Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատե՞լ,թե՞՝ոչ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գնահատե՞լ,թե՞՝ոչ

    Գնահատե՞լ,թե՝ոչ
    ՀՀ հանրակրթության համակարգում 2023թ.-ից նախատեսվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից,այդպիսով կարևորելով ձևավորող գնահատումը,այսինքն՝ միավորային գնահատում չի կիրառվելու շուրջ հինգ տարի:Այս թեմայի հետ,սակայն կան որոշ վերապահումներ:Այս դեպքում շեշտը ուղղակիորեն դրվում է բնութագրման,ձևավորող գնահատման մեթոդների և գիտելիքների վրա,բայց չէ՞ որ միավորային գնահատումն ակնկալվող վերջնարդյունքների չափումն է:Այս դեպքում «անբավարար» միավորային սանդղակից հրաժարվելու մոտեցումն ինչպիսին է լինելու.իմ կարծիքով, այդ դեպքում կարձանագրենք երեխաների սովորելու մոտիվացիայի անկում,քանզի բացասական հետևանքներ աշակերտները չեն տեսնում,չեն տեսնում նաև «էական» տարբերություն,ապա ինչու՞ ջանք գործադրել:Ձևավորող գնահատման գործընթացն ավելի ժամանակատար է և պահանջում է բարձրակարգ մանկավարժական հմտություններ:
    Ես ,իհարկե ընդունում եմ,որ ուսումը պետք է լինի հաճելի պրոցես,սակայն գնահատանիշը գնահատման արտացոլումն է(չպետք է այն կիրառել որպես գործիք),որով ծնողներն իրազեկվում են երեխայի գիտելիքների բազայի և կրթական մակարդակի մասին:
    Կո՞ղմ եք արդյոք, նման անցմանը:Կցանկանայի կարծիքներ լսել:
    Վերջին խմբագրողը՝ 96006321; 19-07-21, 12:08.

  • #2
    Շատ հետաքրքիր թեմա եք ընտրել,շնորհակալություն:Երբ մենք դպրոցական էինք ՝գործում էր 5 բալանոց համակարգ:Երբ իմ աղջիկն ասում էր,որ 7,8 կամ 9 է ստացել՝ես իմ մտքում արագ դա փոխակերպում էի 3,4և 5_ի,որ ավելի լավ ընկալեմ,թե ինչ գնահատական է ստացել:Ինձ թվում է,աշակերտներին և ծնողներին երկար ժամանակ է պետք նման «անգնահատանք» իրավիճակին հարմարվելու համար:

    Comment


    • #3
      Շատ հետաքրքիր թեմա եք ընտրել։ Որոշ առումներով կարծում եմ ճիշտ է տարրական դպրոցում միավորային գնահատում չիրականացնելը, բայց մյուս կողմից էլ դժվարանում է ուսուցչի աշխատանքը։ Ճիշտ է ձևավորող գնահատման գործընթացն ավելի ժամանակատար է, սակայն կարծում եմ այդ տարիքային խմբի երեխաների համար ավելի լավ տարբերակ է։

      Comment


      • #4

        Ես երկար մտածել եմ այս հարցի շուրջ,միգուցե ժամանակը ցույց տա `որն էր ճիշտը։Ամեն դեպքում կարծում եմ,որ ցածր գնահատական ստացող աշակերտների համար դա դառնում է մի տեսակ սովորական երևույթ,այլապես մենք չսովորող աշակերտ չէինք ունենա։Այսինքն`միավորային գնահատումը միանշանակ չէ,որ գործում է`ի օգուտ աշակերտի սովորելու ցանկության մեծացման։Այստեղ ավելի շատ ծնողի "ցավագին "մոտեցումն է գնահատականին։Առաջին դասարանում ,երբ չկա միավորային գնահատում,ուսուցչի խրախուսանքը և գովասանքը երբեմն ավելի մեծ դեր են խաղում։Անշուշտ,հարցը դեռևս բավականին մեծ քննարկման և մշակման կարիք ունի։Ուղղակի պիտի գտնել ճիշտ մոտեցումներ և խրախուսանքի ձևեր յուրաքանչյուր երեխայի համար։

