեծ խմբերում;
                   իրար վատ են ճանաչում;
                   չեն կարողանում շփվել քիչ ծանոթ հասակակիցների հետ, խուսափում են նրանց հետ համատեղ գործունեությունից:
                  Զույգերով աշխատանքը ուսումնական գործընթացի կազմակերպման առավել հարմարավետ ձևն է, որի նպատակն է գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորումը: Զույգերով աշխատանքը երեխաների մոտ ձևավորում է ընդհանուր նպատակն ընդունելու, պարտականությունները բաժանելու, առաջարկված նպատակին հասնելու եղանակները համաձայնեցնելու, իր գործողությունները համատեղ գործունեության մեջ գործընկերոջ գործողությունների հետ հարաբերակցելու, աշխատանքի նպատակի և արդյունքի համեմատության մեջ մասնակցություն ունենալու ունակությունները: Զույգերով աշխատանք անցկացրել եմ առաջին դասարանցիների հետ ադապտացիոն ժամանակահատվածում:

                  Comment


                  • #24
                    Դուք իրավացի եք ,հարգելի Աննա: Ցավոք կան ուսուցիչներ ,որոնք կարծում են ,որ ինտերկտիվ մեթոդների կիրառումը ավելորդություն է:Մինչդեռ անհրաժեշտ է դասը դարձնել հետաքրքիր հենց այդ մեթոդների կիրառմամբ:
                    Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 23:30.

                    Comment


                    • #25
                      Հարգելի ՌուՍաՆա,շնորհակալություն քննարկմանը միանալու համար: Խմբայի ուսուցման ինտերակտիվ մեթոդը կիրառելիս,խմբերում աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է պահպանել մի քանի պայմաններ:
                      1. Խումբը ստանում է հստակ և կոնկրետ ձևակերպված առաջադրանք՝ լրիվ կանխատեսելի արդյունքով:
                      2. Խնդրի լուծման համար անհրաժեշտ իրերի ապահովում՝ դասագրքերի, լրացուցիչ տեղե-կատու գրականության տեսքով:
                      3. Նախապես տրվում է խմբի հաշվետվության ձևը. հարցերի գրավոր կամ բանավոր պատասխաններ, աղյուսակների լրացում և այլն:
                      Այստեղ յուրաքանչյուրն աշխատում է յուրաքանչյուրի համար: Քննարկման ընթացքում սովորողներն իրենց ուժերի ներածին չափով ինտելեկտուալ ներդրում են ունենում ընդհանուր գործի մեջ: Տեղի է ունենում գիտելիքների, գաղափարների փոխանակում: Փոխվում է հոգեբանական մթնոլորտը:

                      Արդյոք հնարավոր է Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը իրականացնել 35 աշակերտի հետ:

                      Comment


                      • #26
                        Հարգելի ՌուՍաՆա,իհարկե դասի ընթացքում յուրաքանչյուր աշխատանք պետք է կատրվի տվյալ դասի նպատակը իրակացնելու համար:Ինքս շատ կարևորում եմ խմբային ուսուցման մոթոդը ,քանի որ միկրոխմբերում երեխաները սովորում են արտահայտել իրենց տեսակետը, հարգալից վերաբերել ուրիշի կարծիքին, իրենց տեսակետը ենթարկել ընկերների կարծիքին, եթե նրանք ուսումնական իրավիճակի քննարկման ժամանակ ավելի մոտ են ճշմարտությանը: Կառուցվածքային երկխոսության պայման է հանդիսանում զրուցակցի հանդեպ հարգանքը, նրան ունկնդրելու և լսելու, հարցեր տալու և սեփական կարծիքն արտահայտելու, փաստարկներ գտնելու և դրանք համոզիչ կերպով օգտագործելու ունակությունը:Սակայն չեք կարծում,որ շատ ուսուցիչներ խուսափում են և չեն կիրառում խմբային ուսուցման մեթոդը:

                        Comment


                        • #27
                          Իհարկե խուսափում են, հարգելի Աննա: Խուսափում են, որովհետև տարատեսակ մեթոդների կիրառումը լուրջ նախապատրասրում և մեծ ջանքեր են պահանջում:

                          Comment


                          • #28
                            Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի ՌուՍաՆա,շնորհակալություն քննարկմանը միանալու համար: Խմբայի ուսուցման ինտերակտիվ մեթոդը կիրառելիս,խմբերում աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է պահպանել մի քանի պայմաններ:
                            1. Խումբը ստանում է հստակ և կոնկրետ ձևակերպված առաջադրանք՝ լրիվ կանխատեսելի արդյունքով:
                            2. Խնդրի լուծման համար անհրաժեշտ իրերի ապահովում՝ դասագրքերի, լրացուցիչ տեղե-կատու գրականության տեսքով:
                            3. Նախապես տրվում է խմբի հաշվետվության ձևը. հարցերի գրավոր կամ բանավոր պատասխաններ, աղյուսակների լրացում և այլն:
                            Այստեղ յուրաքանչյուրն աշխատում է յուրաքանչյուրի համար: Քննարկման ընթացքում սովորողներն իրենց ուժերի ներածին չափով ինտելեկտուալ ներդրում են ունենում ընդհանուր գործի մեջ: Տեղի է ունենում գիտելիքների, գաղափարների փոխանակում: Փոխվում է հոգեբանական մթնոլորտը:

                            Արդյոք հնարավոր է Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը իրականացնել 35 աշակերտի հետ:
                            Հարգելի Աննա, անկասկած, շատ դժվար է աշխատել և ուսուցման արդյունավետ գործընթաց կազմակերպել 35 աշակերտ ունեցող դասարանում: Եվ էլ ավելի դժվար է աշակերտների նման խտությամբ դասարանում խմբային մեթոդի կիրառմամբ դաս անցկացնել:
                            Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                            https://lib.armedu.am/user/profile/462

                            Comment


                            • #29
                              Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Աննա, անկասկած, շատ դժվար է աշխատել և ուսուցման արդյունավետ գործընթաց կազմակերպել 35 աշակերտ ունեցող դասարանում: Եվ էլ ավելի դժվար է աշակերտների նման խտությամբ դասարանում խմբային մեթոդի կիրառմամբ դաս անցկացնել:
                              Հարգելի Գայանե,կարծում եմ,որ դասարաններում ուսուցիչների կողմից ինտերակտիվ մեթոդներով դասընթացի դասավանդման ընթացքում լայն տարածում է գտել մտագրոհ /մտքերի տարափ/ մեթոդը:Մեր օրերում այդ մեթոդը կարելի է կիրառել օգտվելով SMART Notebook էլեկտրոնային գրատախտակից։
                              Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 18:54.

                              Comment


                              • #30
                                Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Գայանե,կարծում եմ,որ դասարաններում ուսուցիչների կողմից ինտերակտիվ մեթոդներով դասընթացի դասավանդման ընթացքում լայն տարածում է գտել մտագրոհ /մտքերի տարափ/ մեթոդը:
                                Իրավացի եք, Աննա ջան: Ասեմ ավելին՝ մտագրոհ մեթոդը, որն այնքան էլ նոր չէ, ինչպես ոմանք պնդում են, դասավանդման գործընթացում լայն տարածում է գտել շատ ավելի վաղուց: Ես այն կիրառել եմ դեռևս 24 տարի առաջ, երբ սկսեցի իմ մանկավարժական գործունեությունը: Ինքս այդ մեթոդը սովորել եմ իմ ուսուցիչներից /երևի նրանք էլ՝ իրենց ուսուցիչներից/ 30 տարուց ավելի առաջ, երբ դեռ աշակերտ էի, և նրանց օրինակով դասեր եմ վարել: Գուցե մենք այդ մեթոդը մտագրոհ չենք անվանել, չենք ասել, որ այն ինտերակտիվ է, սակայն մեծ հաջողությամբ կիրառել ենք: Նշեմ նաև, որ սա այն մեթոդն է, որի կիրառման արդյունավետության վրա դասարանի խտությունը էական ազդեցություն չունի /օրինակ՝ նույնիսկ դասարանի աշակերտների մեծ թվաքանակի դեպքում դժվարություններ չեն առաջանում/, ինչը չես ասի խմբային մեթոդով ուսուցման կազմակերպման մասին:
                                Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                                https://lib.armedu.am/user/profile/462

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X