Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Նախագծային ուսուցում

Collapse
X
  •  
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Նախագծային ուսուցում

    Հարգելի՛ գործընկերներ: Ուսուցման արդյունավետության հիմնական պայմանը ուսուցիչների պրոֆեսիոնալիզմի և սովորողների ներքին մոտիվացիայի համադրություն է: Կարևորվում է ոչ միայն գիտելիքների ապահովումը, այլ նաև հմտությունների և կարողությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումը:
    Ստեղծագործական ձիրքի բացահայտման առումով կարևորում եմ նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցումը դասավանդողի (դասավանդողների) և սովորողի (սովորողների) համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի տեսական և (կամ) գործնական լուծմանը:
    Նախագծային ուսուցումը դպրոցում այնպես պետք է կազմակերպվի, որպեսզի ապահովվի սովորողները ներգրավածությունը, հետաքրքրություն առաջանա ուսման նկատմամբ: Մեթոդական միավորումները կարող են մշակել նախագծեր, որոնք կիրագործվեն աշակերտների կողմից` ուսուցիչների օգնությամբ և վերահսկողությամբ:
    Բերեմ մի օրինակ: Օտար լեզվի դասավանդման շրջանակներում աշակերտները կարող են թարգմանել այդ լեզվով գրված և հայերեն թարգմանություն չունեցող ստեղծագործություն: Ստեղծագործությունը թարգմանվելուց, սրբագրվելուց հետո կարող է տպագրվել ինչ-որ ամսագրում կամ, կարող է ոչ մեծ տպաքանակով տպագրել գիրքը: Աշակերտներն իրենց գիրքը կարող են նվիրել դպրոցի մյուս աշակերտներին, ուսուցիչներին, եթե դպրոցը հյուրեր ունենա, կնվիրենք մեր հյուրերին:

    Եկե՛ք այլ օրինակներ էլ քննարկենք:

  • #2
    Ղուկասյան Լուսինե-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Լուսինե Ղուկասյան, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել:Անպայման կմասնակցեեմ քննարկուներին:Դասի արդյունավետությունը առաջնային կախված է հենց ուսուցչի պրոֆեսիոնալիզմից:

    Comment

    • #3
      Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Այո, և ուսուցչի պրոֆեսիոնալիզմը կայանում է աշակերտին մոտիվացնելու, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու կարողությամբ: Եվ նախագծային մեթոդը հնարավորություն է տալիս աշակերտին ներգրավելու ուսումնական գործընթացին:

      Comment

      • #4
        Ղուկասյան Լուսինե-ի խոսքերից Նայել գրառումը

        Այո, և ուսուցչի պրոֆեսիոնալիզմը կայանում է աշակերտին մոտիվացնելու, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու կարողությամբ: Եվ նախագծային մեթոդը հնարավորություն է տալիս աշակերտին ներգրավելու ուսումնական գործընթացին:
        Դա գործնական աշխատանք կարելի նաև համարել:Օրինակ Ես և շրջակա աշխարհը առարկայից՝ բույսերի վերաբերյալ դասերի ժամանակ:Այդ ընթացքում կազմակերպել հետաքրքիր ծառատունկ:

        Comment

        • #5
          Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Դա գործնական աշխատանք կարելի նաև համարել:Օրինակ Ես և շրջակա աշխարհը առարկայից՝ բույսերի վերաբերյալ դասերի ժամանակ:Այդ ընթացքում կազմակերպել հետաքրքիր ծառատունկ:
          Ծառ տնկելը շատ լավ գաղափար է, կեցցե՛ք, Անի՛ ջան: Էկոլոգիական դաստիարակության շատ լավ օրինակ: Աշակերտները կարող են տարվա ընթացքում հետևել ծառի աճման ընթացքին, չափումներ կատարել, գրառել` զարգացնելով նաև մաթեմատիկական գիտելիքները:

