Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ -ի կիրառումը՝ որպես դասի ինտերակտիվության գրավական

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՏՀՏ -ի կիրառումը՝ որպես դասի ինտերակտիվության գրավական

    Կրտսեր դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Սա տարրական դպրոցի ուսուցչի համար հատուկ պատասխանատվություն է սահմանում: Ուսուցչի խնդիրն է դասի ժամանակ ապահովել այնպիսի գործունեություն, որին նպաստում են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները։

    «Ինտերակտիվ» նշանակում է փոխազդող, փոխներգործող («Inter»` փոխադարձ, «act»` գործողություն): Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ոսումնական նյութի և սովորողների միջև: Ավանդականների հետ համեմատած, ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար:
    Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 18:37.

  • #2
    Կրտսեր դպրոցականն ունի տարիքային առանձնահատկություններ. անկայուն ուշադրություն, բարձր շարժողական ակտիվություն, ձգտում խաղային գործունեության:Դասի ընթացքում ուշադրությունը պահելու համար անհրաժեշտ է ակտիվ և հետաքրքիր դասաժամի կազմակերպում:
    Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների գործածությունն ուսման գործընթացում նպաստում է աշակերտների մոտիվացիայի աճին: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ: Արդյունքում, աշակերտը ոչ թե տեղեկատվության պասսիվ ստացողն է, այլ հենց ինքն է կարող փոփոխել ու նույնիսկ ստեղծել ուսումնական բովանդակությունը: Իսկ այս ամենը համապատասխանում է ուսումնական գործընթացի նկատմամբ ժամանակակից, կառուցողական մոտեցմանը, որը նախատեսում է գիտելիքի հայթայթում և ստեղծում հենց աշակերտի կողմից:
    Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 18:41.

    Comment


    • #3


      Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ։
      Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը:

      Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ:Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:

      Համակարգչային իրականության ղեկավարման վահանակը գտնվում է երեխայի ձեռքերում. նա կարող է ցանկացած պահի հանդես գալ ցանկալի կերպարի մեջ` դադարեցնելով կամ շարունակելով ապրել այդ աշխարհում:
      Արդյո՞ք համակարգչային կախվածությունը հիվանդություն է…
      Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ ձեր ակտիվությունը բոլորիս համար կարևոր հարցի շուրջ
      Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 04-02-20, 22:12.

      Comment


      • #4
        Ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածությունը:
        Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 01-05-17, 23:36.

        Comment


        • #5
          Այսօր համակարգիչը կարող է դառնալ աշակերտի անփոխարինելի օգնականը, բայց և դառնալ հիվանդություն;

          Comment


          • #6
            Այո,հարհելի Գայանե,Դուք անշուշտ իրավացի եք:Սակայն մեր օրերում քիչ չեն այն ուսուցիչները,ովքեր չեն կիրառում ինտերակտիվ մեթոդները ,խուսափում են ՏՀՏ-ն կիրառեն ուսումնական պրոցեսում և կարծում են,որ ինտերակտիվ մեթոդները բարդացնում է ուսուցչի աշխատանքը :
            Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 18:43.

            Comment


            • #7
              Հարգելի Ռուզան,ուսուցչը պետք է իր դասի օրինակոց աշակերտին ցույց տա համակարգչից և մասնավորապես համացանցից օգտվելու անվտանգ ձևերը: Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների հիմնական նպատակն է՝ իրազեկ, տեխնոլոգիական ձեռքբերումներն արդյունավետ գործածելու ունակություն ունեցող, բարոյական և օրինապահ անհատի դաստիարակում, որը կկարողանա ինքնուրույն ձեռք բերել, կառավարել, մշակել, գնահատել, վերլուծել տեղեկատվությունը և, դրա հիման վրա, ինքնուրույն որոշում կայացնել:
              Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 09-05-17, 11:22.

