Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ստեղծարարության զարգացումը մայրենիի դասերին:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    https://www.youtube.com/watch?v=HGf4KNdT4nM

    Նախագծային ուսուցում. մարտահրավերներ և լուծումներ | Սօսի Սիմիկեան #EdcampArmenia#ՈւսուցիչըԿարևորԷ
    Սիրելի Էլեոնորա ,տեսանյութը դիտեցի` հիշողություններս թարմացավ,ակամայից հասկանում եմ,որ մենք այս բոլոր հարցադրումները,հիմնավորումները,դատողությունները կատարում ենք,պարզապես չենք գործածում մեթոդի անվանումը և չենք կապում թեմայի հետ:Կարծում եմ կարելի է հաճախ կիրառել մեթոդների անվանումները,որ դառնա մեզ համար հարազատ տերմին կամ անվանում:Հետաքրքիր էր շատ:Ճիշտ է մասնակցել եմ մեծ կոնֆերանսին,բայց այս սեմինարին չեմ մասնակցել:Շնորհակալ եմ:

    Comment

    • AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը

      Այո',հարգելի' Ասյա,ցանկացած նոր գաղափարի,մեթոդի,միջոցի հիմքը <<հինն>> է:

      Comment

      • Ուսումնական նախագիծը ուսումնաճանաչողական, ստեղծագործական կամ խաղային համատեղ գործունեության տեսակ է սովորող-գործընկերների միջև, որոնք ունեն ընդհանուր նպատակ և համաձայնեցված միջոցներ` ուղղված որևէ խնդրի լուծման կամ որոշակի ձևակերպման:
        Այն հնարավորություն է տալիս սովորողին բացահայտելու իր մեջ եղած ստեղծագործական ներուժը: Խմբային աշխատանքների` նախագծերի իրականացման պարագայում այն առաջարկում է մի շարք խնդիրների լուծումներ, ինչպես նաև զարգացնում է սովորողների մոտ ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմային աշխատանք կազմակերպելու հմտություն: Ուսուցման նախագծային համակարգի հիմնական արժեքն այն է, որ այն աշակերտներին ուղղորդում է ոչ թե որոշակի թեմայի պարզ ուսումնասիրության, այլ կրթական արդյունք ստեղծելու գործընթացին:

        Comment

        • Ուսումնական նախագիծն ունի իր իրականացման փուլերը.
          1. ձևակերպում
          2. խմբի (խմբերի) ձևավորում
          3. , անհատների ինքնուրույն աշխատանք
          4. արդյունքների ընթացիկ քննարկումներ
          5. - նախօրոք որոշվում է ներկայացման ձևը` տեսանյութ, ֆոտոշարք, հոդված
          6. - գնահատումը կատարվում է և՛դասավանդողի, և՛ սովորողների կողմից
            - գնահատվում է յուրաքանչյուր սովորող
            - գնահատվում է ամբողջ խումբը
          7. աշխատանքի ուղիների նախանշում

          Comment

          • Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ուսումնական նախագիծն ունի իր իրականացման փուլերը.
            1. ձևակերպում
            2. խմբի (խմբերի) ձևավորում
            3. , անհատների ինքնուրույն աշխատանք
            4. արդյունքների ընթացիկ քննարկումներ
            5. - նախօրոք որոշվում է ներկայացման ձևը` տեսանյութ, ֆոտոշարք, հոդված
            6. - գնահատումը կատարվում է և՛դասավանդողի, և՛ սովորողների կողմից
              - գնահատվում է յուրաքանչյուր սովորող
              - գնահատվում է ամբողջ խումբը
            7. աշխատանքի ուղիների նախանշում
            Նախագծային մեթոդի ուսուցուման հիմք կարելի է ընդունել սովորողի ակտիվ գործունեությունը` հաշվի առնելով սովորողի անձնական հետաքրքրությունները կոնկրետ այդ թեմայի շուրջ: Այս մոտեցումը առավել նպատակային է տարրական դասարաններում աշակերտների մոտ` փնտրելու, պրպտելու ջիղը զարգացնելու նպատակն ունենալով: Էական նշանակություն ունի նաև այն, որ սովորողներին առաջարկվեն իրական կյանքից վերցված խնդիրներ, որոնք կարևոր են իրենց համար: Կրտսեր դպրոցականները սկսում են մտածել և տարորոշել, առանձնացնել իրենց շրջապատում կարևոր և անկերևոր երևույթները` ձևավորելով հետաքրքրությունների հստակ շրջանակ:
            Այս խնդիրների լուծման համար սովորողին անհրաժեշտ կլինի կիրառել ինչպես մինչ այդ ունեցած գիտելիքները, այնպես էլ նոր գիտելիքներ, որոնք նա ձեռք կբերի աշխատանքի ընթացքում:
            Սովորողի դերը նախագծային աշխատանքում էապես տարբերվում է. Պասսիվ լսողից նա դառնում է ակտիվ մասնակից, հետազոտող, գործունեություն ծավալող: Նա ազատ է գործունեության ձևի ու տեսակի ընտրության մեջ: Տարրական դասարանում սովորողի համար այս մեթոդը թերևս նաև անհատական առանձնահատկություններ բացահայտելու լավագույն խթան է, սկիզբ:

            Comment

            • Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Շատ ճիշտ հիմնավորումներ:Ուսուցիչը պետք է լինի իր գործի հմուտ վարպետը,ով ինֆորմացիոն այս մեծ հոսքի պայմաններում կարողանում է խորքային գիտելիք տալ սովորողին, ով այդ գիտելիքը պետք է կյանքի կոչի և կիրառի:

              Comment

              • AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը

                Շատ ճիշտ հիմնավորումներ:Ուսուցիչը պետք է լինի իր գործի հմուտ վարպետը,ով ինֆորմացիոն այս մեծ հոսքի պայմաններում կարողանում է խորքային գիտելիք տալ սովորողին, ով այդ գիտելիքը պետք է կյանքի կոչի և կիրառի:
                Կարևորը աշակերտը կարողանա կիրառել ստացած գիտելիքը,կարողանա դուրս գալ դժվարություններից,պատրաստ լինի կյանքի մատուցած դժվարություններին,երբեք չընկճվի,այլ խնդիրների լուծման ելք գտնի...Սրա համար տարիների աշխատանք է հարկավոր`համակարգված ու հիմնարար:

                Comment

                • Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Կարևորը աշակերտը կարողանա կիրառել ստացած գիտելիքը,կարողանա դուրս գալ դժվարություններից,պատրաստ լինի կյանքի մատուցած դժվարություններին,երբեք չընկճվի,այլ խնդիրների լուծման ելք գտնի...Սրա համար տարիների աշխատանք է հարկավոր`համակարգված ու հիմնարար:
                  Նախագծի առանձնահատկություններից մեկն էլ աշխատանքի նախնական պլանավորումն է: Ամբողջ ընթացքը՝ սկսած ծագած խնդրից մինչև նախագծի նպատակը, անհրաժեշտ է բաժանել առանձին փուլերի՝ յուրաքանչյուրի համար իրենց ժամանակավոր խնդիրներով, պարզել այդ խնդիրների լուծման միջոցները և դրա համար ռեսուրսներ գտնել, աշխատանքի համար մանրամասն աղյուսակ կազմել, որտեղ նշված լինի յուրաքանչյուր փուլի իրականացման ժամանակը: Նախագծային աշխատանքի պլանի իրականացումը, որպես կանոն, կապված է գրականության և տեղեկատվության այլ աղբյուրների ուսումնասիրության հետ, տեղեկատվության ընտրության հետ: Հնարավոր է նաև կապված է տարբեր փորձերի անցկացման, գիտափորձերի, դիտումների, հետազոտությունների, հարցումների, ստացված տվյալների վերլուծության, եզրակացությունների ձևավորման և դրա հիման վրա ձևավորված սեփական տեսակետի հետ: Նախագծի խնդրի լուծման և գտնված լուծման մարմնավորման համար ստեղծվում է նախագծային արտադրանք: Նախագծային արտադրանքը պետք է ունենա պարզորոշ սպառողական հատկություններ, որոնք էլ բավարարեն խնդրի հանդիպած ցանկացած մարդու պահանջները, որի լուծմանը հենց ուղղված էր տվյալ նախագիծը:
                  Նախագիծը պարտադիր պետք է ունենա գրված մաս՝ հաշվետվություն աշխատանքի ընթացքի մասին, որտեղ նկարագրված են աշխատանքի բոլոր փուլերը (սկսած նախագծի խնդրի առաջադրումից), նրանց վրա հիմնված բոլոր որոշումները, առաջացած բոլոր խնդիրները, դրանց հաղթահարման միջոցները, վերլուծվում է հավաքված տեղեկատվությունը, գիտափորձերի անցկացումը և դիտումը, ի մի են բերվում հարցումների արդյունքները, արվում են եզրակացություններ, պարզաբանվում են նախագծի հեռանկարները:
                  Այսպիսով ուսումնական նախագիծը ուսուցչի կողմից կազմակերպված և աշակերտների կողմից իրականացվող գործողությունների ամբողջությունն է:

                  Comment

                  • Դասավանդողի դերը նախագծի իրականացման տարբեր փուլերում կարող է փոխվել: Բոլոր փուլերում էլ նա հանդես է գալիս որպես խորհրդատու, օգնական: Նա գիտելիքներ չի փոխանցում, այլ ապահովում է սովորողի ինքնագործունեությունը, այսինքն՝խորհուրդներ է տալիս, հետևում է ընթացքին, ուղղորդում է: Ուսուցչի համար ուսումանական նախագիծը զարգացման ինտեգրված դիդատկտիկ միջոց է, ուսուցում և դաստիարակում, որը թույլ է տալիս զարգացնել նախագծային հատուկ կարողություններ ու հմտություններ` խնդրի առաջադրում, նպատակամղվածույթուն, իրականացվելիք պլաններ, վերլուծություն, ինքնաներկայացում, ինչպես նաև տեղեկատվության որոնում, ակադեմիական գիտելիքների օգտագործում ըստ նշանակության, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծագործական գործունեություն:
                    Ուսուցչի դերը նախագծային մեթոդը կիրառելիս անգնահատելի է հատկապես տարրական դասարանում: Հաշվի առնելով տարիքային առանձ-նահատկությունները` կարծում ենք տարրական դասարանի աշակերտները դեռևս չեն տիրապետում անհրաժեշտ այն կարողություններին, որոնց միջոցով իրականացվում է լիարժեք ուսումնական նախագիծ: Տարրական դասարանների առնչությամբ անհրաժեշտ է շեշտը դնել նախագծային գործունեության տարրերի վրա:
                    Նախագիծը պարտադիր պետք է ունենա պարզ, իրականացվելիք, հասանելիք նպատակ: Տարրական դասարաններում այն պետք է ունենա տարիքային առանձնահատկությանը բնորոշ հետաքրքրության որոշակի շրջանակ:
                    3-4-րդ դասարաններում կազմակերպվող նախագծային գործունեության առանձնահատկությունն այն է, որ դրանք անհատական, զույգերով, խմբային, կոլեկտիվ խմբային առաջադրանքներ են, որոնք դպրոցին հնարավորություն են տալիս դասի ընթացքում կատարվող ուսումնական գործունեությունից անհատապես անցում կատարել զարգացման արդիական փուլից դեպի զարգացման մերձավոր գոտի: Խմբերից յուրաքանչյուրը կարող է աշխատել նախագծային աշխատանքի որևէ մասի, որևէ հարցի, կամ խնդրի շուրջ:

                    Comment

                    • Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Դասավանդողի դերը նախագծի իրականացման տարբեր փուլերում կարող է փոխվել: Բոլոր փուլերում էլ նա հանդես է գալիս որպես խորհրդատու, օգնական: Նա գիտելիքներ չի փոխանցում, այլ ապահովում է սովորողի ինքնագործունեությունը, այսինքն՝խորհուրդներ է տալիս, հետևում է ընթացքին, ուղղորդում է: Ուսուցչի համար ուսումանական նախագիծը զարգացման ինտեգրված դիդատկտիկ միջոց է, ուսուցում և դաստիարակում, որը թույլ է տալիս զարգացնել նախագծային հատուկ կարողություններ ու հմտություններ` խնդրի առաջադրում, նպատակամղվածույթուն, իրականացվելիք պլաններ, վերլուծություն, ինքնաներկայացում, ինչպես նաև տեղեկատվության որոնում, ակադեմիական գիտելիքների օգտագործում ըստ նշանակության, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծագործական գործունեություն:
                      Ուսուցչի դերը նախագծային մեթոդը կիրառելիս անգնահատելի է հատկապես տարրական դասարանում: Հաշվի առնելով տարիքային առանձ-նահատկությունները` կարծում ենք տարրական դասարանի աշակերտները դեռևս չեն տիրապետում անհրաժեշտ այն կարողություններին, որոնց միջոցով իրականացվում է լիարժեք ուսումնական նախագիծ: Տարրական դասարանների առնչությամբ անհրաժեշտ է շեշտը դնել նախագծային գործունեության տարրերի վրա:
                      Նախագիծը պարտադիր պետք է ունենա պարզ, իրականացվելիք, հասանելիք նպատակ: Տարրական դասարաններում այն պետք է ունենա տարիքային առանձնահատկությանը բնորոշ հետաքրքրության որոշակի շրջանակ:
                      3-4-րդ դասարաններում կազմակերպվող նախագծային գործունեության առանձնահատկությունն այն է, որ դրանք անհատական, զույգերով, խմբային, կոլեկտիվ խմբային առաջադրանքներ են, որոնք դպրոցին հնարավորություն են տալիս դասի ընթացքում կատարվող ուսումնական գործունեությունից անհատապես անցում կատարել զարգացման արդիական փուլից դեպի զարգացման մերձավոր գոտի: Խմբերից յուրաքանչյուրը կարող է աշխատել նախագծային աշխատանքի որևէ մասի, որևէ հարցի, կամ խնդրի շուրջ:
                      Հարգելի Էլեոնորա, կարծում եմ տարրական դասարանում նախագծային մեթոդի կիրառության հարցում իսկապես դասվարի դերը շատ մեծ է:
                      Հետաքրքիր կլինի արդեն միջին դպրոցում աշխատել տարրական դասարանում նման փորձ ունեցող աշակերտների հետ:

                      Comment

                      • *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի Էլեոնորա, կարծում եմ տարրական դասարանում նախագծային մեթոդի կիրառության հարցում իսկապես դասվարի դերը շատ մեծ է:
                        Հետաքրքիր կլինի արդեն միջին դպրոցում աշխատել տարրական դասարանում նման փորձ ունեցող աշակերտների հետ:
                        Միանշանակ իրավացի եք:Կարծում եմ տարրական դասարաններում եթե կարճաճամկետ և միջաճամկետ նախագծեր իրականացնենք,միջին դպրոցում երեխաները լիարժեք պատկերացում կունենան ճիշտ աշխատելու,համագործոկցելու մասին:
                        Հարգելի' Աննա,շուտով կներկայացնեմ աշակերտնեիս ու իմ նախագծային աշխատանքը:Դեռ ընթացքի մեջ է:Առաջին անգամ եմ կիրառում այս մեթոդը:Երեխաները մեծ ոգևորությամբ աշխատում են:Թեման <<Պաղպաղակն է>>:Պատկերացնում եք ինչ ոգևորությամբ են աշխատում այս <<քաղցր>>թեմայի շուրջ

                        Comment

                        • Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                          Միանշանակ իրավացի եք:Կարծում եմ տարրական դասարաններում եթե կարճաճամկետ և միջաճամկետ նախագծեր իրականացնենք,միջին դպրոցում երեխաները լիարժեք պատկերացում կունենան ճիշտ աշխատելու,համագործոկցելու մասին:
                          Հարգելի' Աննա,շուտով կներկայացնեմ աշակերտնեիս ու իմ նախագծային աշխատանքը:Դեռ ընթացքի մեջ է:Առաջին անգամ եմ կիրառում այս մեթոդը:Երեխաները մեծ ոգևորությամբ աշխատում են:Թեման <<Պաղպաղակն է>>:Պատկերացնում եք ինչ ոգևորությամբ են աշխատում այս <<քաղցր>>թեմայի շուրջ
                          Հարգելի´ Էլեոնորա, շատ հետաքրքիր է թե´ ընտրված մեթոդը, թե´ երեխաների նշված թեմայի ներկայացումը: Անհամբեր սպասում եմ Ձեր խոստացած նյութին:

                          Comment

                          • https://lib.armedu.am/resource/14842

                            Comment

                            • Հարգելի գործընկեր, արդի թեման քննարկելուց առաջ, կուզեի մի միտք ասել: Ըստ իս` որևէ բան չեն դառնում, այդպիսին ծնվում են: Ստեղծագործ լինելն էլ այդքան հե'շտ չէ: Բայց, քանի որ ,մեր ուսերին դրված է բոլոր ելանելի և անելանելի իրավիճակները հարթող, ստեղծող արարածներ, ուստի պետք է գտնենք միջոցներ: Եվ , եթե, կընդունեք փոքրիկ խորհուրդս և հենց տարրական դպրոցում ուզում եք երեխայն դաստիարակել որպես անհատ, ուրեմն միշտ հարցրեք նրա կարծիքը; Դրանով կլուծեք 2 խնդիր. 1. Երեխան իրեն արժեվորված կզգա`պատրաստ իր կարծիքն արտահայտելու, իսկ 2 -րդ`խոսքի գրագիտությունը կփոխվի :Այո', մեզ պետք են ստեղծագործ անհատներ :

                              Comment

                              • Armine Arakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի գործընկեր, արդի թեման քննարկելուց առաջ, կուզեի մի միտք ասել: Ըստ իս` որևէ բան չեն դառնում, այդպիսին ծնվում են: Ստեղծագործ լինելն էլ այդքան հե'շտ չէ: Բայց, քանի որ ,մեր ուսերին դրված է բոլոր ելանելի և անելանելի իրավիճակները հարթող, ստեղծող արարածներ, ուստի պետք է գտնենք միջոցներ: Եվ , եթե, կընդունեք փոքրիկ խորհուրդս և հենց տարրական դպրոցում ուզում եք երեխայն դաստիարակել որպես անհատ, ուրեմն միշտ հարցրեք նրա կարծիքը; Դրանով կլուծեք 2 խնդիր. 1. Երեխան իրեն արժեվորված կզգա`պատրաստ իր կարծիքն արտահայտելու, իսկ 2 -րդ`խոսքի գրագիտությունը կփոխվի :Այո', մեզ պետք են ստեղծագործ անհատներ :
                                Հարգելի Արմինե, հետաքրքիր թեմա եք առաջադրում, սիրով կմասնակցեմ քննարկումներին

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information