Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՌԱՆՑ ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ: ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Ողջույն, սիրելի գործընկերներ: Հաճելի է, երբ բոլորս հավաքվում ենք մի հարթակում և սկսում հետաքրքիր ու կարևոր քննարկումներ կատարել: Ասյա ջան, երբ մոտավորապես մեկ տարի առաջ, քննարկման դրվեց միավորային գնահատումը տարրական դպրոցից հանելու հարցը, շատ ուսուցիչներ և ծնողներ համակարծիք եղան: Միավորային գնահատումը, վաղուց արդեն սպառել է իրեն. այն ավելի շատ ծնողներին է հետաքրքրում, քան սովորողներին, հատկապես, երբ 7-8 տարեկան երեխան չի էլ հասկանում, թե ինչու՞ է ուսուցիչն իրեն ութ նշանակում, իսկ, օրինակ Գևորգին՝ ինը (ես վստահ չեմ, որ բոլոր ուսուցիչներն են բարեխիղճ, և գնահատելիս մեկնաբանում են գնահատականը): Եվ ուրեմն, եկեք պատկերացնենք, թե ինչ զգացողություններ կունենա սխալ գնահատված երեխան: Առաջին հերթին, նա կկորցնի հավատը մեծերի, դասընկերների, ուսուցիչների և շրջապատի հանդեպ, կբարդույթավորվի, կընկճվի և այլն, և այլն...., իսկ, գուցե այդ ամենն ազդեն դեռ լրիվ չձևավորված երեխայի հետագա ճակատագրի վրա: Հետևաբար՝ պետք է հանել միավորային գնահատումը, իսկ փոխարե՞նը..., : Պատասխանը պարզ է. կիրառել ուսուցանող գնահատում՝ իր բոլոր ձերով: Որքան լավ կլիներ, եթե յուրաքանչյուր երեխա իր գիտելիքներն ու կարողությունները արտահայտեր որևէ շոշափելի բանով՝ թեմայի շրջանակներում մաթեմատիկայից կազմեր խնդիրներ ու փոքրիկ առաջադրանքներ, մայրենիից հորիներ շատ փոքրիկ պատմություններ կամ պատմվածքներ, երկտողեր կամ քառատողեր, տեխնոլոգիայից՝ սեփական նախաձեռնությամբ ինչ - որ բան պատրաստեր և այլն: Ուսուցիչը, այս ամենը կհավաքեր մի թղթապանակում, և յուրաքանչյուր երեխա՝ ունենալով նման թղթապանակ, իր ստեղծած նյութերը կկարողանար համեմատել իր ընկերոջ ստեղծածի հետ: Արդյունքում, ուսուցանող գնահատումը, ինչպես նաև երեխայի ուսումնառությունը բնութագրող բնութագրիչները կլինեին ավելի շոշափելի և նյութական: Բացի այդ, երեխայի մոտ, շատ վաղ տարիքից կձևավորվեր սեփական ուժերով նոր բան ստեղծելու մշակույթ , ինչպես նաև կզարգանա ստեղծագործական և նորարարական մտածողություն: Նա գնահատականի միավորը համեմատելու փոխարեն, կհամեմատի իր և այլոց ստեղծածը, որի մասին կարծիք կհայտնեն ոչ միայն ուսուցիչները, այլև՝ դասընկերները:
    Իմ շատ սիրելի Մարինե ջան,անչափ շնորհակալ եմ արձագանքի, ձեր կարծիքի և հիմնավորումների համար:Շատ ճիշտ եք,գնահատականը ավելի շատ հետաքրքրում է ծնողներին,ք
    Iանի որ տարրական դասարաններում կարողանում են մի փոքր օգնել երեխաներին և այդ առումով կարծես իրենք իրենց աշխատանքի համար են գնահատականի սպասում`մտածելով որ դա իրենց չարչարանքի արդյունքն է:Բայց ամենացավալին այն է,որ սովորողը դեռ չնստած միանգամից հարցնում է,թե ինչ է ստանում,քանի որ պետք է ստացած գնահատականի համար հաշվետու լինել ծնողներին:Դրա համար ուսման գործընթացում չպետք է լինի կախվածություն ոչ մի բանից,հակառակը`կրթության հիմքում միայն պետք է առաջնայինը դրված լինի գիտելիքը և վերջ:
    Համամիտ եմ`տարրական դպրոցում կիրառել ուսուցանող գնահատում` իր բոլոր ձևերով:Ձեր կողմից նշված բոլոր աշխատամքները տեղին և նպատակային են:Մենք պետք է աշխատանք տանենք այն ուղղությամբ,որ սովորողները իրենց տեսական,վերարտադրողական գիտելիքները հասցնեն գործնականության աստիճանի և կարողանան դրանք կիրառել:Ահա այս խնդիրն է այսօր դրված մեր առջև,որի համար լուծումներ են անհրաժեշտ:Այսպես մենք կարող ենք սովորողների մեջ ձևավորել նորորոկան մտածողություն:

