Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ստեղծարարության զարգացումը մայրենիի դասերին:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ստեղծարարության զարգացումը մայրենիի դասերին:

    Սիրելի' գործընկերներ,այսօր արդեն կրթության նպատակն է ձևավորրել ստեղծարար մարդ:Մենք`դասվարներս,կարևոր դեր ունենք այդ հարցում:Դեռ տարրական դասարաններում պետք է երեխայի մեջ զարգացնել ստեղծարարություը:Մայրենիի դասերը կնպաստեն դրան լավագույն ձևով:
    Ստեղծարար մարդը նա է,ով կրում է ոչ սովորական մտքեր,հետաքրքրասեր է,եռանդուն,նոր մտքերով ու գաղափարներով լցված:Նա հավատում է իր ուժերին, հիմնախնդիրներ առաջ քաշում ու լուծումներ գտնում:Նա ինքնուրույն է,ինքնատիպ,հետաքրքրասեր ու ձգտում է անընդհատ սովորել ու սովորել:
    Ժամանակակից մեթոդները տալիս են մեզ այդ հնարավորությունը:Հուսով եմ թեման կհետաքրքրի,քննարկման արդյունքում կունենանք նոր գաղափարներ...
    Վերջին խմբագրողը՝ Էլեոնորա Հովհաննիսյան; 09-08-20, 16:27.

  • #2
    Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Էլեոնորա ,դասվարներիս համար շատ հոգեհարազատ թեմա եք շոշափել:Այո, հենց տարրական դասարաններից սկսած պետք է աշակերտի մեջ ձևավորել ստեղծագործական միտք,որ կարողանա սեփական միտքը արտահայտել գունեղ,ավելի պայծառ,նույնիսկ երևակայությունից դուրս:Դասը կարդալիս ,անմիջապես պատկերացում կազմի,թե ինչ նկարագրություն է տրված,անգամ պատկերացնի այդ պահին ինչ եղանակ է տիրում:Հետագայում,սա լավ առիթ է հանդիսանում ստեղծագործական շարադրություններ գրելիս, օգտագործել հարուստ բառապաշար,տալ գունեղ նկարագրություն:

    Comment

    • #3
      Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի' Անի,շնորհակալ եմ արձագանքի համար...
      Այո', իրավացի եք...Կարծում եմ ստեղծարարությունը զարգացած,երջանիկ մարդ ձևավորելու հիանալի ու անփոխարինելի միջոց է:

      Comment

      • #4
        Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի' Անի,շնորհակալ եմ արձագանքի համար...
        Այո', իրավացի եք...Կարծում եմ ստեղծարարությունը զարգացած,երջանիկ մարդ ձևավորելու հիանալի ու անփոխարինելի միջոց է:
        Իմ կարծիքով բոլոր դասվարները օժտված են այդ շնորհով,քանզի նրանց միտքը անընդհատ պրպտումների մեջ է,ամեն ինչին այլ աչքերով են նայում:Երբ ինչ որ բան է լսում կամ տեսնում դասվարը,նրա մտքում անմիջապես նոր գաղափարներ են ծնվում:

        Comment

        • #5
          Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Իմ կարծիքով բոլոր դասվարները օժտված են այդ շնորհով,քանզի նրանց միտքը անընդհատ պրպտումների մեջ է,ամեն ինչին այլ աչքերով են նայում:Երբ ինչ որ բան է լսում կամ տեսնում դասվարը,նրա մտքում անմիջապես նոր գաղափարներ են ծնվում:
          Կիսում եմ Ձեր կարծիքը,միանշանակ այդպես է...Հատկապես ,երբ տեսնում ենք հետաքրքրությամբ լցված աշակերտների հայացքները...

          Comment

          • #6
            Իմ փորձից...Կարծում եմ զույգերով հեքիաի հորինումը նպաստում է ստեղծարարության զարգացմանը...

            https://lib.armedu.am/resource/23574

            Comment

            • #7
              Հարգելիՙ Էլեոնորա շատ հետաքրքիր թեմա եք ընտրել: Սիրով կմասնակցեմ քննարկմանը:

              Comment

              • #8
                Ստեղծարար ու պրպտող անձի ձևավորումը մեր կրթության հիմական նպատակներից մեկն է: Ստեղծագործական կարողությունների սերմնացանները մենք ենք՝ դասվարներս: Այդ կարողությունների զարգացմանը նպաստող մեթոդների ակտիվ կիրառումը դասապրոցեսին տալիս է իր պտուղները:

                Comment

                • #9
                  ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի' Աննա,ուրախ եմ որ թեման հետաքրքրեց Ձեզ...Հիանալի հնարավորություն է տալիս այս հարթակը մեզ...Փորձի փոխանակումը միշտ արդյունավետ է...