        Comment


        • #5
          Իմ համոզմամբ` աշակերտները սովորում են միայն գնահատականի համար` օրվա դասը անգիր անելով, ընդ որում հաջորդ իսկ օրը մոռանում են այն։ Աշակերտները պետք է գնահատվեն վերջնարդյունքի վրա հիմնվելով` լավ , միջին, վատ։ Նման գնահատում իրականացնելու համար ուսուցչից պահանջվում են զգալի հմտութույններ և գիտելիքահեն կարողություններ։ Թվային գնահատումը սահմափակում է երեխայի ավելին սովորելու ներուժը , սթրեսի և այլ հոգեբանական խնդիրների պատճառ դառնում

          Comment


          • #6
            Սիրելի՛ Նազելի, ես համամիտ եմ,որ գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը։

            Comment


            • #7
              Ի՞նչ կարծիք կհայտնեք ուսուցման գործընթացի այս ,,ճանապարհային քարտեզի,, վերաբերյալ։
              Կցված ֆայլեր

              Comment


              • #8
                Սիրելի՛ Գոհար Գևորգյան, այս հարցի շուրջ երկար եմ մտածել. կարծում եմ՝ տարրական դասարաններում միավորային գնահատելը ճիշտ է, որովհետև գնահատականը խթան է լավ սովորելու համար :Այսօրվա հասարակությունը, ընտանիքը, ծնողը դպրոց գնացող երեխայից առաջին հերթին գնահատական է պահանջում:Երկար ժամանակ է պահանջվում, որ դպրոցականից հարցնեն՝ ինչ է նա սովորել, այլ ոչ թե ՝ ինչ է ստացել...

                Comment


                • #9
                  Սիրելի՜ Էռնա ,համաձայն եմ,սակայն կարծում եմ,որ ոչ բոլոր առարկաները պետք է միավորային գնահատել,օրինակ ՝ կերպարվեստ,տեխնոլոգիա,շախմատ:
                  Կերպարվեստը և տեխնոլոգիան ստեղծագործական մոտեցում են պահանջում,իսկ շախմատը,ըստ իս,կարելի է անցնել որպես խմբակ:
                  Վերջին խմբագրողը՝ 96006321; 25-07-21, 00:54.

                  Comment


                  • #10
                    Շնորհակալություն քննարկմանը մասնակից լինելու համար
                    Վերջին խմբագրողը՝ 96006321; 21-07-21, 22:30.

                    Comment


                    • #11
                      Տիկի՛ն Գևորգյան,ինձ թվում է այս փոփոխություններին ավելի դժվար համակերպվելու են ծնողները,ցանկալի կլիներ քննարկմանը մասնակցեին նաև տարրական դասարաններում սովորող ունեցող ծնողները:Դասվարների կարծիքով նոր գնահատման կարգը դժվարացնելու է իրենց աշխատանքը,բայց,իմ կարծիքով,այն ավելի շատ խոչընդոտելու է մեր աշխատանքը:Այն ինչ չեք արել դուք,ստիպված անելու ենք մենք և զուգահեռ բացատրենք,թե ի՞նչ է գնահատականը:

                      Comment


                      • #12
                        Ashot2011-ի խոսքերից Նայել գրառումը
                        Շատ հետաքրքիր թեմա եք ընտրել,շնորհակալություն:Երբ մենք դպրոցական էինք ՝գործում էր 5 բալանոց համակարգ:Երբ իմ աղջիկն ասում էր,որ 7,8 կամ 9 է ստացել՝ես իմ մտքում արագ դա փոխակերպում էի 3,4և 5_ի,որ ավելի լավ ընկալեմ,թե ինչ գնահատական է ստացել:Ինձ թվում է,աշակերտներին և ծնողներին երկար ժամանակ է պետք նման «անգնահատանք» իրավիճակին հարմարվելու համար:
                        Հարգելի՜ Արփինե Մխիթարյան,գնահատումը գործընթաց է, երբ սահմանված չափանիշներով գնահատման դատողություններ են արվում ուսումնական ծրագրերի, դասավանդման, կրթական գործընթացում ռեսուրսների ապահովման և սովորողների ուսումնառության որակի նկատմամբ:

                        Comment


                        • #13
                          Սիրելի՛ Գոհար Գևորգյան,ընտրված թեման արդիական է, քննարկման կարիք ունի,շնորհակալություն։Մարդը ծնված օրից գնահատումների մեջ է,փոփոխվում են միայն տեսակները։Որպես աշակերտ՝եթե ուշ թե շուտ պետք է միավորային գնահատվի՝կարծում եմ էական չէ տարբերությունը,թե ո՞ր օրվանից է սկսում միավորային գնահատվելը։Խնդիրն ուսուցչի մեջ է․եթե աշակերտին հաջողվում է, և ուսուցիչը նկատելով երեխայի կարողություններն ու հմտությունները,ճիշտ է իրականացնում գնահատումը,ապա երեխան ինքն էլ սկսում է գնահատել իր կարողությունները և զարգացնել դրանք։Մարդն ամբողջ կյանքում գնահատման կարիք ունի։Եթե դպրոցական տարիներին ի սկզբանե միավորային չգնահատվի,դժվարությունների կհանդիպի այն օրվանից,երբ սկսի միավորային գնահատվել։Կարծում եմ որքան շուտ սկսի միավորային գնահատվել աշակերտն,այնքան լավ կլինի թե իր,թե ուսուցչի համար։

                          Comment


                          • #14
                            Շատ հաճելի է ,հարգարժան Գրիգորյան,Ձեր կարծիքը հիմնավորված է։
                            Ես գտնում եմ ,որ աշարկերտները պետք է գնահատվեն ինչպես միավորային,այնպես էլ ձևավորող գնահատականներով,այդպես կարելի է նաև անցնցում կիրառել գնահատման նոր համակարգը,իսկ հետագայում ,արդարացնելու դեպքում, գնահատել նոր համակարգով։

                            Comment


                            • #15
                              Գնահատե՞լ,թե՞՝ոչ... Սա բավականին մտահոգիչ և լուրջ խնդիր է,քանի որ գործ ունենք մատաղ սերնդի կրթության որակի,հետագայում նաև նրա մարդկային արժեքների,հանրությանն ու պետությանը արժանավոր քաղաքացի ձևավորելու գործընթացի հետ,քանզի անկիրթ,թերուս հանրությունը ծնումդ կտա ոչ թե հզոր պետության ձևավորմանը,այլ կհանգեցնի մեր պետության ուլացմանը,հազարամյա գոյության ավարտին։
                              Ինչ վերաբերում է գնահատականին,այն հանդիսանում է մեր սաների կատարած աշխատանքի <<վարձատրությունը>>,որն անշուշտ ուղեկցվում է խրախուսական արտահայտություններով։Արդյունքում աշակերտն էլ ավելի է շահագրգռվում վաստակի մեծությունից,բարձունքներ նվաճելն էլ դառնում է կյանքի կենսակերպ։Այս պարագայում հաղթանակած են դուրս գալիս բոլորը։Ըստ իս՝չգնահատելով աշակերտին,մենք հստակ չենք կարող գնահատել տվյալ նյութի՝աշակերտի կողմից յուրացվածության աստիճանը,բացի այդ՝<<կվարձատրենք թերի>>։
                              Ճիշտ է,ցանկացած նորույթի սովորաբար թերարժեքությամբ ենք մոտենում,միգուցե չգնահատելն էլ շատ ավելի ճիշտ լինի,սակայն մի մտահոգիչ հանգամանք գոյություն ունի առ այն,որ իրավունք ունե՞նք արդյոք վտանգել մեր սերունդների ,դրա արդյունքում նաև մեր պետության ապագան...Ցանկալի կլիներ մեկ անգամ փորձարկվեր,նոր կիրառվեր լայնամասշտաբ։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information