    Comment

    • #62
      Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Ես համամիտ եմ, որ տարրական դասարաններում երեխաները սովորեն առանց միավորային գնահատման: Ուսուցիչը դասավանդման տարբեր տեխնոլոգիաներ և մեթոդներ օգտագործելով կարող է երեխաների մեջ սերմանել սեր ու ձգտում գիտելիքի հանդեպ:
      Թամարա ջան,այսօր մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում,որի հրամայականն է առաջ գնալ,զարգանալ, կիրառել բազմաթիվ ՏՀՏ գործիքներ,հնարներ,մեթոդներ,արտադպրոցական ,արտադասարանական միջոցառումներ,ուսուցողական էքսկուրսիաներ,սեմինար- քննարկումներ,խաղեր,ցուցահանդեցներ,մրցույթներ,վիկտորինաներ,որոնք սովորողներին կտան գիտելիք,սեր և ձգտում դեպր գիտելիքը:

      Comment

      • #63
        Տարրական դասարաններում խրախուսման ձև կարող է հանդիսանալ`<<Վայելչագրության բերքահավաք>>,<<Վայելչագրության տերևաթափ>>,<<Վայելչագրության ծաղկեփունջ>>խորագրերով ձեռագրի մրցույթ-ցուցահանդեսը:Այսպես երեխաների մեջ կարթղ ենք ձևավորել գեղեցիկ և ճիշտ գրելու արվեստը:
        Կցված ֆայլեր

        Comment

        • #64
          Տարրական դասարաններում մոտիվացիայի աղբյուր կարող են հանդիսանալ դպրոցի կամ քաղաքային գրադարանում կազմակերպված ասմունքի ժամերը,որոնք մենք նախատեսում ենք մեր մեթոդմիավորման ուսումնադաստիարակչական աշխատանքներում:Երեխաները մեծ հաճույքով և ոգևորությամբ են մասնակցում նման միջոցառումներում:
          Եվ այստեղ դարձյալ կարող եմ նշել,որ այսպիսի միջոցառումները ավելի արդյունավետ են,քան գնահատականի ակնկալիքով անգիր սովորած որևէ նյութ:
          Վերջին խմբագրողը՝ AsyaY; 28-04-21, 18:43.

          Comment

          • #65
            AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
            Տարրական դասարաններում մոտիվացիայի աղբյուր կարող են հանդիսանալ դպրոցի կամ քաղաքային գրադարանում կազմակերպված ասմունքի ժամերը,որոնք մենք նախատեսում ենք մեր մեթոդմիավորման ուսումնադաստիարակչական աշխատանքներում:Երեխաները մեծ հաճույքով և ոգևորությամբ են մասնակցում նման միջոցառումներում:
            Եվ այստեղ դարձյալ կարող եմ նշել,որ այսպիսի միջոցառումները ավելի արդյունավետ են,քան գնահատականի ակնկալիքով անգիր սովորած որևէ նյութ:
            Երեխաները մեծ ոգևորությամբ են խմբային աշխատանքներ կատարում,հատկապես նոր նյութի շուրջ...Յուրաքանչյուր խումբ ձգտում է,որ իր խումբը ավելի շատ տեղեկություններ հայտնի,լավ հանդես գա...Նման իրավիճակներում մենք համոզվում ենք ,որ երեխային չի հետաքրքրում գնահատանիշը,այլ նա ձգտում է նոր նյութը առավել լավ յուրացնել,շատ տեղեկություններ հաղորդել,գիտելիէը զարգացնել...Այսինքն եթե ճիշտ մեթոդներ և միջոցներ կիրառենք,կհասնենք նրան,որ երեխան սկսի սովորել,ոչ թե թվանշանի,այլ գիտելիք ստանալու համար:

            Comment

            • #66
              Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Երեխաները մեծ ոգևորությամբ են խմբային աշխատանքներ կատարում,հատկապես նոր նյութի շուրջ...Յուրաքանչյուր խումբ ձգտում է,որ իր խումբը ավելի շատ տեղեկություններ հայտնի,լավ հանդես գա...Նման իրավիճակներում մենք համոզվում ենք ,որ երեխային չի հետաքրքրում գնահատանիշը,այլ նա ձգտում է նոր նյութը առավել լավ յուրացնել,շատ տեղեկություններ հաղորդել,գիտելիէը զարգացնել...Այսինքն եթե ճիշտ մեթոդներ և միջոցներ կիրառենք,կհասնենք նրան,որ երեխան սկսի սովորել,ոչ թե թվանշանի,այլ գիտելիք ստանալու համար:
              Համամիտ եմ,սիրելի Էլեոնորա ջան:

              Comment

              • #67
                Ուսուցիչների կողմից ամեն ջանք գործադրվում է՝ պատասխանատու, ստեղծագործ անհատներ դաստիարակելու համար: Սակայն շատերին հետաքրքրում է լոկ թվանշանը:Հաճախ եմ ծնողներին խորհուրդ տալիս, որ երեխային հարցնեն, թե ի՞նչ են սովորել այսօր դպրոցում:

                Comment

                • #68
                  Բազմաբնույթ տեղեկատվության անընդհատ հոսքը և համավարակը ստիպում են, որ այսօր ուսուցիչը նյութի ուսուցումը կազմակերպի օգտագործելով ավելի շատ և տարաբնույթ ուսուցողական նյութեր: Մենք բոլորս համավարակի օրերին զարգացրեցինք մեր ՏՀՏ հմտությունները:
                  Նման աշխատանքները նույնպես մոտիվացնում են աշակերտներին և այսպիսի աշխատանքի միջոցով համակարգում ենք ձեռք բերված գիտելիքները` առանց միավորային գնահատման:

                  Comment

                  • #69

                    Հաճելի է, երբ ուսուցիչն օգտագործում է ժամանակին համահունչ նյութեր:

                    Comment

                    • #70
                      Հարգելի Ասյա վստահ եմ, որ հեշտությամբ կարող եք օգտագործել հետևյալ գործիքները.

                      padlet.com;
                      learningapps.org;
                      kahoot.com

                      Comment

                      • #71
                        *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Ասյա վստահ եմ, որ հեշտությամբ կարող եք օգտագործել հետևյալ գործիքները.

                        padlet.com;
                        learningapps.org;
                        kahoot.com
                        Սիրելի Աննա ջան, համավարակը պատճառ դարձավ, որ մենք աշխատենք մեզ վրա,ստեղծենք հետաքրքիր նյութեր` հեռավար դասերն էլ ավելի արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու համար:Իմ ձեռքով ստեղծված էլեկտրոնային նյութերը ուսուցողական բնույթ են կրում և մեծ ոգևորություն առաջացնում երեխաների մոտ:
                        Շնորհակալ եմ առաջարկված էլեկտրոնային գործիքների համար:Անպայման կկիրառեմ իմ պրակտիկայում:

                        Comment

                        • #72
                          Կից ներկայացնում եմ իմ կողմից ստեղծված էլեկտրոնային նյութերը,որոնք արդյունավետ են կիրառել թե' նյութի հաղորդման, թե' ամփոփման դասերի ընթացքում:
                          Նման աշխատանքներով նույնպես կարող ենք աշակերտներին խրախուսել և մոտիվացնել` առանց միավորային գնահատման:
                          https://learningapps.org/display?v=p5186g2mk20
                          https://quizizz.com/admin/quiz/60896edd77f1df001b587ad5
                          https://www.powtoon.com/online-prese...382&mode=movie
                          https://crosswordlabs.com/view/2020-...4mW4GKASJ4Ep7c
                          https://b.socrative.com/teacher/#edit-quiz/57968061

                          Comment

                          • #73

                            Հիանալի աշխատանքներ են,հարգելի' Ասյա,սիրով կկիրառեմ,շնորհակալ եմ:

                            Comment

                            • #74
                              AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
                              Կից ներկայացնում եմ իմ կողմից ստեղծված էլեկտրոնային նյութերը,որոնք արդյունավետ են կիրառել թե' նյութի հաղորդման, թե' ամփոփման դասերի ընթացքում:
                              Նման աշխատանքներով նույնպես կարող ենք աշակերտներին խրախուսել և մոտիվացնել` առանց միավորային գնահատման:
                              https://learningapps.org/display?v=p5186g2mk20
                              https://quizizz.com/admin/quiz/60896edd77f1df001b587ad5
                              https://www.powtoon.com/online-prese...382&mode=movie
                              https://crosswordlabs.com/view/2020-...4mW4GKASJ4Ep7c
                              https://b.socrative.com/teacher/#edit-quiz/57968061
                              Սիրելի Ասյա, Ձեր կողմից ստեղծված էլեկտրոնային նյութերն իսկապես մեծ ոգևորություն կառաջացնեն այսօրվա աշակերտների շրջանում:

                              Comment

                              • #75
                                Բարև Ձեզ, հարգելի՜ Ասյա։ Ես ունեմ հետևյալ կարծիքը Ձեր գրառման վերաբերյալ։ Եթե անկեղծ՝ իմ չսիրած բանը՝ գնահատելն է։ Կարծում եմ,որ ուսուցիչը գիտելիք տալու համար է, մտնի դասարան, սովորեցնի և դուրս գա։Այ, իսկ գնահատականները՝ պայմանական գործակիցներ են, որոնք, ոչ միշտ ենք ճիշտ և անաչառ նշանակում.մեկին կոտրում ենք, մյուսին ՝ ոգևորում։ Եկե'ք, պայքարենք գիտելիքի համար, այլ ո'չ թե թվանշանների։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information