Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հեքիաթի ուսումնասիրման առանձնահատկությունները տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հեքիաթի ուսումնասիրման առանձնահատկությունները տարրական դասարաններում

    Հեքիաթները ժողովրդական բանահյուսության ամենահին և տարածված ստեղծագործություններն են։ Մեզ են հասել հնագույն առասպելական ժամանակներից սկզբում՝ բանավոր, հետո՝ գրավոր։
    Հայ ժողովրդական հեքիաթների գանձարանը շատ հարուստ է։

  • #2
    Հեքիաթները երեխաների ամենասիրելի ժանրերից մեկն են
    Տարրական դասարանների դասագրքերում առկա են ինչպես հայ ժողովրդական հեքիաթներ, այնպես այլ ազգերի բազմաթիվ հեքիաթներ։ Դասագրքերում զետեղված հեքիաթները ոչ միայն ժողովրդական հեքիաթներ են այլ դրանց գրական մշակումներ՝ աշխատանքի ու աշխատասիրության, խորամանկության ու խարդախության, ընկերասիրության ու հավատարմության մասին։

    Comment


    • #3
      Հեքիաթը նպաստում է երեխաների երևակայության զարգացմանը, առաջացնում հետաքրքրություն լավի, բարու, գեղեցիկի նկատմամբ, սերմանում սեր դեպի ընթերցանությունը։ Այն օգնում է բացահայտելու ոչ միայն շրջապատի մարդկանց սխալները, այլ տեսնելու, հասկանալու դրանց ծագման պատճառները։

      Comment


      • #4
        Հեքիաթի ուսուցումը չպետք է սահմանափակվի կարդալ_վերլուծելով, կամ նկարազարդելով։ Հեքիաթի ուսուցման դադաժամերին պետք է կատարվեն բազմաբովանդակ աշխատանքներ
        օրինակ
        1. Հեքիաթի համար ընտրել նոր վերնագիր
        2. Գրառել հեքիաթի գաղափարն արտահայտող
        առած_ասացվածքներ
        3. Т_աձև աղյուսակի միջոցով առանձնացնել բարի և չար հերոսներին
        4. Ո՞ր հերոսին աշակերտները կուզեն նմանվել
        5. Բեմականացնել հեքիաթից հատվածներ
        6. Խճանկարներն ամբոցջացնելով ստացիր հեքիաթի նկարազարդում։
        Նմանատիպ աշխատանքներ նրանք կատարում մեծ սիրով և արդյունքում խորապես ըմբռնում հեքիաթի գաղափարական իմաստը։

        Comment


        • #5
          Սիրով ներկայացնում եմ իմ աշակերտների կողմից կատարված հեքիաթների նկարազարդումները

          Comment


          • #6
            Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
            Հեքիաթները ժողովրդական բանահյուսության ամենահին և տարածված ստեղծագործություններն են։ Մեզ են հասել հնագույն առասպելական ժամանակներից սկզբում՝ բանավոր, հետո՝ գրավոր։
            Հայ ժողովրդական հեքիաթների գանձարանը շատ հարուստ է։
            Հարգելի' Նարինե,Ձեր ընտրած թեման միշտ արդիական է...Հեքիաթները երեխաների ամենասիրելի ստեղծագործություններն են։Սիրով կմասնակցեմ քննարկմանը

            Comment


            • #7
              Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
              Հեքիաթի ուսուցումը չպետք է սահմանափակվի կարդալ_վերլուծելով, կամ նկարազարդելով։ Հեքիաթի ուսուցման դադաժամերին պետք է կատարվեն բազմաբովանդակ աշխատանքներ
              օրինակ
              1. Հեքիաթի համար ընտրել նոր վերնագիր
              2. Գրառել հեքիաթի գաղափարն արտահայտող
              առած_ասացվածքներ
              3. Т_աձև աղյուսակի միջոցով առանձնացնել բարի և չար հերոսներին
              4. Ո՞ր հերոսին աշակերտները կուզեն նմանվել
              5. Բեմականացնել հեքիաթից հատվածներ
              6. Խճանկարներն ամբոցջացնելով ստացիր հեքիաթի նկարազարդում։
              Նմանատիպ աշխատանքներ նրանք կատարում մեծ սիրով և արդյունքում խորապես ըմբռնում հեքիաթի գաղափարական իմաստը։
              Հեքիաթի ուսուցման իմ փորձից`

              https://lib.armedu.am/resource/23317

              Comment


              • #8
                Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                Սիրով ներկայացնում եմ իմ աշակերտների կողմից կատարված հեքիաթների նկարազարդումները
                Հետաքրքիր մոտեցում...Ինձ շատ դուր եկավ:

                Comment


                • #9
                  Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հեքիաթի ուսուցման իմ փորձից`

                  https://lib.armedu.am/resource/23317
                  Հարգելի Էլեոնորա, Ձեր անցկացրած բաց դասը հաջողված դաս էր։
                  Շնորհակալություն, որ տեղադրել եք "Պաշարների շտեմարան" բաժնում։ Ես հաճախակի օգտվում եմ ներբեռնվան նյութերից։