              Comment


              • #8
                Հարգելի՛ գործընկերներ, այսօր չենք կարող ասել համակարգիչը չարիք է, թե օգնություն երեխաներին: Մեկ կողմից ինֆորմացիայի լայն ասպարեզ, մյուս կողմից առողջության վնասումը:

                Comment


                • #9
                  Հարգելի Մարիամ,կարծում եմ պետք է հետևողական աշխատանք իրականացնել ծնողների հետ,որպեսզի համակարգիչը չարիք չդառնա:Անհրաժեշտ է սկսել կրտսեր դպրոցից:

                  Comment


                  • #10
                    Սիրելի՛ Աննա, մեր թեման գրեթե նույն է, փաստորեն, մեզ հուզող հարցերը համընկնում են: Այս թեմայով ես ինքս բավականին լայնածավալ հետազոտություն եմ կատարել, այս տեխնոլոգիաներով դաս եմ անցկացրել Հրազդանի և Երևանի մի քանի դպրոցներում ու ստացել հետաքրքրաշարժ տվյալներ: Ցանկության դեպքում կարող եմ կիսվել այդ արդյունքներով:

                    Comment


                    • #11
                      Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Մարիամ,կարծում եմ պետք է հետևողական աշխատանք իրականացնել ծնողների հետ,որպեսզի համակարգիչը չարիք չդառնա:Անհրաժեշտ է սկսել կրտսեր դպրոցից:
                      Հարգելի Աննա , ես կասեի սկսել ոչ թե կրտսեր դպրոցից , այլ ավելի վաղ տարիքից : Քանի որ , երեխային պետք է դաստիարակել ծնված օրվանից :Ինչպես բոլորիս հայտնի է , մինչև դպրոց հաճախելն արդեն շատ երեխաներ կախվածություն ունեն համակարգչից : Շատ հաճախ , երբ երեխան կամակորություններ է անում , ծնողը երեխային լռեցնելու համար նրան նստեցնում է համակարգչի մոտ և շատ հաճախ չի էլ հետևում , թե երեխան ինչ մուլտֆիլմ է դիտում :

                      Comment


                      • #12
                        Հարգելի կոլեգաներ, անխոս ազդեցիկ է ոչ միայն համակարգիչը , այլ նաև հեռուստատեսային սերիալները , որոնք փոխում են անգամ երեխայի շարժ ու ձևը: Երբ տեսնում ես և լսում ես ինչպես են քննարկում աըդ սերիալի իրադարձությունները ,շատ վատ զգացողություն է առաջանում:

                        Comment


                        • #13
                          Երեխաները չեն զգում , թե որքան ժամանակ են նստած համակարգչի մոտ , իսկ ծնողները հիմնականում չեն կարողանում արգելել կամ վերահսկել:Համակարգչային կախվածությունից խուսափելու լավագույն միջոցը երեխային սպորտային, գեղարվեստական, երաժշտական և այլ խմբակներում ընդգրկելն է, երեխայի ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելը:

                          Comment


                          • #14
                            Հարգելի Կարինե,ցավում եմ,որ չկարողաց Ձեզ շուտ պատասխնել,սակայն ուրախ եմ ,որ իմ կարծիքը կիսում եք:Այո անշուշտ անչափ հետաքրքիր է,թե Դուք ինչ դիտարկումներ եք արել:Հատկապես ինձ համար հետաքրքրական է ,թե մարզերում ՏՀՏ-ն որպես դասի ինտերակտիվության գրավական դասերի ընթացքում որքանով է իրականացվում:
                            Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 18:46.

                            Comment


                            • #15
                              Հարգելի գործընկերներ,իսկ որն է ինտերակտիվ ուսուցման հիմնական նպատակը:Ինտերակտիվ ուսուցման հիմնական նպատակն է վերանայել ուսուցման ողջ բովանդակությունը, այսինքն` ճանաչել յուրաքանչյուր երեխայի անձի ստեղծագործ բնույթը: Նրա ներքին ակտիվությունը հանգեցնում է համապատասխան գիտելիքների որոշակի ծավալի յուրացումը կրթական գործընթացի գլխավոր նպատակ ճանաչելուց հրաժարման: Գլխավոր նպատակը աշակերտի անձի ամբողջական զարգացումն է: Իսկ անձի զարգացման միջոցը, որը բացահայտում է նրա ներունակ ներքին ընդունակությունները, ինքնուրույն իմացական և մտավոր գործունեությունն է: Հետևաբար, ուսուցչի խնդիրն է դասի ժամանակ ապահովել այնպիսի գործունեություն, որին նպաստում են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները։ Այս դեպքում աշակերտն ինքն է բացում դեպի իմացություն տանող ուղին: Գիտելիքների յուրացումը նրա գործունեության արդյունքն է:
                              Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 03-02-20, 18:47.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information