Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒղղագրական սխալների տեսակները և դրանց կանխումը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՈՒղղագրական սխալների տեսակները և դրանց կանխումը տարրական դասարաններում

    Միշտ էլ կարդալու և գրելու ուսուցումն անբաժան է եղել ուղղագրության և ուղղախոսության ուսուցումից։Տարբեր ժամանակներում ուղղագրական պահանջները տարբեր են եղել,սակայն ուղղագրության ուսուցումը,որպես պահանջ, միշտ էլ իր որոշակի տեղն ու դերն է ունեցել մայրենի լեզվի ուսուցման ընդհանուր համակարգում։ՈՒղղագրության ուսուցման արդյունավետ եղանակներն են՝ աշակերտների կատարած ուղղագրական սխալների ճիշտ և խելացի դասդասումը և դրանք կանխելու համար կազմակերպվող նպատակային ու հետևողական աշխատանքը։

  • #2
    Բարև Ձեզ։ Այնքան կարևոր թեմա եք ներկայացրել։ Հատկապես տարրական դասարաններում ճիշտ և տեղին են ուղղագրական սխալների մասին խոսելը։ Մեծ սիրով կմասնակցեմ քննարկմանը։

    Comment


    • #3
      Գրավոր աշխատանքներում հանդիպում ենք տարբեր տիպի սխալների։Այդ սխալները կարելի է խմբավորել չորս տեսակի մեջ.1. հնչյունական
      2. ավանդական
      3.քերականական
      4.բարբառային
      Ուղղագրության ուսուցման համար լուրջ ուշադրություն պետք է դարձվի հատկապես սխալները կանխելու աշխատանքներին։ Այս տեսակետից՝ շատ օգտակար կարող է լինել ուղղագրության տարբերակված կամ անհատական ուսուցումը։Այն հիմնականում հենվում է աշակերտի լեզվական տվյալների վրա` հաշվի առնելով նրա թույլ տված սխալներն ու դրանց հաղթահարման պայմանները։

      Comment


      • #4
        Maro-ի խոսքերից Նայել գրառումը
        Բարև Ձեզ։ Այնքան կարևոր թեմա եք ներկայացրել։ Հատկապես տարրական դասարաններում ճիշտ և տեղին են ուղղագրական սխալների մասին խոսելը։ Մեծ սիրով կմասնակցեմ քննարկմանը։
        Բարև Ձեզ: Հարգելի Մարինե, շնորհակալ եմ արձագանքելու և թեման կարևորելու համար:

        Comment


        • #5
          Donargab-ի խոսքերից Նայել գրառումը
          Միշտ էլ կարդալու և գրելու ուսուցումն անբաժան է եղել ուղղագրության և ուղղախոսության ուսուցումից։Տարբեր ժամանակներում ուղղագրական պահանջները տարբեր են եղել,սակայն ուղղագրության ուսուցումը,որպես պահանջ, միշտ էլ իր որոշակի տեղն ու դերն է ունեցել մայրենի լեզվի ուսուցման ընդհանուր համակարգում։ՈՒղղագրության ուսուցման արդյունավետ եղանակներն են՝ աշակերտների կատարած ուղղագրական սխալների ճիշտ և խելացի դասդասումը և դրանք կանխելու համար կազմակերպվող նպատակային ու հետևողական աշխատանքը։
          Հարգելի Դոնարա,շատ կարևոր և հետաքրքիր թեմա եք դրել քննարկաման։Սիրով կմասնակցեմ քննարկմանը։

          Comment


          • #6
            Տարրական դասարաններում ուղղագրության ուսուցման գործընթացը կազմակերպելիս պետք է ուշադրություն դարձնել, որ աշակերտը ճիշտ արտաբերի բառի հնչյունները, ասինքն՝ ունի արդյո՞ք զարգացած հնչյունային լսողություն և վերարտադրման կարողություն։ Այդ կարողությունների առկայության դեպքում ուղղագրության ուսուցման գործընթացում առաջացած դժվարությունները կդառնան հաղթահարելի։ Իսկ դա նշանակում է, որ աշակերտների լսողությունը զարգացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տարվի, մինչև այն վերածվի հմտությունների։

            Comment

            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
            Working...
            X

            Debug Information