                  Comment


                  • #10
                    Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ: Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»: Իմանալով հեքիաթի սկզբնաձևերը՝ երեխան արագ ճանաչում է ստեղծագործության տեսակը: Հեքիաթի ուսուցումը հետապնդում է հետևյալ նպատակները՝ բառապաշարի զարգացում, կապակցված խոսքի զարգացում, կարդալու կարողության զարգացում, պատկերավոր խոսքի զարգացում, արժեհամակարգի ձևավորում, պատմելու կարողության զարգացում, արտահայտիչ խոսքի ձևավորում:Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով: Հեքիաթի միջոցով պետք է սերմանել բարին ու լուսավորը։

                    Comment


                    • #11
                      Հեքիաթի ուսուցումը տարրական դասարաններում կատարվում է չորս հիմնական քայլերով։

                      1 հեքիաթի ընթերցում
                      2 հեքիաթի երևակայական կողմի բացահայտում
                      3 հեքիաթի գաղափարի վերհանում
                      4 հեքիաթի լեզվի և ոճի վերլուծություն

                      Հեքիաթը ուսումնասիրվում է բացատրական մեթոդի բոլոր բաղադրիչներով։ Այնուհետև իրական և երևակայական կողմերի բացահայտումով։

                      Comment


                      • #12
                        Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հեքիաթները ժողովրդական բանահյուսության ամենահին և տարածված ստեղծագործություններն են։ Մեզ են հասել հնագույն առասպելական ժամանակներից սկզբում՝ բանավոր, հետո՝ գրավոր։
                        Հայ ժողովրդական հեքիաթների գանձարանը շատ հարուստ է։
                        Հարգելի Նարինե,շատ հետաքրքիր թեմա է:Հեքիաթների ուսուցումը տարրական դասարաններում,աշակերտի մոտ ձևավոևում է կերպարի հստակ ընկալում,չարի և բարու տարբերակում:Ստեղծվում է սիրելի հեևոսներ,որոնց ուզում են նմանվել:Հեքիաթն ինքնին ստեղծագործելու հնարավորություն է տալիս,երբ երեխան կարող էիր երևակայությանը ազատություն տալ,այն ինչը իր համար անհնարին է,հեքիաթում դարձնում է հնարավոր:

                        Comment


                        • #13
                          Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հեքիաթի ուսուցումը տարրական դասարաններում կատարվում է չորս հիմնական քայլերով։

                          1 հեքիաթի ընթերցում
                          2 հեքիաթի երևակայական կողմի բացահայտում
                          3 հեքիաթի գաղափարի վերհանում
                          4 հեքիաթի լեզվի և ոճի վերլուծություն

                          Հեքիաթը ուսումնասիրվում է բացատրական մեթոդի բոլոր բաղադրիչներով։ Այնուհետև իրական և երևակայական կողմերի բացահայտումով։
                          Իմ դասարանում Հեքիաթի բաժինը ուսումնասիրելուց հետո,որպես գործնական աշխատանք հանձնարարել էի ,ստեղծել հեքիաթ,հեքիաթի վերնագիրը ընտրում էին իրենք:հաջորդ շաբաթ հերթով ,ընթերցում էին իրենց հորինած հեքիաթները;Հետո հանձնարարում էի պատրաստել գիրք և հեքիաթը արտագրել այդ գրքում:Գրքի տոնի կապակցությամբ մի քանի հետաքրքիր գիրք նվիրում էինք դպրոցի գրադարանին:Այս աշխատանքը շատ ոգևորել էր աշակերտներին:Հիմա որոշել եմ նույն մեթոդով աշխատել,սակայն ձեռագիր գիրքը կփոխարինենք Storyjumper հավելվածով:

                          Comment


                          • #14
                            Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հեքիաթները ժողովրդական բանահյուսության ամենահին և տարածված ստեղծագործություններն են։ Մեզ են հասել հնագույն առասպելական ժամանակներից սկզբում՝ բանավոր, հետո՝ գրավոր։
                            Հայ ժողովրդական հեքիաթների գանձարանը շատ հարուստ է։
                            Հարգելի Նարինե,շատ հետաքրքիր թեմա է: Երեխաները շատ վառ երևակայությում ունեն, շատ լավ ստեղծագործում են: ԵՍ հաճախ եմ իմ դասարաններում հանձնարարել հեքիաթ հորինել, որպես գործնական աշխատանք: Երեխաները ոչ միայն հորինել են, այլ նաև գիրք կազմել, նկարազարդել: Հետո երեխաները դասարանում կարդոջմ են իրենց հեքիաթները, դասընկերներին ցուցադրում կազմած գրքերը: Այսինքն ստեղծագործական միտք զարգացնելուն զուգահեռ երեխաների գեղագիտական ճաշակն է զարգանում:

                            Comment


                            • #15
                              Հեքիաթների յուրաքանչյուր խումբ ունի երեխաների և մեծերի իր լսարանը: Երեքից մինչև հինգ տարեկան երեխաների համար ավելի մոտ ու հասկանալի են կենդանիների մասին հեքիաթները: Այդ տարիքում երեխաները հաճախ իրենց նույնականացնում են կենդանիների հետ, հեշտությամբ կերպարանափոխվում են, կրկնօրինակում կենդանու վարքը և այլն:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information