          Comment

          • #6
            Ղուկասյան Լուսինե-ի խոսքերից Նայել գրառումը

            Ծառ տնկելը շատ լավ գաղափար է, կեցցե՛ք, Անի՛ ջան: Էկոլոգիական դաստիարակության շատ լավ օրինակ: Աշակերտները կարող են տարվա ընթացքում հետևել ծառի աճման ընթացքին, չափումներ կատարել, գրառել` զարգացնելով նաև մաթեմատիկական գիտելիքները:
            Այո ,շատ լավ գաղափար կլինի ,որպես ինտեգրված դաս ներկայացնել:Որտեղ ինտեգրված կլինի և՝ մաթեմատիկան,և՝ շրջակա աշխարհը:Կարելի է նաև ինտեգրել մայրենին՝ հետաքրքիր ստեղծագործություններով:

            Comment

            • #7
              Ղուկասյան Լուսինե-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ գործընկերներ: Ուսուցման արդյունավետության հիմնական պայմանը ուսուցիչների պրոֆեսիոնալիզմի և սովորողների ներքին մոտիվացիայի համադրություն է: Կարևորվում է ոչ միայն գիտելիքների ապահովումը, այլ նաև հմտությունների և կարողությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումը:
              Ստեղծագործական ձիրքի բացահայտման առումով կարևորում եմ նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցումը դասավանդողի (դասավանդողների) և սովորողի (սովորողների) համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի տեսական և (կամ) գործնական լուծմանը:
              Նախագծային ուսուցումը դպրոցում այնպես պետք է կազմակերպվի, որպեսզի ապահովվի սովորողները ներգրավածությունը, հետաքրքրություն առաջանա ուսման նկատմամբ: Մեթոդական միավորումները կարող են մշակել նախագծեր, որոնք կիրագործվեն աշակերտների կողմից` ուսուցիչների օգնությամբ և վերահսկողությամբ:
              Բերեմ մի օրինակ: Օտար լեզվի դասավանդման շրջանակներում աշակերտները կարող են թարգմանել այդ լեզվով գրված և հայերեն թարգմանություն չունեցող ստեղծագործություն: Ստեղծագործությունը թարգմանվելուց, սրբագրվելուց հետո կարող է տպագրվել ինչ-որ ամսագրում կամ, կարող է ոչ մեծ տպաքանակով տպագրել գիրքը: Աշակերտներն իրենց գիրքը կարող են նվիրել դպրոցի մյուս աշակերտներին, ուսուցիչներին, եթե դպրոցը հյուրեր ունենա, կնվիրենք մեր հյուրերին:

              Եկե՛ք այլ օրինակներ էլ քննարկենք:
              Հարգելի' Լուսինե',շատ կարևոր ու արդիական թեմա է..Սիրով կմասնակցեմ քննարկմանը:
              Նախագծային մեթոդը հանդիսանում է հետազոտական, պրոբլեմային, ստեղծագործական մեթոդների համադրություն։ Այստեղ ուսուցիչը ստանձնում է մշակողի, համակարգողի, փորձագետի, խորհրդատուի դեր։ Սա նշանակում է, որ նախագծային մեթոդի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու,քննադատական ու ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը։

              Comment

              • #8
                Նախագծային մեթոդը ուսուցման միջոց է, որը 18-րդ դարում ներդրվել է Եվրոպայում ճարտարապետության և ճարտարագիտության դպրոցներում, երբ ավարտելուց հետո ուսանողները պետք է կիրառեին իրենց ուսման ընթացքում սովորած հմտություններն ու գիտելիքները, երբ պետք է լուծեին օրինակ, հուշարձանի նախագծման խնդիրներ:

                Comment

                • #9
                  Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Նախագծային մեթոդը ուսուցման միջոց է, որը 18-րդ դարում ներդրվել է Եվրոպայում ճարտարապետության և ճարտարագիտության դպրոցներում, երբ ավարտելուց հետո ուսանողները պետք է կիրառեին իրենց ուսման ընթացքում սովորած հմտություններն ու գիտելիքները, երբ պետք է լուծեին օրինակ, հուշարձանի նախագծման խնդիրներ:
                  Այո, իսկապես: Աշակերտներն իրենց ինքնուրույն և «մեծ մարդ» են զգում, երբ մշակում և իրականացնում են նոր նախագիծ: Այսօր մի նախագծայի աշխատանք տեսա: Կաղնուտ համայնքի երեխաները նախագիծ էին մշակել, թե ինչպես պետք է ընթերցասրահ հիմնադրեն: Բյուջե են կազմել, աշխատանքի բաշխում կատարել: Շատ հաջողված նախագիծ էր:
                   
                  Comment

                  • #10
                    Հարգելի Լուսինե, հետաքրքիր թեմա եք ընտրել: Ինձ շատ հետաքրքրեց: Սիրով կմասնակցեմ քննարկմանը:

                    Comment

                    • #11
                      Ցանկացած նախագծի հիմնականնպատակնէ տարբեր կարողությունների ձևավորումը, որոնք ժամանակակից մանկավարժությունում անվանում են անձնային համալիր առանձնահատկություններ։

                      Comment

                      • #12
                        Այն է՝ գիտելիքների, հմտությունների, արժեքների փոխկապակցում, ինչպես նաև համապատասխան իրավիճակում նրանց մոբիլիզացում և կիրառելու պատրաստակամություն:

                        Comment

                        • #13
                          Ղուկասյան Լուսինե-ի խոսքերից Նայել գրառումը

                          Այո, իսկապես: Աշակերտներն իրենց ինքնուրույն և «մեծ մարդ» են զգում, երբ մշակում և իրականացնում են նոր նախագիծ: Այսօր մի նախագծայի աշխատանք տեսա: Կաղնուտ համայնքի երեխաները նախագիծ էին մշակել, թե ինչպես պետք է ընթերցասրահ հիմնադրեն: Բյուջե են կազմել, աշխատանքի բաշխում կատարել: Շատ հաջողված նախագիծ էր:
                          Հետաքրքիր աշխատանք է... Կառուցվածքի 5 փուլերը
                          1. Պրոբլեմ /հիմնահարց/
                          2. Պլանավորում /նախագծում/
                          3. Պրպտում /տեղեկատվության որոնում/
                          4. Պատրաստում /նախապատրաստում
                          5. Պաշտպանություն /պրեզենտացիա

                          1-ին փուլ-Պրոբլեմ /հիմնահարց/ Ուսուցչի գործունեությունը - Ուսուցիչը ներկայացնում է նախագծի թեման առաջարկում է նախագծի հիմնական պրոբլեմը, ձևակերպում նպատակներն ու խնդիրները: Աշակերտների գործունեությունը - Աշակերտները իրականացնում են պրոբլեմի ընկալումը, իրադրության մեջ հարմարվելը, կոնկրետացնում նպատակներն ու խնդիրները:

                          2-րդ փուլ - Պլանավորում /նախագծում/ Ուսուցչի գործունեությունը - Ուսուցիչը կազմակերպում է նախագծի գործունեությունը, առաջարկում է կազմավորել խմբեր, բաշխել աշակերտների դերերը խմբերում, պլանավորել նախագծի գործունեությունը և պրեզենտացիայի հնարավոր ձևերը: Աշակերտների գործունեությունը - Աշակերտները իրականացնում են խմբերի բաժանումը, բաշխում են դերերը խմբում, պլանավորում աշխատանքը, ընտրում արդյունքների և պրեզենտացիայի ձևերն ու եղանակները:

                          3-րդ փուլ - Պրպտում /տեղեկատվության որոնում/ Ուսուցչի գործունեությունը - Ուսուցիչը տեղեկատվության որոնման գործին չի մասնակցում: Նա խորհրդատվություն է տրամադրում, հսկում է խմբերի աշխատանքը, տալիս նոր գիտելիք, կատարում պրեզենտացիայի փորձեր: Աշակերտների գործունեությունը - Աշակերտներն աշխատում են ինքնուրույն, ակտիվ,յուրաքանչյուրն իր դերով, խրհրդակցում են իրար հետ, որոնում և նախապատրաստում են նյութեր պրեզենտացիայի համար:

                          4-րդ փուլ - Պատրաստում /նախապատրաստում Ուսուցչի գործունեությունը - Ուսուցիչը կատարում է դիտումներ, անհրաժեշտության դեպքում աշակերտներին խորհուրդներ է տալիս, նախապատրաստում է նախագծի պաշտպանությանը: Աշակերտների գործունեությունը - Աշակերտները կատարում են հետազոտություններ, վերլուծում են տեղեկությունները, աշխատում նախագծի վրա, փորձեր են անում, պատրաստվում նախագծի պաշտպանությանը:

                          5-րդ փուլ - Պաշտպանություն /պրեզենտացիա Ուսուցչի գործունեությունը - Ուսուցիչը լսում է, աշակերտներին հարցեր է ուղղում, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է, գնահատում է նրանց կատարած աշխատանքի որակը և պրոբլեմի լուծման ինքնատիպությունը: Աշակերտների գործունեությունը - Աշակերտները ներկայացնում են ուսումնական նախագիծը, մասնակցում են խմբային վերլուծությանը, արդյունքների գնահատմանը:

                          Comment

                          • #14
                            Ղուկասյան Լուսինե-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ գործընկերներ: Ուսուցման արդյունավետության հիմնական պայմանը ուսուցիչների պրոֆեսիոնալիզմի և սովորողների ներքին մոտիվացիայի համադրություն է: Կարևորվում է ոչ միայն գիտելիքների ապահովումը, այլ նաև հմտությունների և կարողությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումը:
                            Ստեղծագործական ձիրքի բացահայտման առումով կարևորում եմ նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցումը դասավանդողի (դասավանդողների) և սովորողի (սովորողների) համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի տեսական և (կամ) գործնական լուծմանը:
                            Նախագծային ուսուցումը դպրոցում այնպես պետք է կազմակերպվի, որպեսզի ապահովվի սովորողները ներգրավածությունը, հետաքրքրություն առաջանա ուսման նկատմամբ: Մեթոդական միավորումները կարող են մշակել նախագծեր, որոնք կիրագործվեն աշակերտների կողմից` ուսուցիչների օգնությամբ և վերահսկողությամբ:
                            Բերեմ մի օրինակ: Օտար լեզվի դասավանդման շրջանակներում աշակերտները կարող են թարգմանել այդ լեզվով գրված և հայերեն թարգմանություն չունեցող ստեղծագործություն: Ստեղծագործությունը թարգմանվելուց, սրբագրվելուց հետո կարող է տպագրվել ինչ-որ ամսագրում կամ, կարող է ոչ մեծ տպաքանակով տպագրել գիրքը: Աշակերտներն իրենց գիրքը կարող են նվիրել դպրոցի մյուս աշակերտներին, ուսուցիչներին, եթե դպրոցը հյուրեր ունենա, կնվիրենք մեր հյուրերին:

                            Եկե՛ք այլ օրինակներ էլ քննարկենք:
                            Հարգելի՛ Լուսինե, կարևոր թեմա եք ընտրել, սիրով կմասնակցեմ քննարկումներին:
                            https://youtu.be/PFc6sbAZSzk
                            Վերջին խմբագրողը՝ Անուշ Սարոուխանյան; 13-08-20, 20:06.

                            Comment

                            • #15
                              Նախագծային աշխատանքն արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ է դպրոցականներին հետաքրքրել և մոտիվացնել, այն դեպքում, երբ թեման կամ կատարվող աշխատանքի բնույթը հետաքրքիր է, սովորողը ցուցաբերում է նախաձեռնողականություն և, որ ամենակարևորն է, խանդավառվածությամբ և սիրով է աշխատում, ինչն էլ արդյունավետ ուսումնառության համար անհրաժեշտ նախապայման է։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information