                  Կիսվենք մեթոդներով ու հնարներով,որոնք կնպաստեն ստեղծարարության զարգացմանը:

                  Comment

                  • #10
                    Սիրելի գործընկերնե'ր,ուզում եմ կիսվել Թամար Ալեքսանյանի սեմինարով...Նա առաջարկում է մեթոդներ ու հնարներ հայոց լեզվի ու գրականության դասերին ստեղծարարության զարգացման նպատակով,որոնք ,կարծում եմ, կարող ենք կիրառել նաև տարրական դասարաններում...

                    https://www.youtube.com/watch?v=JrxQXrVpb0U&t=126s
                    Վերջին խմբագրողը՝ Էլեոնորա Հովհաննիսյան; 09-08-20, 22:13.

                    Comment

                    • #11
                      Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Հարգելի' Աննա,ուրախ եմ որ թեման հետաքրքրեց Ձեզ...Հիանալի հնարավորություն է տալիս այս հարթակը մեզ...Փորձի փոխանակումը միշտ արդյունավետ է...

                      Կիսվենք մեթոդներով ու հնարներով,որոնք կնպաստեն ստեղծարարության զարգացմանը:
                      Հարգելիՙ Էլեոնորա, տարրական դասարանում կիրառում ենք բազմաթիվ մեթոդներ,որոնք նպաստում են ստեղծարարության զարգացմանը: Այդպիսի մեթոդներից են հնգյակը, երեք բանալի մեկ կողպեք, աքրոստիկոսները, T-ձև աղյուսակի, քառաբաժանման, ըստ պլանի ստեղծվող փոքրիկ պատմվածքները և այլ մեթոդներ:

                      Comment

                      • #12
                        ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելիՙ Էլեոնորա, տարրական դասարանում կիրառում ենք բազմաթիվ մեթոդներ,որոնք նպաստում են ստեղծարարության զարգացմանը: Այդպիսի մեթոդներից են հնգյակը, երեք բանալի մեկ կողպեք, աքրոստիկոսները, T-ձև աղյուսակի, քառաբաժանման, ըստ պլանի ստեղծվող փոքրիկ պատմվածքները և այլ մեթոդներ:
                        Այո',ժամանակակից մեթոդները հիանալի զենք են ուսուցչի ձեռքին ստեծարարության զարգացման համար...

                        Comment

                        • #13
                          ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հարգելիՙ Էլեոնորա, տարրական դասարանում կիրառում ենք բազմաթիվ մեթոդներ,որոնք նպաստում են ստեղծարարության զարգացմանը: Այդպիսի մեթոդներից են հնգյակը, երեք բանալի մեկ կողպեք, աքրոստիկոսները, T-ձև աղյուսակի, քառաբաժանման, ըստ պլանի ստեղծվող փոքրիկ պատմվածքները և այլ մեթոդներ:
                          Իմ փորձից.

                          https://lib.armedu.am/resource/23317

                          Ընթերցումից հետո ուղղել հետևյալ հարցերը. /հարցերը կնպաստեն ստեղծարարության զարգացմանը/
                          • Նկարագրեք այն գյուղը,որտեղ չգիտեին` կացինն ինչ է:
                          • Ի՞նչը զարմացրեց գյուղացիներին:
                          • Ինչպիսի՞ն էին գյուղացիները:
                          • Սարսափահար գյուղացիները ի՞ նչ խնդրեցին կացնի տիրոջը:
                          • Ի՞նչ կլինի հետո:
                          • Եթե կացինը լեզու ունենար,ի՞նչ կասեր գյուղացիներին:

                          Comment

                          • #14
                            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Իմ փորձից.

                            https://lib.armedu.am/resource/23317

                            Ընթերցումից հետո ուղղել հետևյալ հարցերը. /հարցերը կնպաստեն ստեղծարարության զարգացմանը/
                            • Նկարագրեք այն գյուղը,որտեղ չգիտեին` կացինն ինչ է:
                            • Ի՞նչը զարմացրեց գյուղացիներին:
                            • Ինչպիսի՞ն էին գյուղացիները:
                            • Սարսափահար գյուղացիները ի՞ նչ խնդրեցին կացնի տիրոջը:
                            • Ի՞նչ կլինի հետո:
                            • Եթե կացինը լեզու ունենար,ի՞նչ կասեր գյուղացիներին:
                            Ոչ միայն ստեղծարարության,այլ նաև վերլուծական կարողությունների զարգացման:

                            Comment

                            • #15
                              Երեխաներին մոտիվացնելու նպատակով կարելի է նաև փոխել ուսումնական միջավայրը...Բնության գրկում անցկացնել որոշ դասեր կամ դասարանում, բարձերի վրա նստած ընթերցանություն կազմակերպել,քննարկումն էլ կլինի անմիջական ու հետաքրքիր...

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information