Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցման նախագծային մեթոդ...

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցման նախագծային մեթոդ...

    Ուսուցման նախագծային մեթոդ...

    Հարգելի՛ գործընկերներ,հետաքրքիր կլինի լսել և կարդալ կարծիքներ,նախագծային աշխատանքի վերաբերյալ
    Վերջին խմբագրողը՝ Սրապիոնյան; 15-10-21, 22:45.

  • #2
    Սրապիոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցման նախագծային մեթոդ...

    Հարգելի՛ գործընկերներ,հետաքրքիր կլինի լսել և կարդալ կարծիքներ,նախագծային աշխատանքի վերաբերյլալ
    Նախագծերում աշխատելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ: Նրանք ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում և տանը՝ առկա, առցանց կերպով, կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները: Որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, համակարգչային ծրագրի յուրացում, հետազոտության փորձ և այլն: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է դասավանդողի կողմից, ով առկա և առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին:
    Վերջին խմբագրողը՝ Սրապիոնյան; 20-10-21, 19:21.

    Comment

    • #3
      փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն

      Comment

      • #4
        Ինքնուրույն ուսումնառության ժամանակ ուսուցիչը դառնում է ուղղորդող իսկ սովորողները հետազոտող,

        Comment

        • #5
          Սրապիոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Նախագծերում աշխատելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ: Նրանք ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում և տանը՝ առկա, առցանց կերպով, կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները: Որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, համակարգչային ծրագրի յուրացում, հետազոտության փորձ և այլն: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է դասավանդողի կողմից, ով առկա և առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին:
          https://docs.google.com/presentation...it?usp=sharing
          Նախագծին ներկայացվող պահանջներ
          Նախագիծը պիտի ունենա.
          • թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
          • աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
          • աշխատանքի վերջնաժամկետ
          • ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)։
          Նախագիծն իրականացնելիս պարզվեց, որ պիտի հստակեցվի նաև սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները: Ահա դրանք.
          • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
          • ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
          • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
          • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ։

          Comment

          • #6
            Movses-ի խոսքերից Նայել գրառումը

            Շնորհակալ եմ արձագանքելու համար

            Comment

            • #7
              Սրապիոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Շնորհակալ եմ արձագանքելու համար
              Ինչպես սկսել նախագիծը
              Նախագիծը սկսվում է մասնակիցների մոտիվացիայից։ Մասնակիցներին հնարավորոթյուն տվեք զգալու՝ ինչ ասել է իսկական թիմ, գրի առեք և քննարկեք յուրաքանչյուր մասնակցի արտահայտած գաղափար կամ միտք: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը անհրաժեշտ պայման է։
              Սովորողի կարծիքը հաշվի առնելը սկզբունք է, որն անպայման հարկավոր է հաշվի առնել։ Սովորողների հետ միասին աշխատանքային ուղեցույց ստեղծեք, աշխատեք համատեղ ստեղծված աշխատանքային կանոնների համաձայն: Ընդհանուր համաձայնության եկեք աշխատանքի ընթացքում առաջացած դժվարությունները հաղթահարելիս։ Հաշվի առնելով մասնակիցների նախասիրություններն ու բնական հատկությունները՝ կատարեք աշխատանքի հնարավորինս հստակ բաժանում։

              Comment

              • #8
                Սյուզաննա Հովսեփյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Ինքնուրույն ուսումնառության ժամանակ ուսուցիչը դառնում է ուղղորդող իսկ սովորողները հետազոտող,
                Հարգելի՛ Սյուզաննա Հովսեփյան,շնորհակալ եմ արձագանքելու համար:Կուզենայի նշել նաև,որ նախագծային աշխատանքը հետաքրքիր է նաև նրանով, որ ընդհանուր գործ կատարելիս սովորողներն էլ ավելի են մտերմանում, փորձում են օգտակար լինել իրար, ընկերանում են, իրար ուսումնասիրում-բացահայտում են, իրարից սովորում են, գնահատում են «ընկերություն» կոչվածը, հասկանում են դրա առավելությունները: Մի խոսքով՝ նախագծի վրա աշխատելու ընթացքում առավել ցայտուն են դառնում սովորողի ունակությունները:

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information